Սովորական խայտառակություն

Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Ապրիլի 9, 2016
Դարբինյանի գրպանը Հայրենիքի համար փակ է

Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ինչ-որ պահի նստել, ինքն իրեն ներշնչել է, որ ներկա իրավիճակում ազգն իր խորհուրդների ու ներկայության կարիքն ունի, և որպեսզի իր պատգամները ավելի համոզիչ հնչեն, նախ մեկնել է Արցախ, հետո միայն խոսել է:


Երբ ասում ենք, որ նա մեկնել է Արցախ, չկարծեք, թե առաջին գիծ է գնացել: Դարբինյան Արմենչիկի գնացած տեղը Արցախի ղեկավարության աշխատասենյակներից այն կողմ չի անցել: Ու հիմա, երբ ուզում է իր ուղևորության մասին պատմել, մտքին ուրիշ բան չի գալիս, ստիպված գրում է Facebook-ում. «Վերադարձա Արցախից… Հիացած եմ Բակո Սահակյանով, Արայիկ Հարությունյանով, Պարգև սրբազանով...»: Ինչ տեսել է, նրանով էլ հիացել է:


Բայց նրա նպատակն, իհարկե, միայն սրան-նրան տեսնելը չէ: Ասենք, նպատակն ընդհանրապես տեսնելը չէ, այդ տեսնելը Դարբինյանին ոչինչ չի տալու: Նա խոսելու, ասելու, բացատրելու, ուղղորդելու մեծ հոգեկան պահանջ ունի: Եվ հենց այդ գործին էլ անցնում է անմիջապես: Լիրիկական որոշ զեղումներից և իրեն աշխատանքից դուրս շպրտած Վազգեն Սարգսյանի մասին գորովալից հիշողություններից հետո նա ասում է. «Հակառակորդի զինատեսակների բազմազանության, քանակի և որակի գծով առավելությունը ԱՆՀԱՊԱՂ վերացնել է պետք, և այստեղ կրկին՝ ինչպես և 90-ականների սկզբին, ամբողջ հայության ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԿԱՐԻՔԸ ԿԱ: Հարցի գինը շատ չէ. ընդամենը մի կես-միլիարդ է, Ազատ Արցախի Ոգու հետ համեմատած՝ գրեթե ոչինչ... ու պետք չէ այսօր մեկս մյուսիս գրպանին նայենք, կամ ցուցանենք, իրար նկատմամբ բոլոր հնարավոր դժգոհություններին կանդրադառնանք Հայրենիքի ազատությունը ազգովի երաշխավորելուց հետո»:


Փառահեղ կոմբինացիա է: Արմեն Դարբինյանը պահանջում է կես միլիարդ, բայց ձեռքի հետ խորհուրդ է տալիս հանկարծ իր գրպանին չնայել, քանի որ դա նրբանկատ չէ: Իր գրպանը դուրս է հայրենասիրությունից, երկրի փրկությունից, պաշտպանության գործից: Այդ բաները, ըստ Դարբինյանի, կարելի է փնտրել միայն ուրիշների գրպաններում: Եվ իհարկե, միմիայն Հայրենիքի ազատության համար:


Իսկ վատն այն է, որ Բակո Սահակյանն այս օրերին հարկադրված դարձել է աղջիկտեսի առարկա: Ով ասես չեկավ նրան տեսնելու, և հիմնականում` արմենչիկատիպ-նիկոլատիպ անձինք: Մի՞թե Փաշինյան Նիկոլի կամ Դարբինյան Արմենչիկի հետ հանդիպումը որևէ օգուտ տվեց, բացի վնասից, այն է` ժամանակի կորուստ: Սրանք չեն ֆայմում, որ Բակոն ուղղակի ժամանակ չունի այս օրերին նրանց ընդունելու, և կուլտուրայի զոհ է գնում` ի վնաս գործի: Գուցե սրանց մեկը կողքից հուշի, որ դադարեցնեն Ղարաբաղ գնալը, այն էլ` Բակո Սահակյանին պարտադիր տեսնելու նպատակով, և քաղաքավարության այցերը հետաձգեն մինչև լավ ժամանակներ:






Դիտումների քանակ 17266


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

SOS. աբրահամյան ջիվանին վտարել են Արցախից

SOS. աբրահամյան ջիվանին վտարել են Արցախից

Մարտի 26, 2020


Գիշերը տեղեկացրել էինք, որ երեկ հատուկ նշանակության լակոտախմբի գլխավորությամբ Արցախ էր մեկնել աբրահամյան ջիվանը՝ Փաշինյան Նիկոլ...

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

մայիլյան մասիսին հրահանգված է մարտի 31-ի գիշերը ինքնահռչակվել Արցախի նախագահ

Մարտի 26, 2020


Մինչ կորոնավիրուսը շարունակում է իր հաղթարշավն աշխարհում, հայ ժողովրդի գրանտակերները պատրաստվում են արցախյան ընտրություններին: ...

Վտանգված է Բակո Սահակյանի քյալլեն

Վտանգված է Բակո Սահակյանի քյալլեն

Մարտի 26, 2020


Սորոսական լակոտախմբերը շարունակում են ժամանել Ստեփանակերտ: Դրանք ամսի 31-ին լուրջ գործ ունեն անելու: Թե ինչ կանեն դրանք և ինչպե...

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Ուշադրությո՛ւն, ցռում է Արմենչիկ Դարբինյանը

Փետրվարի 24, 2020


Անո՛ւշ ցռես, պրն Դարբինյան, բայց զուլալ ցեռդ քեզ չի փրկի, երբ գա քո ու Մկրտումյան Արմանի (խոսքը Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ...

Սորոսի վաստակը Արցախում պատրաստվում է ապրիլի 1-ին

Սորոսի վաստակը Արցախում պատրաստվում է ապրիլի 1-ին

Փետրվարի 21, 2020


Փաշինյան Նիկոլի արցախյան մասնաճյուղը՝ նախագահի թեկնածու մայիլյան մասիսը, որը նաև ԱԳ նախարարն է և կատարյալ Սորոսի վաստակկ, յուրա...

Ունիտազի և Տեր-Պետրոսյանի դերը Արմեն Դարբինյանի կյանքում

Ունիտազի և Տեր-Պետրոսյանի դերը Արմեն Դարբինյանի կյանքում

Հունվարի 10, 2020


Ռոբերտ Քոչարյանի կադրային որոշումներից կարելի է անվերջ զարմանալ: Այսպես, երկրորդ նախագահի առաջին վարչապետ Արմեն Դարբինյանը երեկ...

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Խոսեց, ցուցադրեց և փայլեց Արմենչիկ Դարբինյանը

Նոյեմբերի 14, 2019


Եվ վերջապես, խոսեց մեկը, ով չէր կարող չխոսել։ Խոսողը Արմենչիկ Դարբինյանն է, Երրորդ հանրապետության երկրորդ նախագահի կողմից նշանա...

Հարությունյան Արայիկը վտանգավոր է Ղարաբաղի համար

Հարությունյան Արայիկը վտանգավոր է Ղարաբաղի համար

Հոկտեմբերի 15, 2019


Ղարաբաղի նախկին վարչապետ Հարությունյան Արայիկը Փաշինյան Նիկոլի սրտի նախագահի թեկնածուն է: Այս անձնավորությանը Shame.am-ը քիչ ան...

Արմենչիկ Դարբինյանը ռեֆորմացնում է ԵՊՀ-ն

Արմենչիկ Դարբինյանը ռեֆորմացնում է ԵՊՀ-ն

Հուլիսի 9, 2019


Արմենչիկ Դարբինյանն առաջադեմ տղա է: Անգամ իր համալսարանի կառուցվածքն է փոխել՝ ֆակուլտետներն այնտեղ կոչվում են ինստիտուտներ: Եվ ...

Օհանյան Արմինեն ծաղրում է փեսայի զինակիցներին ու ընկերներին

Օհանյան Արմինեն ծաղրում է փեսայի զինակիցներին ու ընկերներին

Հունիսի 29, 2019


սիմոնյան ալենի զոքանչ Օհանյան Արմինեն, որը հիմնադրել և առ այսօր գլխավորում է «Հրապարակ» օրաթերթը, հավանաբար, ծաղրում է հարազատ ...

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Փաշինյան Նիկոլի մուրազները կդառնան հակամուրազ

Հունիսի 12, 2019


Փաշինյան Նիկոլը հասավ ևս մեկ մուրազի՝ հունիսի 11-ին Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվեց Արցախի ԱԱԽ քարտուղարի...

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Արցախի ղեկավարության

Հունիսի 6, 2019


Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից հնչեցրած՝ դավադիրներին և հողեր հանձնելու խնդրին՝ ասելով, թե դրա մասին խոս...

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Բոզերի վաստակներն անպատժելի են Նոր Հայաստանում

Հունիսի 4, 2019


Փաշինյան Նիկոլի ոստիկանությունը որոշեց քրեական պատասխանատվության չենթարկել Նոր Հայաստանի ամենախայտառակ բոզի վաստակներից մեկին՝ ...

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Սառը պատերազմ Հայաստանի և Ղարաբաղի միջև

Մայիսի 18, 2019


Բարեկամական Ադրբեջանում նկատվում է երջանկության պոռթկում։ Որովհետև Հայաստանում հաղթել է հեղափոխությունը, իսկ Հայաստանի ու Ղարաբ...

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Ինչո՞ւ է Փաշինյանը մերժված Արցախում

Մայիսի 13, 2019


Փաշինյան Նիկոլը յոլա չի գնում Արցախի իշխանությունների հետ: Պատճառն այն է, որ նրանք տարբեր մարդիկ են, տարբեր մոլորակներից: Արցախ...

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Քոչարյանին՝ բանտ, Փաշինյանին՝ ուտել-խմելու Քոչարյանի տոնի առթիվ

Մայիսի 7, 2019


Այսպես է որոշել ՀՀ գլխավոր դատախազ, հանրահայտ Հոռոմ գյուղի ծնունդ Դավթյան Արթուրը: Ուրեմն, Արցախի Հանրապետության գործող նախագահ...

Արմենչիկ Դարբինյանը տրանսգենդեր է

Արմենչիկ Դարբինյանը տրանսգենդեր է

Ապրիլի 7, 2019


ՀՀ նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանը աֆորիզմների մասնագետ է: Սիրում է իմաստուն բաներ ասել, մեծ կարծիք ունի իր մասին: Եվ տեղն ...

Երեխան այսօր դառնում է 30 տարեկան

Երեխան այսօր դառնում է 30 տարեկան

Փետրվարի 28, 2019


Տոն է այսօր Նոր Հայաստանում` ավինյան տիգրանիկը դառնում է 30 տարեկան: Հավանաբար, այսօր քեֆ էլ կանեն (աշխատավարձի օր է վաղը) լակո...

Հանգիստ թողեք արիստոկրատներին

Հանգիստ թողեք արիստոկրատներին

Փետրվարի 27, 2019


Հայաստանի նախկին վարչապետ Արմենչիկ Դարբինյանն արիստոկրատ է: Ավելի ստույգ` ինքն իրեն է արիստոկրատ համարում, քանզի իսկական արիստո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը