Ազգային խայտառակություն

Կարևոր նախագիծ է պատրաստվում Հայաստանի համար

Մայիսի 19, 2016
Կարևոր նախագիծ է պատրաստվում Հայաստանի համար

Օսկան Քոչարյան


Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում» անկախ կուսակցության նախաձեռնող խումբը մայիսի 10-ին հայտարարել էր «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագծի մեկնարկի մասին: Այդ շրջանակներում երեկ «Հեռանկար» կենտրոնում տեղի ունեցավ սեմինար-քննարկում` «Քաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով: Սեմինարին խոսել են Հայաստանի ծանր բախտի մասին, քննարկել տարբեր քաղաքական հարցեր, բնականաբար, ոչ մի բանում չեն համաձայնել գործող իշխանության հետ, անգամ Կազանի փաստաթղթի հետ, որը Մադրիդյան սկզբունքների տրամաբանական շարունակությունն է և ոչ մի բանով չի տարբերվում դրանցից: Բայց դե «Համախմբում»-ի խելքն ու միտքը իրականությունը տեսնելը չէ, նրանք ավելի լուրջ բաներով են զբաղված:


Նախ՝ ասենք, որ նախաձեռնող խմբի բոլոր անդամները բացառիկ հարգանքով են արտահայտվում Ռոբերտ Քոչարյանի մասին: Բայց բոլորն ասում են, թե որևէ կապ չկա նրանց մեջ, նրանք անկախ են: Իհարկե, պետք է հավատալ այս մարդկանց, բայց նկատի ունենալով մեկ կարևոր հանգամանք` «Համախմբում»-ի նախաձեռնող խումբը ԲՀԿ կորիզն է: Ինչպես Վահե Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանի կուսակցությունն էր փաստացի ղեկավարում, այնպես էլ հիմա համակարգում է Վարդան Օսկանյանի նորաստեղծ կուսակցությունը: Իսկ վերջերս, երբ Օսկանյանն ընդունեց, որ նա երկու անգամ նախարար է նշանակվել կեղծված ընտրությունների արդյունքում և մեկ անգամ պատգամավոր ընտրվել` նույն պատճառով, Օսկանյանի ձայնի իրավունքը փոքր-ինչ սահմանափակված է «Համախմբում»-ի նախաձեռնող խմբում: Օպերատիվ տվյալներ կան, թե Վահե Հովհաննիսյանն ու էմոցիոնալ Էլինար Վարդանյանն անգամ կոպտել են ավագ կոլեգային` ցույց տալով նրան իր իսկական տեղը:


Ինչևէ, մեկ անգամ Քոչարյանն իր թիմով ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» և ամենապատասխանատու պահին հետ կանգնեց իր հիմնարկից, իսկ երբ Գագիկ Ծառուկյանը չուզեցավ նահատակվել Քոչարյանի ամբիցիաների պատճառով, այդ նույն թիմը հոժարակամ գնաց ու միացավ Վարդան Օսկանյանին: Եթե այսպես են ասում ապագա կուսակցական գործիչները, ուրեմն, բարի լինենք և հավատանք նրանց:


Բայց վախեցնում է սրանց «Հայաստան 2017-2022. իրատեսական ծրագրեր» նախագիծը: Այդ ի՞նչ են հորինելու, նախագծելու, ծրագրելու, որ միայն իրենց են համարում Հայաստանի փրկության հույս: Այն ի՞նչն է ինչը, որ մենք չգիտենք, բայց գիտեն Էլինարն ու Վահեն:


Եթե վերհիշենք, թե ինչի մեզ հասցրեց «Համախմբում»-ի նախահայրերի նմանատիպ նախագիծը, որը մշակվեց 1998թ., ապա կարելի է սարսափել: Հակիրճ անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմակիցների հիմնական գործերին:


Ուրեմն, հայ ժողովուրդը չգիտեր՝ ինչ ասել է ընտրակաշառք: Հայ ժողովուրդը գիտեր, որ նրան կարող են բռնանալ, ծեծել և չեղյալ համարել ընտրության արդյունքները, մանավանդ որ Վազգեն Սարգսյանն էլ կար և ամեն պահի կարող էր հայտարարել` 100 տոկոս էլ որ ձայն հավաքեք, ձեզ իշխանություն տվող չկա: Ինչևէ, Քոչարյանը ընտրակեղծիքներին նոր ոգի հաղորդեց` ժողովրդի ձայնը դարձնելով առուվաճառքի առարկա: Սա սոսկալի հանցանք է ազգի հանդեպ, սա քաղաքակրթական նշանակության հանցանք է՝ ի տարբերություն բռնի ուժով ընտրություն կեղծելու: Եվ հայ ժողովուրդը միշտ կհիշի, որ հենց Ռոբերտ Քոչարյանն իրեն դարձրեց «ձայնավաճառ», ինչը մարմնավաճառից բարոյական առումով շատ չի տարբերվում:


Հայ ժողովուրդն ուներ ընդդիմություն Տեր-Պետրոսյանի օրոք, որն արգելում էր ցանկացած ստվերային շփում ընդդիմադիրների հետ: Դաշնակներին նա փակեց, Վազգեն Մանուկյանի թիմին բռնի ուժով կոտրեց: Տեր-Պետրոսյանն ասում էր. ընդդիմությո՞ւն ես, ուրեմն գնա փողոցում ընդդիմացիր, ես քեզ հետ խոսելու բան չունեմ: Քոչարյանը վերացրեց Հայաստանի ընդդիմությունը` նրան փչացնելով: Այսօր Հայաստանում չկա ընդդիմություն, այն կամ փակված է, կամ մեռած, կամ վաճառված ու իշխանսության հետ ձուլված:


Քոչարյանը վերացրեց Հայաստանի մամուլը: Հենց նրա մարտավարությունն էր` մամուլը կաշառել և ձեռնասուն դարձնել: Նրա օրոք սկսվեց նիկոլատիպ մամուլի ծառայողների բարգավաճման դարաշրջանը: Եվ բանը հասավ նրան, որ այսօր երկրում չկա առանց կաշառքի կամ կասկածելի ֆինանսավորման գործող լրատվամիջոց: (Shame.am-ը լրատվամիջոց չէ, և ասվածը մեզ չի վերաբերում):


Քոչարյանը լիովին լիկվիդացրեց Հայաստանի մշակույթի և գիտակրթական որոլտը: Նա փչացրեց Երևանը, Գյումրին, որքան հնարավոր էր` գռեհկացրեց քաղաքական դաշտն ու դաշտի մասնակիցներին: Իսկ տնտեսությունն էլ «փչեց» շինարարությամբ, որը Սարգսյանի օրոք կոլապսի ենթարկվեց տրանսֆերտների և, հետևաբար, բնակարանների պահանջարկի կրճատման պատճառով: Եթե Տեր-Պետրոսյանն, ասում են, անգամ դեմքով չէր ճանաչում իր նախարարներին ու մարզպետներին, Քոչարյանն անձամբ գիտեր երկրի «մարշրուտկի» գծերի բոլոր տերերին, և հենց ինքն էր կենտրոնացված կերպով բաժանում և վերաբաշխում ՀՀ բոլոր ֆինանսական հոսքերը:


Ինչևէ, 1998թ. նախագիծը բարձունքների հասցրեց Քոչարյանին ու նրա թիմին` հայ ժողովրդին թաղելով աղքատության, կեղտի և անբարոյականության ճահճի մեջ: Տեսնենք, թե իրենից անկախ գործող կուսակցությունն ինչ պիտի փորձի բերել մեր գլխին: Հուսանք, որ սրանց փորձը փորձանք չի դառնա:






Դիտումների քանակ 10052


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Նոյեմբերի 14, 2019


Եվ վերջապես, խոսեց մեկը, ով չէր կարող չխոսել։ Խոսողը Արմենչիկ Դարբինյանն է, Երրորդ հանրապետության երկրորդ նախագահի կողմից նշանա...

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Նոյեմբերի 8, 2019


Երկրորդ նախագահի հետ կատարվելիքը տրագիֆարսի է նմանվում: Երկրում չի կատարվում ամենաբարձր դատական ատյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյա...

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Օրիորդ դատավորուհին այսօր էլ դարձի չեկավ

Նոյեմբերի 7, 2019


Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն երկու օր անհամբեր սպասում էին, թե օրիորդ դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր դարձի կգա և կազատի երկր...

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Հոկտեմբերի 22, 2019


Օսկանյան Վարդանը Հայաստանին շատ վնաս տվեց: Լինելով սահմանափակ ուղեղի տեր անձնավորություն, այն էլ՝ ախպար, նա Ռոբերտ Քոչարյանի գլ...

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Դատաքննությանը Քոչարյանի մասնակցությունը անլուրջ է դառնում

Հոկտեմբերի 7, 2019


Շենգավիթի վարչական շրջանի դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությունը: Գործող անձինք նույնն են...

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Երկրում հասունանում է համընդհանուր զզվանք

Հոկտեմբերի 1, 2019


Փաշինյան Նիկոլի արդարադատությունն արդեն սրտխառնոց է առաջացնում իր ծայրահեղ բթության, ստորության, պրիմիտիվության, բարոյալքվածութ...

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Փրկել օրիորդ Դանիբեկյանին և շարքային բաբաջանյանին

Սեպտեմբերի 28, 2019


Նման վերնագրով Սթիվեն Սփիլբերգը հոյակապ ֆիլմ ունի: Հայաստանն էլ դարձել է մի հսկայական և անվերջ ֆիլմի նկարահանման բացօթյա տաղավա...

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Անմեղ օրիորդը և վատ հասկացող հանրությունը

Սեպտեմբերի 20, 2019


Դատավորուհի Դանիբեկյան Աննան այսօր որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, և երկրորդ նախագա...

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Փաշինյան Նիկոլի խոսքն օրենք է

Սեպտեմբերի 17, 2019


Փաշինյան Նիկոլի բեմադրած հնդկական սերիալը Ռոբերտ Քոչարյանի գործով շարունակվում է: Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ...

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Ումից և ինչի համար է վրեժ լուծում նախկին դեսպան Բրայզան

Սեպտեմբերի 15, 2019


Բաքուն, պաշտոնական մակարդակով հանդես գալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Փաշինյանի արտահայտած դիրքորոշման քն...

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Չէ, Հոռոմ գեղը Հին Հռոմը չէ

Սեպտեմբերի 9, 2019


Հին Հռոմում իրավունքը պոզիտիվ դարձավ, այսինքն՝ օրենքը սկսեց կիրառվել միանման բոլոր դեպքերում և հանգամանքներում: Մինչ այդ, Հին Ա...

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Փաշինյան Նիկոլը նախընտրում է հնդկական կինոարվեստ

Սեպտեմբերի 4, 2019


Հայաստանը դեռ երկու օր հանգիստ կյանք կունենա, մինչև ՍԴ վճռի հրապարակումը, որը պիտի տեղի ունենա եռօրյա ժամկետում: Դրանից հետո կս...

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Մտորումներ Փաշինյան Նիկոլի ողբալի աշնան մասին

Հուլիսի 18, 2019


Փաշինյան Նիկոլը հեղափոխությունից հետո մեծ պրոբլեմ ձեռք բերեց ի դեմս դատական համակարգի: Ժողովրդի վարչապետը տեսավ, որ ոչ բոլոր դա...

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հերոսների համախմբումը Անդրկովկասում խաղաղության պահպանման գրավականն է

Հուլիսի 6, 2019


Սկսելով կարդալ այս հոդվածը՝ ընթերցողը միանգամայն արդարացիորեն կարող է հարց տալ. ինչո՞ւ դրա հեղինակն արդեն երկար ժամանակ հրապարա...

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Կոնստանտին Զատուլին. Ժողովրդի վարչապետն իրեն լավ չի պահում

Հունիսի 29, 2019


ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի վերջին հանդիպումները ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա գործում ներգ...

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հայաստանի Հանրապետությունը վտանգի մեջ է

Հունիսի 28, 2019


Եվ այսպես, 2019թ. հունիսի 25-ին Երևան քաղաքի Վերաքննիչ դատարանը որոշեց չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը կալանքից Հայաստանի...

Մի պառվաբոզի գրառման կապակցությամբ

Մի պառվաբոզի գրառման կապակցությամբ

Հունիսի 28, 2019


Պառվաբոզը լավ բան չէ, ավելի ստույգ՝ խայտառակ բան է: Եվ զարմանալի չէ, որ հայ ազգի բոլոր պառվաբոզերը բացառապես լևոնական են ու նիկ...

Ո՞վ է Դանիելյան Արմենը

Ո՞վ է Դանիելյան Արմենը

Հունիսի 26, 2019


«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը քրքրել է դատավոր Դանիելյան Արմենի անցյալը և պարզել, որ այն խայտառակ...

Հակազգային սերիալը շարունակվում է

Հակազգային սերիալը շարունակվում է

Հունիսի 25, 2019


Փաշինյան Նիկոլն այսօր մեծ հաղթանակ տարավ՝ նա պղծեց Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին և ընդհանրապես ղարաբաղցիներին, նա թքեց ա...

Փաշինյան Նիկոլի ռեժիմը՝ ալեքսանդր մատրոսովների բուծարան

Փաշինյան Նիկոլի ռեժիմը՝ ալեքսանդր մատրոսովների բուծարան

Հունիսի 19, 2019


Ամբողջ անձնակազմով Փաշինյան Նիկոլին ծառայության անցած գլխավոր դատախազությունը Դավթյան Արտակի գլխավորությամբ այսօր Վերաքննիչ դատ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը