Ազգային խայտառակություն

Քոչարյանը մարտի է նետվում բացառապես խայտառակությունների հետ

Ապրիլի 27, 2016
Քոչարյանը մարտի է նետվում բացառապես խայտառակությունների հետ

Օսկան Քոչարյան

 

Ռոբերտ Քոչարյանի խելքին չես նախանձի: Նրա խորիմաստ քայլերը քաղաքականության մեջ զարմացնում են իրենց սակավամտությամբ, մտավոր պոտենցիալի իսպառ բացակայությամբ: 2008-ից ի վեր այս երիտասարդ թոշակառուն փորձում է չհեռանալ իշխանությունից` չի ստացվում: Փորձում է վերադառնալ` չի ստացվում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն օգտագործեց որպես գործիք իշխանական ռևանշի համար և ամենապատասխանատու պահին թռավ՝ մենակ թողնելով Գագիկ Ծառուկյանին ահռելի փորձանքի մեջ: Իսկ այժմ, դասեր քաղելով տխուր անցյալից, նա կատարում է իր երկրորդ հայտը, այս անգամ` Վարդան Օսկանյանի միջոցով:


Երեկ այս երիտասարդը հաստատել էր, որ կուսակցություն է ստեղծում, իսկ ահա այսօր ի լուր աշխարհի նա հրապարակեց և՛ կուսակցության անունը` «Համախմբում», և՛ նախաձեռնող խմբի անդամների ցանկը, և՛ նրանց հայտարարությունը: Հայտարարության մեջ մեզ համար հետաքրքիր բան չկա, այնտեղ գրված են պաթետիկ տողեր, որոնց իմաստն ու միտքն այն է, որ միայն Օսկանյանի և Քոչարյանի մյուս վկաներին է հայտնի, թե ինչպես դուրս բերել Հայաստանն այս վիճակից և վերականգնել Սերժ Սարգսյանի կառավարման արդյունքում գոյացած ավերակները: Բնականաբար, այլ բան սրանք չէին կարող գրել, և սա հասկանալի է: Բայց մեզ հետաքրքրեց նախաձեռնողների ցանկը, որտեղ կան այնպիսի անուններ, որ, ինչպես ասում են, թող ու փախիր: Ներկայացնենք այս խայտառակ ցուցակը և մի փոքր բնութագրենք այն:


Ուրեմն, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներն են.


Վարդան Օսկանյան (առաջնորդի դերում), Անդրանիկ Թևանյան («Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դա էլ քիչ է` 7or.am կայքի խմբագիր), Էլինար Վարդանյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քոչարյանի վկաներ» աղանդի հիմնադիր Վահե Հովհաննիսյանի պրոտեժե), Ստեփան Մարգարյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Վահե Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Քոչարյանի վկաներ» աղանդի հիմնադիր տնօրեն), Երվանդ Բոզոյան (քաղաքագետ, zham.am կայքի խմբագիր), Մանվել Եղիազարյան («Արաբո» ջոկատի հիմնադիր հրամանատար, կյանքից դժգոհ ազատամարտիկ, ազգի հերոս), Գեղամ Նազարյան (իրեն քաղաքագետ է համարում, ժամանակին եղել է Նիկոլ Փաշինյանի աշխատողը), Վահան Ղույումչյան (սա մեզ անհայտ է, բայց ներկայանում է որպես հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ), Ռուբեն Կարապետյան (ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր), Վահե Հախվերդյան (ռեժիսոր, «Կենտրոն» հեռուստաընկերության նախկին աստղ), Նինա Մարգարյան (մեզ անծանոթ քաղաքագետ), Վարդան Թովմասյան (մեզ անծանոթ գործարար), Արտակ Բշտիկյան (քիչ հայտնի քաղաքական մեկնաբան, արևելագետ):


Այս նախրի մեծամասնությունը քաջ հայտնի է հայ հանդիսատեսին: Անկեղծ ասած, մենք ուրախ ենք այսպիսի ցուցակով, քանզի պարապ չենք մնա, թեմաների առատություն կունենանք գոնե մինչև 2017թ. մայիսը: Սրանցից շատերը Գագիկ Ծառուկյանի նախկին զինակիցներն են, և Քոչարյանը, չունենալով պահուստային ֆոնդ, սրանց ԲՀԿ-ից տեղափոխեց Օսկանյանի մոտ: Նոր դեմք է այստեղ Մանվել Եղիազարյանը՝ պատերազմական դրության ժամանակ հայկական գյուղերի թալանի և մարոդյորության մասնագետ: Հին դեմքերից էլ ամեն մեկը յուրովի խայտառակություն է: Օրինակ, Ստեփան Մարգարյանը: Այս պատգամավորը հայտնի է իր նվիրվածությամբ, ընդ որում՝ նա նվիրվելու այնպիսի ունակություն ունի, որ նվիրվում է առանց հասկանալու և մինչև վերջ: Ասենք, լինելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խորհրդականը, նա այն աստիճանի նվիրվեց նրան, որ փոխեց իր ազգանունը և դարձավ շեֆի խաթր Մարգարյան, այնինչ ծնվել և մեծացել էր որպես Ղարագեբակյան:


Իհարկե, կան Հայաստանում մարդիկ, որոնց կուզենայինք տեսնել այս ցանկում, բայց ափսոս, որ որոշողը մենք չենք: Բայց խորհրդի կարգով կարող ենք առաջարկել Տարոն Մարգարյանի թեկնածությունը: Եթե «Համախմբում» կուսակցությունում կա Ստեփան Մարգարյանի նման մի տղա, ապա ինչո՞ւ Տարոնը չհետևի նրա օրինակին, գոնե երախտապարտ լինելու` հոր ազգանունը վերցնելու համար: Բայց հուսանք, որ Տարոնի համար դռները դեռ փակ չեն, և նա կընդունի ճիշտ քաղաքական որոշում, մանավանդ որ Սերժ Սարգսյանի ճամբարում շուտով լայնածավալ առնետավազք կմեկնարկի, և մենք Օսկանյանի կողքին կտեսնենք հարյուրավոր տարոնատիպ անհատների:






Դիտումների քանակ 19840


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Պռոշները լցրած գեղի բոզն ու այլ վարակակիրները՝ Քոչարյանի պաշտպաններ

Նոյեմբերի 8, 2019


Երկրորդ նախագահի հետ կատարվելիքը տրագիֆարսի է նմանվում: Երկրում չի կատարվում ամենաբարձր դատական ատյանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյա...

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Ինչո՞ւ է լռում Օսկանյան Վարդանը

Հոկտեմբերի 22, 2019


Օսկանյան Վարդանը Հայաստանին շատ վնաս տվեց: Լինելով սահմանափակ ուղեղի տեր անձնավորություն, այն էլ՝ ախպար, նա Ռոբերտ Քոչարյանի գլ...

Օսկանյանը` Քոչարյանի զոհ

Օսկանյանը` Քոչարյանի զոհ

Հոկտեմբերի 18, 2018


Երբ 1998-ին Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանին նշանակեց ՀՀ ԱԳՆ ղեկավար, վերջինիս մտքով չէր կարող անցնել, թե ինչ կգա իր գլխին 20...

Օսկանյանն ու Փաշինյանը նման են

Օսկանյանն ու Փաշինյանը նման են

Մայիսի 3, 2018


Նիկոլ Փաշինյանի հաղթարշավը շատ է ոգևորել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի պարագլուխներից Վարդան Օսկանյանին, ով ընդամենը մեկ ամիս ...

Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում

Մարտի 1-ի հերոսն ինչե՞ր է խոսում

Ապրիլի 23, 2018


Մի գիշերվա մեջ վերակենդանացում ապրած, նոր շունչ, հոգի ու գույն ձեռք բերած նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ պարագլուխներից Վարդան Օսկանյան...

Օրհնվի էն սհաթը

Օրհնվի էն սհաթը

Ապրիլի 16, 2018


Ընդամենը օրեր առաջ էր, երբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը մի գրառում էր կատարել, որն ավելի շատ հրաժեշտի նամակ էր հիշեցնում:...

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մեռածները վրեժ են լուծում ապրողներից

Մարտի 31, 2018


Արտախորհրդարանական բազմաթիվ քաղաքական ուժեր հերթով, մեկը մյուսի հետևից հայտարարում են այն մասին, որ իրենք Ազատության հրապարակ չ...

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Մի վերջին անգամ` Օսկանյանի մասին

Հունվարի 17, 2018


ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը վերջնականապես մեկնում է քաղաքական կենսաթոշակի: Հի...

«Համախմբումը» չի համախմբվի

«Համախմբումը» չի համախմբվի

Դեկտեմբերի 12, 2017


Ասել, թե ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությունը դադարեցրել է քաղաքական գործունեությունը, նու...

Օսկանյանի վերջին վերադարձը

Օսկանյանի վերջին վերադարձը

Նոյեմբերի 28, 2017


Երկարատև բացակայությունից հետո Հայաստան է վերադարձել նախկին ԱԳ նախարար, ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը։ Սա այն դեպք...

«Համախմբումը» ոչ ևս է

«Համախմբումը» ոչ ևս է

Նոյեմբերի 9, 2017


Ինչպես հաճախ է լինում Հայաստանում, այս կամ այն կուսակցության գործունեություն պայմանավորվում է մեկ անձի ցանկությամբ և ակտիվությա...

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

«Համախմբումը» սեզոնային կուսակցություն է

Հուլիսի 5, 2017


Շուրջ մեկ տարի առաջ էր, երբ երկարատև ու համառ գաղտնապահությունից հետո վերջապես ազդարարվեց նախին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմ...

Անճարակների պասիվությունը

Անճարակների պասիվությունը

Մայիսի 30, 2017


Այն, որ ՕՐՕ դաշինքն իր դարն ապրել է, դա արդեն բոլորի համար է հասկանալի: Սակայն դաշինքից պոկված բեկորների հետագա ճակատագիրն առայ...

Օսկանյանը մնացել է ԼԳԲՏ-ի հույսին

Օսկանյանը մնացել է ԼԳԲՏ-ի հույսին

Մայիսի 25, 2017


Այն, որ ընտրությունների ավարտից հետո հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ հայտնվել են փակվելու վտանգի առաջ, արդեն ոչ մեկի համար գ...

Օսկանյանը բան ունի ասելու

Օսկանյանը բան ունի ասելու

Ապրիլի 29, 2017


ՕՐՕ դաշինքի ապագան դարձել է մի մեծ առեղծված: Ավելի ճիշտ, ոչ թե դարձել է, այլ դարձնում են, քանի որ այս պարագայում թաքցնելու առան...

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ո՞ւր գնա Սեյրան Օհանյանը

Ապրիլի 11, 2017


Մինչ բոլորը կռահումներ ու ենթադրություններ են անում այն մասին, թե ինչպես կդասավորվի ՕՐՕ դաշինքի ճակատագիրն ընտրություններից հետ...

Անսուվերեն Օսկանյանը սուվերենություն կբերի

Անսուվերեն Օսկանյանը սուվերենություն կբերի

Մարտի 16, 2017


«Եթե մենք գանք իշխանության, սուվերենությունը շատ արագ կդառնա մեր առանցքային սկզբունքը, մենք նորից կներդնենք կոմպլեմենտար քաղաքա...

Նախընտրական օրագիր. մարտի 11

Նախընտրական օրագիր. մարտի 11

Մարտի 11, 2017


Նախընտրական քարոզարշավը դեռ փորձում է պահպանել իր տեմպերը, թեև մրցակից քաղաքական ուժերն առանձնահատուկ ոչինչ չեն անում և սահմանա...

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Ո՞ւմ պատվերն է կատարում Օսկանյանը

Մարտի 10, 2017


Այսօր էլ համանման մի իրավիճակ ստեղծվեց, և Օսկանյանն այդ տրամադրությունների ազդեցության ներքո հայտարարեց, որ ինչպես Հայաստանում,...

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

ՕՐՕ-ում մարդու իրավունքները վտանգված են

Մարտի 3, 2017


Ժամանակին, երբ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ միանում է «Համախմբում» կուսակցությանը, Օս...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը