Սովորական խայտառակություն

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016
Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալների իրավունքները ոտնահարված են, այսպես շարունակվելու դեպքում դատապարտյալները կտրուկ քայլերի կդիմեն: Դատապարտյալն ասում է. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել հատակին»:


Մի կողմ դնենք դատապարտյալների իրավունքների հնարավոր խախտման մասին տեղեկության ճշմարտացիությունը և խնդիրը դիտարկենք այլ կողմից: Դատապարտյալն ասում է, որ իրենք որոշել են վերանորոգել իրենց բանտախուցը: Ստացվում է, որ դա իրենց որոշելիքն է և դա քննարկման առարկա չէ: Ըստ դատապարտյալի` նրանք վերանորոգման աշխատանքներն են սկսել անմիջապես դրա մասին որոշումը կայացնելուց հետո: Այսինքն, նրանց մոտ առկա էր շինանյութի այն խմբաքանակը, որն անհրաժեշտ էր շինարարությունը սկսելու համար: Նրանք անցան գործի, և շինարարության արգասիքների հոտը տարածվեց քրեակատարողական հիմնարկում, քանի որ նրանց խցի դիտանցքները բաց էին: Չցանկանալով շնչել շինանյութերի հոտը` ՔԿՀ-ի աշխատակիցները փակել են դիտանցքները: Այս պատմությունը, բացի այն, որ շատ տեղեկություններ է պարունակում, նաև ուսուցողական է: Մեզ մոտ միշտ տպավորություն է ստեղծվում, որ դատապարտյալներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում, և նրանց իրավունքներն անընդհատ ոտնահարվում են: Այս դեպքը տիպիկ է և ներկայացնում է ՔԿՀ-ում տիրող իրական վիճակը: Փաստորեն, դատապարտյալներն իրենք են որոշում, երբ և ինչ անել և ընդհանրապես չեն կարևորոմ արածի՝ օրենքին, ներքին իրավական ակտերին և կանոններին համապատասխանության խնդիրը: Բացի այդ, ամենակարևորն այն է, որ նրանք տիրապետում են համապատասխան ռեսուրսների և անմիջապես իրականացնում են որոշածը, տվյալ դեպքում` վերանորոգումը: Ստացվում է, որ դատապարտյալներն այդքան էլ միամիտ չեն և դեռ հարց է, թե ով է ում իրավունքները ոտնահարում:


Քրեակատարողական հիմնարկներում շատ խնդիրներ կան: Այդ ոլորտը միշտ դիտարկվել է որպես մեծ գումարներ աշխատելու հարթություն: Հենց այդ պատճառով է, որ այս բնագավառը դարձել է միջազգային դոնոր կազմակերպությունների թիրախ: Այդ ամենը իմանալով հանդերձ` պետությունն այս բնագավառում միշտ պաշտպանվողի և արդարացվողի դերում է: Այս անգամ ևս, խնդիրը հասկանալու և արմատապես լուծելու փոխարեն, քրեակատարողական վարչությունից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվ այսպես շարունակ:






Դիտումների քանակ 18775


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Սեպտեմբերի 1, 2019


Սորոս Ջորջի գրասենյակից Փաշինյան Նիկոլը ստացել է հերթական հանձնարարականը՝ արմատախիլ անել երկրում «գողականը», իսկ Սորոսի վաստակ,...

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Հուլիսի 2, 2019


Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում,...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Ղարաբաղը դարձնում են գողականի երկիր

Մայիսի 21, 2016
3

Այսուհետ հանցագործները՝ մարդասպան լինի կամ գող, հնարավորություն կունենան պատիժը կրել ոչ թե կալանավայրում, այլ Լեռնային Ղարաբաղո...

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանա...

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների խելքն ու միտքը գողականն է

Փետրվարի 26, 2016


Եթե կա օրենք, այն պետք է գործի: Եթե օրենքը չի գործում, այն աստիճանաբար մոռացվում է և սկզբում դե ֆակտո, հետո նաև դե յուրե վերանո...

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Արա Աբրահամյանը մեծ հույսեր է կապում գողականի հետ

Հունվարի 27, 2016
4

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով մերթ ուզում, մերթ չի ուզում ներխուժել Հայաստանի ներքաղաքական կյանք, ջրի ...

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Նուբարաշենում սպանվածները ԲՀԿ անդամներ չէին

Մարտի 4, 2015


Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործությունը մարդկանց ցնցեց իր դաժանությամբ: Սպանվել էին երեք հոգի, բոլորն էլ ք...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ