Սովորական խայտառակություն

Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Մայիսի 18, 2016
Կորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանը

Պատահում է նաև այնպես, որ օտարներն են մեզ հիշեցնում յուրայինների գոյության մասին: Ճիշտ այդպես էլ այսօր Մոսկվայում հայ խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ռուս հայտնի վերլուծաբան, հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը ոչ առանց հետին մտքի և տարակուսանքով ասաց. «Օրինակ, ես Հայաստանի դեսպանին Ռուսաստանում չեմ ճանաչում»: Սոլովյովի խոսքն առավել քան տեղին էր: Այնքան տեղին, որ ցանկություն է առաջացնում անմիջապես արձագանքել. «Իսկ դու կարծում ես՝ մենք ճանաչո՞ւմ ենք»:


Ի վերջո, ՌԴ-ում մեր երկրի դեսպան Օլեգ Եսայանի մասին ի՞նչ գիտենք մենք և արդյո՞ք կարող ենք որևէ բան իմանալ մի մարդու մասին, ով գրեթե ոչինչ չի անում: Մեկ ամսից ավելի է՝ մոլորակի վրա մարդ չմնաց, որ չխոսեց Հայաստանի, Արցախի, պատերազմի մասին: Բայց մեկը, ով, հավանաբար, այս մոլորակից դուրս էր գտնվում, խորին լռություն պահպանեց: Եվ այդ եզակի դեմքը Օլեգ Եսայանն էր:


Նույնիսկ վերը հիշատակված Վլադիմիր Սոլովյովը հազար անգամ ավելի ուշադիր, սրտացավ ու ակտիվ գտնվեց, քան դեսպան Եսայանը: Ու պատահական չէ, որ Սոլովյովի մասին ադրբեջանցիները ասում են, թե նա հայկական քարոզիչ է, իսկ Եսայանի մասին ոչ մի բան էլ չեն ասում:


Հիմա ցանկացած ռուս իրավունք ունի արձանագրելու, որ դիվանագիտական դաշտում հայկական ակտիվությունը Ռուսաստանում զիջում է ադրբեջանականին և որ հայկական լոբբին Ռուսաստանում պասիվ է: Բայց առայսօր ոչ մի հայ պատասխանատուի մտքով անգամ չի անցել, որ պետք է ժամ առաջ արմատախիլ անել այդ պասիվ տարրը և դեսպան Եսայանին ուղարկել թոշակի: Աշխարհի գերտերություններից մեկում Հայաստանի դեսպանը ոչ միայն իրավունք չունի լինել այդքան անդեմ ու անողնաշար, այլև նրա արարքը կարելի է որակել հանցավոր անգործություն:






Դիտումների քանակ 20161


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Բաղդասարովն առաջարկում է Հայաստանը վերանվանել

Բաղդասարովն առաջարկում է Հայաստանը վերանվանել

Փետրվարի 19, 2019


Հայտնի մոսկովյան քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը զրուցել է ռադիոեթերում հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ Հայաստանի մասին:...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Գնաց-եկավ` մարդ չիմացավ

Գնաց-եկավ` մարդ չիմացավ

Մարտի 9, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը լքել է պաշտոնը: Դեսպանատանը տեղի ունեցած հրաժեշ...

Ադրբեջանի դեսպանը Երևանում

Ադրբեջանի դեսպանը Երևանում

Մայիսի 20, 2016


Վերջերս «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում, որը 30 տարով ստանձնել է հայկական երթուղու կառավարումը և որի կենտրոնը Երևան...

Ինչո՞ւ ռուսները չեն հավատում, որ մենք աղքատ ենք

Ինչո՞ւ ռուսները չեն հավատում, որ մենք աղքատ ենք

Հուլիսի 21, 2015
2

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանի մասին երբեք չես կարող ասել, թե սա մի թշվառ ու հետամնաց հանրա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Ստյոպային քաշեցին
Հունիսի 14, 2016


Ստյոպային քաշեցին

Charlie Hebdo-ի տանձին էլ չի
Նոյեմբերի 6, 2015


Charlie Hebdo-ի տանձին էլ չի

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ