Սովորական խայտառակություն

Հայաստանյան միջուկային ինտրիգները և Գագիկ Խաչատրյանի հնարավոր դերակատարումը դրանց մեջ

Մայիսի 31, 2016
Հայաստանյան միջուկային ինտրիգները և Գագիկ Խաչատրյանի հնարավոր դերակատարումը դրանց մեջ

Վրաստանը լուրջ պայքար է սկսել ռադիոակտիվ և միջուկային նյութերի ապօրինի շրջանառության և վաճառքի դեմ: Ոստիկանապետ Գեորգի Մհեբրիշվիլին կարծում է, որ այդ պայքարի արդյունավետության երաշխիքը կարող է լինել Վրաստանի պետական բոլոր մարմինների համակարգված աշխատանքը: Այդ մասին նա այսօր ասել է քիմիական, կենսաբանական և միջուկային գիտությունների միջազգային կոնգրեսում:


Միջազգային և հատկապես ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, Վրաստանում միջուկային նյութերի ապօրինի վաճառքով հիմնականում զբաղվում են ՀՀ քաղաքացիները: Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իր հերթին հայտնում է, որ 2015թ. օգոստոսից կանխվել է միջուկային հումքի վաճառքի 19 դեպք, որից մեծամասնությունն իրականացվել է ՀՀ քաղաքացիների կողմից:


Ստացվում է, որ մենք ունենք միջուկային հումքի ավելցուկ, որը ինչ-որ մարդիկ, ասենք, Շմայս բրնաբարի ազգականները արտահանում են: Իսկ որտեղի՞ց այդ հումքը, ինչո՞ւ են այն արտահանում, ինչո՞ւ են ապօրինի արտահանողներն անընդհատ հայտնաբերվում հարևան Վրաստանի տարածքում, այլ ոչ Հայաստանի իրավապահների կողմից: Եվ վերջապես, որքանո՞վ են պարբերաբար կրկնվող միջուկային սկանդալներն օգուտ բերում կամ վնասում մեր պետության հեղինակությանը:


Միջուկային հումքի ծագումնաբանությունը գրեթե կասկած չի առաջացնում: Դա այս կամ այն կերպ կապված է Հայկական ատոմակայանի հետ: Եվ այս պարագայում ընդհանրապես կապ չունի, թե հումքը ատոմակայանի ելանյո՞ւթն է, թե՞ արտադրական արգասիքը: Ամեն դեպքում, միջուկային հումքը չպետք է հայտնվի անհատների ձեռքում: Այն պետք է օգտագործվի, իսկ արգասիքները հեռացվեն: Փաստ է, որ Վրաստանի իրավապահների կողմից կանխվել է միջուկային հումքի շրջանառության 19 դեպք: Բոլոր դեպքերն էլ կապվում են մեր քաղաքացիների հետ: Իսկ դա նշանակում է, որ հայտնի է առնվազն 19 դեպք, երբ ապրանքն աննկատ դուրս է եկել մեր սահմաններից: Անհավատալի է, որ Գագիկ Խաչատրյանի՝ մինչև վերջերս հենց նա էր հարկայինի և մաքսայինի տերը, ղեկավարած մաքսայինը «չնկատեր» ակնհայտը: Մաքսայինի աշխատակիցների աչքից չի վրիպում անգամ մի քանի կիլոգրամ մանդարինը, որը ներմուծվում է Վրաստանից: Սակայն արի ու տես, որ միջուկային հումքի արտահանումն «աննկատ է» իրականացվել: Կարծում ենք, որ դա այդքան էլ այդպես չէ: Եվ ո՞վ գիտե, միգուցե լՅու-քոմը» և Գագիկ Խաչատրյանին պատկանող բազմաթիվ այլ ընկերություններ բարգավաճում են հենց միջուկային հումքով պայմանավորված ավարից: Ինչևէ, Հայաստանի միջուկային ինտրիգը շարունակվում է, զգալի օգուտ և միաժամանակ մեծ վնաս պատճառելով մեր երկրին: Օգուտն այն է, որ Հայաստանում միջուկային նյութերի առկայության մասին տարատեսակ տեղեկությունները, օրինակ, Բագրատյանի հայտարարությունը զենք ունենալու մասին, զսպողական դեր են խաղում Ադրբեջանի համար: Իսկ վնասը միջազգային կառույցների՝ մեզ դատապարտող արձագանքն է, որն ամեն օր ավելի կոշտ երանգներ է ստանում: Եվ եթե օգուտը կարճաժամկետ է, քանզի պետական աջակցություն չի ստացել Հայաստանը միջուկային երկիր դարձնելու գաղափարը, ապա այս պատմությունից մնալու է միայն վնասը:






Դիտումների քանակ 1811533


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Խաչատրյանն Աստվածաշունչն է կարդացել

Գագիկ Խաչատրյանն Աստվածաշունչն է կարդացել

Հունիսի 5, 2017


Այսօր աներևակայելի մի նորություն ստացվեց Արցախի Հանրապետությունից: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանն իր որդու հետ մ...

Գագիկ Խաչատրյանին կսովորեցնեն վճարել

Գագիկ Խաչատրյանին կսովորեցնեն վճարել

Մարտի 3, 2017


Արդարություն և օրինականություն պահանջող հասարակությունը մեկ ցանկություն ունի` տեսնել, որ պատժվում են նրանք, ովքեր յուրացրել են ...

Գագիկ Խաչատրյանի փորացավը

Գագիկ Խաչատրյանի փորացավը

Հունվարի 20, 2017


Բոլոր հայ պաշտոնյանները առողջական զարմանալի հատկանիշներով են օժտված: Քանի դեռ նրանք թամբի վրա են, և գործերը լավ են գնում, ընկու...

Ատոմային Հայաստանը և ահաբեկված Թուրքիան

Ատոմային Հայաստանը և ահաբեկված Թուրքիան

Դեկտեմբերի 7, 2016


Երկու տասնամյակ շարունակ Թուրքիան առանց դադարի խոսում ու բողոքում է միևնույն բանից: Դժգոհության առարկան Հայաստանի ատոմակայանն է...

Գագիկ Խաչատրյանը փախել է երկրից

Գագիկ Խաչատրյանը փախել է երկրից

Դեկտեմբերի 5, 2016


ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՀՀ ֆիսկալ համակարգի նախկին տնօրինող Գագիկ Խաչատրյանը Հայաստանում չէ` նա փախել է Հայրենիքից և հանգ...

Գագիկ Խաչատրյանի տեղը բանտում է

Գագիկ Խաչատրյանի տեղը բանտում է

Հոկտեմբերի 26, 2016


Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի «արքայական ֆազենդան»՝ ֆինանսների նախարարության «Դիլիջան» ուսումնական կենտրոնը, որի մ...

Վերցրել է հանրապետության փողերը ու հայդե…

Վերցրել է հանրապետության փողերը ու հայդե…

Հոկտեմբերի 7, 2016


Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը, որի պաշտոնանկությունը պահանջվում էր տարիներ շարունակ, աշխատանքից ազատվելուց անմիջապ...

Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգված է

Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգված է

Սեպտեմբերի 2, 2016


Առաջին հայացքից փոքր-ինչ տարօրինակ է հնչում այս տեղեկությունը, բայց փաստը մնում է փաստ. ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ...

Ազգասեր Խաչատրյանի ազգուրաց միլիոնները

Ազգասեր Խաչատրյանի ազգուրաց միլիոնները

Հուլիսի 28, 2016


Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը արդեն քանի շաբաթ է՝ կաշվից դուրս է գալիս ապացուցելու, որ իր և որդիների կուտակած միլիոնները ...

Մի կոնֆետ և 783 միլիոն

Մի կոնֆետ և 783 միլիոն

Հուլիսի 23, 2016


Հիշու՞մ եք դեպքը: Մեկը սուպերմարկետից կոնֆետ թե թխվածք էր գողացել: Բռնեցին, հանձնեցին ոստիկաններին, արարքը որակվեց գողություն, ...

Հայկական ատոմակայանը կկասեցնեն

Հայկական ատոմակայանը կկասեցնեն

Հուլիսի 14, 2016


Վերահսկիչ պալատը ստուգումներ էր իրականացրել քաղծառայողների ու պետական հիմնարկների աշխատողների սոցփաթեթի վերաբերյալ: Այսօր պալատ...

Խաչատրյանի փրկարար կրակները

Խաչատրյանի փրկարար կրակները

Հուլիսի 11, 2016


Գիշերը մի քանի ժամ շարունակ այրվում էր ֆինանսների նախարության շենքը: Մինչ 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառա...

Անհայրենիք մարդու մտածողությունը

Անհայրենիք մարդու մտածողությունը

Հուլիսի 1, 2016


Օրերս հետաքննող լրագրողների նոր բացահայտումները ի հայտ բերեցին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անսահման հարստության ևս մ...

Ինքն իր դեմ չի պայքարի

Ինքն իր դեմ չի պայքարի

Հունիսի 16, 2016


Կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն խորհրդի նիստը, որն այս անգամ աչքի է ընկել իր մասնակիցների բազմազանությամբ:...

Գագիկ Խաչատրյանը չի կրակել

Գագիկ Խաչատրյանը չի կրակել

Մայիսի 25, 2016


Արմավիրի մարզում ուժգին կարկտահարությունից 17 գյուղերի բերքն ամբողջովին ոչնչացվել է: Կարելի էր կրկին մեղքը բարդել բնության վրա ...

Գագիկ Խաչատրյանը մտավ Facebook

Գագիկ Խաչատրյանը մտավ Facebook

Մայիսի 17, 2016
1

Այսօր պատմական օր է: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը գրանցվել է Facebook սոցիալական կայքում: Թե ի՞նչ նպատակներ պետք է հե...

Եվրամիությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանի անմեղ արյունը

Եվրամիությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանի անմեղ արյունը

Մայիսի 13, 2016


ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր շատ վատ բան է ասել: Վատ բան՝ կոռուպցիոներների համար: Նրա խոսքը գրեթե նշ...

Գագիկ Խաչատրյանը գիտի այն, ինչ ոչ ոք չգիտի

Գագիկ Խաչատրյանը գիտի այն, ինչ ոչ ոք չգիտի

Մայիսի 9, 2016


Հաղթանակի տոնը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում: Մեկի համար խոսքը երկրի ու բանակի հաղթանակների մասին է, մյուսի համար ամեն ինչ...

Մոտենում է Գագիկ Խաչատրյանի Նոր տարին

Մոտենում է Գագիկ Խաչատրյանի Նոր տարին

Մայիսի 3, 2016


Այս տարվա մարտի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց իր վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին Պետակ...

Գագիկ Խաչատրյանի ֆինանսական խիղճը

Գագիկ Խաչատրյանի ֆինանսական խիղճը

Ապրիլի 11, 2016
4

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լավ կանի, եթե այս օրերին տնից դուրս չգա: Կարծես քիչ էին ժողովրդի լարվածությունն ու նախարարի...

Իսկ Վանա ծովը՞
15.09.2017 | 17:27


Իսկ Վանա ծովը՞

Goodbye Europe
14.09.2017 | 21:48


Goodbye Europe

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ո՞վ է ավելի մեծամիտ
Սեպտեմբերի 20, 2017


Ո՞վ է ավելի մեծամիտ

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ