Սովորական խայտառակություն

Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Մայիսի 25, 2016
Բացահայտվեց ապրիլյան սելֆիների գաղտնիքը

Դեռ չենք մոռացել, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և մանավանդ դրանից հետո հազարավոր հայաստանցիներ որպես կամավորներ գնում էին Արցախ, նկարվում այնտեղ և դրանով իսկ սահմնափակում իրենց կամավորական նկրտումները: Այդպես են վարվել նաև շատ հայ պաշտոնյաներ: Ապրիլին գնալ Արցախ և սելֆի անել այնտեղ դարձել էր մոդայիկ: Եվ ահա այսօր հայտնի դարձավ, որ արցախյան սելֆիները կստանան օրենսդրական հիմնավորում: Այսօր այդ մասին խորհրդարանում հայտնել է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ելույթ ունենալով Աշխատանքային օրենսգրքում կամավորների աշխատատեղերի պահպանման երաշխիքների վերաբերյալ փոփոխությունների քննարկմանը:


Նրա խոսքով` օրենքը կտարածվի ոչ միայն ապագա կամավորների, այլև հետին թվով նրանց վրա, որոնք ապրիլի սկզբին մասնակցել են պաշտպանական գործողություններին: Կստացվի, որ այսուհետ ցանկացած անձ կպահպանի աշխատատեղը, եթե կամավորական հիմունքներով Արցախ գնա: Ընդ որում, այս պարագայում կարևոր չի լինի, թե ինչո՞վ է անձը զբաղվելու Արցախում՝ պատերազմելո՞վ, թե՞ լուսանկարվելով, քանզի այդ հանգամանքը գրեթե անապացուցելի է դառնալու: Անհասկանալի է նաև թե ինչպե՞ս է պարզվելու, թե տվյալ անձը Արցախում ընդհանրապես եղե՞լ է, թե՞ ոչ, և եթե եղել է, ապա ո՞ր ժամանակահատվածում: Արդյո՞ք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը որպես Արցախ կամավոր գնալու հանգամանքը փաստող ապացույց, կբավարարի, ասենք, Հադրութի ֆոնին արված լուսանկարը:






Դիտումների քանակ 7534


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Իրավիճակի պատանդը

Իրավիճակի պատանդը

Հունիսի 20, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի ստորագրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը: Այս ...

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Անմեղի ու մեղավորի բաժանարար գիծը

Դեկտեմբերի 29, 2017


Սամվել Նահապետյան անունով մի ոմն քաղաքացի գնացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության քաղաքացիների ընդունելության ...

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Սոցապ նախարարն ու ոսկե ձկնիկը

Նոյեմբերի 25, 2017


Հանրահայտ հեքիաթում ոսկե ձկնիկը պատրաստ է կատարել երեք գլխավոր ցանկությունները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աս...

Խելքից հաշմանդամների նախագիծը

Խելքից հաշմանդամների նախագիծը

Հոկտեմբերի 5, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը որոշել է հետ չմնալ կառավարության մյուս անդամներից ու շտապել է ինքն էլ նե...

Նախարարը սկսել է տեսնել

Նախարարը սկսել է տեսնել

Հուլիսի 25, 2017


Փարոսը մի բան է, որը լույս է տարածում, որպեսզի մոլորվածները դա տեսնեն: Այս մասին գիտեն անխտիր բոլորը: Իսկ ահա աշխատանքի և սոցիա...

Օրենքն արգելում է քրտնել

Օրենքն արգելում է քրտնել

Հուլիսի 6, 2017


Հուլիսյան աննախադեպ շոգերը շատերի մոտ բնական հարց առաջացրին. իսկ արդյո՞ք նման եղանակային պայմաններում հնարավոր է կամ կարելի է ա...

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Փոխնախարարը սկսեց չտեսնել

Հուլիսի 4, 2017


Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանը որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, և այդ մասին գրառում է կատարել ՖԲ...

Բանտ կամ «ճշտով» թալան

Բանտ կամ «ճշտով» թալան

Դեկտեմբերի 8, 2014
1

Խարդախության և պետական խոշոր գումարների յուրացման մեջ մեղադրվող` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահով...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ