Ազգային խայտառակություն

Թե ինչպես են ապօրինի արածում մեր օրերի Չերնենկոյի քթի տակ

Մայիսի 1, 2016
Թե ինչպես են ապօրինի արածում մեր օրերի Չերնենկոյի քթի տակ

Ծառուկ Սարգսյան


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին բոլորը նմանեցնում են ԽՍՀՄ կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյին, որն իր բուժման վրա ավելի շատ ժամանակ էր ծախսում, քան աշխատանքի, ավելի ճիշտ` անընդհատ բուժվում էր և հնարավորություն չուներ աշխատելու: Ի տարբերություն Չերնենկոյի, որը տառապում էր ասթմայով և հազիվ էր շնչում, Գալուստ Գրիգորիչը տառապում է սրտի առիթմիայով, բայց նրա մոտ արտահայտված են նույն ախտանիշները, ինչ Կոնստանտին Ուստինովիչի, նա ընդհանրապես աշխատունակ չէ: Եթե Չերնենկոյին հազիվ բարձրացնում էին Կարմիր հրապարակի ամբիոն, որ ձեռքը թափահարի ու կենդանության նշաններ ցույց տա, Գալուստ Գրիգորիչին մի քանի րոպեով հանում են ԱԺ նախագահություն, որ մի երկու բառ արտասանի և հերթական անգամ ուղևորվի Գերմանիա՝ բուժման:


Գալուստ Սահակյանի հիվանդությունը և անաշխատունակությունը դեռ չեն նշանակում, թե Ազգային ժողովը զրկվել է ղեկավարությունից: Ինչպես ասում են, սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, և, ինչպես լինում է նման դեպքերում, Գալուստ Գրիգորիչի թափուր տեղը զբաղեցրել է նրա աշխատակազմը, որը հանդես է գալիս նրա անունից և հանուն նրա, որ Գալուստ Գրիգորիչը հնարավորինս երկար ժամանակ մնա այդ պաշտոնում, իսկ իրենք հնարավորինս երկար կարողանան արածել Ազգային ժողովի հյութեղ անդաստանում:


Նույնիսկ այն ժամանակ, երբ Գալուստ Սահակյանի առողջությունը ներում էր մի 15 րոպե նստել ԱԺ նախագահի աթոռին, խորհրդարանում գիտեին, որ բոլոր կարևորագույն որոշումները կայացվում են աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյան և ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագով զույգի կողմից: ԱԺ որ պատգամավորը որ միջազգային խորհրդաժողովին պետք է մասնակցի կամ չմասնակցի, պատվիրակությունների կազմում ովքեր պետք է ընդգրվեն և որ հյուրանոցում պետք է գիշերեն՝ այս և ազգային կարևորության նմանատիպ հարցերը որոշվում է միայն այս մարդկանց կողմից: Բանը հասել է այնտեղ, որ ԱԺ նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ պատվիրակության կազմում պատգամավորներից ընդգրկում են աշխատակազմի յուրային ներկայացուցիչներին, որպեսզի սրանք կարողանան արտասահմանյան մայրաքաղաքներում սելֆի անել և հարստացնել իրենց ֆեսյբուքյան էջերի լուսանկարների բաժինը:


Սա խնդրի միայն մի կողմն է, որովհետև որոշումների կայացման լիազորություն ունենալն օգնում է այս մարդկանց հսկայական միջոցներ աշխատել ավիաընկերությունների հետ՝ տոմսերի և հյուրանոցների ամրագրումից: ԱԺ աշխատակազմի գնած տոմսերի բարձր արժեքներն ուղղակի զարհուրանք են առաջացնում: Իսկ դրա պատճառն այն է, որ տոմսերը գնվում են թռիչքից ընդամենը օրեր կամ նույնիսկ ժամեր առաջ՝ դրանով արհեստականորեն բարձրացնելով տոմսի արժեքը: Հայտնի բան է, որ նույն ավիատոմսը կարելի է կրկնակի էժան գնել վաղ ամրագրման դեպքում: Սա չի խանգարում, որ տոմսերը գնվեն վերջին օրը՝ դրանով բյուջեին հասցնելով միլիոնավոր դրամների վնաս: Բայց ինչը վնաս է բյուջեին՝ օգուտ է ԱԺ աշխատակազմի ղեկավարությանը, որովհետև այդ գումարի մի մասն արդեն կանխիկի տեսքով հետ է վերադառնում նրանց: Որովհետև, եթե մտածենք, որ նրանք անձնական շահագրգռություն չունեն տոմսերը թանկ գնելու հարցում, ապա պետք է մտածենք այլ տարբերակների մասին, այն է` նրանք կամ կատարյալ ոչխար են, կամ թշնամու դիվերսանտ:


Հիմա այս մարդկանց խնդիրը Չերնենկո-Սահակյանին հնարավորինս երկար պաշտոնում պահելն է, որովհետև որքան Գալուստը երկար մնա ԱԺ նախագահի պաշտոնում, այնքան այս զույգն ավելի շատ հնարավորություն կունենա արածելու: Առնվազն մինչև 2017թ. ապրիլ սրանց կոմբիկերը տեղը կլինի, որովհետև հիվանդ և անաշխատունակ մարդուն երիտասարդ ու գոնե իր աթոռին նստելու ունակ մարդով փախարինելը սրանք հռչակել են բարոյականության հարց, իսկ իրենց` բարոյականության անմնացորդ պաշտպաններ: Ինչպես տեսնում եք, կարող է լինել նաև բարոյական լափակերություն:






Դիտումների քանակ 14268


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Սեպտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, http://armtimes.com/hy/a...

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Մարտի 22, 2018


Դեռ շարունակվում է վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե ինչու նախագահի ընտրությունը պիտի կատարվի փակ քվեարկությամբ, իսկ ահա վարչ...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Գալուստը մեղադրում է ԱՄՆ դեսպանին

Մարտի 7, 2018


Մինչ մեր կառավարությունը կաշվից դուրս է գալիս` օտարերկրյա ներդրումներ ապահովելու հույսով, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուս...

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Գալուստ Սահակյանը ժառանգորդ ունի

Մարտի 6, 2018


Մեր փոքր ու մեծ չինովնիկներից գրեթե ամեն օր ենք լսում անիմատ, անհեթեթ, անհոդաբաշխ խոսք, որտեղ միտքն իսպառ բացակայում է` իր տեղը...

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Փետրվարի 26, 2018


Այն պահից ի վեր, երբ Հրայր Թովմասյանը լքեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախ...

Գալուստ Սահակյանը` կարատեի ֆեդերացիայի նախագահ

Գալուստ Սահակյանը` կարատեի ֆեդերացիայի նախագահ

Փետրվարի 16, 2018


Քանի դեռ քաղաքական ու հասարակական գործիչները տարբեր տեսակետներ են հայտնում քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին, ԱԺ ՀՀԿ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Գալուստի տեղաբաշխումը

Գալուստի տեղաբաշխումը

Դեկտեմբերի 21, 2017


ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը պիտի որ այսօր խորհրդարանում ամենատանջվածը լիներ` հաշվի առնելով նրա տարիքը և մտավոր բեռի ահռ...

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Նոյեմբերի 30, 2017


Չարաբաստիկ «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի շարունակական քննարկումներն արդեն սպառել են բոլոր հնարավոր փաստարկումների պ...

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Ահեղ գիտնականի համեստ ծնունդը

Սեպտեմբերի 24, 2017


Գիտության, բարոյականության, ողջամտության և տարրական նամուսի պղծման ևս մեկ դեպք գրանցվեց Հայաստանի Հանրապետության տարածքում` պրն...

Բումերանգը հետ է գալիս

Բումերանգը հետ է գալիս

Սեպտեմբերի 18, 2017


Ինչպես հայտնի է, վարչապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ Հայաստանում ռուսերենի ուսուցումը կարևորագույն խնդիրներից մեկն է ու հան...

Գալուստ, մի տանիր զմեզ ի փորձություն

Գալուստ, մի տանիր զմեզ ի փորձություն

Սեպտեմբերի 14, 2017


Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ծեր մարդ է, շատ բաների մասին նրան չեն ասում, որ առ...

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Հրայր Թովմասյանն ու Կիրկորովը

Սեպտեմբերի 12, 2017


Այսօր խորհրդարանում «Հավաքների օգնության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն էր ներկայացնում ԱԺ պետաիրավական հարցերով մշտ...

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Թովմասյանն ընտրե՞լ է գերեզմանատունը

Հուլիսի 20, 2017


ՀՀ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միտքը հակում ունի ...

Գալուստ Սահակյանը հարաբերվում է հավերժության հետ

Գալուստ Սահակյանը հարաբերվում է հավերժության հետ

Հունիսի 24, 2017


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ասում է, որ ՀՀԿ–ն իշխանություն կլինի մինչև 2040 թվ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ