Ազգային խայտառակություն

Անահիտ Մութաֆյանը կմերկանա՞ «Ռեֆորմատորների» համագումարին

Մայիսի 31, 2016
Անահիտ Մութաֆյանը կմերկանա՞ «Ռեֆորմատորների» համագումարին

Հետզհետե գծագրվում, առարկայանում է ԲՀԿ-ից հեռացած Վահան Բաբայանի ստեղծած «Ռեֆորմիստներ» կուսակցության դիմագիծն ու էությունը: Իսկ դա առաջին հերթին պայմանավորված է այն մարդկանցով, ովքեր կցանկանան անդամակցել նոր քաղաքական ուժին: Այնպես որ, երբ այսօր հայտնի դարձավ, որ Բաբայանի կողքին կանգնելու պատրաստակամություն է հայտնել դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, արդեն պարզ էր, որ վարագույրը բացվում է և կատակերգությունը սկսվում է:


Կասկածելի հանգամանքներում վախճանված թատերագետ Լևոն Մութաֆյանի դուստր Անահիտը վաղուց ի վեր սկանդալային կնոջ համբավ է վայելում ինչպես արտիստական շրջանակներում, այնպես էլ հասարակության մեջ: Նրա անվան շուրջ պտտվող պատմություններին սկիզբ ու վերջ չկա, իսկ նրա անկեղծ խոստովանությունները ոչ մի ընդհանուր բան չունեն ավանդական հայ կնոջ և ընդհանրապես կնոջ կերպարի հետ: Այս արտիստուհին առաջիններից մեկն էր, որ հայտարարեց, թե պատրաստ է ամբողջովին մերկանալ բեմի վրա: Նրա անունը հոլովվում էր պատգամավորներից մեկի հետ սիրային պատմություններում: Իսկ այս վերջին քայլը՝ դառնալ «Ռեֆորմիստների» անդամ, լիովին համահունչ էր տարիներ շարունակ հղկվող իմիջին:


«Երբ Վահան Բաբայանը ստեղծեց իր սեփական կուսակցությունը, առաջարկեց ինձ համագործակցել՝ ծանոթացնելով գաղափարի հետ: «Ռեֆորմիստներ» կուսակցությունն ընդդիմադիր կուսակցություն չէ, այն պետականամետ է: Ինքս լինելով ընդդիմադիր՝ արդեն մի քանի տարի է, ինչ չեմ կարողանում ոչինչ անել իմ երկրի համար: Այդ իսկ պատճառով որոշեցի ներսից ինչ-որ փոփոխություններ անել, քան դրսից գոռգոռալ՝ ոչնչի չհասնելով և ոչ ոքի օգուտ չտալով»,- իր ընտրության մասին մանրամասնել է Անահիտ Մութաֆյանը՝ հավանաբար, ինքն էլ չնկատելով, թե որքան նմանություն ունի Բաբայանի հետ:


Սա էլ է այդպես փոփոխական: Հենց մի տեղ գործերը լավ չեն գնում, իսկույն նետվում է մեկ ուրիշի գիրկը: Մի օր ընդդիմադիր է, մի օր իշխանամետ, մի օր էլ որոշեց ռեֆորմիստ դառնալ: Հիմա արդեն երկուսով են՝ ինքն ու Մութաֆյանը: Առաջիկայում սպասվում է ցնցող հիմնադիր համագումար: Վահան Բաբայանը ելույթ կունենա այն մասին, թե ինչպես ծախել յուրայիններին, իսկ արտիստուհին նույն բեմի վրա կիրագործի իր վաղեմի երազանքը: Ինչ արած, հենց սա է նժդեհական Շարմազանովի խելքն ու ճաշակը…






Դիտումների քանակ 1137161


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

կոլոտ հովոյի ստոր ներկայի և ողբալի ապագայի առիթով

կոլոտ հովոյի ստոր ներկայի և ողբալի ապագայի առիթով

Սեպտեմբերի 30, 2019


Նախկին Նորին գերազանցություն Միքայել Մինասյանը մի շատ վատ բան արեց Հայաստանի համար՝ մի շարք խայտառակությունների միլիոնատեր դարձ...

Ո՞ւր է կամ ինչպե՞ս են նկարել Փաշինյան Նիկոլի տնտեսական աճը

Ո՞ւր է կամ ինչպե՞ս են նկարել Փաշինյան Նիկոլի տնտեսական աճը

Հունիսի 21, 2019


Փաշինյան Նիկոլը երեկ Ազգային ժողովում հայտարարեց, թե 2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում արձանգրվել է 7.1 տոկոս տնտեսական աճ...

ԵԿՄ բախտը մազից է կախված

ԵԿՄ բախտը մազից է կախված

Հունիսի 7, 2018


Ամեն ինչ փոխելու, ջնջելու, ոչնչացնելու հեղափոխական ալիքը եկավ, հասավ Երկրապահ կամավորականների միություն: Մինչ այդ խոսում էին, թ...

Վահան Բաբայանին գործազուրկի նպաստ չի վճարվի

Վահան Բաբայանին գործազուրկի նպաստ չի վճարվի

Մայիսի 26, 2017


Ո՞վ է հիմա հիշում Ռեֆորմիստների կուսակցությունը: Երևի միայն այդ կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը, ով այսօր իր հպարտ միայնո...

Տխուր, շատ տխուր Վահան Բաբայան

Տխուր, շատ տխուր Վահան Բաբայան

Փետրվարի 22, 2017


Պատահում է նաև այսպես: Մարդը մի օր հանկարծ մտածում է, որ ինքն արդեն այնքան է հասունացել, որ ոչ միայն չափազանց խելոք է, այլև բոլ...

Կա նաև Բաբայանի տեսակը

Կա նաև Բաբայանի տեսակը

Հունվարի 30, 2017


Կա իշխանություն: Կա ընդդիմություն: Կան իշխանության և ընդդիմության համակիրներ: Բայց կա նաև երրորդ տեսակը, որն այս պահին պայմանակ...

Անտեր մնացած ծառան

Անտեր մնացած ծառան

Դեկտեմբերի 10, 2016


Այն օրը, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը լքեց հին գործընկերներին ու հիմնադրեց Ռեֆորմիստների կուսակցությունը, ...

Ծուռ հայելիների կուսակցությունում

Ծուռ հայելիների կուսակցությունում

Նոյեմբերի 29, 2016


Կուսակցությունների մասին օրենքում կատարվող փոփոխությունները լուրջ երկընտրանքի առաջ են կանգնեցրել մի շարք մանր քաղաքական ուժերի:...

Բաբայանի չնախատեսված կարոտաբաղձությունը

Բաբայանի չնախատեսված կարոտաբաղձությունը

Նոյեմբերի 15, 2016


Հիմքեր կան ենթադրելու, որ պատգամավոր, «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հեռահար ծարագիրը՝ գնալ ու խցկվել իշխա...

Որտեղ 6-ը, այնտեղ 7-ը

Որտեղ 6-ը, այնտեղ 7-ը

Հոկտեմբերի 31, 2016


Եթե երբևէ առիթ ներկայանա Գագիկ Ծառուկյանին հիշեցնելու՝ իր տված օգու՞տն էր շատ, թե՞ վնասը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ամենա...

Վարչապետին ուզում են ռեֆորմիստ դարձնել

Վարչապետին ուզում են ռեֆորմիստ դարձնել

Հոկտեմբերի 23, 2016


Աստիճանաբար ի հայտ են գալիս Հայաստանի նոր կուսակցությունների ստեղծման իրական մոտիվները: Ասենք, եթե «Ալյանս» կոչվող խայտառակությ...

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Խոսրով Հարությունյանի փոքր տեսակը

Հոկտեմբերի 21, 2016


Վերջին ամիսների ընթացքում առատորեն բազմացող մանրիկ կուսակցությունները թեև տարբեր են, բայց բոլորն էլ ունեն միևնույն նպատակը՝ տզր...

Ռեֆորմիստները ոչ ոքի պետք չեկան

Ռեֆորմիստները ոչ ոքի պետք չեկան

Հուլիսի 13, 2016


Էդուարդ Շարմազանովը, որն արդեն էնքան հզոր մարդ էր իրեն զգում, որ իր արևին փորձեց մի հատ էլ գրպանային կուսակցություն ունենալ և դ...

«Ռեֆորմիստները» ՀՀԿ-ի բռելոկն է

«Ռեֆորմիստները» ՀՀԿ-ի բռելոկն է

Հուլիսի 9, 2016


Այսօր պատգամավոր Վահան Բաբայանի աստեղային ժամն էր. կայացավ նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը: Եվ այստ...

Վահան Բաբայանը մտնում է շոու-բիզնես

Վահան Բաբայանը մտնում է շոու-բիզնես

Հուլիսի 1, 2016


ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր համագումարը կկայանա հուլիսի 9-ին՝ «Հիլթոն» հյուրանոցում: Եվ ...

Խորթությունը ծրագրված է ի սկզբանե

Խորթությունը ծրագրված է ի սկզբանե

Հունիսի 18, 2016


Վերջին օրերին լրատվամիջոցներն ակնարկեցին այն մասին, թե նախանշվում է «Ալյանս» և «Ռեֆորմիստներ» կուսակցությունների համագործակցութ...

Կրկնօրինակումը նորերի փեշակն է դառնում

Կրկնօրինակումը նորերի փեշակն է դառնում

Հունիսի 6, 2016


ԲՀԿ-ի գաղթական դարձած բեկորները, որոնք տարանջատվելուց հետո փորձում են ոչ միայն լիարժեք կյանքով ապրել, այլև ցուցադրել, թե իբր իր...

Մի տուրիստ Ստրասբուրգում պակասեց

Մի տուրիստ Ստրասբուրգում պակասեց

Մայիսի 27, 2016


Նվազագույնը 4 կուսակցությունների անդամությունը ճաշակած և այժմ էլ սեփական՝ «Ռեֆորմիստների» կուսակցություն հիմնելու ցանկություն հ...

Շարմազանովը երկրում ռեֆորմացիա է նախապատրաստում, ռեֆորմիստ արդեն ունի

Շարմազանովը երկրում ռեֆորմացիա է նախապատրաստում, ռեֆորմիստ արդեն ունի

Մայիսի 13, 2016


7 կուսակցություն փոխած ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը, հասկանալով, որ իրեն որևէ այլ կուսակցություն չեն վերցնի, որովհետև երկրի ամե...

Ամեն ԲՀԿ-ականի՝ մեկական կուսակցություն

Ամեն ԲՀԿ-ականի՝ մեկական կուսակցություն

Ապրիլի 30, 2016


Այն օրինց ի վեր, երբ Գագիկ Ծառուկյանը լքեց իր ստեղծած կուսակցությունը և դրա անդամներին հանձնեց բախտի քմահաճույքին, ԲՀԿ-ականների...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ