Ազգային խայտառակություն

Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Հունիսի 5, 2016
Քոչարին հայերին խայտառակեց Գերմանիայում

Ծառուկ Սարգսյան


Ավելի ստույգ` հայերն իրենց խայտառակեցին, իսկ քոչարին` Արա Աբրահամյանի սիրած պարը, ուղղակի գործիք դարձավ: Բայց փոքր-ինչ հեռվից մոտենանք հարցին:


Օրինակ, ինչպե՞ս են վարվում քաղաքակիրթ մարդիկ, երբ ինչ-որ մեկը մահանում է: Քաղաքակիրթ մարդիկ զուսպ ցավակցում են մահացածի հարազատներին և բարեկամներին: Իսկ ինչպե՞ս են վարվում մահացածի հարազատները և բարեկամները, երբ ցավակցական խոսքեր են լսում: Նրանք զուսպ շնորհակալություն են հայտնում ցավակցողին: Դա են պահանջում էթիկան և քաղաքակրթվածությունը: Համենայնդեպս, մենք չենք լսել այնպիսի մի դեպքի մասին, երբ, ի պատասխան ցավակցության, մարդն ուրախանա և պար բռնի` միայն այն հանգամանքից դրդված, որ իրեն ցավակցել են: Բայց ինչը չլսված էր՝ լսեցինք ու տեսանք, քանզի հավակնում ենք դառնալ ամենախայտառակ ազգերից մեկը:


Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Բեռլինում հավաքված հայերը քոչարի են պարել: Նրանք մի քանի ժամ Բունդեսթագի դիմաց անհամբեր սպասել են օրենսդիրների քվեարկության արդյունքներին: Բանաձևի ընդունման լուրը ստանալուն պես սկսել են պարել՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետոության եռագույնները ծածանելով: Իսկ Գերմանիայում հոգևոր հովիվ, եկեղեցական համայնքի ղեկավար տեր Գնել քահանա Գաբրիելյանը նշել էր, որ միշտ էլ սպասումներ ունեցել են, որ Բունդեսթագը կքվեարկի ցեղասպանության ճանաչման օգտին, հիմա էլ անչափ ուրախ են, հուզված, որ վերջապես վերականգնվեց պատմական արդարությունը

Բունդեսթագի բանաձևը նշանակում է, որ Գերմանիան ընդունում է ազգային ողբերգության փաստը և, հետևաբար, ցավակցում է հայերիս ցեղասպանության առիթով: Գերմանիայում գտնվող հայերն, ի պատասխան գերմանացիների ցավակցության, սկսեցին քոչարի պարել և ուրախանալ: Իսկ ամենավատն այն է, որ այդ ամենին մասնակցել է (կամ միգուցե անգամ կազմակերպել է) Գերմանիայում հոգևոր հովիվ, եկեղեցական համայնքի ղեկավար տեր Գնել քահանա Գաբրիելյանը: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով Հայաստանի գերեզմանոցներում հատուկ հարթակներ կկառուցեն, որպեսզի ցավակցական քեֆ-ուրախություններ կազմակերպվեն, իսկ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում կկազմակերպվեն համերգներ Արմենչիկի և Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ:


Իսկ եթե լուրջ, ապա դժվար է պատկերացնել, թե ինչ մտածեցին հայերիս ցավակցող գերմանացիները, երբ մենք նրանց ցավակցությանը երգ ու պարով պատասխանեցինք: Այստեղ խոսքերն ավելորդ են, գերմանացիները մտածեցին, որ հայ ազգը վերացել է և հաջորդ ցավակցությանն են նախապատրաստվում:


Հետգրություն


Վատն այն է, որ Հայաստանի բոլոր պաշտոնական, կիսապաշտոնական, հոբելյանական և այլ կարևոր միջոցառումները կազմակերպում են լավագույն դեպքում ճաշակից և տարրական ինտելեկտից զուրկ մարդիկ: Բանն այն է, որ եթե իրոք պետք էր և ցանկություն կար Բունդեսթագի բանաձևն ընդունել ինչ-որ մի երաժշտական էքսպրոմտով, ապա կարելի էր արդի լավագույն ջութակահարներից մեկին` Սերգեյ Խաչատրյանին խնդրել, որպեսզի նա Բունդեսթագի հրապարակում կատարեր Բախի «Չակոնան»: Դրանով հայերը ցույց կտային, որ գերմանացիներից լավ են նվագում գերմանական գլուխգործոցը՝ «Չակոնան», այդ անզուգական երաժշտական ռեքվիեմը: Հենց այդ ստեղծագործության կատարմամբ սկսվեց Վալերի Գերգիևի և Մարիինյան թատրոնի նվագախմբի համերգն ահաբեկիչներից ազատագրված Պալմիրայում: Բայց ո՞ւմ ենք ինչ ասում: Կաթողիկոս Գարեգինն ինչ է իր խելքով, ինտելեկտուալ զարգացմամբ ու ֆայմով, որ շարքային տերտերն ինչ լինի: Տեր Գնել կոչվածն ումի՞ց օրինակ վերցներ, ի՞նչ սովորեր: Քոչարուց վեր սրանց մտածողությունն ու ճաշակը չաճեց…






Դիտումների քանակ 36571


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Զավենիչ Արամն ու Գերմանիայի նախագահը մի խելքի են, կամ՝ վտանգված է Սարգսյան Արամի քամակը

Հունիսի 26, 2019


Երբ օրեր առաջ ՌԴ դեսպան պրն Կոպիրկինն այցելեց Ռոբերտ Քոչարյանին, հետո հյուրընկալվեց Սահմանադրական դատարանում, սպարապետ Սարգսյան...

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապագան

Հունվարի 28, 2019


Եվրոպայում մոռացել են, որ գերմանացիներն ու մյուս եվրոպացիները բարբարոսների հետնորդներ են, իսկ Հայաստանի արևմտամետ հանրույթը չգի...

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Եվրոպայի դուռը հայերի համար կբացեն թուրքերը

Մարտի 29, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ ապրիլի 3-ից Երևանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար նե...

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Բաքվի «լանդրոմատում», պարզվում է, մարդ կա Անգելա Մերկելի շրջապատից

Սեպտեմբերի 21, 2017


Եվրոպացի լրագրողների և փորձագետների իրականացրած՝ Ադրբեջանի կոռուպցիոն կապերի հետաքննության ընթացքում նոր մանրամասներ են ի հայտ ...

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Գերմանիայում բուժվելը վտանգավոր է առողջության համար

Սեպտեմբերի 4, 2017


Գերմանիան հայտնի է իր բարձր զարգացած բժշկությամբ։ Ընդունված է կարծել, որ այնտեղ բուժում են ամեն ինչ, իսկ եթե ինչ-որ բան բուժել ...

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Ովքե՞ր են միզում G20-ի վրա

Հունիսի 29, 2017


Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին աշխարհի հզորները մեծ կարևորություն են տալիս, այնքան մեծ, որ ժամանող պատվիրակ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Գերմանական պարեր Հայկական ցեղասպանության շուրջ. նոր հարված Անգելա Մերկելի վարկանիշին

Սեպտեմբերի 3, 2016


2016թ. սեպտեմբերի 2-ին գերմանական ԶԼՄ-ների նորությունների թոփերում նորից նշվում էր այսպես կոչված «հայկական բանաձևի» մասին։ Հիշե...

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հայ պատրիարքը ներողություն է խնդրում Էրդողանից գերմանացիների պատճառով

Հունիսի 7, 2016
59

Ստամբուլում պատրիարք ունենք, անունը` Արամ Աթեշյան: Պարզվում է, որ այս մարդու բանուգործը թուրք հասարակության և իշխանության շահեր...

Լավաշը ՅՈւՆԵՍԿՕ-ում` ՀՀ մշակույթի նախարարության հիմնական գործ

Լավաշը ՅՈւՆԵՍԿՕ-ում` ՀՀ մշակույթի նախարարության հիմնական գործ

Մայիսի 20, 2016


Հասմիկ Պողոսյանի ղեկավարած գերատեսչությունում կարծում են, որ այս իրավիճակում, երբ հայ-ադրբեջանական կողմերը բանակցային փուլում ...

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Թուրքիան կճանաչի՞ Գերմանիայի ցեղասպանությունը հայերի նկատմամբ

Մայիսի 10, 2016


Հոգեհարազատ երկրներ Գերմանիան ու Թուրքիան հայերի մեղքով խնդրի մեջ են թաթախվել: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայոց ցեղասպանությո...

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Մերկելը զոհաբերեց իր լրագրողին միասեռական Էրդողանին

Ապրիլի 16, 2016


Գերմանացի հումորիստ, լրագրող Յան Բեմերմանը, ով Թուրքիայի նախագահ Էրդողանի մասին ծաղրական բանաստեղծություն էր արտասանել եթերից, ...

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Վտանգված է նախագահ Սարգսյանի ճաշակը

Ապրիլի 6, 2016
1

Մասնագետներն ասում են, թե Անգելա Մերկելի տիպի կանանց (այսինքն՝ կանացիությունից զուրկ, կնոջ հետ ընդհանուր բան չունեցող գարշելի կ...

Վանյանին կփրկեն հալածանքներից

Վանյանին կփրկեն հալածանքներից

Մարտի 9, 2016
1

Գեորգի Վանյանին հիշու՞մ եք: Նա՝ ադրբեջանցիների սիրելի հայը, որ ոչ միայն եղբայրություն էր քարոզում, այլև «Խաղաղարար նախաձեռնությ...

Շնորհակալություն գերմանական ձևով

Շնորհակալություն գերմանական ձևով

Փետրվարի 26, 2016


Գերմանական ուլտրաձախ ակտիվիստուհիներից մեկը՝ սոցիալիստական, ֆեմինիստական «Left Youth» կազմակերպության մամուլի քարտուղարը, որը մ...

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Ադրբեջանցիները խայտառակեցին Արա Աբրահամյանին

Դեկտեմբերի 4, 2015
12

Համաշխարհային հայության խայտառակություն Արա Աբրահամյանը խայտառակվել է Ադրբեջանի կողմից։ Ավելի ճիշտ՝ աֆրիկյան Նամիբիայում Ադրբեջ...

Քոչարին և Արա Աբրահամյանը

Քոչարին և Արա Աբրահամյանը

Նոյեմբերի 17, 2015
5

Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան... Արա Աբրահամյանը ևս մեկ բարի գործ է պատրաստում Հայաստանի համ...

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

ԱՄՆ-ը և Անգլիան նպատակաուղղված ձևով ոչնչացնում են Գերմանիան

Սեպտեմբերի 21, 2015


ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան քաղաքավարի ձևով սիրիացի փախստականներին հրավիրում են Գերմանիա։ «Սոցցանցերը փոխակերպում են օգտատերերի գիտակ...

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Կոտորել կարող են, քննարկել` ոչ

Ապրիլի 14, 2015


Հայոց Ցեղասպանության թեման Գերմանիայում կրքեր է բորբոքել: Արդեն հաղորդվել է այն մասին, որ Բունդեսթագում ապրիլի 24-ին մեկժամանոց...

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Արևմտյան Եվրոպան՝ Անդրեաս Լուբիցների ինկուբատոր

Մարտի 30, 2015


Եվրոպայում ընդունված է վախենալ իսլամական ահաբեկչությունից, մարդու իրավունքների խախտումներից, պետությունների միջև սահմանները խախ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը