Սովորական խայտառակություն

Մարգոյի միֆոլոգիան

Ապրիլի 26, 2016
Մարգոյի միֆոլոգիան

ՀՀԿ-ի Մարգոն՝ պատգամավոր Մարգարիտ Եսայանը միֆաթափ է եղել: Հիմա կհարցնեք՝ դա ի՞նչ բան է: Ճիշտ կլիներ, եթե Մարգոյից հարցնեիք, բայց քանի որ դա դժվար է, մենք ասենք: Մարգոն իրեն ազատել է մի քանի միֆերից: Պարզվում է՝ տիկինը երկար ժամանակ դրանց ազդեցության տակ է եղել, բայց հենց պատերազմը սկսվել է, միֆերը որոտների ձայներից փշրվել ու թափվել են, ու հիմա Եսայան Մարգոն վերջապես գիտի այն, ինչ դպրոցական երեխան էլ մինչ այդ անգիր գիտեր: Ուղղակի պատգամավորուհին մի փոքր այլ բառեր է օգտագործում: Մի մասը թռցրել է նախագահի ելույթներից, մի մասը խորհրդարանի միջանցքներում է լսել ու հենց այդ բառակույտերի շիլաշփոթն էլ կազմում են նրա վերջին ելույթի հիմնաքարը՝ նվիրված միֆերի տեսությանը:


Ըստ ՀՀԿ-ի Մարգոյի` հայ ժողովուրդը մինչև ապրիլի 2-ը սնվում էր այն պատրանքներով, թե մեծ վտանգի ժամին քաղաքական հակառակորդները հաշտվել չեն կարող, որ ժողովուրդն այլևս ոտքի չի կանգնի Ղարաբաղի համար, որ ներքին հակասությունները անհրաժեշտ պահին կխաթարեն պետության միասնությունը: Ու հիմա պատգամավորը ուրախ է, որ պատերազմ եղավ, քանի որ հակառակ դեպքում նա չէր իմանա դրանց պատասխանը: «Քառօրյա պատերազմը նաև դրական ազդեցություն ունեցավ՝ մենք արթնացանք ընդարմացումից ու դարձանք միասնական բռունցք: Համերաշխությունը, հանդուրժողականությունը, չհասկացվածության պատերի քանդումը, որոնց մասին իր պաշտոնավարման առաջին օրերից խոսում է Հայաստանի նախագահը, այս օրերին ավելի տեսանելի եւ շոշափելի դարձան։ Ժողովուրդը դարձավ մեկ ազգ՝ մեկ զինվոր, երբ չկար իշխանություն ու ընդդիմության, ես ու դու, իմ ու քո»,- ասում է նա:


Չէինք ցանկանա սառը ջուր լցնել Մարգո Եսայանի ոգևորության վրա, միայն թե այլ տարբերակ չկա: Բանն այն է, որ այս քարոզչական ելույթի հեղինակի համար միշտ էլ լինելու է «իմ ու քո» սահմանաբաժանումը: Բայց ամենացավալին դա էլ չէ, այլ այն, որ Մարգոն չի հասկացել գլխավորը: Եվ այդ մեկը նրա համար իսկապես միֆ է մնալու: Չի հասկացել, որ իշխանությունն այլ բան է, երկիրը՝ այլ: Ու սեփական հողը պաշտպանելու համար ժողովուրդը կարիք չունի, որ իշխանությունը հրահանգ տա, տիկին Մարգոն էլ իր քվեարկությամբ դրան օրենքի ուժ հաղորդի: Այդ ժողովուրդը եղել է Մարգոյից առաջ ու կլինի նրանից հետո: Եվ կլինի առանց Եսայանի նորագույն տեսության, որտեղ հորինովի միֆերի մտացածին բացառումը դեռ չի նշանակում, թե չկա այն իրականությունը, որտեղ Մարգոն դեռ արժեք է ներկայացնում:






Դիտումների քանակ 16033


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մարգոյի բերդի պաշարումը

Մարգոյի բերդի պաշարումը

Ապրիլի 12, 2018


ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը վստահեցնում է՝ իշխանությունը մտավախություն չունի, որ իր դեմ զենք կկիրա...

Մարգոն իշխանափոխություն է արել

Մարգոն իշխանափոխություն է արել

Փետրվարի 27, 2018


Ապրիլյան փոփոխություններին ընդառաջ յուրաքանչյուրն իր տեսանկյունից է գնահատում սպասվելիք տեղաշարժերը, արժևորում կամ արժեզրկում է...

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Հումորային ակումբի աթոռը մաքրեցին

Դեկտեմբերի 28, 2017


Այսօր կայացավ Ժուռնալիստների միության համագումարը: Ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ միության նոր նախագահ ընտրվեց Սաթիկ Սե...

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Մարգոն խոստովանեց իր մեղքը

Հոկտեմբերի 16, 2017


Այսօր Մամուլի օրն է, և ասուլիսի համար մամլո ակումբն ավելի հարմար թեկնածու չէր կարողացել գտնել, քան ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին ...

Կապիկների մոլորակը

Կապիկների մոլորակը

Հոկտեմբերի 3, 2017


Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը կրկին հարց էր բարձրացրել, թե ինչու է Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունից վերցվում հա...

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Մարգոյի ոտքերն ու ֆրանկոֆոնիայի օգուտը

Հուլիսի 7, 2017


Այսօր համացանցի օգտատերերից ոմանք առիթ ունեցան ֆեյսբուքյան զանազան հրապարակումների շարքում տեսնել երկու պարզված ոտքերի լուսանկա...

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարգոն ուրանում է մայրենի լեզուն

Մարտի 28, 2017


Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրեր են ընթանում: Դրա շրջանակում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի նիս...

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Չարենցը, Մարգոն ու Մարգոյի հոպարը

Մարտի 21, 2017


Հանրապետական կուսակցությունը որոշեց շրջահայաց գտնվել և ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանին հանձնարարեց հեռու մնալ նախընտրական...

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Մարգոյականության հմայքն ու թշվառությունը

Դեկտեմբերի 14, 2016


ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի ասույթներն ու պահվածքը վերջին օրերին կրկին դարձել են քննարկման առարկա և ոչ այն պատ...

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հայ պատգամավորուհիները օրինաչափության շեղում են

Հոկտեմբերի 26, 2016


Կա այսպիսի մի կառույց՝ Միջխորհրդարանական միություն: Սա միջազգային կազմակերպություն է, որն զբաղվում է աշխարհի խորհրդարանների գոր...

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Ինչ երամի թռչուն է Մարգո Եսայանը

Հոկտեմբերի 8, 2016


ՀՀԿ-ի Մարգարիտ Եսայանի գործը կրկնապատկվել է: Նախկինում մի կուռք ուներ, ում անվերապահորեն երկրպագում էր, հիմա դարձել է երկուսը, ...

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Եսայան Մարգոն ՀՀԿ-ի թշնամին է

Սեպտեմբերի 19, 2016


Կան մարդիկ, որոնց օրենքի ուժով պիտի արգելվի հրապարակային ելույթ ունենալ, քանի որ նրանց խոսքն ավելի շատ վնաս է պատճառում, քան թշ...

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Մարգոյի ի՞նչն է տեղաշարժվում

Հուլիսի 11, 2016
2

Այսօր ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը հրապարակել էր ՄԱԿ-ի 2016թ. հետազոտությունը, ըստ որի` Հայաստանում մարտ...

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Մարգոն Ղարաբաղը պաշտպանում է Հայաստանից

Հունիսի 7, 2016
2

Արցախում տհաճ զարգացումներ են տեղի ունենում՝ կապված Սամվել Բաբայանի վերադարձի, Հայկ Խանումյանի նկատմամբ կիրառված բռնության հետ:...

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

«Ինչ՞, որտե՞ղ, ե՞րբ». խաղ ժողովրդի հետ

Ապրիլի 23, 2016
1

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին «Արմենիա» հեռուստաընկերությունը որոշել է իր լսարանին մատուցել ամենատխուր բանը, որ ...

Մարգոյի փառապանծ թիմը

Մարգոյի փառապանծ թիմը

Մարտի 23, 2016


Այս օրերին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը պատրաստ է կարծիք հայտնել ամեն ինչի մասին, անկախ այն բանից՝ նա դրանից հա...

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

ՀՀԿ-ի Մարգոն մեր լավն է ուզում

Մարտի 4, 2016
1

Երբ Վենետիկի հանձնաժողովն իր կայքում հրապարակեց Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը, շատերն արդարացիորեն զ...

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Մարգոյի տրանսցենդենտալ մեդիտացիան

Փետրվարի 13, 2016
14

Լուրեր են պտտվում, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթից հետո ընկել է նե...

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Մարգարիտ Եսայանը՝ Ալիևի խոստովանամայրը

Փետրվարի 2, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը բավականին նկատելի շեղումներ ունի վերջին շրջանում՝ պայմանավորված ԵԽԽՎ-ում Ռոբերտ...

Մարգոն դուրս եկավ միջազգային ասպարեզ

Մարգոն դուրս եկավ միջազգային ասպարեզ

Հունվարի 12, 2016


Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական ու ժուռնալիստ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ