Սովորական խայտառակություն

Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Ապրիլի 4, 2016
Բատկա Լուկաշենկոն փախչում է իր պարտավորություններից

Քոչար Օսկանյան


Սովորաբար, դաշնակիցների մասին խոսելիս առաջին հերթին հաշվի են առնում երկրների միջև կնքված ինչ-ինչ պայմանագրեր ու համաձայնագրեր, թեև բոլորն էլ հասկանում են, որ բարեկամ ու դաշնակից կարելի է լինել առանց թղթաբանության, առանց անբովանդակ հայտարարությունների: Եվ այսօր, երբ Հայաստանը վերստին փորձության առաջ է կանգնել, լավ հնարավորություն է մեկ անգամ ևս հստակեցնելու, թե ովքեր են մեր բարի կամեցողները և ովքեր են կեղծ ընկերները:


Այս տեսանկյունից առաջինն իր դիմակը պատռեց Բելառուսը: Այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ մեծ հաճույքով իր բաստարդի հետ վայելում էր հայկական հյուրընկալությունը, համտեսում հայկական կոնյակ ու նվիրվածության երդումներ էր տալիս, ղարաբաղյան ռազմաճակատում հնչած առաջին իսկ կրակոցների հետ կերպարանափոխվեց և վերածվեծ հաշվենկատ վաշխառուի, ով յուրաքանչյուրին կծախի, միայն թե իրենից ոչինչ չպահանջվի իբրև բարեկամի:


Ապրիլի 2-ին Բելառուսի ԱԳՆ մի հայտարարություն տարածեց Լեռնային Ղարաբաղի իրադարձությունների վերաբերյալ, որն այլ բան չէր, քան Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատում: Փաստացի Լուկաշենկոն ասում էր, որ Բաքուն արդարացի կռիվ է մղում, իսկ հայերն օկուպանտ են:


Ճիշտ է, մեր ԱԳՆ-ն Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին հրավիրեց Արտաքին գործերի նախարարություն, ասաց, որ նման հայտարարությունը չի համապատասխանում հայ-բելառուսական հարաբերությունների ոգուն և հակադրվում է ՀԱՊԿ ու միջազգային այլ կառույցների շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորություններին, վնաս է հասցնում բանակցային գործընթացին՝ խրախուսելով ուժի կիրառումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, բայց դե ո՞ւմ ենք ինչ ասում: Նրանք մեզնից լավ գիտեն, թե ինչ են անում:


Այն, որ Ադրբեջանի հարձակումներից անմիջապես հետո Լուկաշենկոն զանգահարում է Ալիևին ու իր զորակցությունն է հայտնում ադրբեջանցիներին, սա դեռ փոքրիկ մեղք է: Իսկ որ այսօր Բելառուսի խորհրդարանը պետք ընդունի իրենց ռազմական դոկտրինը, ըստ որի` բելառուսական բանակն իրավունք չունի մասնակցել այն ռազմական գործողություններին, որոնք տեղի են ունենում իրենց սահմաններից դուրս, սա արդեն, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև դա փաստացի ՀԱԿՊ կանոնադրության 4-րդ հոդվածի կոպտագույն խախտում է: Իսկ Լուկաշենկոն դա հենց այնպես չի անում: Էլ չենք ասում, որ նման հարց բարձրացնել հատկապես հիմա՝ այլ բան չի նշանակում, քան ուղղակի ակնարկ այն մասին, որ իրենից օգնություն ակնկալելն անիմաստ է: Ստացվում է, որ նա մեծ պատերազմի հոտ է առնում այստեղ և ժամանակին փորձում է իրեն ապահովագրել:


Եվ ի՞նչ, մենք հիմա պիտի զարմանանք ու զայրանա՞նք: Նախկինում զարմանքի առիթներն այնքան շատ են եղել: Լուկաշենկոն առաջներում բազմիցս հայտարարել էր, որ Ադրբեջանն իր ռազմավարական գործընկերն է: Չմոռանանք, որ Ռուսաստանից հետո Բելառուսն Ադրբեջանին զենքի ամենամեծ մատակարարներից է: Իսկ հիմա, տեսնելով Ադրբեջանի զինանոցի խոշոր կորուստները, նա կարող է ուրախանալ, որ զենքի առևտրի նոր հնարավորություն են բացվում: Եվ ուրեմն եթե դեռ կան մարդիկ, ովքեր հանձին Բատկայի տեսնում են Հայաստանի դաշնակից երկրի նախագահի, թող որքան հնարավոր է արագ ազատվեն այդ մոլորությունից:


Աստված թող մեզ ազատի բարեկամներից, իսկ թշնամիների հարցերը ինքներս կլուծենք:






Դիտումների քանակ 25854


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քաքը կերել են և չեն կարող մարսել

Քաքը կերել են և չեն կարող մարսել

Հունվարի 10, 2019


Փաշինյան Նիկոլի ջանքերից մեկը, ուղղված ազգային անվտանգության ապահովմանը, Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումն էր, ինչի պատճառո...

Փաշինյան Նիկոլը` արդի խոշորագույն պրովոկատոր

Փաշինյան Նիկոլը` արդի խոշորագույն պրովոկատոր

Դեկտեմբերի 7, 2018


Փաշինյան Նիկոլն այնքան է պարապել ամերիկյան դասագրքերով, այնքան է մասնակցել տարբեր ճամբարներում հատուկ դասընթացների, որ դարձել է...

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Փաշինյան Նիկոլին ընթրիքի չեն հրավիրի

Դեկտեմբերի 4, 2018


Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյան Նիկոլն ասել է. պայմանավորվել...

Տեր-Գրիգորյան Նորատը միայն ծիծաղ է առաջացնում կամ ժպիտ

Տեր-Գրիգորյան Նորատը միայն ծիծաղ է առաջացնում կամ ժպիտ

Նոյեմբերի 30, 2018


Կան մարդիկ, որոնց ի հայտ գալն արդեն ծիծաղ է առաջացնում: Խոսքն ամենևին այն մասին չէ, որ մենք փորձում ենք ծիծաղել մարդկային ֆիզիկ...

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Ի՞նչ է ընկած հայ-բելառուսական հարաբերությունների հիմքում

Նոյեմբերի 19, 2018


Երկար տարիներ շարունակ Գագիկ Ծառուկյանի կողմից ղեկավարած ԲՀԿ-ն բոլոր համապետական ընտրությունների նախընտրական փուլում, որպես գով...

Խորհուրդ Մինսկից. փողոցային բարքերն անընդունելի են մեծ քաղաքականությունում

Խորհուրդ Մինսկից. փողոցային բարքերն անընդունելի են մեծ քաղաքականությունում

Նոյեմբերի 17, 2018


Այսօր առավոտյան մենք ենթադրեցինք, որ Փաշինյանը ևս մեկ սկանդալ է հրահրում ՀԱՊԿ-ում` հայտարարելով, թե մտադիր է բացատրություններ պ...

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

ՀԱՊԿ-ի հետ առճակատման երկրորդ փուլն է մոտենում

Նոյեմբերի 17, 2018


Փաշինյան Նիկոլը ՀԱՊԿ-ում նոր սկանդալ է պատրաստում: Այժմ նա որոշել է պարզաբանումներ պահանջել Լուկաշենկոյից ու Նազարբաևից: Լուկաշ...

ՀՀ արատաքին գործերի նախարարը թոզ է փչում

ՀՀ արատաքին գործերի նախարարը թոզ է փչում

Նոյեմբերի 16, 2018


Այսօր խոսեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ըստ նրա, հայկական կողմը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները վաղաժամ դադարե...

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Արամ Սարգսյանը պարզապես չի ուզում հասկանալ

Նոյեմբերի 10, 2018


Արամ Սարգսյանն ասում է, թե ՀԱՊԿ-ը ճիշտ չի վարվել մեզ հետ, իբր ՀԱՊԿ գորընկերները մեզ «քցել» են: Ու շատ բութ օրինակ է բերում: Ասո...

Աստանայում Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը

Աստանայում Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը

Նոյեմբերի 8, 2018


Ինչպեսև գրել էինք երեկ, Հայաստանը շնորհիվ Փաշինյան Նիկոլի զրկվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Ղազախստանի նախագահ Նազարբաևն...

Վաղը Հայաստանին կզրկեն ՀԱՊԿ ղեկավար ունենալու քվոտայից

Վաղը Հայաստանին կզրկեն ՀԱՊԿ ղեկավար ունենալու քվոտայից

Նոյեմբերի 7, 2018


ՌԴ նախագահի օգնական Յու. Ուշակովն այսօր գրեթե հաստատել է, որ Հայաստանի ներկայացուցիչն այլևս չի լինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշ...

Մնացականյան Զոհրաբը գիտության մեջ ավանդ կունենա (հոգեբուժության)

Մնացականյան Զոհրաբը գիտության մեջ ավանդ կունենա (հոգեբուժության)

Հոկտեմբերի 18, 2018


Վարկած կա, որ գժությունը վարակիչ է: Հինգ ամիս աշխատելով մի խումբ ծանր ու միջին աստիճանի հոգեկան հիվանդների հետ, ՀՀ արտաքին գործ...

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Փաշինյան Նիկոլի մայմունության հետևանքները

Հոկտեմբերի 16, 2018


Այն, որ Փաշինյան Նիկոլը ծպտյալ ռուսատյաց ու արևմտամետ է, գաղտնիք չէ մեզ համար, և նա ամեն առիթով ապացուցում է դա: Այսօր Արմեն Աշ...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Ի՞նչ է կորցրել Բատկան Արցախում

Հունիսի 29, 2018


Բելառուսական լրատվամիջոցների հաղորդումն այն մասին, որ այդ երկրի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համա...

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Հայաստանը ՆԱՏՕ-ին միլիարդներ նվիրեց

Մարտի 22, 2018


Գեներալ Հայկազ Բաղմանյանի մասին այսօր հրապարակված տեղեկությունը շատերին զարմանք պատճառեց: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի...

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Լապշինին չայրեցին խարույկի վրա

Հուլիսի 20, 2017


Բեմականացումն ավարտվեց: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացավ Ադրբեջանում կալանքի մեջ գտնվող բլոգեր Ալեքսանդր Լապշ...

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Թափանցիկ Լուկաշենկոն ու անթափանց Հայաստանը

Հունիսի 26, 2017


Բելառուսը Հայաստանին դատի է տվել: Իսկ եթե ավելի կոնկրետ` ԵԱՏՄ անդամ Բելառուսի Հանրապետությունը դատական կարգով վիճարկում է Հայաս...

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

ՀԱՊԿ, դիմացի՛ր, Խաչատուրովն է գալիս

Ապրիլի 14, 2017


Այսօր շատ հետաքրքիր մի լուր ստացվեց. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվ...

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Օլեգ Եսայանին կնետե՞ն Լապշինի հարևան բանտախուցը

Մարտի 27, 2017


Երբ մարտի 23-ին Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Օլեգ Եսայանը նշանակվեց Բելառուսում Հայաստանի դեսպան, այդ տեղափոխությունը շ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ