Սովորական խայտառակություն

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016
Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում: Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ: Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»,- ասվում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի կողմից տարածված հայտարարության մեջ:


Իհարկե, վատ է, որ մեր հայրենակիցները հայտնվել են կրակի տակ` սա դժբախտություն է: Սակայն եռակի վատ է, որ ՀՀ ԱԳՆ խոսնակն է Տիգրան Բալայանը, քանզի սա արդեն ողբերգություն է: ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ, Սամվել Բաբայանի պարտքատեր, նախկինում ՀՀՇ-ի աջակցությամբ պատգամավոր դարձած, այնուհետև ՀՅԴ-ի մեջ մտած և դուրս եկած Կիմ Բալայանի որդին նոր հիշեց, որ ինքը ԱԳՆ խոսնակն է: Ընդ որում, հիշեց այն ժամանակ, որ արդեն պետք չէր հիշել: Այո, Հալեպի հայաբնակ թաղամասերը ռմբակոծվում են: Միշտ էլ ռմբակոծվել են: Եթե չռմբակոծվեին, ապա չէինք ունենա բազմահազար սիրիահայ փախստականներ: Ինչո՞ւ է Տիգրան Բալայանը նոր հիշել այդ մասին: Եվ ինչո՞ւ է նա լռում, երբ, ասենք, ադրբեջանցիներն են ռմբակոծում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի իր պապենական Ներքին Հոռաթաղ գյուղը: Նա չի խոսում, երբ ռմբակոծում են Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, նրան չեք լսի այն ժամանակ, երբ հանդիպում են Նալբանդյանն ու Մամեդյարովը, նա չի պատասխանի արտերկրում ՀՀ դեսպանների հետ կապված հարցերին, անհնար է պարզել Հայաստանի համար կարևոր նախագծերի վերաբերյալ նրա կարծիքը, մի խոսքով` ԱԳՆ մամուլի խոսնակը միշտ անհասանելի է: Ավելին, հնարավոր չէ հիշել Տիգրան Բալայանի կողմից տրված որևէ հարցազրույց կամ մամուլի ասուլիս, այն դեպքում երբ նրա ռուսաստանցի կոլեգա Մարիա Զախարովան դուրս չի գալիս էկրաններից և լիարժեք կատարում է իր պարտավորությունները:


Ցավոք, այս խնդիրը վերաբերում է հայաստանյան գրեթե բոլոր պետական կառույցներին: Բոլորն էլ ունեն մամուլի խոսնակ, սակայն դրանցից մեծ մասն անգամ մեկ մամուլի ասուլիս չի կազմակերպել: Սակայն չշեղվենք: Այսօր վերջապես հասկացանք, որ մեր՝ հարկատուներիս գումարները չեն վատնվում: ԱԳՆ-ն ունի մամուլի խոսնակ, և այսօրվա հայտարարությունը դա ապացուցեց: Իսկ թե ինչ արժեք ունի այն՝ կարևոր չէ: Կարևորն այն է, որ այսօր կիրակի էր, ԱԳՆ-ում մարդ չկար, և օգտվելով առիթից` Տիգրան Բալայանն ազդարարեց իր գոյության մասին: Բրավո:






Դիտումների քանակ 23439


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հայաստանի արտաքին քաղաքական անդրկուլիսները. Արևմուտքը Սորոս չէ, Ռուսաստանը՝ ԿՎՆ

Հունիսի 18, 2019


Հայաստանի վարչապետի աշխատակազմում կադրային տեղափոխությունների հարցերին և հայ-ռուսական հարաբերությունների համատեքստին դիմել ենք ...

Դանիայի վարչապետը խայտառակում է իր մորը

Դանիայի վարչապետը խայտառակում է իր մորը

Դեկտեմբերի 11, 2018


Այս կարծիքին է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ելույթ ունենալով ամենշաբաթյա ճեպազրույցում՝ Զախարովան լրագրողնե...

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը Հայաստանը վերածում է անձնական բոստանի: Ինչ ուզում` անում է: Եվ ամեն ինչին արդարացում գտնում է իր մունետիկների մ...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Լևոն Հայրապետյանի մահվան արձագանքի առիթով

Լևոն Հայրապետյանի մահվան արձագանքի առիթով

Հոկտեմբերի 18, 2017


Մորդովիայում մահացել է ռուսաստանցի գործարար և ղարաբաղցի բարերար Լևոն Հայրապետյանը: Մահացել է անազատության մեջ. Հայրապետյանը դատ...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Դեգեներատներ ԱՄՆ կոնգրեսում

Փետրվարի 14, 2017


Երկուշաբթի օրը ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) տեղեկացրել են, որ Ուկրաինայի վարչապետ...

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016


Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդ...

Ուկրաինական բուն հարված է հասցնում Ռուսաստանին

Ուկրաինական բուն հարված է հասցնում Ռուսաստանին

Հոկտեմբերի 29, 2016


Ուկրաինայում ռուսատյաց հիստերիայի սաստկացում է նկատվում։ Նախագահ Պորոշենկոն ուկրաինական ռազմական հետախուզության նոր ղեկավարին ն...

 Զախարովան՝ ՀՀ սփյուռքի նախարար

Զախարովան՝ ՀՀ սփյուռքի նախարար

Հոկտեմբերի 6, 2016


Հալեպում հայերի վիճակն օրհասական է: Ամեն օր հաղորդվում է նոր զոհերի, վիրավորների, հայկական թաղամասում խոշոր ավերածությունների մ...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Զախարովան առաջին անգամ մեղադրեց Ադրբեջանին ստի մեջ

Զախարովան առաջին անգամ մեղադրեց Ադրբեջանին ստի մեջ

Հունիսի 25, 2016


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հրաժարվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Լեռնային Ղա...

Հայ մեծ ականատես ու վավերագրող Շմայսը

Հայ մեծ ականատես ու վավերագրող Շմայսը

Հունիսի 13, 2016
1

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայս բռնաբարը, վերջին շրջանում վերածվել է անտեղյակության մարմնաց...

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հայկական կոմպլեմենտարիզմի նոր մոդելն ի պաշտպանություն Գարեգին Նժդեհի

Հունիսի 11, 2016


Երեկ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան զարմացած է Երևանում Վերմախտի «Հայկական լեգե...

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Խայտառակություն. Զախարովան դեմ է Գարեգին Նժդեհին, Շարմազանովը` կողմ

Հունիսի 11, 2016
2

Հայ կեղծ նժդեհականները, որոնք լիքն են` պրն Լֆիկից սկսած, վերջացրած պրն Լիսկայով, իսկական նժդեհականների խելքին ընկնելով, որոնց մ...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Մայիսի 19, 2016
4

ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել Վիկտորյա Բաղդասարյանը: Խորապես գիտակցելով, որ Հայաստանի համար առավել կ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը