Սովորական խայտառակություն

Դաշնակ մարզպետը կփրկի երկիրն արտագաղթից

Մայիսի 24, 2016
Դաշնակ մարզպետը կփրկի երկիրն արտագաղթից

Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հարցում կողմնորոշվելու լուրջ պատճառներ կան: Այս մարդը կամ որդեգրել է մի այնպիսի աշխատաոճ, որի մասին մինչ օրս ոչ ոք չի լսել, կամ այնքան մեծ կարևորություն է տվել իր անձին ու պաշտոնին, որ կրակն է ընկել սեփական երևակայության ձեռքը:


Օրինակ, նրան վերջերս ասել են, որ մարզի դպրոցներից մեծ արտահոսք կա, ընդամենը հաշված ամիսների ընթացքում շուրջ 100 աշակերտ դադարել է դպրոց հաճախել: Լսելով այդ մասին, անակնկալի եկած մարզպետն անմիջապես արտակարգ նիստ է հրավիրել: Իսկ հետո արդյունքների մասին ասել է հետևյալը. «Ես ասեմ, տնօրեններին բոլոր հրավիրել եմ, հանձնարարական եմ տվել՝ նախկինում ինչ ա եղել ինչ չի եղել տվել եմ մի ամիս ժամկետ այդ բացթողումները շտկելու համար: Աշակերտները պակասել են, քանի որ ամենայն հավանականությամբ ծնողներն են տեղափոխվել մարզից»:


Հիմա արդեն կարելի է ընդհանուր գծերով պատկերացնել, թե Գյոզալյանն ինչ հանձնարարական կարող էր տալ տնօրեններին: Եթե ընտանիքներն արտագաղթել են երկրից՝ տանելով նաև երեխաներին, ուրեմն, նվազագույնը անհրաժեշտ կլինի ուղևորվել աշխարհի զանազան անկյուններ, այնտեղ գտնել այդ 100 երեխային, համոզել, խնդրել, սպառնալ, որ ետ վերադառնան, քանի որ մարզպետի համար կարևորն արդյունքն է, իսկ միջոցները միշտ էլ կարդարացնեն նպատակը:


Կա մտավախություն, որ դաշնակցական մարզպետի նախաձեռնությունը դառնա վարակիչ: Ու եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին մեր երկիրը լքել են շուրջ 1 միլիոն քաղաքացիներ, ուրեմն, ՀՅԴ-ն իր ողջ հայաստանյան ու սփյուռքյան կառույցներով հանդերձ անհապաղ պիտի ցրվի մոլորակի բոլոր ուղղություններով՝ իրականացնելու բոլոր ժամանակների ամենամեծ հայկական ներգաղթը:






Դիտումների քանակ 5509


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արագածոտնի մարզպետին անպատվում են ըստ արժանվույն

Արագածոտնի մարզպետին անպատվում են ըստ արժանվույն

Մարտի 18, 2019


Մի թյուրիմացություն կա, անունը՝ գևորգյան դավիթ: Փաշինյան Նիկոլի թիմակիցն է, ՔՊ անդամ, անցած տարվա հոկտեմբերին նշանակվել է Արագա...

Աշտարակն էլ ունի իր Բալասանյան Սամվելը

Աշտարակն էլ ունի իր Բալասանյան Սամվելը

Նոյեմբերի 17, 2018


Երեք տարի առաջ Աշտարակում քաղաքապետ ընտրվեց գրեթե անչափահաս մեկը` Շահվերդյան Թովմաս անվամբ: Սա, բնականաբար, ընտրվեց ՀՀԿ ջանքերո...

Հայաստանի նոր բդեշխները

Հայաստանի նոր բդեշխները

Մայիսի 30, 2018


Արդեն կարելի է անսխալ ասել, որ Հայաստանի մարզպետները, գրեթե բոլոր մարզպետները հրաժեշտ կտան, և նրանց կգան փոխարինելու նորերը: Այ...

Հոգնած դաշնա՞կ, թե՞ վռնդվող դաշնակ

Հոգնած դաշնա՞կ, թե՞ վռնդվող դաշնակ

Հուլիսի 7, 2017


Դաշնակցությունը կրակն է ընկել իր կադրերի ձեռքը, կառավարությունն էլ ստիպված է կրել անհաջող չինովնիկների հոգսը: Ընտրություններից ...

Լևոն Մկրտչյանը դեմ է, բայց կողմ է

Լևոն Մկրտչյանը դեմ է, բայց կողմ է

Նոյեմբերի 4, 2016


Երբ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը խոսում է ինչ-որ բանի մասին, կարծես թե սխալ մտքեր չի արտասանում: Օրինակ, այս...

Մեղրամիսն ավարտվեց, ընտանիքում կռիվ է

Մեղրամիսն ավարտվեց, ընտանիքում կռիվ է

Ապրիլի 21, 2016


ՀՀԿ-ՀՅԴ ցուցադրական համերաշխությունը, նույն նպատակի համար հավակնությունները մի կողմ թողնելու պատրաստակամությունը և քաղաքական սի...

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սննդային դիվերսիա. պետությունն անզոր է

Սեպտեմբերի 12, 2015


Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի չէ անգամ պաշտպանել ամենակարևորն ու թանկը` երեխաների առողջությունը: Ավելին, Հայաստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ստյոպային քաշեցին
Հունիսի 14, 2016


Ստյոպային քաշեցին

Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ