Ազգային խայտառակություն

Սամվել Բաբայանն անպարտ է և անպարտք

Հունիսի 1, 2016
Սամվել Բաբայանն անպարտ է և անպարտք

Օսկան Քոչարյան


Սամվել Բաբայանի վերադարձով պայմանավորվեց մի քանի հին և արդեն մոռացվող պատմությունների թարմացումը: Բանն այն է, որ 2010 թվականից սկսեցին խոսել, որ Սյամոն գրավադրել է իրեն պատկանող անշարժ գույքը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող տունը, Կասկադի վերջում գտնվող անավարտ առանձնատունը, զոքանչի տունը, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի հայրական տունը, Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի տունը և էլի մի քանի տներ նա գրավադրել էր բանկերում ու պարտքերը մարել չկարողանալու և քաղաքական խմորումների պատճառով ստիպված եղել լքել Հայաստանը։ Բաբայանի բիզնեսով զբաղվող «Քարդան սիստեմ» ՍՊԸ գործերը հայտնվեցին դատարանում։ Գործն ավարտվեց նրանով, որ Բաբայանը հեռացավ Հայաստանից՝ թողնելով միլիոնների պարտքեր «Արդշինինվեստ» բանկին, հարկայինին, բիզնես գործընկերներին։ Այժմ Սյամոն վերադարձել է: Արդյո՞ք մարվելու են նրա պարտքերը:

 

Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը ժխտում է պարտքի գոյությունը և պնդում, որ իր տունը գրավադրված չէ: Նա այնպես, ինչպես գեներալ Մանվելը, կարող էր ասել, որ Սամվել Բաբայանին չի էլ ճանաչում: Սակայն Կիմ Բալայանը Մանվել չէ: Նա ՀՀ բարձրագույն իրավական ատյանի անդամ է և, ի վերջո, ծնունդով ղարաբաղցի: Իսկ դա նշանակում է, որ Բալայանը ծննդավայրում հարազատ և բարեկամներ ունի, և, ո՞վ գիտե, միգուցե նրանք ցանկանում են հանգիստ ապրել: Թերևս, այդ հանգամանքն է ստիպում նրան բարձրաձայնել պարտքից հրաժարվելու մասին: Բացի այդ, Կիմ Բալայանը ներել է Սյամոյի պարտքը, քանի որ նա, լինելով հարց լուծող պաշտոնյա, բազմաթիվ ազգականների է տեղավորել աշխատանքի պետական համակարգում: Նրանք բոլորը մեծ գումարներ են աշխատում, և վտանգել նրանց հանուն Սյամոյի պարտքի նա չի ցանկանում:


Սյամոյից շատ է վնասվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը: Բաբայանի համար վատ տարիներին իրավապահ մարմիններն ինչ-որ շինարարական խախտումներ էին գտել, որոնք թույլ էին տրվել Բազեյանի քաղաքապետության օրոք, այնուհետև նա անցավ ընդհատակ և գրեթե կորավ մամուլի հերոսների շարքից։ Չենք կարծում, որ այսօր Ալբերտ Բազեյանը ցանկանա առնչվել Սյամոյի հետ, այն էլ՝ պարտքի վերադարձման պահանջով: Նրա գործերն այնքան վատ են, որ նա կնախընտրի ընդհատակը: Մնում է զոքանչը, որը միգուցե ամենից շատ է ցանկացել և սպասել Բաբայանի վերադարձին: Չէ, Սյամոն իր զոքանչի պարտքն էլ չի վերադարձնի: Սակայն երևի այդ կինը կների պարտքը հանուն դստեր և թոռների:


Այլ անհատներին Բաբայանի պարտքերի մասին որևէ բան հայտնի չէ: «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ Սամվել Բաբայանին պատականող «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ն ևս համեմատաբար մաքուր է: Հարկային պարտավորությունները գանձելու համար հարկային մարմինը, ամենայն հավանականությամբ, իհարկե՝ պատահմամբ, դատարան չի դիմել, անցել է 3 տարի, և համաձայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի՝ այլևս գումար պահանջելու իրավունք չունի: Նույն կերպ է վարվել նաև «Արդշինինվեստբանկը»: «Օրբի» ՍՊԸ-ն փորձել է դատական կարգով պարտքը պահանջել Սյամոյի ընկերություններից: Դատարանում «Օրբի» ՍՊԸ ներկայացուցիչն ասել է, որ պարտքի պատճառով ընկերությունն այնքան ծանր վիճակի մեջ է հայտնվել, որ հնարավորություն չունի անգամ վճարել դատարանի պետական տուրքը: Դատարանն էլ որոշել է, որ պետական տուրքն ավելի կարևոր է, և վերադարձրել է հայցադիմումը: Ստացվեց, որ Սամվել Բաբայանը չվճարեց «Օրբի» ՍՊԸ պարտքը: Եվ միայն «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունն է, որ դատարանի վճիռ ունի՝ «Քարդան սիստեմ» ՍՊԸ-ի՝ իրենց հանդեպ ունեցած 4.573.970 գումարի պարտքի բռնագանձման մասին: Մեր տեղեկություններով, դատարանի այդ վճիռը չիրագործվեց:


Ինչևէ: Սամվել Բաբայանը եկել է: Նա մաքուր է: Ոչ ոք իրենից գումար չի պահանջում: Նա բոլորի հարցերը լուծել է: Նա կարող է իրեն լիարժեք նվիրել Հայրենիքին: Դե, Հայրենիքն էլ իր հերոսներին չի մոռանա:






Դիտումների քանակ 15850


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Բաբայան Սյամո՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի դեսպանի սրտի տղա

Մայիսի 30, 2020


Ղարաբաղի Արո խանը, որն Արցախում նախագահ է աշխատում որպես Հարությունյան Արայիկ, իր գլխին ևս մեկ փորձանք բերեց՝ նշանակելով Բաբայա...

Սորոսի վաստակների հատուկ գաղտնի օպերացիան Արցախում

Սորոսի վաստակների հատուկ գաղտնի օպերացիան Արցախում

Ապրիլի 6, 2020


Արցախը չարդարացրեց Սորոս Ջորջի հույսերը. նախագահական և պառլամենտական ընտրություններում Սորոսի վաստակ մայիլյան մասիսը ընկավ երկր...

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Տեռորիստի և Սորոսի վաստակի սիրավեպն ավարտվեց

Մարտի 28, 2020


Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիսի միավորումը հայաստանյան քաղաքական իրականության ամենաայլանդակ և ամենահատկանշական երևույթն էր. գ...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

մայիլյան մասիս՝ ադրբեջանցու մուրազ

մայիլյան մասիս՝ ադրբեջանցու մուրազ

Մարտի 25, 2020


Ադրբեջանում ուրախ են, որ հայ ժողովուրդը ծնել ու մեծացրել է մայիլյան մասիսին: Հայտնի ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն այս կապակ...

Կորոնավիրո՞ւս են արդյոք Բաբայան Սյամոն ու մայիլյան մասիսը ՌԴ ԱԴԺ համար

Կորոնավիրո՞ւս են արդյոք Բաբայան Սյամոն ու մայիլյան մասիսը ՌԴ ԱԴԺ համար

Մարտի 23, 2020


Գառնիկ Իսագուլյանի հետ զրուցել ենք Բաբայան Սյամոյի և մայիլյան մասիս, կորոնավիրուսի և Միացյալ Նահանգների հերթական դիվերսիայի մասին:

Բաբայան Սյամոն և մայիլյան մասիսը՝ նոն-գրատա բոմժեր

Բաբայան Սյամոն և մայիլյան մասիսը՝ նոն-գրատա բոմժեր

Մարտի 23, 2020


Պերսոնա նոն-գրատան աշխարհում հայտնի հասկացություն է, որը կիրառվում է պետությունների կողմից ընդդեմ անցանկալի անձանց, որոնք սպառն...

Տուժած Սյամո, տուժած մասիս, կործանված ծրագիր…

Տուժած Սյամո, տուժած մասիս, կործանված ծրագիր…

Մարտի 7, 2020


Բաբայան Սյամոն յուրահատուկ բակտերիա է: Ուշքի չի գալիս մինչև հիմա իր ոսկե դարի ավարտից հետո: Փորձում է առաջին պլանում լինել և ռև...

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Սյամոյին ու մասիսին թույլ չեն տալիս մսխել Ալեքսանդր Առաջինի ժառանգությունը

Մարտի 6, 2020


Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Բաբայան Սյամոյին ու Արցախի նախագահի թեկնածու մայիլյան մասիսին արգելվել է մուտքը Ռուսաստանի Դաշնու...

Սյամոն ու մասիսը քաշվեցին. մասիսը դուրս կգա կամպանիայից

Սյամոն ու մասիսը քաշվեցին. մասիսը դուրս կգա կամպանիայից

Փետրվարի 29, 2020


Սորոսի վաստակ մայիլյան մասիսը, որին Փաշինյան Նիկոլն ուզում է Ղարաբաղում նախագահ կարգել, և Բաբայան Սյամոն լուրջ պրոբլեմ ունեն. ն...

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Մասիս ու Սյամո՝ дружба на века!

Փետրվարի 11, 2020


Հայ ժողովրդի դեմ ի դեմս ղարաբաղցիների այսօր պայքարում է նաև գրանտակեր Մայիլյան Մասիսը՝ որպես նախագահի թեկնածու: Սա երդվյալ Սորո...

Զգուշացեք, բացվում և փակվում է տեռորիստ պավլիկի բերանը

Զգուշացեք, բացվում և փակվում է տեռորիստ պավլիկի բերանը

Հուլիսի 26, 2019


Տեռորիստ մարդասպան և պրոֆեսիոնալ լակոտ մանուկյան պավլիկը հարցազրույց է տալիս նիկոլական Arm Daily պարբերականին: Սյամոյի երգն է ե...

Սամվել Բաբայանի ժամանակը եկե՞լ է

Սամվել Բաբայանի ժամանակը եկե՞լ է

Հուլիսի 6, 2018


ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը հուլիսի 10-ին որոշել է մեկնել Արց...

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հրեշտակ Սյամոն ու սատանա Մանվելը

Հունիսի 20, 2018


Հանրապետության բնակչության թվաքանակին համապատասխան հայհոյանքներ ու քննադատություններ հնչեցին գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին:...

Արցախում խառնակի՞չ է պետք

Արցախում խառնակի՞չ է պետք

Հունիսի 15, 2018


Այսօր կալանքից ազատ արձակվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։ Նրան ազատություն տալը կա...

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Փաշինյան Նիկոլը հայտնվել է ծուղակում իր պոպուլիզմի պատճառով

Մայիսի 21, 2018


ՀՀ վճռաբեկ դատարանի դիմաց այսօր՝ մայիսի 21-ին, շարունակվում է ուրբաթ օրը մեկնարկած բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ԼՂՀ պաշտպանո...

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Դեսպանները չեն ցանկացել կրակել

Մարտի 25, 2017


Սամվել Բաբայանը կալանքի տակ է: ՕՐՕ դաշինքը նրա հանդեպ որոշակի պարտավորություներ ունի և հիմա հարկավոր է ցուցադրել, որ մարտական ը...

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Որտեղ Է Քոչարյանը պահում «Իգլան»

Մարտի 25, 2017


ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի կալանավորման ու չարաբաստիկ «Իգլայի» շուրջ կրքերը գնալով թեժանում են: Եվ այս բա...

Եթիմ գեներալի խոստովանանքը

Եթիմ գեներալի խոստովանանքը

Մարտի 23, 2017


Սեյրան Օհանյանի համար ծանր հարված էր Սյամոյի` Բաբայան Սամվելի կորուստը: Նա հայտնվել է պատային իրավիճակում: Քանի որ նա ի վիճակի...

Տարոն Մարգարյանը չգիտի, թե ինքն ով է

Տարոն Մարգարյանը չգիտի, թե ինքն ով է

Մարտի 23, 2017


Սամվել Բաբայանի ձերբակալությունից հետո շատերը շտապեցին կարծիք հայտնել, գնահատական տալ այդ միջադեպին, ենթադրություններ անել այն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ