Ազգային խայտառակություն

Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Մայիսի 2, 2016
Ո՞վ կստանա Նորին գերազանցության 2017-ի քվոտան

Ծառուկ Սարգսյան


Հայաստանի խորհրդարանում միշտ եղել են այսպես կոչված արևմտամետ քաղաքական ուժեր, ուժեր որոնք իրենց նպատակն ու խնդիրն են համարել պաշտպանել արևմտյան ուղղությունը հայ քաղաքական կյանքում, համարել, որ հայ ժողովրդի փրկությունը միայն Արևմուտքում է, իսկ միակ վտանգը սպառնում է Ռուսաստանից: Այդ ուժերը երբեք հանրային աջակցություն չեն ունեցել, երբեք ինքնուրույն խորհրդարան մտնելու հնարավորություն չեն ունեցել, բայց իշխանություններն ամեն ընտրության ժամանակ օգնել են նրանց, որ կարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը: Իշխանությունն ուզում է, որ ամերիկացիներն այնքան էլ չնեղանան և համարեն, որ իրենց շահերը ևս ներկայացված են Հայաստանի խորհրդարանում: Բացի այդ, արդի աշխարհում իրեն քաղաքակիրթ ու ժողովրդավարական համարող պետությունն ուղղակի պարտավոր է արևմտամետ խմբակցություններ ունենալ պառլամենտում, հակառակ դեպքում դա կդիտվի որպես անբարեկիրթ պահվածք։


2007թ. խորհրդարանական ընտրություններում արևմտյան ուղղությունը ներկայացնում էր «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ 2012 թվականին այդ դերը վերապահվեց «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» դաշինքին: Հիմա, երբ մոտենում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները, հայ քաղաքական մտքի արևմտյան անկյունում թունդ մրցակցություն և պայքար է ընթանում հանուն նոր խորհրդարանում ԱՄՆ-ի ու, մասամբ, Եվրամիության շահերը ներկայացնելու պատիվն ունենալու համար:


Բոլորի համար պարզ է, որ «Ժառանգությունը» տրաքել է, այդ կուսակցությունն այլևս չկա, և 2017թ. խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ձեռքից այդ ուղղությունը ներկայացնելու մանդատը վերցվելու է: Նրա տեղը զբաղեցնելու հավակնորդների ցանկը բավական մեծ է, բայց հիմնական հավակնորդները չորսն են՝ «Ազատ դեմոկրատները»՝ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ, Հայոց համազգային շարժում կուսակցությունը՝ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ ԱՄՆ-ում սովորած և լուսավորված Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ և Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը: Սրանք համարում են, որ 2017թ. խորհրդարանական ընտրություններում կարելի է մի 30 տոկոս ձայն տանել և դրանով ցույց տալ, որ Հայաստանում արևմտասերների թիվը զգալի առաջընթաց է արձանագրել, բայց իրականում նրանք չունեն նույնիսկ 2 տոկոս հանրային աջակցություն, թեև իշխանությունը կօգնի նրանցից մեկին ստանալ 5 տոկոս՝ խորհրդարանում ներկայացված լինելու համար:


Ամենահրաշալին, սակայն, այն է, որ հայ արևմտասերների թշնամին այս պահին ոչ թե Ռուսաստանն է կամ իշխանությունը ներկայացնող կուսակցությունները, այլ հենց իրենք` արևմտասերները: Իսկ արևմտասերներն այսօր իրար ուտելու բոլոր հիմքերն ունեն, քանզի նրանց մանդատի հարցը լուծելու է ոչ թե հավասար պայքարը կամ հայ ժողովրդի քվեն, այլ Միացյալ Նահանգների դեսպանը, ինչպեսև 2007 և 2012թթ.: Հիմա սկսվել է միջտեսակային պայքար, թե հատկապես ում պետք է բախտ վիճակվի, որպեսզի ամերիկյան դեսպանը հենց նրան ընտրի, իսկ քանի որ դեսպանն էլ նամուս ունի և երեսը, ինչպես ասում են, «պադոշ» չէ, ուստի նա, բնականաբար, չի կարող նախագահ Սարգսյանից 4 խմբակցություն պահանջել, և ընտրելու է մեկին: Եվ հիմա բոլորը պետք է մեկը մյուսին փչացնեն ու փորձեն առավելագույնս ինքնադրսևորվել: Օրինակ, Էդմոն Լուսավորի վիճակն այս պահի դրությամբ ծանր է գնահատվում` նրա երեք կոլեգաներն անպայման դեսպանին կզեկուցեն, որ Էդմոնն ամնևին էլ Լուսավոր կամ արևմտամետ չէ, այլ ընդամենը նախագահականում բուծած ապրանք է: Հետևաբար, հնարավոր է, որ դեսպանն իր ցանկից Մարուքյանին արդեն հանել է: ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանը և Խաչատուր Քոքոբելյանն իրար նույնիսկ չեն բարևում, Արամ Սարգսյանը համարում է, որ այդ դաշտի ընդգծված առաջնորդն ինքն է, չնայած Խաչատուր Քոքոբելյանը կարծում է, որ լիդերը նա է, ով ամենաշատն է հանդիպում ԱՄՆ դեսպանի հետ, և այդ մասով որևէ մեկը չի դիմանում իր հետ մրցակցությանը: Բացի այդ, նա ազնվորեն խոստացել է Հայաստանի միասեռականների ակտիվ ներկայացուցիչներին, որ պարտադիր կերպով դրանցից մի քանիսին կընդգրկի նախընտրական ցուցակ անցողիկ տեղերում, այնպես որ՝ պրն Քոքոբելյանին միայն այս մտադրության համար կարելի է համարել մեր արևմտամետներից ամենաարևմտասերը:


Ինչևէ, թեժ պայքար է սպասվում ՀՀ արևմտամետ կուսակցությունների ճամբարում: Տեսնենք, թե ում կընտրի Նորին գերազանցությունը: Սակայն ամենայն հավանականությամբ դեսպանն այլ կերպ կվարվի` սրանցից մի դաշինք կձևավորի և միասնական ճակատով կուղարկի ընտրությունների, դե, իսկ նախագահ Սարգսյանն էլ այդ ցուցակի համար կհանձնարարի դիմել բոլոր հնարավոր կեղծիքներին, որպեսզի հանկարծ չխայտառակվի:






Դիտումների քանակ 23800


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մարուքյան Էդմոնն ընդդեմ Փաշինյան Նիկոլի կադրերի

Մայիսի 13, 2019


«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Մարուքյան Էդմոնը հետաքրքիր գրառում է կատարել՝ Փաշինյան Նիկոլի գևորգյան դավթի կապակցո...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողովրդի

Փետրվարի 14, 2019


Մարուքյան Էդմոնն ասում է. «Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ, թե իրենց թ...

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ

Փետրվարի 5, 2019


Փաշինյան Նիկոլի գաղափարական զինակից Զուրաբյան Արարատն արևմտամետ տղա է, չի սիրում խորհրդային անցյալը, ռուսատյաց է և երազում է Հա...

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված է սխալ ուղղությամբ

Փետրվարի 4, 2019


ԼՀԿ խայտառակությանը պետք է հանդիպում կազմակերպել ՀՀ ոստիկանության պետի հետ և պարզել, թե ինչպես և ինչ լծակներով է Մարուքյան Էդմո...

Տիտանների պայքար

Տիտանների պայքար

Դեկտեմբերի 15, 2018


Նոր Հայաստանը երկու խայտառակություն ժառանգեց Հին Հայաստանից` Ուրիխանյան Տիկոյին ու Մարուքյան Էդմոնին: Սրանք երկուսն էլ չկայացած...

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Մարուքյան Էդմոնին ընդդիմադիր են նշանակում

Դեկտեմբերի 10, 2018


Այսօր հայտարարություն է տարածել ՀՀ Աժ ընտրություններին մասնակցած և ընտրական շեմը հաղթահարած՝ հայաստանյան իրականության մեջ ամենա...

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Մարուքյան Էդմոնը խոստովանության կարիք ունի

Դեկտեմբերի 6, 2018


Հայտնի հեռուստաբանավեճի ընթացքում Ծառուկյան Գագիկը փաստացի բացահայտել էր Մարուքյան էդմոնին՝ ասելով վերջինիս հովանավորների մասին...

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Մարուքյան Էդմոնը թվաբանություն չգիտի

Դեկտեմբերի 5, 2018


«Եթե 1,5 տարի առաջ ԱԺ ընտրություններում մասնակցությունը 1,5 մլն է եղել, այս անգամ ակնկալում եմ, որ մինչև 1,3 մլն հազար մասնակցո...

Մարուքյան Էդմոնը նյարդայնացնում է հայերին

Մարուքյան Էդմոնը նյարդայնացնում է հայերին

Նոյեմբերի 29, 2018


Այսօր խոսեց Մարուքյան էդմոնը: «Ջերմուկում երեկ չէ առաջին օրը մեկը պատմում ա, որ «տեխասմոտր» են անցկացրել, որը չեն էլ անցկացրել,...

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Պյոտր Սվիտալսկու խմբակցությունը կղեկավարի Փաշինյան Նիկոլը

Նոյեմբերի 23, 2018


«Մենք» դաշինքը, որը ձևավորվել է Սարգսյան Արամի և Քոքոբելյան Խաչիկի շուրջ, շարունակում է խայտառակվել: Այսօր սրանք հանդիպել են Հա...

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Ո՞վ պետք է զսպի Փաշինյան Նիկոլին

Նոյեմբերի 21, 2018


2018թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ով ասես չի մասնակցելու: «Մենք» դաշինքի կազմում ընդգրկված են «Հա...

Երբ լոռեցիներն իրար բան ունեն ասելու

Երբ լոռեցիներն իրար բան ունեն ասելու

Նոյեմբերի 20, 2018


ՀՀԿ ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե իրենց ընդդիմադիր կոչող քաղաքական ուժերը ոչ այն ժամանակ կարողացան նոր...

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Ո՞վ է փակելու խաշի հաշիվը

Նոյեմբերի 15, 2018


Դիմելով Մարուքյան Էդմոնին՝ ԱԺ փոխխոսնակ Էդ. Շարմազանովը նրան կողմնորոշվելու կոչ արեց: Մասնավորապես նա ասաց. «Էդմոն Մարուքյանին ...

Մարուքյան Էդմոնը պետք է զգուշանա

Մարուքյան Էդմոնը պետք է զգուշանա

Նոյեմբերի 13, 2018


Այսօր Մարուքյան Էդմոնն էլ խոսեց: Նա ասաց, որ իրենք արդեն տարատեսակ հաղորդագրություններ են ստանում նախապատրաստվող ընտրախախտումնե...

«Մենք»-ը խայտառակվելու է

«Մենք»-ը խայտառակվելու է

Նոյեմբերի 10, 2018


Այսօր պարզվեց, որ «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը,...

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Էդմոնը կկործանվի, Գուգուշը կդիմանա

Հոկտեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլն այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ ֆուկ է անում «Ելք» դաշինքի իր ընկերներին: Այսինքն, նրանց չի վերցնի ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Ազգային ժողովի. ով ում կտապալի

Հոկտեմբերի 2, 2018


Փաշինյան Նիկոլին երեկ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների չի գնա: Նույն բանն այսօր նրան կասի Գագիկ Ծառո...

Մարուքյանի «եթե»-ն

Մարուքյանի «եթե»-ն

Հուլիսի 17, 2018


«Ելք» դաշինքում առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնեն՝ Երևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրելո՞ւ են միասնակա...

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Ջրոցին ավելի կարևոր է, քան Մարուքյանը

Հուլիսի 10, 2018


Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմ...

ԵՊՀ-ին քիչ մնաց
27.06.2019 | 12:39


ԵՊՀ-ին քիչ մնաց

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ