Սովորական խայտառակություն

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016
Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Օսկան Քոչարյան


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ֆուտբոլի ֆեդերացիա, հավաքական իր գլխավոր մարզիչով, մեկ-երկու լավ ֆուտբոլիստ: Սակայն...


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է Նեմեց Ռուբոն, նույն ինքը՚ Ռուբեն Հայրապետյանը: Այդ անձնավորությունը հայ իրականության ամենասկանդալային կերպարներից է: Նրա անվան հետ են կապվում սպանություններ, ծեծկռտուկներ և տարատեսակ այլ հանցագործություններ: Ֆուտբոլի հետ որևէ կապ չունեցող պարոն Նեմեցը ֆուտբոլի ազգային ֆեդերացիան է գլխավորում 2002 թվականից: Եվ կապ չունի այն, որ այդ տարիների ընթացքում մեր ֆուտբոլը անընդհատ խայտառակվել է միջազգային ասպարեզում: Դա երկրորդական է: Կարևորն այն է, որ մենք ունենք ֆուտբոլի ֆեդերացիա՝ իր կրիմինալ նախագահի հետ միասին: Կարող էր չէ՞ դա էլ չլիներ: Եվ հետո, չմոռանանք, որ այդօրինակ նեմեցներ որևէ այլ երկրում չեն կարող առաջնորդել ազգային ֆուտբոլը: Ուստի ստացվում է, որ հաշվի առնելով պարոն Նեմեցի գործոնը` Հայաստանը առաջնային դիրք է գրավում համաշխարհային ֆուտբոլում:


Հաջորդ կարևոր ատրիբուտը, որը մեզ մոտ ֆուտբոլի գոյության մասին իմիտացիա է ստեղծում, դա ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչն է: Այդ հարցում մենք ևս առաջինն ենք աշխարհում, քանզի ոչ մի երկրում չէին մտածել, որ կարելի է ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնը համատեղել թաղման բյուրոյի պետի պաշտոնի հետ: Մենք ժամանակին անդրադարձել էինք այդ խնդրին և կարծիք հայտնել, որ պաշտոնների նման համատեղումը կարող է լուրջ առաջխաղացում ապահովել Հայաստանի հավաքականին:


Ֆուտբոլը դիտում են կամ մարզադաշտում, կամ, ինչն ավելի հաճախ է պատահում՝ հեռուստացույցով: Եվ եթե մտաբերենք այն հանգամանքը, որ ֆուտբոլասերները հեռուստատեսությամբ ֆուտբոլը դիտում են, լսելով խաղի մասին ֆուտբոլային մեկնաբանների մեկնաբանությունները, ապա կարող ենք պնդել, որ ֆուտբոլային հեռուստամեկնաբանները ևս կազմում են ֆուտբոլային ատրիբուտիկայի մի մաս: Աշխարհը ճանաչել է շատ մեկնաբանների: Մեր հիշողության մեջ դեռ պահպանվել են Օզերովի, Մասլաչենկոյի, Մախարաձեյի անունները: Արդյո՞ք արդի Հայաստանում կան ֆուտբոլային մեկնաբաններ, ովքե՞ր են նրանք, և արդյո՞ք հայկական ֆուտբոլի ղեկավարների նման աշխարհում զբաղեցնում են առաջնային դիրքեր: Օրինակ, Խաչիկ Չախոյան: Այս անձը ֆուտբոլային մեկնաբան է: Այս պատմությամբ տեսնենք, թե ով է նա:


Բոտիչելին իտալական ազգանուն է: Այն կրողներից առավել հայտնիներն են Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի հանճարեղ նկարիչ Սանդրո Բոտիչելլին և կոշիկներ արտադրող բարձրաշխարհիկ նորաձևության մեր ժամանակակիցներից մեկը՝ Ռոբերտո Բոտիչելին: Բոչելին նույնպես իտալական ազգանուն է, և այն կրողներից մեզ առավել հայտնի է մեր ժամանակակից երգիչ Անդրեա Բոչելին: Թե ինչն էր պատճառը, որ մայիսի 28-ին «Արմենիա» հեռուստատեսությամբ հեռարձակվող ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը մեկնաբանող Խաչիկ Չախոյանը այդ հանդիպման բացման տոնական արարողության ժամանակ երգով հանդես եկած Անդրեա Բոչելիի ազգանունը համառորեն մի քանի անգամ արտասանեց Բոտիչելլի և այդպես էլ ոչ մի անգամ չարտասանեց երգչի իսկական ազգանունը՝ անհայտ է: Գուցե այդ պահին նա ոչ թե ֆուտբոլի վրա էր կենտրոնացած ու խաղ էր մեկնաբանում, այլ համացանցով դիտում էր Ռոբերտո Բոտիչելիի կոշիկների հավաքածուն, կամ գուցե ո՞վ գիտի՝ Սանդրո Բոտիչելիի կտավներն էր դիտում (չնայած մարդու հավատը հեչ չի գալիս՝ Խաչիկ Չախոյան ու Սանդրո Բոտիչելի՞... չի կպնում, չնայած առաջինն էլ չի կպնում), կամ գուցե միանգամայն այլ Բոտիչելիի ի նկատի ուներ Խաչիկ Չախոյանը: Միգուցե: Չգիտենք: Կարող էինք վերագրել դա շատ սովորական սայթաքումի և դրան ուշադրություն չդարձնել: Բայց ձեռքներիս տակ ընկավ մի լուսանկար, որտեղ ֆուտբոլի հետ անմիջական կապ ունեցող Խաչիկ Չախոյանը 2015թ. հուլիսի 9-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացած Եւրոպայի լիգայի Ուլիս-Բիրկիրկարա խաղի ժամանակ տրիբունայում նստած համակարգչով խաղ է խաղում: Տեսնես ինչի՞ համար էր մարզադաշտ եկել Խ.Չախոյանը: Լավ, ասենք թե չէր մեկնաբանում հանդիպումը ու դա իրեն հետաքրքիր չէր, բայց, այդ դեպքում, ինչո՞ւ էր եկել մարզադաշտ: Թող գնար տուն, ժամանցի ակումբ ու իր խորանարդիկները շարեր, ինչո՞ւ էր մնում դաշտում: Այդ ի՞նչ մոլուցք էր, որ նրան ստիպում էր ոչ թե ֆուտբոլային հանդիպումը նայել, այլ խաղ խաղալ: Եթե հասուն մարդը չուզենալով կարող է մնալ մարզադաշտում, ապա նույնքան չուզենալով էլ կարող է հեռուստատեսությամբ խաղ մեկնաբանել: Ու արդյունքում պարզ չէ՞, որ Բոչելին կարող է Բոտիչելի էլ դառնալ և ուրիշ բան էլ, որովհետեւ, ինչպես նշեցինք, մարդը գուցե ոչ թե խաղ է մեկնաբանում, այլ կոշիկի հավաքածու է դիտում: Եթե սրան հավելենք նաև, որ նա շատ տգեղ է արտասանում ֆուտբոլիստների անունները և ոչ մի ջանք չի գործադրում այն շտկելու ուղղությամբ, ապա նրա՝ որպես մեկնաբանի պատկերը կհամալրվի ևս մեկ բացասական տարրով: Հասկանալի է, որ հայախոսի համար շատ դժվար է արտասանել Կրիշտիանու Ռունալդու այնպես, ինչպես դա անում են պորտուգալցիները: Եվ դա պետք էլ չէ: Բայց ինչո՞ւ այդ մարդը «մյախկի զնակ» է խցկում այնտեղ, որտեղ այն չկա, ու լեզուն ջարդելով համառորեն արտասանում ՌոնալЬդու: Կամ նույնը՝ ՍաուլЬ: ԽաչЬիկ ՉЬախոյանЬ: Ճիշտ հայերենից բացարձակ անտեղյակ, բայց իրենց ձև տված այն «հայուհիների» նման, որ արտասանում են բնЬականЬաբարЬ, դրЬամ և այլն՝ չիմանալով, որ հայերենում «մյախկի զնակ» չկա:


Ուրեմն, ի՞նչ ունենք: Ունենք պարոն Նեմեց, Երևանի թաղման բյուրոյի պետ Վարուժան Սուքիասյան և Խաչիկ Չախոյան: Այս պարագայում ֆուտբոլային թիմ ունենալն անիմաստ է: Հայաստանին ֆուտբոլ պետք չէ, քանզի մենք ունենք դրա բոլոր ատրիբուտները:






Դիտումների քանակ 14302


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

բաբաջանյան արմանին մնաց ապրել ընդամենը մի քանի ամիս

բաբաջանյան արմանին մնաց ապրել ընդամենը մի քանի ամիս

Մայիսի 28, 2020


Միասեռականները տարբերվում են մեզնից նրանով, որ ավելի աշխատասեր են, ավելի ձգտող, իրենց ինքնամփոփության շնորհիվ էներգիա են կուտակ...

Զգուշացեք, Ռուբեն Հայրապետյանը կգա

Զգուշացեք, Ռուբեն Հայրապետյանը կգա

Մայիսի 26, 2020


Փաշինյան Նիկոլի քննչական կոմիտեն այսօր հերթական սխրանքը գործեց հանուն ժողվարչապետի պեդոֆիլ, պեդերաստ, տրանսգենդեր ու լեսբոսյան ...

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Ժողվարչապետի հերթական դատաքրեական ֆիլմը կործանում է մի ողջ գերդաստան

Մայիսի 22, 2020


Փաշինյան Նիկոլը հզոր ղեկավար է, երկու տարի անընդմեջ փառավոր հաղթանակներ է տանում իրավունքի, բարոյականության և հիվանդ մարդկանց դ...

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Փաշինյան Նիկոլը կարմիր գծեր է անցնում, բայց Նաիրա Զոհրաբյանի վեջը չէ

Մայիսի 20, 2020


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, որ իր դեմ խաղ չկա, ինչ ուզի՝ կանի, թքած ունի ամեն ինչի և բոլորի վրա, բացառությամբ ամերիկյ...

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Փաշինյան Նիկոլն ընկել է իր հետևից

Մայիսի 17, 2020


Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանին Փաշինյան Նիկոլը համարում է Հայաստանի ամենաատված օլիգարխ: Քանի որ Հայրապետյան իր կողմից է ...

Ռուբեն Հայրապետյանին վաղը հետախուզում կհայտարարեն

Ռուբեն Հայրապետյանին վաղը հետախուզում կհայտարարեն

Մայիսի 16, 2020


Ռուբեն Հայրապետյանին` Նեմեց Ռուբոյին Փաշինյան Նիկոլը վաղուց էր որոշել կալանավորել, բայց պատրվակ ու առիթ չէր գտնում: Եվ ահա ժողվ...

բաբաջանյան արմանը հեղաշրջման դեպքում կհանի ռուսական զորքերը Հայաստանից

բաբաջանյան արմանը հեղաշրջման դեպքում կհանի ռուսական զորքերը Հայաստանից

Մայիսի 11, 2020


Պեդերաստներն աշխատասեր ժողովուրդ են, չունեն շաբաթ-կիրակի, աշխատում են օրուգիշեր: Բայց եթե նորմալ պեդերաստներն իրենց աշխատանքով ...

Ինչո՞վ է զբաղվել քոչարյան անդոյի զավակը ծառայելու փոխարեն

Ինչո՞վ է զբաղվել քոչարյան անդոյի զավակը ծառայելու փոխարեն

Ապրիլի 19, 2020


Ազգային ժողովիապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կետղ բռնելու հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն տղային թռցրել է բանակից: Ձևա...

քոչարյան անդոյի թալանի հանգամանքների ուսումնասիրման փաստահավաք խումբ է ստեղծվել

քոչարյան անդոյի թալանի հանգամանքների ուսումնասիրման փաստահավաք խումբ է ստեղծվել

Ապրիլի 17, 2020


քոչարյան անդոյի ուշքը գնում է կեղտոտ գործերի և ուրիշների գործերի վրա կեղտ բռնելու համար: Պատահական չէ, որ հենց նա է գլխավորում ...

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Տեր-Պետրոսյան Լևոնն ու կորոնավիրուսը

Ապրիլի 7, 2020


Տեր-Պետրոսյան Լևոնը հակակորոնավիրուսային կոչով է հանդես եկել: Տեր-Պետրոսյան Լյուսյայի մարդը և ընդհանրապես բոլոր բոզերի մարդիկ ք...

 քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

քոչարյան անդրանիկի գործը բարդանում է՝ երկրում ալկոգել շատ կա

Ապրիլի 6, 2020


Ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա կեղտ բռնելու պառլամենտական հանձնաժողովի նախագահ քոչարյան անդոն երազանքներով ապրող տղա է: Եր...

Ի՞նչ ընդհանուր բան կա տեռորիզմի, ինցեստի, միասեռականության և այլ այլասերվածությունների միջև

Ի՞նչ ընդհանուր բան կա տեռորիզմի, ինցեստի, միասեռականության և այլ այլասերվածությունների միջև

Մարտի 24, 2020


Հայաստանի քաղաքական իրականությունն ուսումնասիրելիս կարելի է հետաքրքիր բացահայտումներ անել: Օրինակ, բոլոր կարգի այլասերվածները ք...

Թաթա, Պողոսյան Միքայել, այլ քամակատուներ՝ խայտառակություններ Նոր Հայասռանի

Թաթա, Պողոսյան Միքայել, այլ քամակատուներ՝ խայտառակություններ Նոր Հայասռանի

Մարտի 18, 2020


Հայաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչները սիրում են օրվա իշխանություններին, նրանց միջև ինչ-որ հոգևոր կապ է նկատվում: Օրինակ, հայ...

Ստոր կամայականություն արտակարգ դրության ներքո

Ստոր կամայականություն արտակարգ դրության ներքո

Մարտի 16, 2020


Փաշինյան Նիկոլն անգամ արտակարգ դրության պայմաններում չի մոռանում իր թշնամիներին և առիթը բաց չի թողնում արտակարգ դրության քողի տ...

Դարձյալ կատաղել է Փաշինյան Նիկոլը

Դարձյալ կատաղել է Փաշինյան Նիկոլը

Մարտի 5, 2020


Փաշինյան Նիկոլն այս գիշեր փայլուն ոստիկանական օպերացիա է կատարել՝ հարձակվել է Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի տան վրա: Նշենք, որ...

Սա է Նեմեց Ռուբոյի շնորհքը

Սա է Նեմեց Ռուբոյի շնորհքը

Փետրվարի 21, 2020


Սա Տեր-Պետրոսյան Լևոնի պատկերն է։ Այս քամակի պարունակությունը մի քանի տարի առաջ մազ էր մնացել, որ տիրոջը գերեզման տաներ: Բայց չ...

Հայաստանում ծնվում է նոր գիտնական

Հայաստանում ծնվում է նոր գիտնական

Փետրվարի 20, 2020


քոչարյան անդոյի զավակը գիտնական է դառնում: Ոչ թե տաղանդի պրոֆիցիտից, այլ շատ ավելի պարզ պատճառով՝ Ազգային ժողովի պաշտպանության,...

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Ինչու չի կարելի Փաշինյան Նիկոլին պետական պաշտոն զբաղեցնել

Փետրվարի 6, 2020


Ժողովրդի վարչապետը ծանր տարավ Ռուբեն Հայրապետյանի` նրան «Նիկոլիկ» անվանելը, ոմանց կոշիկի ջնջոց դարձնելու խոստումը: Եվ լինելով Ս...

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Արյան հոտ է առնում չկայացած աբորտի հետևանքը

Փետրվարի 6, 2020


Փաշինյան Նիկոլի միքայելյան սասունն այն խայտառակություններից է, որոնց պատճառով ժողովուրդը մեղադրում է նրանց ծնողներին` ժամանակին...

Վտանգված է քոչարյան անդրանիկի ոտքը

Վտանգված է քոչարյան անդրանիկի ոտքը

Փետրվարի 5, 2020


քոչարյան անդոն, ըստ ամենայնի, իր գլխին փորձանք է ման գալիս: Եթե այսպես շարունակվի, ապա իշխանափոխությունից հետո նա չի հասցնի երկ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ