Միջազգային խայտառակություն

Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Ապրիլի 6, 2016
Արժե՞ արդյոք, որ Հայաստանն ուՂարաբաղը Բելառուսից աջակցություն սպասեն

Բելառուսն իրապես անկախ երկիր է, որից, ինչպես մեկ այլ առիթով ճիշտ նկատել է «Հայկական ռադիոն», ոչինչ կախված չէ։ Ուստի, Ալեքսանդր Լուկաշենկոյից սպասել ինչ-որ հայտարարություններ ի պաշտպանություն Հայաստանի՝ միայն այն հիմքով, թե Հայաստանն ու Բելառուսը ՀԱՊԿ (ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի և այլն, և այլն) գծով դաշնակիցներ են, միամտություն է և ծիծաղելի։

 

Լուկաշենկոն ցանկանում է և՛ Ալիևին հաճոյանալ, և՛ Սարգսյանին, և՛ հետևել ՀԱՊԿ գծով պարտավորություններին, և՛ չեզոքություն ցուցադրել։ Բայց համաշխարհային քաղաքականության մեջ այդպես չի լինում։ Բոլորին հաճոյանալ ցանկացողը ոչ մեկին չի հաճոյանում։


Փաստորեն, պաշտոնական Մինսկի դիրքորոշումը հանգում է Լեոպոլդ կատվի դիրքորոշմանը՝ «Ребята, давайте жить дружно». Այս դիրքորոշումն ի ցույց է դրվում ամեն անգամ, երբ Բելառուսի ղեկավարությունից պահանջվում է սկզբունքայնություն և վճռականություն դրսևորել, երբ սպասվում է դաշնակցային պարտքի կատարում։ Հիշենք. այդպես եղավ 2008թ. «օգոստոսյան պատերազմի» ժամանակ, երբ լռելյայն սպասվում էր Բելառուսի քաղաքական ղեկավարության աջակցությունը Ռուսաստանին, դե գոնե վրացական բանակի կողմից ռուս խաղաղարարների և Ցխինվալի բնակելի թաղամասերի գնդակոծության դատապարտում։ Բոլորը խիստ զարմացան, երբ Լուկաշենկոն թաքնվեց թփերի հետևում, իսկ թփերի հետևից լսվեց ինչ-որ անհեթեթ մի բան։ Եվ որքան մեծ էր բոլորի զարմանքը, երբ Լուկաշենկոն վերջնարդյունքում, պաշտոնապես լինելով Ռուսաստանին դաշնակից պետության ղեկավարը, խայտառակ պաուզա պահելուց հետո աջակցություն հայտնեց Սաակաշվիլուն։ Այսինքն՝ պատկերացրեք մի իրավիճակ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ավստրալիան հանկարծ չի աջակցում Մեծ Բրիտանիային, կամ Մուսոլինին Կուրսկի ճակատամարտից հետո հայտարարում է. «Ադիկ, Յոսյա։ Ի՞նչ եք իրար միս ուտում. եկեք խաղաղ ապրենք, թե չէ սիրտս կպայթի ու էլ հնարավոր չի լինի սարքել այն»։


Լուկաշենկոն այդպես էլ չկատարեց Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչելու իր խոստումը։ Ըստ էության, նրա լեզվից ոչ ոք չէր էլ քաշել, և եթե նա ստորագրեր ճանաչման մասին հրամանագիրը՝ համաշխարհային քաղաքականության մեջ ոչինչ չէր փոխվի։ Բոլորն էլ ամեն բան հիանալի կհասկանային. դաշնակցային պետություն է, դաշնակցային պարտավորություններ կան, փոքր հետխորհրդային հանրապետությունը կատարեց իր դաշնակցային պարտավորությունը, ինչպես դա արեց Վրաստանը, երբ ԱՄՆ-ը նույնիսկ չէր էլ խնդրել վրացական պատվիրակություններին՝ միջազգային կազմակերպություններում քվեարկել այս կամ այն կերպ։ Լուկաշենկոն կարող էր պոստֆակտում մոտավորապես մի այսպիսի բան հայտարարել. «Դե, դուք հո հասկանում եք՝ քաշային կատեգորիաներ կան, մեր կախվածությունը Ռուսաստանից և արևմտյան պատժամիջոցների այդ ահավոր ճնշումը. բա ի՞նչ էիք ուզում»։ Բայց Լուկաշենկոն խոստացավ և չարեց, ընդ որում՝ իրեն տղամարդավարի չպահեց՝ քողարկվելով ինչ-որ «պատգամավորներով», որոնց ինքն էլ նշանակել էր. ամեն բան ֆարսի վերածեց։


Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության չճանաչման պատմությունից նա եզրահանգումներ է արել։


Ներկա իրավիճակում Լուկաշենկոն, որպես Բելառուսի ղեկավար, փաստորեն աջակցում է Ադրբեջանին, այն դեպքում, երբ Բելառուսը պաշտոնապես Հայաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ գծով և պետք է աջակցի հենց նրան։ Հասկանալի է, որ Ալիևների ընտանիքը քիչ ծառայություններ չի մատուցել Ալեքսանդր Լուկաշենկոյին անձամբ, տարբեր իրավիճակներում։ Աչքի առաջ է վարկը ռուսական գազի և նավթի մատակարարման վճարման համար՝ Մոսկվայի հետ վերջին «նավթային պատերազմի» ժամանակ, երբ փորձարկում էին «շահավետ վենեսուելական նավթի» տարբերակը։ Այսինքն՝ անձամբ Լուկաշենկոյին ավելի մոտ է Բաքուն, քան Երևանը։ Բայց չէ՞ որ պետք է պատշաճություն պահպանել, դաշնակցային էթիկետի գոնե ինչ-որ թվացյալություն. ուրիշ բան որևէ մեկը չի էլ խնդրում։ Կարելի՞ է արդյոք առհասարակ ավելի բան սպասել Լուկաշենկոյից, քան համբույրները նավթի, գազի, դոլարների դիմաց։ Պրակտիկան ցույց է տալիս, որ ոչ։ Լուկաշենկոյի՝ դաշնակցի համբավը 2008թ. «օգոստոսյան պատերազմից» հետո լիովին միանշանակ է։


Քչերն են ուշադրություն դարձնում այն բանին, որ Ադրբեջանը, Հայաստանը և Բելառուսը նաև Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի համակատարողներ են հանդիսանում։ Մոռանում են նաև տարածաշրջանի ռազմականացման գործում պաշտոնական Մինսկի խաղացած դերի մասին։ Այժմ Բելառուսի ղեկավարությունը շեշտադրում է «Մինսկի խմբի» թեման՝ ասես ակնարկելով ուկրաինական ճգնաժամի կարգավորման գծով «մինսկյան հանդիպումների» իբր հաջողությունը, բայց իրականում ոչ մի հաջողություն էլ չկա. Դոնբասում ինչպես պատերազմ էր ընթանում, այնպես էլ այդ պատերազմը շարունակվում է, միայն թե գնդակոծությունների ինտենսիվությունն ու զոհերի թիվն է փոխվում, ինչը բնավ կախված չէ «մինսկյան հանդիպումներից»։


Իրականում պետք է այլ բանի մասին հիշել. թե ինչպես էր Լուկաշենկոն, հիանալի հասկանալով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, զենքով լցնում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։ Չէ՞ որ դա գաղտնիք չէր. Ստոկհոլմի ինստիտուտը հետևում էր իրավիճակին և զեկույցներ է հրապարակել։ Ինչո՞ւ բոլորը հանկարծ լրիվ մոռացան այն մասին, որ հակամարտության թեժացման գործում Լուկաշենկոն անուղղակիորեն իր մասնակցությունն ունի, ինչպես ասում են Օդեսայում՝ փող սարքեց մեծ շուխուրի նախօրեին։


Չպետք է սպասել, որ Բելառուսը կկատարի դաշնակցային պարտավորությունները, քանի դեռ այն ղեկավարում է Լուկաշենկոն։ Փող նա կարող է վերցնել՝ որպես դաշնակից, եղբայրաբար, մանավանդ եթե ոչ թե պարտք են տալիս, այլ ընդմիշտ, իսկ ահա դաշնակցային պարտքը կատարելը դեմ է նրա կանոններին։ Պարտքը միայն հիմարներն են տալիս. կարծեմ այսպես է ասել հետխորհրդային մի գործարար։

 

Աղբյուրը՝ EurAsia Daily 

 






Դիտումների քանակ 19035


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Բատկան արդեն մեզ է անցել

Բատկան արդեն մեզ է անցել

Մարտի 21, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին խիստ անհրաժեշտ է, որ հայ-բելառուսական հարաբերությունները բարդանան: Թե Բատկայի ինչին է...

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Ի՞նչ կասի կաթողիկոսը Լուկաշենկոյին

Փետրվարի 14, 2017


Այն բանից հետո, երբ Բելառուսի իշխանությունները Բաքվին արտահանձնեցին բլոգեր Ալեքսանդր Լապշինին, Հայաստանում շատերն են մտմտում, թ...

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Լապշին. խայտառակ կեղտոտ խաղի զոհը

Փետրվարի 8, 2017


Իլհամ Ալիևից ընդունելով Հեյդար Ալիևի շքանշանը՝ բատկա Լուկաշենկոն խոստացավ «արդարացնել» պարգևը։ Խոստումը պահեց. նախօրեին բլոգեր ...

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

ՀՀ դեսպանի ինչին է պետք Լապշինը

Փետրվարի 8, 2017


Եթե Բելառուսի իշխանությունների կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու աղմկահարույց պատմությունը չլիներ, մենք հավ...

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Բատկան վերջնականապես խելքը թռցրել է

Փետրվարի 3, 2017


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և հնչեցրել բազմաթիվ տարօրինակ մտքեր։ Նա, մասնավորապես,...

Բատկան խելքը թռցրել է

Բատկան խելքը թռցրել է

Հունվարի 21, 2017


Ասում են՝ տարիքն ու երկարատև տրիումֆը մարդուն անկանխատեսելիության են հասցնում, բայց երբ այդ մարդն իր էությամբ սովորական կոլխոզն...

Լուկաշենկոն կատաղել է

Լուկաշենկոն կատաղել է

Դեկտեմբերի 19, 2016


Օրերս Մինսկում ձերբակալվել է ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Մեղադրանքը մեկն է՝ բլոգերը այցելել է Արցախ, և հիմա Բաքվի պահ...

Դե ֆակտո Լուկաշենկո

Դե ֆակտո Լուկաշենկո

Ապրիլի 8, 2016
1

Այս օրերին սկսել են հաճախակի զուգահեռներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի և Ղրիմի միջև: Երկու իրողությունների ընդհանրությունների և տ...

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
2

Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, ...

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Թե չէ բան եք գտել, բանի ետևից եք ընկել

Սեպտեմբերի 11, 2015


Այսօր Ղազախստանի նախագահի դուստր Դարիգա Նազարբաևան նշանակվել է այդ երկրի փոխվարչապետ: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է անձա...

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Լուկաշենկոյի մրցակիցը կատու է

Հուլիսի 24, 2015


Բելառուսում տեղի ունեցած մի միջադեպ այսօրվա ամենաքննարկվող նյութն է: Լրագրողներից մեկը այդ երկրի ԿԸՀ-ի մուտքի մոտ է բերել իր Բա...

Մինչև կազինո չլինի` Լուկաշենկոն չի գա

Մինչև կազինո չլինի` Լուկաշենկոն չի գա

Ապրիլի 21, 2015


Դեռ մի քանի օր առաջ Հայաստանում հույսեր էին փայփայում, որ ով` ով, բայց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների օրերին...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ