Ազգային խայտառակություն

Հրայր Թովմասյանը` ՀՀ ապագա ազգային հերոս

Ապրիլի 6, 2016
Հրայր Թովմասյանը` ՀՀ ապագա ազգային հերոս

Ջհանգիր Լֆիկյան


Վերջին օրերին հազարավոր մարդիկ միացան Արցախին ու ազգային բանակին նյութական օգնություն ցուցաբերելու գործին: Աշխարհի գրեթե բոլոր անկյուններից մեր հայրենակիցները փոխանցումներ էին կատարում, Երևանում նախաձեռնվեց աննախադեպ հանգանակություն, երբ Մաշտոցի պուրակ էին գալիս մարդիկ ու բերում էին հնարավոր ամեն բան, միայն թե ինչ-որ կերպ մասնակից լինեին թշնամուն դիմադրելու և հաղթանակի կերտման գործին:


Եվ ահա այդ համընդհանուր իրարանցման մեջ առկայծեց մեկի անունը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանինը: Գրեցին, որ վերջինս Արցախի բանակին է նվիրել իր ընտանիքին պատկանող ամենագնաց մեքենան և 2000 ԱՄՆ դոլար է փոխանցել Լեռնային Ղարաբաղ: Իրոք որ, խրախուսելի և ընդօրինակելի արարք է: Նման քայլերը հարգանքի են արժանի:


Բայց հետո ամեն ինչ փչացավ: Կրկին գրեցին դրա մասին, հետո էլի գրեցին, հետո վերստին գրեցին: Սկսեցին փառաբանել Թովմասյանին, սա էլ իր հերթին ոգևորվեց, գրառումներ արեց այն մասին, թե «այն, ինչ այս օրերին անում ենք թիկունքում գտնվողներս ի սատարումն մեր բանակի, մի կաթիլ է սոսկ այն մեծ, ծով գործերի համեմատ, որ անում են սահմանին կանգնած մեր քաջ հայորդիները»: Մարդն ուզում էր համեստ երևալ, բայց անհամեստ ստացվեց:


Մնում է միայն, որ Թովմասյանը մի քանի հարցազրույց տա, ցանկալի է` նաև արտասահմանյան լրատվամիջոցներին, հովանավոր գտնի, որպեսզի քաղաքային գովազդային պաստառներին իր սխրանքը գովաբանվի (կամ Տարոն Մարգարյանի հետ պայմանավորվի դա ձրի անելու շուրջ): Ամենակարևորը` հարցազրույցներում նա պետք է հստակ արձանագրի իր և իր ընտանիքի ցավը և դրա ծայրահեղ աստիճանը, որը պատճառվել է նրանց ` հանուն Հայրենիքի ունեցվածքից զրկվելու պատճառով: Այսքանից հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը կֆայմի և Թովմասյանին կմտցնի առաջիկայում պարգևատրվողների պատվո ցանկի մեջ, իսկ նրանց անձնական մտերմությունը հույս է ներշնչում, որ Հրայրի համար Վիգենը ՀՀ նախագահից Ազգային հերոսից պակաս կոչում չի պոկի:


Դրանից հետո կսկսվի երկրորդ փուլը` պարգևը շնորհավորելու ժամանակաշրջանը: Հավանաբար, Թովմասյանը կսկսի քեֆերի շարքը պրն Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանից, քանզի այդպես էժան կստացվի, եթե ոչ` ձրի, մանավանդ որ պատրաստի ձրի թամադան էլ կա` ի դեմս Գալուստ Սահակյանի: Հետո կշարունակի ՀՀԿ-ական ռեստորանատերերի մյուս ռեստորաններում: Հայաստանի տարածքով Հրայրը չի բավարարվի և քեֆերի շարքը կտեղափոխի Ղարաբաղ, որտեղ Բակո Սահակյանն իր պարտքը կհամարի գոնե մեկ շաբաթ պատիվ տալ ՀՀ նոր ազգային հերոսին` Ղարաբաղի վրա 2000 դոլար ծախսելու համար: Եվ այսպես շարունակ:


Կանցնեն ամիսներ, գուցեև տարիներ: Եվ բացառված չէ, որ Հրայր Թովմասյանը հասկանա ինքնուրույն, որ անիմաստ ապրեց այդ ամիսները, ինչպես որ անիմաստ ապրեց իր ողջ կյանքը: Եթե չհասկանա` մենք նրան այլ կերպ կհասկացնենք:






Դիտումների քանակ 13037


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Փաշինյան Նիկոլն այդպես էլ չդարձավ վարչապետ. նա մնաց ընդդիմադիր խմբագիր

Սեպտեմբերի 1, 2018


Փաշինյան Նիկոլի թերթը, այսինքն` անձամբ ինքը, դժգոհ է ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից: Այնտեղ գրում են, http://armtimes.com/hy/a...

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Նոր ԱԽՔ-ը էլի պիտի դասի գնա

Մայիսի 21, 2018


Մեկ շաբաթվա ընթացքում ի հայտ եկան նորանշանակ պաշտոնյաների ամենագլխավոր առանձնահատկությունները: Եվ դրանցից հիմնականը խորագույն ա...

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Պատիվ ունի՞, թե՞ պատիվ չունի

Մայիսի 12, 2018


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում այսօր ներկայացրեց նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Վարչապետն ասա...

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Հնարամիտ զույգը կփրկի՞ իրավիճակը

Մայիսի 3, 2018


Բոլորն անհամբերությամբ սպասում են մայիսի 8-ի իրադարձություններին: Շատերի համար այդ օրը նշանակալի է դիտվում ոչ միայն այն իմաստով...

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Այդ ի՞նչ է հասկացել Վիգեն Սարգսյանը

Ապրիլի 2, 2018


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմից ք...

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Թովմասյանը Հարությունյանին հողին հանձնեց

Մարտի 23, 2018


Սահմանադրական դատարանի սրահներից մեկն այսօր անվանակոչվեց Սահմանադրական դատարանի առաջին նախագահ Գագիկ Հարությունյանի անունով: ՍԴ...

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Թովմասյանը գերմանական ցանցն է ընկել

Մարտի 22, 2018


Դեռ շարունակվում է վիճաբանությունն այն հարցի շուրջ, թե ինչու նախագահի ընտրությունը պիտի կատարվի փակ քվեարկությամբ, իսկ ահա վարչ...

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Դաշնակներն ընտրում են «չաթլախին»

Մարտի 20, 2018


ՀՀԿ–ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն սատարում է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված Հրայր Թովմասյանի թեկնածությունը...

Խորհրդարանի կինոլոգները

Խորհրդարանի կինոլոգները

Մարտի 20, 2018


Փողոցային բառապաշարի, վիրավորական արտահայտությունների գործածումը քաղաքական բանավեճերում արդեն այնքան լայն տարածում է ձեռք բերել...

Ցմահ Թովմասյանը

Ցմահ Թովմասյանը

Մարտի 13, 2018


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել...

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Հրայր Թովմասյանի օրինազանց իմիջը

Փետրվարի 26, 2018


Այն պահից ի վեր, երբ Հրայր Թովմասյանը լքեց ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախ...

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

ՍԴ-ն կուսակցակա՞ն մարմին է

Փետրվարի 16, 2018


Այսօր ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թոմվասյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Պատճառն այն է, որ Թովմասյանն առա...

Արծրունը քաշել է նախարարին

Արծրունը քաշել է նախարարին

Հունվարի 15, 2018


Հայ պաշտոնյաները Ֆեյսբուքում սեփական էջերը բացելիս համոզված են, որ դա հասարակության հետ թափանցիկ աշխատելու գրավականն է: Բայց ան...

Կեղծերն ընդդեմ իսկականների

Կեղծերն ընդդեմ իսկականների

Հունվարի 9, 2018


Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունո...

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Նոր օլիգարխիկ զվարճանք` խաչքավորություն

Հունվարի 8, 2018


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վիրավորվել ու նեղացել է այն բանի համար, որ իր անմիջական շեֆի` պաշտպանության նախարար Վիգ...

Բաղմանյանին դուրս են գրում

Բաղմանյանին դուրս են գրում

Դեկտեմբերի 5, 2017


Այսօր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողներին հայտնեց այն մասին, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկա...

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Թովմասյանը գտավ բռնության աղբյուրը

Նոյեմբերի 30, 2017


Չարաբաստիկ «Ընտանեկան բռնության վերաբերյալ» օրինագծի շարունակական քննարկումներն արդեն սպառել են բոլոր հնարավոր փաստարկումների պ...

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Վիգեն Սարգսյանը զոհաբերեց կաթողիկոսին

Նոյեմբերի 22, 2017


Օրեր առաջ, երբ Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում, պաշտպան...

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Վիգեն Սարգսյանին քչփորում են

Հոկտեմբերի 30, 2017


Նա, ով սիրում է քչփորել ուրիշների կենսագրությունները, պիտի կռահի, որ մի օր էլ ինչ-որ մեկի մտքով կանցնի տնտղել իր կենսագրության ...

Եկեղեցու ընդդիմադիրը

Եկեղեցու ընդդիմադիրը

Հոկտեմբերի 27, 2017


«Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» չարչրկված օրենքի նախագիծի աքիլլեսյան գարշապարերից մեկն էլ դարձավ հո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ