Միջազգային խայտառակություն

Ամերիկյան զորքերը Երևանում

Մայիսի 25, 2016
Ամերիկյան զորքերը Երևանում

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ զինծառայողները վերանորոգել են Երևանի տարեցների խնամքի կենտրոնը, որը բացվել է այսօր: Պարզվել է նաև, որ Երևանի տարեցների խնամքի թիվ 1 կենտրոնում մայիսի 10-ից ընթանում էին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացնում էին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ռոբինս օդային բազայի տասնյակ քաղաքացիական ինժեներներ ու շինարարներ: Վերանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել են պայմանները 12 սենյակներում ու խնամքի կենտրոնի ընդհանուր օգտագործման տարածքներում: Իսկ Ջորջիայի Ազգային գվարդիայի Ռազմաօդային ուժերի 116-րդ քաղաքացիական ինժեներական էսկադրիլիայի զինծառայողները Հայաստանում են գտնվում ԱՄՆ զինված ուժերի Հումանիտար քաղաքացիական աջակցության ծրագրի շրջանակում:


Առաջին հայացքից հումանիտար օգնություն հիշեցնող այս միջոցառումն, այնուամենայնիվ, կասկածի տեղիք է տալիս: Խնդիրն այն է, որ ամերիկացիները ոչինչ հենց այնպես չեն անում և տասնյակ զինվորականների՝ խնամքի կենտրոնը վերանորոգելու պատրվակով Հայաստան բերելը հակասում է տարրական տրամաբանությանը: Նախ, եթե ամերիկացիներն օգնելու այդպիսի մեծ ցանկություն ունեին, ապա ինչո՞ւ են վերանորոգման աշխատանքների իրականացմանը գործուղել ոչ թե քաղաքացիական մասնագետների, այլ զինվորականների: Եվ հետո, վերանորոգվել է ընդամենը 12 սենյակ, սակայն աշխատանքներին մասնակցել են տասնյակ զինվորականներ: Այդ հանգամանքը ևս տարակուսանք է առաջացնում: Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ զինվորականները ներգրավվել են սովորական շինարարության մեջ: Այդպիսի դեպք Հայստանում վերջին անգամ արձանագրվել է, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմում գերված զինվորական գերմանացիները Երևանում ճանապարհներ և շենքեր էին կառուցում: Ինչևէ: Մեզ թվում է, որ շինարարություն իրականացնելու պատրվակով ամերիկացի զինվորականները դեռ երկար կմնան Հայաստանում: Միգուցե` ընդմիշտ: Նրանց կվստահվի հիմնականում պետական շենքերի շինարարությունը, քանզի դրանք շատ են մաշվել: Իսկ եթե դա այդպես է, ապա շուտով ԱՄՆ –ն ոչ թե տասնյակ զինվորականներ, այլ մեծ զորք կուղարկի Հայաստան: Եվ մեր երկիրը, եթե չդառնա ՆԱՏՕ անդամ, գոնե կդառնա հիանալի մի շինհրապարակ:


Հետգրություն


Տեսնես կգա մի օր, երբ հայկական զորքերը Ռուզաննա Խաչատրյանի (խոսքը ՀՀ պաշտպանության նախարարի ղեկավար-կնոջ մասին է) գլխավորությամբ Սպիտակ տունը կամ գոնե Կրեմլը վերանորոգեն…






Դիտումների քանակ 11976


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Հայաստանում ամերիկացիները թեստավորում են միջատաբանական զենքի արդյունավետությունը

Մայիսի 25, 2020


Հայաստանում DTRA կենսալաբորատորիաների հիման վրա ամերիկացիները սկսել են մեզ համար չափազանց վտանգավոր փորձարկում՝ թեստավորում են ...

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ժողովուրդները՝ «կենսանյութ Պենտագոնի համար»

Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Ղազախստանի ժողովուրդները՝ «կենսանյութ Պենտագոնի համար»

Մայիսի 2, 2020


Ռուսաստանի սահմանների մոտ Պենտագոնի կենսալաբորատորիաների ցանցի և այն մասին, թե արդյոք կապված են այդ օբյեկտները Covid-19 կորոնավ...

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Ռուսաստանի վրա հարձակվելու համար ԱՄՆ-ը «մահապարտ» կպատրաստի

Հունվարի 22, 2020


ՆԱՏՕ-ն հայտարարել է վերջին 25 տարիների ընթացքում ԱՄՆ-ից Եվրոպա զորքերի տեղափոխման ամենամեծ զորավարժությունների (Defender Europe...

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Ամերիկացի զինվորականները սպառնալիք են դառնում Լատվիայի խորհրդարանի և կառավարության կանանց համար

Մարտի 16, 2019


Այն, որ ամերիկացի զինվորականները փորձանք են դառնում այնտեղ, որտեղ նրանց ուղարկում են, բոլորին է հայտնի։ Օրինակ, ԱՄՆ քաջարի զինծ...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Սեպտեմբերի 30, 2018


2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մ...

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Ադրբեջանցիներին զինում են ամերիկացիները, ոչ թե Իսրայելը

Նոյեմբերի 15, 2017


Ստորև ներկայացվող հոդվածն արդյունք է ամերիկյան արխիվների վերլուծության, որոնք հասանելի են համապատասխան կառույցներին որոշակի ժամ...

Օբամային խելագարությունից կես քայլ է բաժանում

Օբամային խելագարությունից կես քայլ է բաժանում

Փետրվարի 11, 2016


Օրեցօր, սիրիական և Ասադամետ զորքերի հաջողություններին համընթաց, վատանում է Բարաք Օբամայի դրությունը, նրա հոգեվիճակն էլ ավելի է ...

Պենտագոնի ցուգցվանգը

Պենտագոնի ցուգցվանգը

Հոկտեմբերի 24, 2015


Ըստ էության, գործ ունենք ցուգցվանգի հետ, որտեղ հայտնվել է Բարաք Օբամայի վարչակազմը Սիրիա ռուսական ներխուժումից հետո։ Օբամայի յո...

Պենտագոնը չի ողջունում Ասադի բանակի հնարավոր հարձակումը Հալեպի վրա

Պենտագոնը չի ողջունում Ասադի բանակի հնարավոր հարձակումը Հալեպի վրա

Հոկտեմբերի 21, 2015


Հալեպի (Դամասկոսից 355 կմ հյուսիս) մերձակայքում և ողջ երկրում սիրիական զորքերն ընդլայնում են հարձակողական գործողության մասշտաբն...

Օբամա. ևս մեկ քայլ ամերիկյան բանակի փլուզման ճանապարհին

Օբամա. ևս մեկ քայլ ամերիկյան բանակի փլուզման ճանապարհին

Սեպտեմբերի 19, 2015


Լավ լուրեր են ստացվում Ամերիկայից. նախագահ Օբաման ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնին է առաջադրել վսեմաշունչ պեդերաստ Էրիկ Ֆենինգին, տ...

ԱՄՆ-ի սեռական ինտերվենցիան

ԱՄՆ-ի սեռական ինտերվենցիան

Փետրվարի 10, 2015
1

Այս ի՞նչ են անում ամերիկացիներն աշխարհի հետ: Նման հարց կարելի է լսել ամեն օր, թեև դրանց պատասխանները ծայրահեղորեն տարբեր են: Մի...

Խաչագողի հիշատակարան-2

Խաչագողի հիշատակարան-2

Հունվարի 20, 2015


Օտար աղբյուրները հաղորդում են այն մասին, թե ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հաջողվել է հայտնաբերել Բաղդադի հայկական եկեղեցուց գողացված խա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ