Տիեզերական խայտառակություն

Ինչպես Տեր-Պետրոսյանը կործանեց Ղարաբաղը

Ապրիլի 24, 2016
Ինչպես Տեր-Պետրոսյանը կործանեց Ղարաբաղը

Քոչար Օսկանյան


Ապրիլի 24-ը լավ առիթ է՝ ևս մեկ անգամ խորհելու այն մասին, որ Հայաստանի ու հայերի համար չկա ավելի վտանգավոր բան, քան հայը: Ոչ ոք հայերին այնքան վնաս չի տվել, որքան հենց հայերը: Ի՞նչը կարող է կործանարարության աստիճանով համեմատվել դաշնակների 2,5 տարվա կառավարման հետ, ինչն իր տրամաբանական ավարտն ունեցավ Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրով: Կար 100 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստան՝ դեպի ծով ելքի հեռանկարով, և դարձավ 10 հազար քառակուսի կիլոմետր: Ի՞նչը պատմության մեջ կարելի է համեմատել 1990-ից մեկնարկած հայաթափման հետ: Պարսիկ շահ Աբասի կողմից 300 հազար հայի տարհանո՞ւմն Արևելյան Հայաստանից 1604 թվականին, որոնց հետնորդները վերադարձան պատմական հայրենիք արդեն ցարական Ռուսաստանի օրոք և շնորհիվ: Հիշեցնենք, որ Հայաստանում 1990 թվականին ապրում էր 3,5 միլիոն հայ, քառորդ դարի ընթացքում երկրի բնակչությունը բնական վերարտադրմամբ պետք է որ հասած լիներ հինգ միլիոնի: Իսկ ինչքա՞ն հայ ունենք այսօր մենք այստեղ: Եթե դա հայրենազրկում չէր, ապա ի՞նչ էր: Եվ ի՞նչը դարձավ այդ հայրենազրկման պատճառ:


Այսօր կխոսենք Լեռնային Ղարաբաղի մասին և կտեսնենք, թե ինչ խաղացին հայերն այդ պատմական հայկական տարածքի գլխին, և ինչու առ այսօր ղարաբաղյան խնդիրը լուծում չի ստացել և չի էլ ստանա:


Ուրեմն, ղարաբաղյան շարժումը սկսվեց 1988-ի փետրվարին, 1994-ին ավարտվեց պատերազմը, Հայաստանին մնացին Ղարաբաղն ու Ադրբեջանի յոթ շրջան: 22 տարի շարունակվում են բանակցությունները Մինսկի խմբի միջնորդությամբ: Բանակցությունների առանցքը միջազգային իրավունքն է իր երկու իրարամերժ սկզբունքներով` տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում: Եթե առաջնորդվեն պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքով, ապա Ղարաբաղը պետք է հայաթափեն և դատարկ տարածքը հանձնեն Ադրբեջանին (քանզի հայերն ադրբեջանցիների հետ երբեք չեն ապրի նույն երկրում, նույն երկնքի տակ): Եթե առաջնորդվեն ազգերի ինքնորոշման սկզբունքով, ապա Ղարաբաղը կճանաչեն անկախ պետություն: Բայց քանի որ մեծ տերություններն առաջնորդվում են երկու սկզբունքով միանգամից, Ղարաբաղի հարցը լուծում չի գտնում: Այս առկախ վիճակը երկար կտևի, պատերազմի վտանգը երբեք չի նվազի, սահմաններում ամեն օր կրակոցներ կհնչեն, Հայաստանի շրջափակումը կպահպանվի այնքան, որքան բաց կմնա Ղարաբաղի հարցը, իսկ այդ հարցը բաց կմնա այնքան ժամանակ, որքան Հայաստանը կունենա այնքան բնակչություն, որ ի վիճակի լինի բանակ ունենալ:


Ուշադրություն դարձնենք և արձանագրենք մեկ կարևոր հանգամանք. Ղարաբաղի անկախությունն այն էր, ինչին ձգտում էր Հայաստանը: 1991թ. Հայաստանի ղեկավարությունն ընտրեց անկախության ճանապարհը՝ դրանով իսկ ստեղծելով հավերժական անլուծելի խնդիր: Ի՞նչ այլընտրանք ուներ Ղարաբաղի անկախությունը, որը մերժվեց ՀՀ առաջին նախագահի կողմից:


Այսօր գրեթե չեն խոսում և մոռացել են այն մասին, որ 1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ընդառաջելով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի` Հայաստանի կազմ մտնելու պաշտոնական խնդրանքին, բավարարեց այն և փաստորեն Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես հռչակեց Խորհրդային Հայաստանի տարածք` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ մարզային խորհրդի համատեղ նիստի արդյունքում: Դրանից հետո իրավիճակը սրվեց, սկսվեցին բախումները, որոնք 1992թ. վերածվեցին լայնածավալ պատերազմի: Այս պատմական որոշումը Հայաստանն ընդունեց կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սուրեն Հարությունյանի օրոք: Պետք է ենթադրել, որ Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորումը չէր կարող լինել բացառապես Սուրեն Հարությունյանի կամքի արգասիքը: Ի վերջո, ո՞վ էր Սուրեն Հարությունյանը: Պաշտոնյա էր, որին նշանակեցին և հետո հեռացրին աշխատանքից Մոսկվայից: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ վերամիավորման գաղափարը Կրեմլում լուրջ հովանավորներ ուներ:


Մի խոսքով, Հայաստանի բարձրագույն մարմնի որոշմամբ Ղարաբաղը վերամիավորվեց Հայաստանին, Ադրբեջանն ըմբոստացավ, Խորհրդային Միության ղեկավարությունն էլ չճանաչեց այդ վերամիավորումը: 1990թ. Հայաստանում իշխանության եկավ Հայոց համազգային շարժումը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ 1991թ. դեկտեմբերի 10-ին` Խորհրդային Միության կազմալուծումից 15 օր առաջ, Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, և ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Փաստորեն, Ղարաբաղի հանրաքվեն, նախ, վերացրեց Գերագույն խորհրդի 1989թ. որոշումը, երկրորդ՝ հանրաքվեն Ղարաբաղն անկախացրեց, այսինքն` դուրս բերեց Հայաստանի կազմից, քանզի ԼՂԻՄ-ն այլևս Ադրբեջանի կազմում չէր թե՛ փաստացի, թե՛ իրավական տեսանկյունից:


Մինչև Տեր-Պետրոսյանի խայտառակ հանրաքվեի աղետալի հետևանքներին անդրադառնալը մի փոքր վերլուծենք, թե ինչպիսին կլիներ Ղարաբաղի կարգավիճակն այսօր և իրավիճակն ընդհանրապես, եթե Տեր-Պետրոսյանն իր արևին ձևեր չթափեր և չգնար Ղարաբաղն անկախության միջոցով հայկական դարձնելու խուճուճ ճանապարհով:


1991թ. դեկտեմբերի 25-ին Խորհրդային Միությունը կազմալուծվեց, Հայաստանն ու բոլոր հանրապետությունները մեխանիկորեն անկախություն ստացան և ճանաչվեցին միջազգային հանրության կողմից: Սա նշանակում է, որ Հայաստանը կանկախանար Ղարաբաղի հետ իր կազմում: Բնականաբար, շատ երկրներ աշխարհում չէին ճանաչի Ղարաբաղի առկայություն Հայաստանի կազմում, բայց կարևորն այն է, որ հարցը փակված կլիներ ընդմիշտ: Օրինակ, այսօր Ղրիմի վերամիավորումն աշխարհում ոչ ոք չի ընդունում, բայց որևէ քննարկում կամ բանակցային գործընթաց Ղրիմի շուրջ չկա, այն փակված հարց է, ի տարբերություն Դոնբասի, որը Ռուսաստանը չմտցրեց իր կազմի մեջ, և առ այսօր Դոնբասը բանակցությունների առարկա է, որոնք զուգորդվում են պատերազմական գործողությունների հետ:


Փաստորեն, թողնելով Ղարաբաղը Հայաստանի կազմում՝ մենք այսօր չէինք ունենա «ղարաբաղյան հարց» խնդիրը, կունենայինք Ղարաբաղ՝ որպես ՀՀ մարզ, իսկ բանակցային գործընթացները կծավալվեին գրաված տարածքների շուրջ: Կունենայինք նաև այն ռազմաքաղաքական դաշինքը Ռուսաստանի հետ, որն ունենք այսօր: Ինչ է, Ռուսաստանը չէ՞ր հրավիրի Հայաստանին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն, եթե Ղարաբաղը լիներ հայկական մարզ: Ծիծաղելի է անգամ: Հայաստանին չէի՞ն հրավիրի ԵՏՄ: Իհարկե, կհրավիրեին, և Ռուսաստանը՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, բնականաբար, դե ֆակտո կդիտարկեր Ղարաբաղը Հայաստանի տարածք՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ամենակարևորը` երբեք չէր լինի պատերազմ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չէին լինի նաև եզակի բախումներ սահմանին: Միջազգային հանրությունն Ադրբեջանի սիրտը շահելու համար նրան կվերադարձներ գրաված տարածքներից մի քանիսը, և Ադրբեջանը կհամակերպվեր:


Մենք խոսեցինք Ղրիմից, սակայն նման իրավիճակներն աշխարհում շատ են: Օրինակ, 1967թ. Իսրայելն օկուպացրեց Արևելյան Երուսաղեմը և հռչակեց այն միասնական և անբաժանելի մայրաքաղաք: Արդյունքը` չկան այսօր բանակցություններ Երուսաղեմի շուրջ, Երուսաղեմի կարգավիճակն անվիճելի է և կասկածից դուրս, ի տարբերություն Պաղեստինի, Գազայի սեկտորի և այլ կասկածելի տարածքների: Աշխարհն առ այսօր չի ճանաչում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, դեսպանատները հիմնականում Թել Ավիվում են, բայց դա հրեաներին քիչ է հուզում:


Ի՞նչը ստիպեց Տեր-Պետրոսյանին հրաժարվել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատմական որոշումից և գնալ մեկ այլ ճանապարհով: Այստեղ մի քանի վարկած կա: Ամենահավանականներից մեկն այն է, որ Տեր-Պետրոսյանը, լինելով բացարձակ սնոբ և համարելով իրեն մտքի տիտան, իր արևին ֆինտ արեց. կարծեց, թե անկախությունն ավելի լավ բան է, աշխարն անկախությունն ավելի շուտ կճանաչի, քան անեքսիան: Այսօր տեսնում ենք, որ Տեր-Պետրոսյանը սխալվեց. ոչ նրա միտքն էր տիտանական, ոչ էլ նրա բռնած գործն էր գործ` նրա քաղաքականությունն ուղղակի տապալվեց, և հայ ժողովուրդը դեռ երկար տարիներ պետք է տառապի Տեր-Պետրոսյանի ուղեղի արգասիքներից: Երկրորդ հավանական վարկածն այն է, որ Տեր-Պետրոսյանի վրա ճնշում է գործադրվել Ղարաբաղից հրաժարվելու համար, և նա ստիպված է դիմել Ղարաբաղի անկախության տարբերակին, իսկ ճնշումը, պետք է ենթադրել, եղել է հրեական, մոսկովյան, թուրքական լոբբինգային կենտրոններից: Վերջապես, հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանն ուղղակի չէր էլ ուզում տեսնել Ղարաբաղը հայկական՝ ինչ-ինչ պատճառներով, և նա միտումնավոր ընտրեց Ղարաբաղի կործանման և Հայաստանի հետ նրա վերամիավորման ամենաօպտիմալ ճանապարհը:


Անկախ ամեն բանից, անկախ դրդապատճառներից, որոնց շնորհիվ ՀՀ առաջին նախագահը հայ ժողովրդին դատապարտեց հավերժ տանջանքների Ղարաբաղի համար, նրա արարքը դատապարտելի է: Եվ ապշեցուցիչ է, որ ընդհանրապես չի խոսվում այս մասին, ընդհանրապես չի քննարկվում Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու հարցը: Փոխարենը մենք լսում ենք Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին, որը մեկ այլ փորձանք կդառնա հայ ժողովրդի համար:


Այսօր դեռ ուշ չէ և հնարավոր է վերադառնալ 1989թ. դեկտեմբերի 1-ի կարգավիճակին։ Դրա համար ղարաբաղցիները ևս մեկ հանրաքվե պետք է անցկացնեն և դիմեն Հայաստանին` ՀՀ մարզ դառնալու առաջարկով: Սա, իհարկե, հանդուգն քայլ կլինի, բայց միջազգային հանրությանը կկանգնեցնի կատարված փաստի առաջ, յուրահատուկ տհաճ վիճակում կհայտնվի Ռուսաստանը, բայց արդյունքում Ղարաբաղը կհասնի Ղրիմի կարգավիճակին, իսկ դա անձեռնմխելի կարգավիճակ է: Այնպես որ՝ միայն դրա համար կարելի է դիմել այդ քայլին, եթե անգամ Կրեմլում կտրականապես դեմ արտահայտվեն դրան: Ոչինչ, փոքր եղբոր իրավունքով Հայաստանն էլ կարող է մի քիչ ավագ եղբորը նյարդայնացնել, աշխարհը փուլ չի գա դրանից: Փոխարենը՝ կունենանք խաղաղություն և, ի վերջո, Ղարաբաղ, որի համար էլ պետությունն ու ժողովուրդը տառապում են վերջին քառորդ դարում:






Դիտումների քանակ 25942


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ

Փետրվարի 7, 2019


Պատը չոփ կոխենք` այսօր Հատուկ քննչական ծառայությունում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում վկայի կարգավիճակով հարցաքննվել է Ե...

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Փաշինյան Նիկոլի ղարաբաղյան ռազմավարության հավանական տարբերակի վերաբերյալ

Հունվարի 10, 2019


Ըստ հավաստի տեղեկությունների, Փաշինյան Նիկոլն ուզում է աշխատանքից հանել Սարգսյան Արմենին և ՀՀ նախագահ դարձնել Տեր-Պետրոսյան Լևո...

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Երրորդ հանրապետության առաջին խայտառակության հոբելյանի կապակցությամբ

Հունվարի 9, 2019


Տեր-Պետրոսյանի տված վնասը Հայաստանին ահռելի մեծ է: Նա է զինվորական օլիգարխիայի, ընդհանրապես օլիգարխիայի, կոռուպցիայի, ընտրությո...

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

За чужой счет пьют даже язвенники и трезвенники

Դեկտեմբերի 6, 2018


Սարգսյան Վազգենի եղբայր Սարգսյան Արամն այսօր միտք է հայտնել: Այդպես էլ է լինում: Սա ասել է, որ Փաշինյան Նիկոլը փողի մարդ չէ, նա...

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Հայ ժողովուրդը հիշողություն չունի` անմեղսունակ է, դրա համար չի տարբերում լավը վատից

Նոյեմբերի 29, 2018


Այսօր նոյեմբերի 29-ն է՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման օրը: Ընտրություններին մասնակցող և ոչ մի կուսակցություն կամ դաշ...

Խայտառակության շահառուները

Խայտառակության շահառուները

Հոկտեմբերի 12, 2018


Հայաստանի Հանրապետության ամենախայտառակ օրենքին այս երկրում մեզնից բացի ոչ ոք չի անդրադարձել: Բնականաբար, այդ խայտառակության համ...

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

ՀԱԿ-ը, Նիկոլն ու Ալիևը նույն բանն են ասում

Հուլիսի 31, 2018


ՀՀ հպարտ քաղաքացիների վարչապետն արդեն 18 տարի խնդրում-աղաչում է, որ ադրբեջանական պապական հողերը վերադառնան պապական օջախ: Սրա հե...

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Տեր-Պետրոսյանին դարձրեցին այցելու

Հուլիսի 17, 2018


Այսօրվա լրահոսում աչքի էր զարնում տեղեկատվությունն այն մասին, որ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշին...

Մենամարտ առանց զոհերի

Մենամարտ առանց զոհերի

Մայիսի 14, 2018


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աննախադեպ ակտիվացման մասին արդեն առիթ ունեցել ենք գրելու: Սովորաբար, դա երբեք հենց այնպես...

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Տեր-Պետրոսյանի երկրորդ միջամտությունը

Մայիսի 10, 2018


Համաժողովրդական շարժման ընթացքում արդեն երկրորդ անգամ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է գալիս պարզաբանող հրապարակմամբ...

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Տեր-Պետրոսյանն ո՞ւմ է հուշում

Մայիսի 2, 2018


Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը համաժողովրդական անհնազանդության ակցիաներին չի մասնակցում: Մի կողմից` դա պայմանավորված է Տեր-...

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

ՀԱԿ-ը չգիտի, թե ինքն ում է պետք

Հունվարի 26, 2018


Հայ ազգային կոնգրեսը վարչության նիստ էր գումարել: Հավաքի նպատակն այնքան էլ հստակ չէր, քանի որ ՀԱԿ-ը հասարակությանն ասելիք չունի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Երիտհանրապետականներն անտեր են մնացել

Ապրիլի 13, 2017


Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, թե պատիվ կհամարի, եթե Հայաստանի Հանրապետությ...

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Տեր-Պետրոսյանի անտեսանելի ապագան

Ապրիլի 3, 2017


Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արձագանքել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտ...

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Նախկինները մասնատում են ու վիճաբանում

Մարտի 30, 2017


Օրեր առաջ, երբ ձերբակալվեց Սամվել Բաբայանը, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը խոստացավ, որ այս առթիվ կհայտնի իր տեսակե...

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Ի՞նչ արժե ՏերՊետրոսյանի կղկղանքը

Մարտի 29, 2017


Առաջին նախագահ, ՀԱԿ հիմնադիր Լևոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերից այլ հարցերի շարքում հիշել ու խոսել էր նաև «Հայկական վերածնունդ»...

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Տեր-Պետրոսյանի դիվերսիան պետք է արհամարհել

Մարտի 22, 2017


Իմաստուն մարդ է Լևոն Տեր-Պետրոսյանը: Գաղափարի, մտքի, խելքի, ուղեղի այս աննախադեպ դեֆիցիտի ժամանակ նա կարողացավ մի գաղափար մոգոն...

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Տեր-Պետրոսյանն անսպասելիորեն երիտասարդացավ

Դեկտեմբերի 9, 2016


Հայ ազգային կոնգրեսի նախընտրական ցուցակը գլխավորելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր այս մասին ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀԱԿ խմբ...

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Հոգևոր Հայաստանի աննյութ մարմինը

Նոյեմբերի 21, 2016


Հայ «ընդդիմադիր» մտավորականությունը ե՞րբ է գլուխ բարձրացնում։ Պատեհ պատին, կեզրակացնի ուշիմ ընթերցողն ու բնավ չի սխալվի։ Ընդ որ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ