Տիեզերական խայտառակություն

Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Մայիսի 22, 2016
Մուսթաֆա Ջեմիլևը՝ խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու

Օսկան Քոչարյան


«Եվրատեսիլ-2016-ում» Ղրիմի թաթար երգչուհու հաղթանակը բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում։ Ահա թե ինչ է գրում թուրք հեղինակ Վեդաթ Բիլգինը (Vedat Bilgin) «1944. ճիչ, լաց, ողբերգություն» հոգեցունց հոդվածում.


«Երբ որոշ հատուկ տեղեկատվական խորագրերում դիտարկվում էին Թուրքիայի հանդեպ Ջամալայի հետաքրքրության պատճառները և ներկայացվում էր համապատասխան բացատրական ինֆորմացիա, ինչ-որ մեկին, հավանաբար, հուզում էր հարցը, թե՝ ինչո՞ւ նրա երգի տեքստում թյուրքերեն լեզվով բառեր կան։ Ես խոսում եմ «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ջամալայի երգի մասին, որը լսելիս մարդու ներսում ամեն բան սեղմվում է։ Այդ կոմպոզիցիան իր անվանումն ստացել է այն տարեթվից, երբ տեղի է ունեցել մի ժողովրդի բռնի տեղահանում՝ նրա ոչնչացման նպատակով, ավելի ճիշտ՝ տեղի է ունեցել նրա ցեղասպանություն. «1944»։


Այդ ի՞նչ ժողովուրդ է։ Ղրիմի թաթարները բնավ էլ պատահաբար չեն խոսում թյուրքերեն։ Նրանք, ինչպեսև Ախալցխայից տեղահանված մեսխեթցի թուրքերը, դարձան Ղրիմից արտաքսված թյուրքական ժողովուրդներից մեկը։ Եթե XX դարակեսին նրանց հանդեպ կիրառված հալածանքներին և բռնությանը ենթարկվեր արևմտյան մի որևէ ժողովուրդ, վստահ եղեք, ինչեր ասես չէին անի ի հիշատակ դրա։ Ղրիմի թաթարների բախտն այնքանով չի բերել, որ չկա մեկը, որը կպատմեր նրանց կրած սարսափների մասին, չկա նա, որի շնորհիվ այդ թեման որոշակի տեղ կգրավեր համաշխարհային հանրային գիտակցությունում։ Այլ խոսքով, եթե նրանք թյուրքական ժողովուրդ չլինեին, նրանց հանդեպ կիրառված դաժանության և կտտանքների մասին պատմությունը վաղուց արդեն ամբողջ աշխարհն անգիր արած կլիներ։


Վիպագիր Ջենգիզ Դաղջըն (Cengiz Dağcı), որն այլևս ողջ չէ, գրել է Ղրիմի թյուրքերի ողբերգության մասին և պատմել նրանց պատմությունը, ովքեր լուռ ու մունջ ապրել են իրենց հայրենիքից հեռու, ովքեր կարոտել են հայրենի հողի բույրը։ Մինչև կյանքի վերջին օրերը նա եղել է Ղրիմի թյուրքերի գործի ջատագովը։ Բայց ո՞վ լսեց նրա ձայնը, ո՞ւմ կարող էր նա ստիպել լսել իրեն։ Դուք կհարցնեք, թե ինչու գովաբանյալ ՄԱԿ-ը, իրավապաշտպան կազմակերպությունները, փառապանծ եվրոպական ինստիտուտները, որոնք ամեն անգամ բերանները բացելիս մարդկայնության մասին են խոսում, ականջ չդրեցին այդ ձայնին։ 1970-ական թթ. երիտասարդական ուսանողական շարժումը, նացիոնալիստներն աշխարհով մեկ աղաղակեցին այն տանջանքների մասին, որոնց Ռուսաստանի կոմունիստական ռեժիմը ենթարկել էր Մուսթաֆա Ջեմիլօղլուին (Mustafa Cemiloğlu, Մուսթաֆա Ջեմիլև- ծան.՝ խմբ.), նրա հնարավոր սպանության մասին։ Սկզբում Խորհրդային Ռուսաստանը պաշտոնական հայտարարություն արեց։ Փորձելով պատասխանել բողոքի գործողություններին, որոնք այդ ժամանակ ընթանում էին Թուրքիայում, նրա ներկայացուցիչները տեղեկացրին, որ բանտերում այդպիսի անունով մարդ չկա։ Խորհրդային ղեկավարության հայտարարություններում ուղղակիորեն ասվում էր. «Այդպիսի մարդ չկա»։ Բայց անգամ Սովետներն այլևս չէին կարող շարունակել այդ կեղծիքը։ Ի վերջո, նրանք ստիպված եղան աշխարհին հայտարարել, որ Մուսթաֆա Ջեմիլօղլուն կտտանքների չի ենթարկվում, այլ գտնվում է ձերբակալության մեջ՝ պետական կարգի դեմ հանցագործության մեղադրանքով։ Այդ օրերին մենք՝ համալսարանների ուսանողներս, փողոցները լցնում էինք պաստառներով ու կարգախոսներով՝ «Մուսթաֆա Ջեմիլօղլուն ողջ է», «Ազատություն Ղրիմի թյուրքերին»։


Սովետների փլուզմամբ շատ փաստեր ջրի երես դուրս եկան։ ԿԳԲ այն հանրահայտ գործակալները, որոնք մի քանի հազար դոլարով հրապարակեցին պաշտոնական փաստաթղթերի ամբողջական պարկեր, կեղտոտ լվացքը մեջտեղ հանեցին։ Այսպես, մի թուրք հետազոտողի տրամադրության տակ հայտնվեցին փաստաթղթեր Սուլթան-Գալիևին (հեղափոխական գործիչ, մուսուլմանական նացիոնալ-կոմունիզմի գաղափարախոս- ծան.՝ խմբ) վերացնելու վերաբերյալ։ Վերլուծելով ստացված տեղեկությունները՝ նա պատրաստեց մի հիանալի գիրք այս թեմայի մասին։ Մուսթաֆա Ջեմիլօղլուի՝ Ղրիմի թյուրքերի առաջնորդի պայքարը չդադարեց նաև հետխորհրդային ժամանակաշրջանում։ Ես առաջին անգամ Ջեմիլօղլուին տեսա այն ժամանակ, երբ նա Թուրքիա էր եկել՝ մասնակցելու «Համաշխարհային թյուրքական համաժողովին»։ Այդ ոչ բարձրահասակ, նիհարավուն, մեծ սրտի տեր մարդը հուսահատ շարունակում էր պայքարը հանուն այն բանի, որ իր ժողովուրդը հայրենիք ձեռք բերի (ընդգծումը՝ խմբ.)։ Այդ պայքարը նա չի դադարեցնում նաև այսօր, իսկ այն բանից հետո, երբ ռուսները նորից օկուպացրին Ղրիմը, մենք կրկին տեսանք նրան առաջին շարքերում։


Հիմա նրա կողքին կանգնած է մի երիտասարդ աղջիկ՝ Ջամալան, որն աշխարհին է հասցնում Ղրիմի թյուրքերի լացը, ճիչը, պատմում է Ղրիմում նրանց ապրած սարսափի, զանգվածային սպանությունների և հարյուր հազարավորների հայրենաբաղձության մասին։ «Ես լիովին չվայելեցի իմ հայրենիքը»,- երգում է նա խռովահույզ ձայնով։ Մեր կայսրության անկումից հետո նրա ամեն մի անկյունում ողբերգություն տեղի ունեցավ։ Իրադարձությունները Ղրիմում, Ախալցխայում, Պաղեստինում, Չեչնիայում, իսկ հիմա էլ՝ Սիրիայում թալանի, այդ հողերում գաղութարարության տարբեր եզրեր են, տարբեր պատկերներ։ Ուժեղ Թուրքիան կլինի գլխավոր հենարան, որպեսզի մարդիկ այդ հողերում կարողանան ապրել, լիովին վայելել իրենց հայրենիքը»։


Ահա այսպիսի հուզիչ հոդված է գրել թուրք հրապարակախոսը, որի գրածից կարելի է հասկանալ, որ Ղրիմը «աթադան-բաբադան» թուրքական տարածք է, ինչպեսև Վրաստանը, Չեչնիան, Պաղեստինը, Սիրիան և այլն։ Ոչ մի խոսք հույների, բյուզանդացիների մասին, որոնցից Օսմանյան կայսրությունը՝ հիմնադրված Ալթայից և Կենտրոնական Ասիայից եկածների կողմից, խլել է եվրոպական Ղրիմը, էլ չեմ ասում հռոմեացիների և սկյութների մասին։ Կարելի է հասկանալ նաև, որ Ղրիմի թյուրքերը նահատակ ժողովուրդ են, իսկ Մուսթաֆա Ջեմիլևը՝ Մահաթմա Գանդիի նման մեկը, թեև վերջինը երբեք չի կազմակերպել էներգաշրջափակումներ և այլ կարգի դիվերսիաներ իր երկրի դեմ՝ ի տարբերություն առաջինի, հետն էլ՝ որպես քրեական հանցագործ հետախուզման մեջ չի գտնվել։ Վերջապես, թուրքական մտքի լուսատուն Ռուսաստանը համարում է Ղրիմի դժբախտ ու, պարզվում է՝ ազնիվ թաթար ժողովրդի ողբերգության գլխավոր մեղավորը։


Խոսել այն մասին, թե ովքեր են թուրքերը և ինչ է նրանց պետությունը, և ինչ են Ռուսաստանը, Հայաստանը, Սիրիան, Պաղեստինը, Վրաստանը և այլն՝ իմաստ չունի. այդ երկրների ժողովուրդները հիանալի իրազեկված են։ Բայց մի երկու խոսք արժե ասել Ղրիմի թաթարների և նրանց ողբերգության մասին, որն առ այսօր սգում են Ջամալան, ամբողջ Թուրքիան, իսկ 2014-ից հետո՝ նաև Արևմուտքը։


Ղրիմի թյուրքերը, որոնք Ռուսական կայսրությանը ժառանգություն հասան օսմանցիներից, և որոնց այնտեղ թաթար էին անվանում (Ռուսաստանում մուսուլմաններին թաթար էին կոչում, քանի դեռ մեր հարևանների համար չէր ստեղծվել «ադրբեջանցիներ» էթնոնիմը՝ նրանց նույնպես թաթար էին անվանում, բայց կովկասյան), ոչնչով չէին տարբերվում Ռուսաստանի և ԽՍՀՄ մյուս էթնիկ խմբերից։ Իրենց հանգիստ էին պահում, ստորություններով ու նենգությամբ չէին զբաղվում. կենտրոնական իշխանությունը թույլ չէր տալիս։ Բայց նացիստների կողմից Ղրիմի օկուպացիայից հետո նրանք հանկարծ դարձան գերմանական նացիոնալ-սոցիալիզմի, այսինքն՝ մի ուսմունքի ջատագովներ, որը հիմնված էր հեթանոսության և քրիստոնեության սինթեզի, նացիոնալիզմի և ռասիզմի հիման վրա, հավատարմության երդում տվեցին ֆյուրերին և զբաղվեցին կոլաբորացիոնիզմով։ Հասկանալի է՝ Իոսիֆ Ստալինը չէր կարող ներել և չէր կարող չհասկանալ պրն Էրդողանի ցեղակիցներից բխող վտանգի աստիճանը և, համենայնդեպս, որոշեց փոխել նրանց բնակության վայրը՝ քշելով դեպի ԽՍՀՄ տարածքի խորքը, որտեղ նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում Ղրիմի թաթարները որևէ մեկի հետ կոլաբորացիոնիզմով զբաղվել չէին կարող։ Ահա և վերջ, տրամաբանական, պարզ ու հասարակ։


Հասկանալի է՝ Թուրքիայում դա չեն հասկանա և չեն ընդունի։ Արևմուտքում կհասկանան, բայց, ինչպես ասում են, երկակի չափորոշիչներ կան, և այսօր Արևմուտքում գերադասում են հաճոյանալ թուրքերին։ Եվ այս առնչությամբ կուզենայի մի գաղափար արտահայտել, որի իրագործումը թույլ կտար, որ Ղրիմի թյուրքերի համար բարձրացվող ողբն ավելի արդյունավետ երևար, որպեսզի ամբողջ աշխարհը խոսեր նրանց ողբերգության մասին և այն հավասարեցներ հրեաների հոլոքոստին։ Դրա համար թուրքերը պետք է ընդամենը խաղաղության Նոբելյան մրցանակ պոկեն Մուսթաֆա Ջեմիլևի համար։ Այդ ժամանակ արդեն պրն Ջեմիլևի խոսքն աշխարհում միանգամայն այլ կշիռ կունենա, նա կդառնա ցանկալի հյուր արևմտյան բոլոր մայրաքաղաքներում, նրան Արևմուտքում այնպես կմեծարեն, ինչպես ժամանակին մեծարում էին Անդրեյ Սախարովին և Լեխ Վալենսային։ Կարծում ենք՝ պրն Էրդողանի համար դժվար չի լինի պայմանավորվել եվրոպացիների հետ։ Եթե նրան հաջողվեց սովորական շանտաժով Եվրոպայից միլիարդավոր եվրոներ պոկել միայն այն բանի համար, որ իր տարածքից փախստականներ չթողնի Եվրոպա, ապա խաղաղության Նոբելյան մրցանակն ի՜նչ է որ ժողովուրդների հիրավի մեծ վերաբնակեցման և միլիարդավոր եվրոների համեմատությամբ։ Մանավանդ որ Ջեմիլևի պարգևատրումը խիստ համահունչ է դարի ու արևմտյան աշխարհաքաղաքականության ոգուն։ Միայն թե անհրաժեշտ է ժամանակին ցուցում տալ նորվեգական Սթորթինգին, որպեսզի քվեարկության ժամանակ նրանք աչք փակեն Ղրիմի թաթար ժողովրդի առաջնորդի ահաբեկչական հակումների վրա։






Դիտումների քանակ 15834


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Ստալինը, Նիկոլը, Արծվիկը

Հունիսի 12, 2018


Դաշնակները ատամ են ցույց տալիս: Խիատ վրդովված են այն բանից, որ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհա...

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Նիկոլին Նոբելյան մրցանակ տվեք` պրծնենք

Մայիսի 16, 2018


Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան մի նախաձեռնություն էր մեկնարկել: Նիկոլ Փաշինյանին առաջադրում էին խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ...

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Չինաստանում Ստալինին վիրավորելու համար ծեծել են ամերիկացի դիվանագետին

Ապրիլի 9, 2018


«Պոլիտդայջեսթ» տեղեկատվական պորտալը տեղեկացրել է Չինաստանում կատարվածի մասին, որի արդյունքում կոտրել են ամերիկացի դիվանագետի քի...

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Ստալինն ու Տաշիրի Սամոն

Հունվարի 30, 2018


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների հերթական պատժամիջոցների «սև ցուցակում» տեղ է զբաղեցրել նաև հայտն...

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Եվրոպայի վերջին ստալինիստի 100-ամյակի առիթով

Հունվարի 26, 2018


Այսօր լրանում է Նիկոլաե Չաուշեսկուի՝ Ռումինիայի «դիկտատորի» ծննդյան 100-ամյակը, որն այդ երկրում միանձնյա կառավարել է 1965-1989թ...

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Լեոնիդ Կոգան, Արամ Խաչատրյան, Բելլա Քոչարյան, Սերգեյ Խաչատրյան, Համայակ Դուրգարյան, Հրաչյա Ավանեսյան և այլք

Հունիսի 12, 2017


1942 թվականին Լեոնիդ Կոգանը՝ 20-րդ դարի խոշորագույն ջութակահարներից մեկը, դառնում է 18 տարեկան, և, հետևաբար, նրան բանակ են կանչ...

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Նախագահ Սարգսյանը վաղը կհնչեցնի մեծն Ստալինի խոսքերը

Հունիսի 5, 2017


Ինչպես հայտնի է, «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության առաջնորդ Անի Զախարյանը մեղադրվում է մի խումբ անձանց դիտավորությամբ ուրի...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

«Ժողովուրդների հայրը». մարշալ Յազովը Ստալինի մասին հրեշավոր ստի և ճշմարտության վերաբերյալ

Դեկտեմբերի 4, 2016


Վերջերս կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովն առաջարկեց հանցավոր համարել Գորբաչովի և Ելցինի գործունեությունը։ Վատ չէր լինի նրանց միացնել...

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Շարմազանովն ասում է, որ մենք Արևմտյան Հայաստանից զրկվեցինք Նժդեհի շնորհիվ

Հունիսի 12, 2016
2

Ընդունենք մի պահ, որ Շարմազանովը լուրջ մարդ է կամ ընդհանրապես մարդ է և կարծիքի իրավունք ունի: Ըստ նրա, եթե չլիներ Նժդեհի լեգեոն...

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

ԱՄՆ ծառայության մեջ գտնվող լիբերալներն ընդդեմ մարդկային ինտելեկտի

Մայիսի 29, 2016


Ճապոնիայի ներկայիս կարգավիճակը՝ օկուպացված տարածքի կարգավիճակը, հենց ճապոնացիների ընտրությունն է։ Նրանք նախընտրեցին ամերիկյան օ...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Եվրատեսիլը նաև գենետիկական պատկանելության պայքար է ենթադրում

Եվրատեսիլը նաև գենետիկական պատկանելության պայքար է ենթադրում

Մայիսի 15, 2016


Եվրատեսիլ 2016-ի հաղթող է ճանաչվել Ջամալան Ուկրաինայից: Հաղթողի գենետիկական ծագումնաբանությունը լայն հասարակական քննարկման է ար...

Մեզ կփրկի միայն Տիգրան Սարգսյանին Նոբելյան մրցանակ շնորհելը

Մեզ կփրկի միայն Տիգրան Սարգսյանին Նոբելյան մրցանակ շնորհելը

Ապրիլի 21, 2016


Հնարավոր է, որ Նոբելյան մրցանակ ստանալուն պես Տիգրան Սարգսյանը կդադարի գրել (Չերչիլն էլ դադարեց գրել դափնեկիր դառնալուց հետո` ն...

Ջեմիլևն արդեն նաև Ադրբեջանի պաշտպանն է

Ջեմիլևն արդեն նաև Ադրբեջանի պաշտպանն է

Փետրվարի 2, 2016
1

Այսպես կոչված «Ղրիմի թաթարների առաջնորդ» Մուստաֆա Ջեմիլևը, որը զրկված է Ռուսաստան այցելելու իրավունքից, Ղրիմի՝ Ռուսաստանին միան...

Պուտինի վարչապետը թաթարներին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Պուտինի վարչապետը թաթարներին խոստացել է վերադարձնել Ղրիմը

Հունվարի 27, 2016
1

Ուկրաինայի նախագահի՝ այսպես կոչված «Ղրիմի թաթարների հարցերով լիազոր» Մուսթաֆա Ջեմիլևը, որը Ռուսաստանում պերսոնա նոն-գրատա է հայ...

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Մի քանի տարվա ընթացքում Սարգսյանը հասավ նրան, ինչին Ստալինը ձգտում էր 15 տարի

Նոյեմբերի 1, 2015


2008-09թթ. նախագահ Սարգսյանի մերձավորներից մեկը նեղ շրջանակում մի առիթով ասել էր, թե պետք է հասնել Սերժ Սարգսյանի պաշտամունքի ս...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Իոսիֆ Ստալինի զավակների վատ վարքագծի առիթով

Սեպտեմբերի 19, 2015


Ինչպես տեղեկացնում է REGNUM լրատվական գործակալությունը, Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի փոխտն...

Ամերիկացիները փորձում են Պորոշենկոյին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնել

Ամերիկացիները փորձում են Պորոշենկոյին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացնել

Մայիսի 30, 2015


Քաղաքական մեկնաբան Էրիկ Զյուսը տեղեկացրել է, որ Ցանցում հայտնվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Գրոյսմանի նամակ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ