Ազգային խայտառակություն

Մահվան և լկտիության մոնիտորինգները

Ապրիլի 29, 2016
Մահվան և լկտիության մոնիտորինգները

Այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին խիստ զայրացրեց հայտարարությունն այն մասին, որ սահմանին կանգնած են միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները: Ի դեպ, վերջին շրջանում Բաղդասարյանը առանձնակի նյարդայնություն է ցուցաբերում, հատկապես այս ապրիլին, երբ սկսել են պատերազմական գործողությունները, նա դարձել է մի տեսակ ջղագրգիռ, վտանգի հոտն առած մարդու վախվորածությամբ, և սիրում է ամեն առիթով բորբոքվել: Հիմա էլ նույնը եղավ: «Ո՞վ է նման մոնիտորինգ արել: Այս հանդիպումից հետո ես կխնդրեմ տվյալներ տրամադրեն, թե ինչ մոնիտորինգի հիման վրա է պնդում արվում, թե սահմանին միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակներն են ծառայում, որովհետև ես եղել եմ սահմանին ու նման տարաբաժանում չեմ նկատել»,- ասաց նա՝ հորդորելով նման թեմաների վրա շատ չտարածվել ու ապրիլյան դեպքերից հետո համախմբան մեջ սեպ չխրել:


Վահրամ Բաղդասարյանը դեռ միամիտ հույսեր է փայփայում, թե կարելի է իր տեսակի հետ համախմբվել: Բայց սա էլ էական չէ, այլ այն, որ նա պատրաստ է ակնհայտ փաստերը կասկածի ենթարկել, միայն թե լինի այնպես, ինչպես ինքն է ցանկանում ներկայացնել: Եվ հանուն այդ նպատակի պատրաստ է կեղտոտ թվաբանությամբ զբաղվել:


Այս օրերին զոհված շուրջ 100 զինծառայողների մասին ընդարձակ հրապարակումներ եղան, ներկայացվեցին նրանց ընտանիքների կենցաղային ու սոցիալական պայմանները: Անխտիր բոլորն ապրում էին ծայրահեղ թշվառության մեջ: Ոմանք նույնիսկ իրենց համար տանիք էին գտել այնպիսի տեղերում, որ եթե Բաղդասարյան Վահրամին այդտեղ գցեինք, մի ժամում շունչը կտար:


Իսկ եթե դա էլ բավական չէ մոնիտորինգների սիրահար ՀՀԿ-ականի համար, ապա արժե նրան հիշեցնել, որ համաձայն սոցապ նախարարության հրապարակած տվյալների, 100 զինծառայողների մեծ մասը` 64-ը, սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են և նրանց ընտանիքներն ունեն վարկային ու կոմունալ վճարների հետ կապված խնդիրներ:


Բայց վստահ չենք, թե այս փաստերն էլ այդ հաստ կեղևից ներս կթափանցեն: Որովհետև Բաղդասարյանը դեռ իր երգն է երգում. «Եթե այդ տարաբաժանումներով ու նման միջոցներով փորձում եք մեր զինվորների ու ընտանիքների միջև տարաձայնություններ մտցնել, չի հաջողվելու: Այսօր ամբողջ ազգը զինվորագրված է, և ամենքն իր հնարավորության սահմաններում օգտակար է: Խնդրում եմ ձեռնպահ մնալ նման հարցեր բարձրացնելուց ու այդ թեման բարձրաձայնելուց», -հայտարարում է նա:


Ազգը զինվորագրվել է: Իսկ որտե՞ղ է զինվորագրվել Վահրամ Բաղդասարյանը: Պարզ չէ՞, որ ոչ մի տեղ: Նրա հարուստ կենսագրության մեջ բացակայում է այդ կարևոր կետը: Մարդը երբեք ծառայության երես չի տեսել: Նա այդ ընթացքում էլ մոնիտորինգներ է անցկացրել: Հաշվել է մեռնողներին ու աղքատներին՝ միշտ մնալով ապրողների ու հարուստների շարքում:






Դիտումների քանակ 11085


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Փոխեցին, որ ոչինչ չփոխեն

Մայիսի 11, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առ այսօր ընդամենը մի քանի կադրային նշանակումներ է կատարել, բայց այդքանն էլ բավական եղավ, որ դժգոհողներ...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Արշակ Երկրորդի վախտերից

Արշակ Երկրորդի վախտերից

Մարտի 1, 2018


Այսօր խորհրդարանում ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ներկայացնում էր իր ծրագիրը և փորձեց հանդես գալ սպասվածից ավելի ազատամի...

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Վահրամ Բաղդասարյանը կպատժի՞ ինքն իրեն

Հունվարի 13, 2018


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն հասարակությանը խորհուրդ է տալիս լինել լավատես և սպասել փոփոխությունների: Սա ամե...

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Վահրամ Բաղդասարյանը թույլ է տալիս դժբախտ լինել

Դեկտեմբերի 5, 2017


ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասում է, որ ինքը չի ժխտում, թե կա աղքատություն երևույթ: Այսինքն, աղքատությունը ...

Խոշարացում ոսկու համար

Խոշարացում ոսկու համար

Նոյեմբերի 17, 2017


Պարզվում է, համայնքների խոշորացմամբ միայն խնայողությունների խնդիր չէ, որ կարելի է լուծել: Օրինակ, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրությու...

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Օրենքը կհամապատասխանեցնեն Մամիկոնին

Նոյեմբերի 16, 2017


Ընդդիմության ուրախությունը կարճ տևեց: Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ ՏԻՄ օրենսգրքի դրույթները հակասահմանադ...

Մի արատավորեք արատավորվածը

Մի արատավորեք արատավորվածը

Սեպտեմբերի 19, 2017


Արդվիի ոսկու հանքի շահագործման շուրջ ծավալվող ճակատամարտը նախկինի պես մնում է թեժ ու լարված: Կողմերից ոչ մեկը չի ցանկանում նահա...

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Վահրամ Բաղդասարյանի էլեկտորատը

Ապրիլի 3, 2017


Երբ նշում ենք Վանաձորի թիվ 23 ընտրատեղամասի անունը, ապա պետք է հստակեցնել, որ խոսքը Վանաձորի քրեակատարողական հիմնարկի մասին է: ...

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Հայաստանում նեգրերը պաշտպանված են օրենքով

Մարտի 16, 2017


Լոռու մարզում նախընտրական պայքարը ոչ միայն դաժան է, այլև անհամաչափ: Գոնե այդպես մտածելու իրավունք ունի ՀՀԿ տարածքային ցուցակով ...

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Լիսկան պատրաստվում է վրեժ լուծել

Հունվարի 10, 2017


Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ինքնաբացարկը ՀՀԿ Սյունիքի կառույցի ղեկավարի պաշտոնից արդեն իսկ զանազան ենթադրությունն...

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Վահրամ Բաղդասարյանի շանտաժը

Հոկտեմբերի 19, 2016


Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը վաղը կներկայացվի ու կքննարկվի ԱԺ-ում: Մինչ այդ ԱԺ խմբակցությունների մի մասը խո...

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Վահրամ Բաղդասարյանն ի պաշտոնե բռնցքամարտիկ է

Հունիսի 25, 2016


Տիգրան Պետրոսյանի անունով շախմատի տուն կա, քանի որ Պետրոսյանն աշխարհի չեմպիոն է եղել: Ալբերտ Ազարյանի անունով մարզադպրոց կա, որ...

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Երեխաների միջազգային օրը երիտհանրապետականների համա՞ր էր

Հունիսի 1, 2016


Ազգային ժողովի բակում Երեխաների պաշտպանության օրվա առթիվ շքեղ միջոցառում էր կազմակերպված: Երեխաներին հյուր էին եկել տարբեր հեքի...

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մաթեմատիկոս և տրամաբան Վահրամ Բաղդասարյանը

Մայիսի 31, 2016
1

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ բանակում կան թերություններ և թերությունների համար պետք է լինեն...

Հիմարություն ասելու ժամանակը

Հիմարություն ասելու ժամանակը

Մայիսի 24, 2016


«Լռությունը ոսկի է» ասույթը եթե կիրառվելու է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դեպքում, ապա պիտի հիմնովին ձևափոխվ...

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Պուտինը կդասավանդի Վահրամ Բաղդասարյանին

Մայիսի 21, 2016


Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի անզգույշ ձևակերպումը՝ արտասանված խորհրդարանական ճեպազրույց...

Հին երգերը գլխավորի մասին

Հին երգերը գլխավորի մասին

Մայիսի 20, 2016


Հայկական կողմը կարող էր շփման գծում ամեն բան վերադարձնել 1-2 օրում։ Բայց պետք է մտածենք, թե ինչ գին մենք դրա համար կվճարեինք և ...

Տիգրան Որիխանյանն ու Շմայս բրնաբարն ուղիղ եթերով սեքս են նայելու

Տիգրան Որիխանյանն ու Շմայս բրնաբարն ուղիղ եթերով սեքս են նայելու

Մայիսի 18, 2016


ԱՄՆ-ում մեկնարկել է ռեալիթի-շոու, որը կրում է «Սեքս ֆակտոր» խորագիրը: Վերջինիս մասնակցում են 16 երիտասարդ տղաներ և աղջիկներ: Հե...

Գեներալ Մանվելի կյանքի ինտիմ դրվագները բացահայտված են

Գեներալ Մանվելի կյանքի ինտիմ դրվագները բացահայտված են

Մայիսի 17, 2016


ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը շատ կոպիտ արձագանքեց Արցախի հերոս Վահան Բադասյանի՝ գեներալ Մանվելի թալանով զբաղվել...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ