Սովորական խայտառակություն

ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

Հունիսի 4, 2016
ՀՀՇ-ն սատանայի հետ էլ կգնա դաշինքի

Այսօր Հայաստանում գործող ոչ մի ըննդիմադիր քաղաքական ուժ ի վիճակի չէ ինքնուրույն ընտրությունների գնալ: Եվ դա ոչ այն պատճառով, որ ժողովուրդը հիացած է իշխանության գործունեությամբ: Պարզապես ընդդիմությունը մարդկանց մոտ կորցրել է իր վստահությունը և այնքան է տրոհվել, որ նրա բաժան-բաժան կտորներից որևէ մեկը լուրջ քայլեր ձեռնարկելու ներուժից իսպառ զրկված է:


Հենց սա է պատճառը, որ ամեն անգամ, երբ անհրաժեշտություն է ծագում նախապատրաստվել որևէ լուրջ իրավիճակի, ընդդիմադիրներն անմիջապես խուճապի են մատնվում և սկսում են խոսել դաշինքներ կազմելու, համագործակցելու կամ միավորվելու մասին: Հասարակությունն էլ իր հերթին հրաշալի հիշում է, թե ինչ ճակատագրի արժանացան ուս-ուսի տալու նախորդ փորձերը և թերահավատորեն է վերաբերվում հերթական կոչ-պահանջներին: Այդ իսկ պատճառով էլ, երբ այսօր «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը հանկարծ արթնացել ու ասում է, թե «Հայաստանի քաղաքական դաշտի փոքր կուսակցություններն այս օրերին փորձում են իրենց համար հասկանալ, թե ում հետ կարող են դաշինք կազմել», ապա առաջին արձագանքը ոչ այնքան նրան լսելն է, որքան զարմանքով հարց տալը. «Էդ դուք դեռ կա՞ք»:


Պարզվում է՝ կան: Եվ նույնիսկ մտածում ու տեսակետներ են արտահայտում: Օրինակ, նույն Զուրաբյանն ասում է. «Գտնում ենք, որ միայնակ ոչ իշխանական քաղաքական ուժի, կուսակցության համար դժվար կլինի հաղթահարել ԱԺ-ում խմբակցություն ունենալու համար անհրաժեշտ նվազագույն շեմը: Մենք գտնում ենք, որ պետք է փորձել ձևավորել նոր նախընտրական դաշինք ու փորձել հասնել հաջողության»:


Եթե պահպանվեր իրադարձությունների հաջորդականությունը, ապա ՀՀՇ-ի ղեկավարն առաջին հերթին պիտի մտածեր, թե ո՞վ կցանկանա իրենց հետ ճանապարհ գնալ և հետո միայն մտածել այն մասին, թե ինչպես կարելի է դա իրագործել: Եվ քանի որ առաջին հարցը մեծ ընտրության հնարավորություն չի տալիս կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գրեթե ընտրություն չի տալիս, այդ պատճառով էլ ՀՀՇ-ն միանգամից իր երկրորդ քայլն է կատարում: Հարցին, թե ՀՀՇ-ն որ կուսակցության հետ ոչ մի դեպքում դաշինք չի կազմի, հաջորդում է այսպիսի պատասխանը. «Ապրում ենք Հայաստանում, որտեղ առկա են տարբեր քաղաքական ուժեր, և մենք բոլորի հետ պատրաստ ենք գնալ դաշինքի, և կարծում եմ՝ թվարկելու կամ ասելու հարց չկա»:


Այլ կերպ ասած՝ անխտիր բոլորի հետ, առանց ընտրության, թեկուզ դաշնակիցը սատանան լինի, միայն թե մեկնումեկը գա ու կանգնի ՀՀՇ-ի կողքին, որ սա էլ միավոր դառնա ընդհանուր քաղաքական բազմազանության մեջ, որովհետև զրոն ինչ-որ բան է դառնում միայն այն ժամանակ, երբ նրա սկզբից մեկ այլ թիվ է ավելացվում:






Դիտումների քանակ 9753


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հը՞, Արարատ, էս կյանքը խի՞ սենց փոխվեց...

Հունիսի 20, 2018


«Ծառուկյան» խմբակցության խայտառակ պատգամավոր Արարատ Զուրաբյանը, որին, անկեղծ ասած, հեշտ չէ ընկալել այլ քաղաքական ուժի մասնիկ, ք...

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Դաշնակներին պետք է շտապ փոխանակել

Մարտի 21, 2018


Պարզվում է, որ մեր Սահմանադրությամբ ամրագրված է Հայաստանի Հանրապետության տարածքների փոփոխության մասին դրույթը: Մասնավորապես, Սա...

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Զուրաբյանի մանդատային զվարճանքները

Մայիսի 18, 2017


Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ԲՀԿ-ական դարձած ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի ճակատագիրը մազից էր կախված: «Ծառուկյան» դաշինքի խռովար...

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

«Ծառուկյան» դաշինքի տխուր ապագայի առիթով

Մայիսի 4, 2017


Երեկ գրել էինք, որ «Ծառուկյան» դաշինքի ինքնաբացարկ հայտարարած 23 թեկնածուներից երեքը փոշմանել էին, դրանք էին` Նապոլեոն Ազիզյանը...

Ծառուկյանի վիժվածքները

Ծառուկյանի վիժվածքները

Մայիսի 3, 2017


Եկել է մանդատ ստանալու ժամանակը, և ինչպես Հայաստանում բոլոր հարցերում, այստեղ նույնպես ականատեսն ենք տարրական մարդկային ստորութ...

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

«Ծառուկյան» դաշինքի ծրագիր. վենդետա և բորդելաշինություն

Մարտի 6, 2017


Հրապարակվել են Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի առաջնահերթ 15 քայլերը՝ չափազանց խոստումնալի կա...

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Ծառուկյանը` հայ քաղաքականության գերեզմանափոր

Փետրվարի 28, 2017


Հայաստանում քաղաքականությունը մեռավ: Այս ընտրությունները կվերածվեն քաղաքականության հոգեհանգստի, և պետությունը վերջնականապես կդա...

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Զուրաբյանին` ԱԺ, գաղափարը` աղբանոց

Փետրվարի 22, 2017


Հայտնի բուսաբան Միչուրինը կնախանձեր այն պատվաստումին, որ կատարեց «Ծառուկյան» դաշինքը, երբ իրեն կցեց ՀՀՇ-ին: Սա, թերևս, ներկա նա...

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Նոյեմբերի 21, 2016


Հայ «ընդդիմադիր» մտավորականությունը ե՞րբ է գլուխ բարձրացնում։ Պատեհ պատին, կեզրակացնի ուշիմ ընթերցողն ու բնավ չի սխալվի։ Ընդ որ...

ՀՀՇ-ն փոխեց պաշտոնի հետ

ՀՀՇ-ն փոխեց պաշտոնի հետ

Սեպտեմբերի 15, 2016


Այսօր խորհրդարանում Տիգրան Հակոբյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ։ Խորհրդարանի ժամանակավոր հա...

Նոր տրիո՝ Գռզո & company

Նոր տրիո՝ Գռզո & company

Հուլիսի 15, 2016


Արդեն իսկ բացահայտ է դառնում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններն ընթանալու են «Եղունգ ունես՝ գլուխդ քորիր» կարգախոսով, ա...

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պա...

Ալիկը Գերմանիան է ուզում

Ալիկը Գերմանիան է ուզում

Մարտի 19, 2015


Ասում են, որ նախկին ԱԳ նախարար Ալիկը ցանկանում է զբաղեցնել ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանի մահվանից հետո թափուր մնացած Գերմանիայո...

Սերժ Սարգսյանը նոր մամլո խոսնակ ունի

Սերժ Սարգսյանը նոր մամլո խոսնակ ունի

Մարտի 18, 2015
2

ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը սենսացիոն հայտարարություն է արել հանրապետության նախագահի հետ իր հանդիպումից հետո: Նա ասել է, թե ի...

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Խայտառակ դիմանկարներ. Արարատ Զուրաբյանը` սկզբունքների գերեզմանափորը

Մարտի 17, 2015
1

Այն օրը, երբ Բաղրամյան 26-ում քաղաքական ուժերի ստուգատես էր սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների անվան տակ, որն արդ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ