Սովորական խայտառակություն

Թևանյանը՝ Քոչարյանի վարկանշային աղյուսակում

Մայիսի 6, 2016
Թևանյանը՝ Քոչարյանի վարկանշային աղյուսակում

«Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Անդրանիկ Թևանյանը, որ մինչ այս «7 օր» կայքի գլխավոր խմբագիրն էր, հայտարարել է, թե «հասկանալի պատճառներով» այլևս չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը: Վերջինիս «հասկանալի» արտահայտությունը պետք է ընկալել այսպես. առաջ ծառայում էի մեկին, բայց քանի որ հիմա գնում եմ մեկ ուրիշին ծառայելու, ապա, բնականաբար, պիտի տեղս հանձնեմ:

 

Եվ ահա Թևանյանը, որին ոգևորել է այն միտքը, որ իրենք առանցքային քաղաքական ուժ դառնալու հայտ են ներկայացնում, անմիջապես անցնում է իր պարտականությունների կատարմանը, այսինքն՝ սկսում է խոսել Ռոբերտ Քոչարյանի մասին: Հավատարիմ մնալով «Համախմբում»-ի մյուս անդամների որդեգրած մարտավարությանը՝ նա ևս սկզբում հերքում է իրենց կապը նախկին նախագահի հետ, որպեսզի հետո ողջ զրույցի տրամաբանությամբ միայն ու միայն վերահաստատի դա: «Ռոբերտ Քոչարյանը կուսակցաշինության հետ կապ չունի: Նա միշտ եղել է վերկուսակցական գործիչ և հիմա էլ է այդպիսին»,- արտասանում է նորագիր անդամը և ապա ասում է այնպիսի մի բան, ինչին նույնիսկ Քոչարյանը չէր հավատա, բայց հաճույքով կլսեր: Ու քանի որ Թևանյանը շատ է ցանկանում Քոչարյանի լսելիքի համար հաճելի նոտաներ հնչեցնել, ապա նախկին խմբագիրը նախին նախագահին պարգևում է այդ վայելքը. «Կան հսկայական թվով մարդիկ, ովքեր ուզում են, որ Քոչարյանն անպայման կապ ունենա «Համախմբում» կուսակցության հետ»,- ասում է նա, որպեսզի հետո ավելի քան էջուկես խոսի, երկար-բարակ թվարկի նախկին նախագահի բոլոր մեծ ձեռբերումները, հերոսական արարքները, անձնազոհության դրվագները: «Քոչարյանը երեք նախագահներից եղել է ամենաարդյունավետը»,- պնդում է Թևանյանը և իր երկարաշունչ ճառն ավարտում է հերոսական-ինքնախոստովանական ակորդով. «Երկրորդ նախագահի հետ կուսակցության կապ ունենալը վարկանշային դրական արդյունք կարող է բերել: Այնպես որ, մենք բարդույթներ չունենք: Ոչ էլ՝ թաքցնելու բան»:


Հերքելով հաստատելու տակտիկան ավելին չէր էլ կարող անել: Եվ թաքցնելու ոչինչ էլ այլևս չի կարող լինել: «7 օր»-ի խմբագիրն իր հրաժեշտի հարցազրույցն ամբողջությամբ նվիրում է Ռոբերտ Քոչարյանի փառաբանմանը, փոխանակ խոսեր կայքի աշխատանքների ու ապագա ծրագրերի մասին, և այս աչք ծակող փաստից հետո էլ ինչպե՞ս կարող է պնդել, թե իրենց միջև ոչ մի կապ չկա:






Դիտումների քանակ 12210


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Նոյեմբերի 8, 2019


Երկրորդ նախագահի հետ կատարվելիքը տրագիֆարսի է նմանվում: Երկրում չի կատարվում ամենաբարձր դատական ատյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյա...

Օսկանյանը` գողականի կրկնակի զոհ

Օսկանյանը` գողականի կրկնակի զոհ

Փետրվարի 18, 2017


Վարդան Օսկանյանը, լինելով այդքան ազնիվ ու արդար, ընդ որում` իրավական պետության ջատագով, երեկ «քաշվել» է հենց իրավական պետության...

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Պատուհանից դուրս բռնաբարվելուց հետո՞

Հունվարի 18, 2017


Հին ամերիկյան անեկդոտ կար, պատմում էր մի դժբախտ ամերիկացու մասին, որից սկզբունքորեն այս օրերին օրինակ են վերցնում որոշ հայ քաղա...

Երկրին անհրաժեշտ է «Ոչխարի մասին» ՀՀ օրենք

Երկրին անհրաժեշտ է «Ոչխարի մասին» ՀՀ օրենք

Ապրիլի 7, 2016


Առիթ ունեցել ենք գրելու, որ ՀՀ ազատ լրատվամիջոցներից երկուսը` 7or.am և zham.am պարբերականները, անցյալ տարվա փետրվարյան տխուր իր...

Երբ ոչխարն է մարդ արածացնում…

Երբ ոչխարն է մարդ արածացնում…

Փետրվարի 7, 2016
9

Նախ՝ ասենք, որ Հայաստանում մենք տեսնում ենք մարդկային պատմության մեջ չտեսնված մի բան: Գիտենք, որ հազարամյակներ շարունակ միշտ մա...

Քոչարյանի ստվերը՝ Օսկանյանի տեսքով

Քոչարյանի ստվերը՝ Օսկանյանի տեսքով

Փետրվարի 3, 2016


Նոր սահմանադրության ընդունմանը ամեն կերպ ընդդիմացող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը այժմ հայտնվել է կատարված փաստի առաջ և նրան ...

Աբրահամյանի նախիրը դիմում է գրոհի

Աբրահամյանի նախիրը դիմում է գրոհի

Հունվարի 26, 2016
6

Ամենայն հայոց խայտառակություն Արա Աբրահամյանին մեկը ժամանակին ասել է, թե աշխարհում ինտերնետ կա (չենք կարող ստույգ ասել, թե երբ ...

Արա Աբրահամյանի նախիրն ամեն ինչ գիտե, բայց ոչ ոքի չի ասում

Արա Աբրահամյանի նախիրն ամեն ինչ գիտե, բայց ոչ ոքի չի ասում

Հունվարի 25, 2016
14

Պարբերականը չի խոսում այն մասին, թե ինչ կաներ այս պարագայում հենց ինքը` մեծն Արա Աբրահամյանը: Փորձենք մենք գուշակել: Միգուցե «վ...

Արա Աբրահամյանի փողերն արդեն աշխատում են Հայաստանում

Արա Աբրահամյանի փողերն արդեն աշխատում են Հայաստանում

Դեկտեմբերի 1, 2015
2

Արդեն պարզ են Հայաստանի նոր խայտառակության անունն ու գործելու պահը: «Ժողովուրդ» թերթը գրում է, թե երբ է Արա Աբրահամյանը հրավիրե...

Քոչարյանին պաշտում են անվճար

Քոչարյանին պաշտում են անվճար

Հոկտեմբերի 28, 2015


Պատասխանն ակնհայտ է, թեև զարմանալի. 7or.am-ը ազատ, անկախ և սկզբունքային պարբերական է, այն իր գաղափարախոսությունն ու քաղաքական դ...

Մեր կոլեգաներին փորձանքից հետ պահելու առիթով

Մեր կոլեգաներին փորձանքից հետ պահելու առիթով

Հոկտեմբերի 23, 2015


Պատկերացրեք, արոտավայրում անասունը չի կարողանում կողմնորոշվել. կա առատ խոտ՝ հյութեղ ու կալորիական, բայց կովերն ինչ-ինչ պատճառնե...

Քոչարյանն իր նախիրը վստահում է Աբրահամյանին

Քոչարյանն իր նախիրը վստահում է Աբրահամյանին

Հոկտեմբերի 21, 2015


Ծառուկյանի նախկին աշխատողներ Անդրանիկ Թևանյանը, Վահե Հովհաննիսյանը, Երվանդ Բոզոյանը սկսել են քծնել ամենայն հայոց խայտառակությու...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը