Սովորական խայտառակություն

Ի՞նչ է ուզում ԿԳԲ-ն Ազգային ժողովից

Ապրիլի 7, 2016
Ի՞նչ է ուզում ԿԳԲ-ն Ազգային ժողովից

Մեր խորհրդարանը դուրս է մնացել ժամանակից ու իրադարձություններից: Այդ շենքում օրացույցների վրա, հավանաբար. բոլորովին այլ ամսաթիվ է, քանի որ այսօր պատգամավորների քննարկման էր ներկայացվել մի օրինագիծ, որը ոչ այն է՝ անհաջող կատակ էր հիշեցնում, ոչ այն է՝ բախտի հեգնանք:


Ազգային ժողովը քննարկում էր 2007 թվականին Դուշամբեում ստորագրված արտաքին սահմաներում ճգնաժամային իրավիճակների առաջացման և կարգավորման ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ և այլ գերատեսչությունների փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին արձանագրության վավերացման հարցը:


Հատկապես այս օրերին, երբ Հայաստանը փաստացի մեն մենակ մնաց իր վրա ծանրացած վտանգի առաջ, օգնության մասին օրինագծի հայտնությունը ներկաները սրերով ընդունեցին: «Սա վիրավորական ու անհարգալից վերաբերմունք է մեր հանդեպ: Այս պահին, երբ մեր արտաքին սահմանը ռմբակոծվում է, մենք ի՞նչ պատգամ ենք ուղարկում, վավերացնում ենք սա, որ ի՞նչ անենք»,- զայրացած ասում էին պատգամավորները: Իսկ Ալեքսանդր Արզումանյանը նկատեց. «Մեր հարգարժան Ղազախստանը, որը վավերացրել է սա, հրաժարվում է նույնիսկ Երևան գալ ու ժողովների մասնակցել: Հիմա մենք ինչի՞ ենք շտապում, էս օրերին մեզ համար սա այդքան անհրաժե՞շտ է»:


Պարզվեց՝ կան նաև ծայրահեղ լավատեսությամբ փայլողներ: Օրինակ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, որն իր պաշտոնը ստացել է գենետիկ հիմունքներով (նա հավերժ Գագիկ Հարությունյանի եղբայրն է), այն կարծիքին էր, որ հատկապես վերջին դեպքերի առումով նշված արձանագրության վավերացումն իր մեջ հրատապություն է սահմանում և հավատում էր, որ դեռ կարող ենք հիշյալ փաստաթղթի սահմանված դրույթներից օգտվել: Թե նախորդ տասնյակ փաստաթղթերն ու հազարավոր վավերացրած թղթերն այս օրերին մեզ որքանով օգնեցին, դա էլ երևի միայն Հարությունյանը գիտեր: Դե, իսկ ՀՀ ԱԱԾ հետ մեկ այլ գենետիկ կապ ունեցող մեկը` պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որը քաղաքականության մեջ է դեռ մանկապարտեզից (22 տարեկանում ստեղծել է իր առաջին կուսակցությունը), հայրենի ԿԳԲ-ին համագործակցություն առաջարկեց: Թե ինչ համագործակցության մասին է խոսքը` չհասկացանք, բայց պետք էլ չէ հասկանա, քանզի նրա համար կարևորը միտքը հնչեցնելն է, այլ ոչ թե դրա բովանդակությունը: Ինչևէ, ճիշտ կլինի քննարկումը հետաձգել և չվստահել ազգային էլիտայի գենետիկային: Դա կարող է լավագույն պատասխանը լինել մեր «բարեկամներին» իրենց «բարեկամական» վերաբերմունքի դիմաց:






Դիտումների քանակ 24334


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Գագիկ Ծառուկյանն ընկել է իր հետևից

Սեպտեմբերի 13, 2018


Անքննելի են Ծառուկյանի ճանապարհները. այսօր նա իրեն մի մեծ վնաս հասցրեց` Ուրիխանյան խայտառակությանը դարձնելով ՀՀ ԱԺ գիտության, կ...

Շատախոսության վնասները

Շատախոսության վնասները

Սեպտեմբերի 4, 2018


ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը այսօր մեծ դառնություն պատճառեց լրագրողներին` հայտարարելով, որ այլև հարցազրույցներ չի տալու ու չի հա...

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Գրպանահատ Ուրիխանյանի պարտատերերը զայրացած են

Հուլիսի 12, 2018


«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի վարկաբեկված կերպարը հավելյալ ապացույցներ վ...

Կինո է, բա ի՞նչ է

Կինո է, բա ի՞նչ է

Հունիսի 23, 2018


ԱԱԾ գործողությունները հասարակության լայն շրջանների համար արդեն ձեռք են բերում դետեկտիվ սերիալների նշանակություն: Մարդիկ ամեն առ...

Քաղաքական դագանակը

Քաղաքական դագանակը

Հունիսի 20, 2018


Նոր իշխանությունները շատ հստակ մի խնդիր են դրել իրենց առաջ` յուրաքանչյուր օր հանդես գալ որևէ նոր բացահայտումով, բերման ենթարկել...

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

ԱԱԾ-ին խնկարկելիս ծխից հեռու կանգնեք

Հունիսի 18, 2018


Հեղափոխական էյֆորիային փոխարինելու են գալիս այլ էյֆորիկ դրսևորումներ: Դրանք բնական կլինեին, եթե դրանցից մեկը չվերաբերվեր Ազգայի...

«Սև ցուցակի» սևագործ տղեն

«Սև ցուցակի» սևագործ տղեն

Հունիսի 7, 2018


«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այն մարդն է, ով մեկ ամիս առաջ ասում էր, թե վարչապետի այլ արժանավոր թեկնա...

Քարոզչական թյուրիմացություններ

Քարոզչական թյուրիմացություններ

Մայիսի 31, 2018


Թյուրիմացությունները կարող են լինել փոքր, մեծ և անհեթեթ: Այս օրերին շրջանառվող մի քանի թյուրիմացություններ հանգիստ կարելի էր դա...

Երջանկությունից մի տառ պակաս

Երջանկությունից մի տառ պակաս

Մայիսի 30, 2018


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալներ են նշանակվել: Ինչպես նրա նախորդ նշանակում...

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Արդարադատությո՞ւն, թե՞ անձնական վրեժ

Մայիսի 30, 2018


Նիկոլ Փաշինյանի շարժման հենց առաջին օրերից ակտիվիստները թիրախավորված վերաբերմունք էին դրսևորվում Սամվել Ալեքսանյանին պատկանող «...

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Ուրիխանյանին փողոց կշպրտեն

Մայիսի 16, 2018


Հենց լուրեր տարածվեցին այն մասին, որ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատրաստվում մի ինչ-որ նոր կուսակցություն ձևավորել, անմիջապես...

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Ուրիխանյանը պատրաստվում է հերթական թռիչքին

Մայիսի 12, 2018


Ինչպես որ օրգանիզմի մեջ կարող է օտար մարմին հայտնվել, տհաճություն ու անհանգստություն պատճառել, և դրանից ազատվելու միակ եղանակը ...

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Նիկոլին շտապ նավաստի Ժելեզնյակ է անհրաժեշտ

Մայիսի 4, 2018


Ուրեմն, 1917թ. նոյեմբերին Ռուսաստանի Սահմանադիր ժողովի ընտրություններում բոլշևիկները պարտություն կրեցին: Օրենսդիր մարմնի մեծամա...

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

ՀՀԿ-ի ոխերիմ թշնամի Ուրիխանյանը

Ապրիլի 25, 2018


Հիշո՞ւմ եք, խորհրդարանական ընտրությունների օրերին ոմանք քվեաթերթիկների վրա գրում էին, թե իրենց ձայնը տալիս են Չակ Նորիսին, քանի...

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ուրիխանյան + Փաշինյան. պատմական դաշինք

Ապրիլի 24, 2018


Նիկոլ Փաշինյանի «շարժմանը» միանում է մարդկային գենոտիպի ամենախայտառակ և բարոյազուրկ նմուշը՝ Ուրիխանյան Տիգրանը։ Նա իր ֆեյսբուքյ...

Ուրիխանյանը վարակակիր է

Ուրիխանյանը վարակակիր է

Փետրվարի 7, 2018


Պետք է ենթադրել, որ Ուրիխանյանի վարակը հասարակ բան չէ, ինչպես որ հասարակ չէ հենց ինքը` Ուրիխանյան Տիկոն, ՀՀ ամենախայտառակ և դատ...

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Ընդդիմադիր Ծառուկյանի իշխանամետ քվեն

Փետրվարի 2, 2018


Ինչպես արդեն տեղեկացվել է, Հայաստանի 4-րդ նախագահի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին, Ազգային ժողովում: Օրենքի պահանջի համաձա...

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Իրավազուրկ Ուրիխանյանի ցանկասիրությունը

Դեկտեմբերի 26, 2017


Ինչպես որ մի քար նետելով կարելի է մի ամբողջ լճակ պղտորել, այնպես էլ մի անձը կարող է վարկաբեկել մի ամբողջ քաղաքական ուժ: Այս ճշմ...

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Ծառուկյանի Մյունհաուզենը խորհրդարանում

Դեկտեմբերի 6, 2017


Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր սովորության համաձայն ձայն խնդրեց նաև «Ծառուկյան» խմբակցության պատ...

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

«Ծառուկյան» դաշինքը` խայտառակվելու ճանապարհին

Դեկտեմբերի 4, 2017


Այսօր «Ծառուկյան» դաշինքի ֆեյսբուքյան էջի ամենօրյա միապաղաղությունը մի պահ խաթարվեց, երբ այնտեղ տեղադրեցին հակիրճ հաղորդագրությ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ