Ազգային խայտառակություն

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ջհանգիր Լֆիկյան



Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ քաղաքացիականությունից հեռու անձինք: Օրինակ, երեք հյուպատոս ունեինք Լոս Անջելեսում, որոնք ժամկետն ավարտվելուց հետո չվերադարձան, ստացան ամերիկյան գրին քարտ և այժմ փաստացի ամերիկացիներ են: Այսինքն՝ այդ մարդիկ կոմերսանտ են, նրանց համար պետությունն ու պետական ծառայությունը միայն կոմերցիոն արժեքներ են, դե, իսկ եթե ծառայության ավարտից հետո հնարավորություն կա ավելի մեծ կոմերցիոն ասպարեզ մտնել, քան թե վերադառնալ Հայաստան, ապա ինչո՞ւ այդ մարդիկ չօգտվեն այդ հնարավորությունից: Եվ օգտվում են:


Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը Հայաստանի նորագույն պատմության ամենախայտառակ դեսպաններից է: Նրան խորթ են դիվանագիտությունը, պետական ծառայությունն ընդհանրապես, նրա ուշքն ու միտքը փող կպցնելն է: Չեխիայի և Սլովակիայի մեր հայրենակիցները հաղորդում են այնպիսի բաներ, որ ամաչելով չես պրծնի: Ի՞նչ է անում պրն Սեյրանյանը:


Նախ ասենք, որ նա ծնվել է 1967թ., ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, 1992-ից անցել դիվանագիտական աշխատանքի, իսկ 2011թ. նշանակվել է դեսպան և առ այսօր իր գոյությամբ պղտորում է Պրահայի նման չքնաղ քաղաքը: Դեսպան Սեյրանյանի կոմերցիոն գործունեությունը Պրահայում բաղկացած է երկու մասից` զուտ առևտուր (նաև առևտրային գործարքների միջնորդի դերում) և Հայաստանի հարիֆներից փող կպցնել: Դիտարկենք հայ դիվանագիտության աստղի գործունեության այս երկու ոլորտը:


Ուրեմն, ըստ մեր աղբյուրների՝ դեսպան Սեյրանյանը բավական սերտ կապեր ունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Այնտեղից նա Չեխիա և Սլովակիա է ներմուծում ձմերուկներ, իսկ դա, ինչպես վստահեցնում են մեր զրուցակիցները, շահութաբեր բիզնես է: Եվ նախարար Նալբանդյանն իր տարեկան զեկույցներում կարող է հպարտորեն հայտարարել, որ հենց ՀՀ դեսպանն է Չեխիայում և Սլովակիայում այդ երկու երկրների ժողովուրդներին առաջինը հասցնում Իրանի առաջին ձմերուկը:


Դեսպան Սեյրանյանի հետաքրքրությունները տարածվում են նաև այդ երկրների մեքենաշինության վրա: Այսպես, վերջերս նա փայլուն գործարք իրականացրեց` վաճառեց, ավելի ստույգ` 400 հատ «Տատրա» բեռնատար մեքենայի վաճառքի միջնորդ հանդիսացավ, ընդ որում՝ արտադրողը համոզված էր, որ իր բեռնատարներն ուղևորվում են Հայաստան, այնինչ Հայաստանում մարդիկ անգամ 4 «Տատրա» չեն տեսել, էլ ուր մնաց 400 հատ: Ավելացնենք, որ «Տատրայի» արժեքը տատանվում է 100-150 հազար եվրոյի սահմաններում, իսկ դեսպան Սեյրանյանն ամեն մի բեռնատարից իր հալալ քրտինքով գրպանը դրեց հազարական եվրո, այսինքն` 400 հազար: Հավատացեք, որ սա լուրջ գումար է, հատկապես տնտեսապես վատ վիճակում գտնվող երկրի դեսպանի համար:


Պրն Սեյրանյանը վաճառում և վաճառքի միջնորդ է հանդիսանում ամեն տեսակի ապրանքների համար: Եթե մեզ հասնում են տեղեկություններ «Տատրայի» ցնցող գործարքի մասին, ապա պատկերացնելն անհնար է, թե իրականում այդ տղան ինչեր է անում: Բայց զուտ կոմերցիոն գործունեությունը, պետք է ասել, նրան և նրա վերադասներին օգուտից բացի ուրիշ բան չի տալիս: Մի խոսքով՝ անվտանգ գործ, ի տարբերություն նրա կոմերցիոն գործունեության երկրորդ տեսակի:


Բանն այն է, որ Հայաստանի վերնախավը Պրահան շատ է հավանել: Շատերն են իրենց պարտքը համարում այնտեղ գոնե մի առանձնատուն ունենալ, եթե չի հաջողվում բիզնես հիմնել և փող աշխատել: Այդ շատերի թվում են Սյունիքի մարզպետ պրն Լիսկան, Կոտայքի նախկին մարզպետ պրն Շահգալդյանը, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի բազում ներկայացուցիչներ, սկսած նախարար Սեյրան Օհանյանից: Դեսպան Սեյրանյանի պարտականությունների մեջ է մտնում նրանց միջնորդական ծառայություններ մատուցելը: Օրինակ, ասում են` Տիգրանիկ, մի հատ տուն գտիր Պրահայի կենտրոնում, ախպերը գալիս է: Պրն Սեյրանյանը գտնում է, երդվում է ժամանած ախպորը, թե շատ էժան է գտել և մեջը ոչ մի բան չունի, այնուհետ՝ առքուվաճառքից հետո, նրա գրպանում հայտնվում է կլորիկ մի գումար: Բնականաբար, առքուվաճառքի գործարքներից ավելի շահութաբեր են դեսպան Սեյրանյանի համար երկարատև գործարքները: Այսինքն, երբ Հայաստանից նրան ասում են, թե պետք է ինչ-որ մի շինություն կառուցել կամ ինչ-որ բիզնես հիմնել և յոլա տանել, դեսպան Սեյրանյանի ուրախությանը չափ ու սահման չի լինում: Նա բարեխղճորեն կատարում է իր ընկերային պարտքը, բնականաբար՝ չմոռանալով իր մասին և, անշուշտ, հավաստիացնելով իր հաճախորդներին, թե, իբր, մի կոպեկի ակնկալիք չունի այս ամենից և ամեն ինչ անում է ի սրտե, եղբայրաբար:


Նորին գերազանցության պարտականություններից մեկն էլ Կառլովի Վառի մեր հայ պաշտոնյաների կանանց տանել-բերելը: Սակայն, ցավոք, այս մի գործը նա անում է անշահախնդիր: Ավելի ստույգ` փող կպցնելու հնարավորություն չկա այս զբաղմունքի մեջ, և դեսպան Սեյրանյանն անում է դա զուտ բարեգործական նիմունքներով:


Այսպիսին է Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի կերպարը: Կարծում ենք, նրանից շատ բան պետք չէ պահանջել: Վատն այն է, որ նրա բուռն գործունեության երկրորդ տեսակը վտանգ է պարունակում, և այն կգա պրն Սեյրանյանի գլխին այն ժամանակ, երբ պարոններ Լիսկան ու նրա գեներալ հաճախորդները մի օր հասկանան, թե ինչքան փող է «քերել» դեսպան Սեյրանյանը նրանցից: Այդ դեպքում նախարար Նալբանդյանը ստիպված կլինի նախագահ Սարգսյանին դեսպանի նոր թեկնածություն ներկայացնել, որը կգնա Պրահա և կզբաղվի բացարձակապես նույն գործով, մինչև որ նրա հերթն էլ հասնի: Տխուր է, բայց այսպիսին է կյանքը: Ամե՛ն:






Դիտումների քանակ 23088


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Կոնյակն ու գարեջուրն անհամատեղելի են

Հունվարի 2, 2019


Փաշինյան Նիկոլի արտգործնախարարը կարծես շատ է խմել Նոր տարուն: Համենայնդեպս, հոգեպես առողջ մարդը, եթե запой-ի մեջ չէ կամ դուրս է...

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Նոր Հայաստանում Փաշինյան Նիկոլի մեկնաբանությունները փոխարինում են օրենքները

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը Հայաստանը վերածում է անձնական բոստանի: Ինչ ուզում` անում է: Եվ ամեն ինչին արդարացում գտնում է իր մունետիկների մ...

Քաքը հների փոխարեն

Քաքը հների փոխարեն

Սեպտեմբերի 27, 2018


Փաշինյան Նիկոլը շարունակում է երկիրը մաքրել նախկին կադրեից, և քանի որ լրացնելու բան չունի, դրանց պիտի փոխարինի, մեղմ ասած, կեղտ...

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Մի դուռը փակվեց, մյուսը բացվեց

Նոյեմբերի 17, 2017


Այսօր նախագահի հրամանագրով Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակել է Ռումինիայում ՀՀ դեսպան: Ինքը` նո...

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Բաքուն «քաշեց» ԵՄ երկրներին և ԱՄՆ-ին՝ ցուցադրելով չեխական հրետանի

Սեպտեմբերի 20, 2017


Սեպտեմբերի 18-ին, Ադրբեջանի զինված ուժերի հերթական վարժանքների ժամանակ, ցուցադրվեցին 152 մմ-անոց ինքնագնաց հրետանային vz.77 Dan...

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հայ դիվանագիտության խաղատնային ապագան

Հուլիսի 22, 2017


Մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն այնքան էլ գոհ չէ, որ բոլորն իրենց քննադատում են: ԱԳՆ-ում կարծում են, որ աշխատում ե...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Գողական դիվանագիտություն

Գողական դիվանագիտություն

Մայիսի 16, 2017


Երբ մայիսի 14-ին Չեխիայում այդ երկրի ՆԳՆ Կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները ձ...

Իսրայելից սովորելու շատ բան կա

Իսրայելից սովորելու շատ բան կա

Ապրիլի 28, 2017


Իսրայելը շարունակում է օրինակելի երկիր մնալ բազում երկրների համար, հատկապես Հայաստանի: Այսպես, նախանձելի է Իսրայելի վարչապետ Բե...

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016


Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդ...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Լրտեսական իրարանցում հայկական հողի վրա

Սեպտեմբերի 3, 2016


Վերջին օրերին համացանցում իրար հետևից հայտնվեցին հրապարակումներ, որոնց հեղինակները, հանդես գալով, ինչպես իրենք են ասում, Ռուսաս...

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016


«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկայ...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Մայիսի 19, 2016
4

ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել Վիկտորյա Բաղդասարյանը: Խորապես գիտակցելով, որ Հայաստանի համար առավել կ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Ապրիլի 13, 2016


Մարդկային տեսակներ կան, որոնց մասին ասում են. «Ինչքան երկրի երեսին է, 10 այդքան գետնի տակ է»: Հիմա այս համեմատությունը ուզում ե...

ԱԳՆ-ն պետության աղբամանն է

ԱԳՆ-ն պետության աղբամանն է

Հունվարի 28, 2016


Այսօր լրատվամիջոցները, վկայակոչելով հավաստի աղբյուրներին, գրեցին այն մասին, որ ՀՅԴ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշումն արդեն ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ