Սովորական խայտառակություն

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Ապրիլի 13, 2016
Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Մարդկային տեսակներ կան, որոնց մասին ասում են. «Ինչքան երկրի երեսին է, 10 այդքան գետնի տակ է»: Հիմա այս համեմատությունը ուզում են վերագրել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջին օրերին նրա հասցեին հնչած դիտողությունները, ջախջախիչ քննադատությունները, հրաժարականի պահանջները վերջ չունեն: Բոլորն անխտիր մատնացույց են անում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձախողումները և մեղքի առյուծի բաժինը ընկնում է Նալբանդյանի վրա: Իշխանական շրջանակներից որևէ մեկը չի համարձակվում հակաճառել կամ փրկել նախարարի կաշին: Այդ պատճառով էլ ԱԳՆ-ին այլ բան չի մնացել, քան սեփական ռեսուրսները գործադրել:


Իր շեֆի փրկության գործը այսօր ստանձնել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս պնդում է, թե իրենց աշխատանքների 90 տոկոսը չի կարելի հրապարակել` հատկապես այս պարագայում: «Մենք աշխատում ենք էլի: Մեր աշխատանքները շարունակվում են, եթե հետևեք մեր կայքին, սոցիալական ցանցերի մեր էջերին, կտեսնեք: Մեր աշխատանքների 90 տոկոսը չի կարելի հրապարակել»,- ասում է Բալայանը և հավելում, որ գուցե թե այսօր կամ վաղը նախարար Էդվարդ Նալբանդյանի ծավալուն հարցազրույցը եթեր հեռարձակվի:


Նախարարը հարցազրույցով, հավանաբար, կամենում է ինքնաարդարացման քայլեր գործադրել: Սակայն որևէ կառույցի կամ պաշտոնյայի աշխատանքը ոչ հարցազրույցով, ոչ կայքերով, ոչ լուսանկարներով, ոչ էլ սոցիալական ցանցերով չէ, որ պիտի գնահատվի: 90-տոկոսանոց գաղտնիությամբ նախարարի 10 տոկոսանոց տեսանելիությունը դեռ վկայությունը չէ այն բանի, թե քողարկվածն արդյունավետ է: Մարդիկ իրավիճակը գնահատում են հետևանքներով, արդյունքներով, ձեռքբերումներով, այլ ոչ թե գրավոր ու բանավոր հաշվետվությամբ: Վերջին օրերի լարվածությունը այն լակմուսի թուղթը դարձավ, որ բացահայտեց ԱԳ նախարարության գործունեության իրական գույնը, ձախողումների ծավալը, սխալների շղթան: Ու եթե վաղն ինչ-որ հրաշքով Նալբանդյանը ամբողջապես գաղտնազերծվի, դրանից հազիվ թե որևէ բան փոխվի: Ամեն պարագայում նրա արժեքի տոկոսային հարաբերությունը աղետալիորեն ընկնում է մինչև զրո:






Դիտումների քանակ 17232


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Ռոբսոնն ուզում է ոչնչացնել ԱՄՆ-ը

Հունվարի 9, 2018


Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ ինքը Հայաստանի ...

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Ձևականությունը թշնամուց էլ վատ է

Դեկտեմբերի 29, 2017


Ամանորին հաշված օրեր են մնում, և կրկնվում է այն, ինչ լինում է ամեն տարի` հարուցելով մարդկանց տարակուսանքն ու երևույթի նկատմամբ ...

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Հերիք է ամբախ-զամբախ խոսեք

Սեպտեմբերի 25, 2017


Երբ նախապատրաստվում էր Նյու Յորքում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հ...

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Ալիկը կհանգստացնի՞ հոգնածին

Հուլիսի 12, 2017


Երբ այսօր տեղեկացվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր` Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորու...

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Իսկ որտե՞ղ է Էդվարդ Նալբանդյանը

Հունիսի 24, 2017


Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Հայաստանի ԱԳ նախարարը չէ: Նման ...

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Վրաստանի ԱԳՆ վրդովմունքի և Նալբանդյան Էդիկի պատասխան նրբանկատության առիթով

Հունիսի 16, 2017


ВЗГЛЯД թերթը, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ին, տեղեկացրել է, որ Վրաստանի քարտեզն առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի, որը տեղակա...

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Մտորումներ Գասպարյան Վովայի աննախանձելի ապագայի շուրջ

Փետրվարի 4, 2017


Բեյրութցի Արսինե Խանջյանը, որին պոռնոաստղ առաջին անգամ մենք անվանեցինք դեռ անցած տարի, կրկին հայտնվել է հայկական լրատվամիջոցներ...

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Էդվարդ Նալբանդյանը մեղու կպահի

Նոյեմբերի 25, 2016


Հայաստանի մեղվաբույծների բողոքներին չափ ու սահման չկա: Մի դեպքում դժգոհում են, թե իրենց արտադրանքը իրացնել չեն կարողանում, մեկ ...

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016


Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդ...

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Ազգային համաձայնության կառավարության երկու ազգային խայտառակությունները

Սեպտեմբերի 24, 2016


Նա որոշել էր ընդհանրապես ազատվել Նալբանդյանից և Օհանյանից, իսկ Վիգեն Սարգսյանին նշանակել ԱԳ նախարար։ Օհանյանը, թեպետ Ռուզան Խաչ...

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Նալբանդյանը Նյու Յորքում Հայաստանի համար նոր եղբայր պետություն է ճարել

Սեպտեմբերի 22, 2016


ՀՀ արտգործնախարար Նալբանդյան Էդիկը արտասահմանում է: Նա Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատան...

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Էդվարդ Նալբանդյանը վատ երազ է տեսել

Սեպտեմբերի 9, 2016


Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը մի տագնապալի հաղորդագրություն էր տարածել ԿԺԴՀ կողմից իրականացված միջուկային փորձարկման վերաբ...

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016


«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկայ...

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Էդվարդ Նալբանդյանը անդաստիարակ է

Մայիսի 31, 2016


Որքան էլ մեծ ցանկություն կա տպավորություն ստեղծելու, թե Հայաստան-ԵՄ բանակցություններն ընթանում են հարթ ու արդյունավետ, այնուհան...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Որտե՞ղ է Նալբանդյանի իմացած աշխարհը

Մայիսի 26, 2016


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԺԿ 40-ամյակին նվիրված միջոցառմանը: Խոսել է Եվրոպական ժողովրդական ...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Մայիսի 19, 2016
4

ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել Վիկտորյա Բաղդասարյանը: Խորապես գիտակցելով, որ Հայաստանի համար առավել կ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ