Ազգային խայտառակություն

Զինվորների ծնողների ստորությունն ու նախարար Արմենի մեծահոգի զայրույթը

Մայիսի 12, 2016
Զինվորների ծնողների ստորությունն ու նախարար Արմենի մեծահոգի զայրույթը

Ջհանգիր Լֆիկյան


Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նորից անհարմար վիճակում է հայտնվել: Պատերազմի առաջին օրերին նա հայտարարեց, որ ծանր վիրավորները պետության միջոցներով կուղարկվեն արտերկիր՝ բուժումն այնտեղ շարունակելու համար: Նախարարն այս հայտարարությունն արեց ինչպես պահի թելադրանքով, այնպես էլ այդ օրերին ծայրահեղ նյարդային դարձած մարդկանց խստագույն պահանջներին տեղի տալով: Բայց անցավ մի քանի շաբաթ, Մուրադյանը կարծես թե համարձակություն է ժողովել և այսօր բոլորովին այլ բան է ասում: Նրա ասածներից դժվար չէ կռահել, որ իշխանություններն, այնուամենայնիվ, չեն պատրաստվում ստանձնել վիրավոր զինվորների արտասահմանյան բուժման ծախսերը: Բայց որպեսզի այդ խոստովանությունը բարձրաձայն չանի, նախարարն այժմ խոսում է ինչ-որ բարերարներ ու հովանավորներ գտնելու հավանականության մասին, որոնք կարող են և չգտնվել:


Ահա հենց այս վերջին տարբերակի հավանականության տագնապն էլ Արմեն Մուրադյանին դրդում է գնալ էլ ավելի հեռուն և պնդել, թե, իբր, վիրավորների վիճակն այնքան էլ ծանր չէ, որպեսզի նրանց ուղարկեն երկրից դուրս, և բացի դա էլ, իր կարծիքով, նրանց կազդուրման գործում դրական տեղաշարժեր են արձանագրվել: «Մասնավորապես, տղաներից մեկի՝ Հայկի հետ, որը որ գլխուղեղի ներթափանցող վնասվածք ուներ, ես անձամբ իր հետ քայլել եմ: Մեր մյուս Հայկը ևս խոստացավ, որ 4 շաբաթ հետո կփորձի ոտքի կանգնել, և կուզեի, որ թերահավատություն չլինի հայկական բժշկության հանդեպ», - ասում է հոգատար նախարարը:


Ստացվում է, որ ոչ թե նախարարն է խոստանում հիվանդներին ապաքինում, այլ հիվանդներն են նախարարին խոստում տալիս, և սա, հավանաբար, այն պատճառով, որ տվյալ դեպքում նախարարի վիճակն իրենցից լավ չէ: Գլխից մեծ խոստումներ տալուց հետո Արմեն Մուրադյանը չգիտի, թե ինչպես է դուրս գալու դրանց տակից: Այնքան լավ չէ, որ վերջինս սկսել է նույնիսկ կասկածել ծայրահեղ ծանր վիրավորներին՝ Ռուբեն Առաքելյանին ու Արման Լազգիյանին: Նախարարին թվում է, որ եթե այս տղաները մի քիչ իրեն խղճային, վաղուց արդեն առողջացած կլինեին: Ու դրա համար էլ նոր մեղավոր է գտել՝ ծնողներին: «Մենք չենք կարող այս հարցում զերծ լինել հուզական կոմպոնենտից, որը պարբերաբար լսում ենք ծնողներից ու հարազատներից: Բայց շատ սթափ քննարկում ունեցանք, ծնողներն էլ համոզվեցին, որ Հայաստանում հնարավոր են բուժման այն եղանակները, որն իրենք տեսնում են արտերկրում: Սակայն ծնողներն, անկախ ամեն ինչից, հասկանալով, որ Հայաստանում այդ հնարավորությունը կա, պնդում են նրանց տեղափոխել արտերկիր»:


Արմեն Մուրադյանի համար շատ սթափ քննարկումը փողի բացակայությունն է: Իսկ ծնողները փաստորեն ստոր են, որ անհանգստանում են իրենց որդիների պատճառով նախարարին, քանի որ դա էլ, պարզվում է, հուզական կոմպոնենտից է գալիս: Իսկ եթե բոլորը անեն այնպես, ինչպես նախարարն է ուզում, այլևս ոչ մի խնդիր չի լինի: Այ եթե Ալիևն էլ պատերազմ չհայտարարի, նախարարի գործերն ընդհանրապես աջ կգնան: Այսքանից հետո մնում է միայն կռահել, թե որքան ծանր էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վիճակը, ում, ի տարբերություն վիրավոր զինվորների, արդեն երկրորդ անգամ Գերմանիա են ուղարկում, և այդ նպատակով փող միշտ գտնվում է: Հավանաբար, Գալուստին հայ բժշկությունն այլևս բուժել չի կարողանում, և սրա մեջ ոչ մի հուզական կոմպոնենտ չկա` ի վերջո, պետության երկրորդ դեմքն է, ի տարբերություն եթիմ վիրավոր զինվորի...






Դիտումների քանակ 29448


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017


Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարութ...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ