Տիեզերական խայտառակություն

Ռալֆ Յիրիկյանն ընդդեմ ՀԱՊԿ-ի

Ապրիլի 30, 2016
Ռալֆ Յիրիկյանն ընդդեմ ՀԱՊԿ-ի

Ջհանգիր Լֆիկյան


(շարունակություն, սկիզբը` այստեղ և այստեղ)



Բարերար և պոռնոաստղ Ռալֆ Յիրիկյանը, որին Քոչարյանի օրոք ներմուծեցին Բեյրութից՝ հայ ժողովրդի տառապանքները շատացնելու համար, լրջագույն աշխարհաքաղաքական խաղերի մեջ է, բնականաբար, ուղղված հայ ժողովրդի դեմ: Մեր ախպար եղբոր հայաստանյան գործունեության հիմնաքարը հայ-ռուսական եղբայրության և հայ-ռուսական ռազմավարական դաշինքի քայքայումն է: Ինչպե՞ս է նա դա անում:


Ուրեմն, մենք տեղեկացրել էինք, որ 2016թ. ապրիլի 1-ից «ՎիվաՍել» ՄՏՍ ընկերությունն ազատվեց սպասարկման բաժնի 70 աշխատակիցներից: Պրն Յիրիկյանը դիմեց այդ քայլին իր և իր օգնական, կանադահայ գեղեցկուհի Լառա Չոլաքյանի անձնական ֆինանսականը բարելավելու նպատակով, այն է` ազատված 70 աշխատակիցների փոխարեն կընդունվեն նոր 70 աշխատակիցներ՝ կաշառք վճարելով Յիրիկյան-Չոլաքյան ռոմանտիկ պոռնոզույգին: Բայց լուծելով իր անձնական հարցերը՝ պրն Յիրիկյանը միաժամանակ կատարեց նաև լուրջ աշխարհաքաղաքական կոմբինացիա:


Զարմանալի է, բայց Յիրիկյանը 50 տոկոսով կրճատեց սպասարկման բաժնի աշխատակիցների աշխատավարձերը: Սովորաբար, ընկերությունը դիմում է աշխատավարձերի կրճատման, երբ շահութաբեր չի աշխատում, կրում է ֆինանսական վնասներ: Իր ստեղծման օրվանից «ՎիվաՍելը» Հայաստանի խոշորագույն ընկերությունների և հարկ վճարողների առաջին տասնյակի ցանկից դուրս չի գալիս, տարեցտարի աճում են ընկերության բաժանորդների թիվը և, հետևաբար, շահույթը: Եվ աշխատավարձի կրճատում, այն էլ՝ 50 տոկոսով, ուղղակի անհեթեթություն է, ոչ մի քննադատության չի դիմանում: Բնականաբար, այդ քայլը չի կարող չհակասել նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությանը, քանզի գործատուն, ի վերջո, ստրկատեր չէ, իսկ աշխատակիցները ստրուկ չեն, և նրանց հետ վարվել այնպես, ինչպես մեկի քեֆը կտա, պետք է որ չխրախուսվի պետության կողմից: Բայց հետաքրքիր է, թե ինչպես է մեկնաբանում իր քայլն անձամբ պրն Յիրիկյանը:


Նա լկտիաբար ասում և հայտարարում է, թե, իբր, ես մեղք չունեմ, աշխատավարձերի կրճատումը հրահանգված է Մոսկվայից: Այսինքն՝ ՄՏՍ ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն բջջային օպերատորներից է և աշխատում է շահույթով, որոշեց իր շահութաբեր հայաստանյան մասնաճյուղի հաշվին գումարներ տնտեսել: Փաստորեն, Ռալֆ Յիրիկյանը «ՎիվաՍելի» աշխատակիցների և նրանց ընտանիքների շրջանում գիտակցաբար սերմանում է հակառուսական տրամադրություններ: Նա մեծ գումարներ է տնտեսում կոլեկտիվի հաշվին, դրանք ուղղում է իբր բարեգործական ծրագրերի, բարեգործի դափնիները փակցնում է իր ճակատին, իսկ հայաստանյան հանրային կարծիքի մեջ ներդնում է հակառուսականություն, որից մինչև ռուսատյացություն ընդամենը մեկ քայլ է:


Մինչ այդ, արդեն երկար տարիներ, պրն Յիրիկյանը ֆինանսավորում էր հակառուսական ուղղվածություն ունեցող մամուլ: Բավական է թռուցիկ հայացք գցել Հայաստանի այսպես կոչված լիբերալ և արևմտամետ կայքերին, և կտեսնենք, որ Սորոսի հիմնադրամի, ամերիկյան USAID-ի պատվավոր անունների կողքին փայլում է «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գովազդը: Կարելի է ենթադրություն անել, որ առանց պրն Յիրիկյանի ֆինանսական աջակցության ռուսատյաց մամուլը Հայաստանում երկար չէր գոյատևի:


Փաստորեն, ստացվում է, որ ռուսական կապիտալը Հայաստանում ֆինանսավորում է ռուսատյացություն: Այսպիսի բան չկա և չի կարող լինել աշխարհում, քանզի դրա համար պետք են, նախ, բեյրութցի տնօրեններ, երկրորդ՝ ռուսական կապիտալի փնթի տնօրինողներ, որոնք թե չեն հասկանում, թե չհասկանալու են տալիս այն հանգամանքը, որ հանդիսանում են ռուսատյացության հովանավորներ:


Ամփոփենք վերն ասվածը: Ուրեմն, պրն Յիրիկյանը, ներմուծվելով Հայաստան, առաջին իսկ օրվանից զբաղվեց հայ-ռուսական դաշինքի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դեմ կատարվող կոմբինացիաներով: Առ այս պահը նրան շատ բան է հաջողվել, թեպետ ռազմավարական նպատակը` դուրս բերել Հայաստանը ՀԱՊԿ-ից, եվրասոցիացնել և հետագայում ՆԱՏՕ մտցնել, առայժմ իրականացված չէ: Բայց պրն Յիրիկյանը հույսը չի կորցնում, մեր ախպար եղբայրը գիտե, որ մեծ գործերը մեծ ջանքեր ու ժամանակ են պահանջում, նա հավատում է իր գաղափարին և սկզբունքորեն գնում է իր ուրույն ճանապարհով:


Տեսնենք, թե որքան կհանդուրժեն պրն Յիրիկյան-օրիորդ Չոլաքյան պոռնոզույգին ՄՏՍ ընկերության սեփականատերերն ու ղեկավարությունը:


(շարունակելի)






Դիտումների քանակ 24160


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Փոխկապակցված

Բարերար Յիրիկյանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Բարերար Յիրիկյանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Ապրիլի 18, 2016
55

Այսօրվանից ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկնարկեց հայ ժողովրդի նորագույն պատմության համազգային թալանի ամենալկտի և խոշոր օպերացիաներից մեկ...

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Ապրիլի 11, 2016
60

ՀՀ տարածքում բնակվող ամենախայտառակ էակներից մեկի` Ռալֆ Յիրիկյանի լկտիացման մեջ մենք զգում ենք մեր անձնական մեղքը: Քանի որ ժաման...

Նույն թեմայով

Կաշառակեր Յիրիկյանի միջպետական դեմագոգիան

Կաշառակեր Յիրիկյանի միջպետական դեմագոգիան

Հունիսի 4, 2018


Կաշառակեր, աֆերիստ, Սեֆիլյան Ժիրոյի ընկեր, բեյրութցի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ժողովրդից շատ խիստ նեղացել ...

Ի՞նչ ջրեր է պղտորում բեյրութցի Յիրիկյանը

Ի՞նչ ջրեր է պղտորում բեյրութցի Յիրիկյանը

Հունվարի 26, 2018


Կարծես թե ամեն ինչ շատ լավ էր, վերջին օրերի այս քաոսային իրավիճակի մեջ հանկարծ նորից առկայծեց «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն, ա...

Յիրիկյանը` ՀՀ հաջորդ նախագահ

Յիրիկյանը` ՀՀ հաջորդ նախագահ

Հունվարի 16, 2018


Նախագահ Սարգսյանն այսօր մտավորականության հետ հանդիպման ժամանակ հերթական գլուխկոտրուկը սարքեց քաղաքականապես ակտիվ հանրության գլխ...

Փոքրիկ Յիրիկյանի մեծ ստերը

Փոքրիկ Յիրիկյանի մեծ ստերը

Մայիսի 1, 2017


Տեղեկություններն այն մասին, թե իբր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարող է դառնալ Տրանսպորտի, կապի և տեղեկատվակա...

Ովքե՞ր են հարվածում պոռնոաստղ Յիրիկյանին

Ովքե՞ր են հարվածում պոռնոաստղ Յիրիկյանին

Ապրիլի 27, 2017


Ռալֆ Յիրիկյանը հայ ժողովրդի ամենաանհաջող արտադրանքներից է: Նա բեյրութցի է, Ժիրայր Սեֆիլյանի մոտ ընկերն ու զինակիցը: Նա ընդամենը...

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

«Գլոբալ հայերի» եվ մյուսների գլորվող փուչիկը

Նոյեմբերի 1, 2016


«Նյու Յորք թայմս» աշխարհահռչակ օրգանը աշխարհի նշանավոր հայերի համազգային տագնապն ու համերկրային ցասումն է հրապարակել։ Գլոբալ հա...

«ՎիվաՍել»-ի խարդախ սելավը

«ՎիվաՍել»-ի խարդախ սելավը

Հոկտեմբերի 8, 2016


Քաղաքացի, ճանաչված գործարար և նշանավոր բարեգործ տիար Վռամշապուհը (անունը փոխված է, անհրաժեշտ պահին այս անունը կհնչի իր ողջ փայլ...

Յիրիկյան & Սեֆիլյան. վտանգավոր քաղաքական միություն

Յիրիկյան & Սեֆիլյան. վտանգավոր քաղաքական միություն

Հուլիսի 30, 2016
2

Ռալֆ Յիրիկյանի և Ժիրայր Սեֆիլյանի ընկերությունը գաղտնիք չէ, այս մասին գրվել է: Սակայն դեռ ոչ ոք չի գրում նրանց քաղաքական համագո...

Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը

Ինչո՞ւ է լռում Ռոբերտ Քոչարյանը

Հուլիսի 25, 2016


Կա ևս մեկ պատճառ: Դա ուղղակի կապն է Քոչարյանի և ահաբեկիչների խմբավորման առաջնորդ Սեֆիլյանի հետ` Ռալֆ Յիրիկյանի միջոցով: Այս հար...

Յիրիկյան & company-ն փորձում է տապալել Սերժ Սարգսյանին

Յիրիկյան & company-ն փորձում է տապալել Սերժ Սարգսյանին

Հուլիսի 24, 2016
6

Ժիրայր Սեֆիլյանը Բեյրութից ներմուծված միակ հրաշքը չէ, վտանգավորության աստիճանով նրան չի զիջում մեր մշտական հաճախորդներից մեկը` ...

Յիրիկյանն ու «ՎիվաՍելը» դառնում են ազգային գլխացավ, բայց դեռ ծաղրում են մեզ

Յիրիկյանն ու «ՎիվաՍելը» դառնում են ազգային գլխացավ, բայց դեռ ծաղրում են մեզ

Հունիսի 13, 2016


«Ես այս ամիս ՎիվաՍելին պետք է վճարեմ 72 հազար 600 դրամ։ Ղարաբաղում եմ եղել և ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հ...

Բարերար և պոռնոաստղ Յիրիկյանի փող կորզելու 401-րդ եղանակը

Բարերար և պոռնոաստղ Յիրիկյանի փող կորզելու 401-րդ եղանակը

Ապրիլի 22, 2016
23

Ասում ենք 401-րդ, քանզի առաջին 400-ի հեղինակային իրավունքը պատկանում էր Օստապ Իբրահիմի Բենդերին: Սակայն Յիրիկյանը որևէ հիացմուն...

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Փայլուն դիմանկարներ. Խաչիկ Ասրյանի անձնական ողբերգությունը

Ապրիլի 20, 2016
3

Ամեդեո Մոդիլիանին ճանաչված չէր կյանքի օրոք, նա համոզված էր, որ Պաբլո Պիկասոյից տաղանդավոր է, նա կյանքում չիմացավ, թե ինչ ասել է...

Զինվոր կողոպտող Ռալֆ Յիրիկյանը

Զինվոր կողոպտող Ռալֆ Յիրիկյանը

Ապրիլի 20, 2016
4

Համացանցում տարածվել է հայ զինվոր, առաջին գծում մարտնչող շարքային Ռստակյանի բաց նամակը «ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրի...

Բարերար Յիրիկյանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Բարերար Յիրիկյանն ընդդեմ Հայաստանի ու Արցախի

Ապրիլի 18, 2016
55

Այսօրվանից ՀՀ և ԼՂՀ տարածքում մեկնարկեց հայ ժողովրդի նորագույն պատմության համազգային թալանի ամենալկտի և խոշոր օպերացիաներից մեկ...

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Սեքսը «ՎիվաՍել»-ում և դրա ծանր հետևանքները

Ապրիլի 11, 2016
60

ՀՀ տարածքում բնակվող ամենախայտառակ էակներից մեկի` Ռալֆ Յիրիկյանի լկտիացման մեջ մենք զգում ենք մեր անձնական մեղքը: Քանի որ ժաման...

Վանքից հավ գողացողը` մեծ բարերար

Վանքից հավ գողացողը` մեծ բարերար

Ապրիլի 9, 2016
29

Երևում է, հայերի վրա վերջին պատերազմը վատ ազդեց, և նրանք սկսեցին հասկացություններ խառնել, չհասկանալ դրանց իմաստն ու նշանակությո...

Մեծ բարերար Յիրիկյանն ուտում է մարդկանց փողերը

Մեծ բարերար Յիրիկյանն ուտում է մարդկանց փողերը

Մարտի 29, 2016
45

«Վիվասել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մեր երկրում մեծ բարերարի համբավ է վայելում: Սակայն յուրաքանչյուր բարեգործության հ...

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Խայտառակ դիմանկարներ. Ռալֆ Յիրիկյան` վանքից հավ գողացողը

Մայիսի 11, 2015
21

Բոլորովին վերջերս ականատես եղանք այսպիսի մի իրավիճակի: Մի քանի բաժանորդներ համացանցում իրենց դժգոհությունն արտահայտեցին Վիվասել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ