Սովորական խայտառակություն

Ոտքով գնաք՝ ավելի շուտ կհասնեք

Հունիսի 1, 2016
Ոտքով գնաք՝ ավելի շուտ կհասնեք

Քանի դեռ հանրապետության վարորդները գլուխ են կոտրում, նորանոր ձևեր, հնարքներ, խորամանկություններ են մտածում ճանապարհային ոստիկանության պատժիչ ու թալանիչ գործողություններից ազատվելու համար, ոստիկանությունն էլ իր հերթին է լարված աշխատում այն ուղղությամբ, որ հերթական եկամտաբեր ծուղակները ստեղծի վարորդների համար: Ահա դրանցից մեկի մասին էլ տեղեկացվեց այսօր:

 

Ճանապարհային ոստիկանությունը հայտնեց, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով 2016թ. հունիսի 3-ից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան, Տերյան, Պուշկինի և Թումանյան փողոցների որոշ հատվածներում կիջեցվի տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը: Պարզվեց, որ թույլատրելի կոչվածը 30 կմ/ժ արագությունն է, իսկ Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում՝ 40 կմ/ժ:


Նա, ով գոնե մեկ անգամ ավտոմեքենա է վարել և երթևեկել է մայրաքաղաքի կենտրոնում, հրաշալի պատկերացնում է, թե ինչ բան է 30 կմ/ժ-ը և որքան դժվար, եթե չասենք՝ գրեթե անհնար է հիշյալ փողոցներում հստակ պահպանել այդ չափաբաժինը: Էլ չենք խոսում այն մասին, որ համարյա հետիոտնի քայլքի արագությանը հավասարազոր մեքենաների երթևեկի դեպքում քաղաքի կենտրոնը կվերածվի քաոսի՝ անվերջանալի խցանումներով ու երկարատև դադարներով:


Իսկ ճանապարհային ոստիկանության ուզածն էլ հենց դա է: Ինչքան շատ խախտում՝ այնքան ուրախ առօրյա: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա սա ուղղակի ծիծաղելի է, քանի որ 50 կամ 60 կմ/ժ-ը միանգամայն բնական արագություն է խոշոր քաղաքների համար և հաստատ «Ֆորմուլա-1» չէ, այն էլ տասնյակ տեսախցիկների արագաչափերի, լուսաֆորների ու գետնանցումների առկայության պարագայում: Բայց պարզվեց, որ ՃՈ-ի համար դա գերձայնային թռիչք է: Այ, եթե վարորդներն իջնեն ու ոտքով գնան, դա ուրիշ բան: Դա կլինի անվտանգ ու չպատժվող:






Դիտումների քանակ 10290


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Փետրվարի 5, 2019


Փաշինյան Նիկոլի գաղափարական զինակից Զուրաբյան Արարատն արևմտամետ տղա է, չի սիրում խորհրդային անցյալը, ռուսատյաց է և երազում է Հա...

Փաշինյանի պատգամավորն ասում է, որ Սաշիկը արագաչափերի բիզնես չի ունեցել

Փաշինյանի պատգամավորն ասում է, որ Սաշիկը արագաչափերի բիզնես չի ունեցել

Հունվարի 23, 2019


ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը, որն այժմ պատգամավոր է «Իմ քայլը» դաշինքից և, հետևաբար, դարձել է խաչատրյան արմեն, ասում...

ՃՈ-ն ընդդեմ պետբյուջեի

ՃՈ-ն ընդդեմ պետբյուջեի

Նոյեմբերի 30, 2018


Մենք շատ չենք անդրադարձել Ճանապարհային ոստիկանության գործունեությանը: Շատերը կմտածեն, որ դա մեր ոլորտը չէ: Կսխալվեն: Մենք կանք ...

Արագաչափերից կերակրվողները

Արագաչափերից կերակրվողները

Մայիսի 31, 2018


Հանրապետության ճաապարհներին արագաչափերի և տեսախցիկների քանակի սահմանափակումը, տուգանքների նվազեցումը և ընդհուպ դրանց վերացումը ...

Փող վերցնելու ավանդույթը վերադառնում է

Փող վերցնելու ավանդույթը վերադառնում է

Հոկտեմբերի 28, 2016


Վերջերս գրվել էր այն մասին, որ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների շրջանում դժգոհություն կա, նրանց այլևս չի բավարարում իրե...

Կառավարությունը «գոլդի» տակ մնաց

Կառավարությունը «գոլդի» տակ մնաց

Հոկտեմբերի 28, 2016


Բոլորը թերահավատ էին, կասկածանքով էին վերաբերվում, ասում էին՝ նոր վարչապետ Կարեն Կարապետյանից Պողոս-Պետրոս դուրս չի գա: Սրտի թր...

«Սեքյուրիթի դրիմ»-ը տալիս է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բաժանում

«Սեքյուրիթի դրիմ»-ը տալիս է, իսկ ճանապարհային ոստիկանությունը բաժանում

Մայիսի 24, 2016


Պարզվում է, որ ՀՀ իշխանական վերնախավից իրավապահները հրահանգ են ստացել պատժել ճանապարհներին տեղադրված տեսախցիկները և արագաչափերը...

Գասպարյանի հիտլերիզմը և Բաբուխանյանի թաղանթը

Գասպարյանի հիտլերիզմը և Բաբուխանյանի թաղանթը

Մարտի 9, 2016


«Իրավունք» թերթում մի սարսափազդու վերնագրով նյութ է հրապարակվել. «Վլադիմիր Գասպարյանի «հիտլերիզմը» ճակատագրական է լինելու»: Սար...

Վովա Գասպարյանի «Կտրվող ձեռք» օպերացիան

Վովա Գասպարյանի «Կտրվող ձեռք» օպերացիան

Հունվարի 21, 2016


Հայաստանում խեղանդամ անողների բանակը գնալով ստվարանում է: Առաքել Մովսիսյանը ականջ է կտրում, Ռուբեն Հայրապետյանը ոտքեր է կոտրում...

Ճանապարհային ոստիկանությունը վերածվել է հարկահավաք մարմնի

Ճանապարհային ոստիկանությունը վերածվել է հարկահավաք մարմնի

Դեկտեմբերի 2, 2015


Այն, որ Ճանապարհային ոստիկանությունը Հայաստանում վաղուց վերածվել է հարկահավաք մարմնի, դրա մասին մենք, իհարկե, գլխի էինք ընկնում...

Սահմանադրության տեքստի մեջ կարևոր բան են մոռացել

Սահմանադրության տեքստի մեջ կարևոր բան են մոռացել

Նոյեմբերի 24, 2015


Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը վերջերս հայտարարեց, որ լուրջ պայքար է սկսելու ավտոմեքենաների մգեցված ապակիների դեմ և հետ...

«Գոլդ» համարանիշի տերերը կփակեն Բաղրամյանը

«Գոլդ» համարանիշի տերերը կփակեն Բաղրամյանը

Հուլիսի 23, 2015


Երբ պարզվեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը կարող է թանկանալ, զայրացած քաղաքացիները փողոց դուրս եկան, բողոքեցին, ցույցեր արեցին և...

«SOS» ինտերնետ-շոուն՝ Ճոյտի բացած արահետով

«SOS» ինտերնետ-շոուն՝ Ճոյտի բացած արահետով

Մայիսի 27, 2015


Վերջին շրջանի հայտնություններից մեկը կարելի է համարել «SOS» ինտերնետ-շոուն: Ուրախ երիտասարդների մի խումբ նկարահանում է ուրախ տե...

Ոստիկանությունը Հոլիվուդն է, Վովան՝ Սփիլբերգը

Ոստիկանությունը Հոլիվուդն է, Վովան՝ Սփիլբերգը

Մայիսի 23, 2015


Այն, որ մեր սիրելի ոստիկանությունը հոգևոր աշխարհի հետ անմիջական առնչություն ունի, դրա մասին վաղուց գիտեինք: Ամեն օր Աստվածաշուն...

Կփրկվե՞ն արդյոք հայերը ՀՀ պետական համակարգից

Կփրկվե՞ն արդյոք հայերը ՀՀ պետական համակարգից

Հունվարի 13, 2015
1

Այն, որ Հայաստանը երկիր չէ, հայտնի է բոլորին: Սա ընդունում են նաև Ազգային ժողովի պատգամավորները, երբ անկեղծ խոսում են խորհրդարա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ