Միջազգային խայտառակություն

Ալիևը չդիմացավ

Ապրիլի 2, 2016
Ալիևը չդիմացավ

Օսկան Քոչարյան

 

Միացյալ Նահանգները երկար փորձում էր սադրել Ադրբեջանին՝ պատերազմ սկսել Ղարաբաղի դեմ, քանի որ պատերազմը Ռուսաստանի քթի տակ նրան անհրաժեշտ է։ Իլհամ Ալիևը, ախմախ չլինելով, երկար չէր համաձայնում, քանզի հասկանում էր, որ պարտություն կկրի։ Բանն այնտեղ հասավ, որ Վաշինգտոնում որոշեցին Բաքվի դեմ ամենալուրջ պատժամիջոցները կիրառել, որոնք երբևէ կիրառվել են օտար պետությունների դեմ։ Հետո ամերիկացիները ցասումը փոխարինեցին ողորմածությամբ. Ալիևը ազատ արձակեց քաղբանտարկյալներին, նրան հրավիրեցին Վաշինգտոն՝ միջուկային գագաթաժողովի, գլուխը շոյեցին, գովեցին, հրաժարվեցին պատժամիջոցներից։ Եվ արդյունքը երկար սպասել չտվեց. այսօր ամբողջ օրը մենք տեղեկատվություն ենք ստանում հակամարտության գոտում ընթացող մարտական գործողությունների մասին։

 

Սերգեյ Լավրովը և Սերգեյ Շոյգուն բանակցություններ են վարել իրենց հայ և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ՝ կոչ անելով դադարեցնել մարտական գործողությունները։ «Նախագահ Պուտինը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել՝ թույլ չտալու համար մարդկային նոր զոհեր»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքերով՝ նախագահ Պուտինը «ափսոսանք է հայտնում, որ իրավիճակը նորից հանգել է զինված դիմակայության»։ Պեսկովը հիշեցրել է, որ վերջին ժամանակներս բավական ջանքեր են գործադրվել հակամարտության կարգավորման համար։ Նա ճշգրտել է, որ խոսքը Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եռակողմ խմբի, ինչպես նաև ԵԱՀԿ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով զբաղվող Մինսկի խմբի մասին է։


Թե որքան կձգվի հակամարտության թեժացումը՝ հայտնի չէ։ Հասկանալի է՝ կողմերը մեղադրում են միմյանց հրադադարը խախտելու մեջ, սակայն դժվար չէ գլխի ընկնել, թե ով է իրականում մարտական գործողությունների վերսկսման նախաձեռնողը։ Իհարկե, հայկական կողմին պատերազմ պետք չէ, քանի որ ամեն ինչի հասել է 1992-94թթ. ընթացքում։ Պատերազմը պետք չէ նաև Ադրբեջանին, քանի որ Բաքվում հասկանում են, որ գրեթե անհնար է ուժով հաղթել Ղարաբաղին։ Պատերազմը հարկավոր է միայն մի պետության՝ ԱՄՆ-ին, որը ներկայացում սարքեց պատժամիջոցների, իսկ հետո էլ՝ Ալիևին գթալու հետ կապված, որն այսօր արեց այն, ինչ տեսնում ենք։


Դրա համար էլ իմաստ չունի, որ նախագահ Պուտինը, նախարարներ Լավրովն ու Շոյգուն խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։ Նրանք պետք է խոսեն Վաշինգտոնի հետ, որտեղ էլ գրվում է Բաքվի պահվածքի սցենարը, կամ էլ ուղղակի ու անմիջապես, առանց երկար-բարակ ու անօգուտ դաստիարակչական աշխատանքի, սկսեն Ադրբեջանին պատժելու գործողությունը (ճանաչեն Ղարաբաղի անկախությունը կամ նման մի բան)։ Կարծում ենք՝ բանը նման հանգուցալուծման էլ գնում է, քանզի, եթե մենք ենք հստակ տեսնում, որ Ալիևից գրեթե ոչ մի բան կախված չէ, ապա Պուտինն ու նրա նախարարներն անհամեմատ ավելի լավ են տեսնում դա։


Սպասենք հերթական դրամայի հանգուցալուծմանը, և մինչ այն վրա կհասնի՝ ցավակցենք Ադրբեջանին ու նրա ղեկավարությանը։






Դիտումների քանակ 61627


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փաշինյան Նիկոլը՝ մեր օրերի իմամ Շամիլ

Փետրվարի 22, 2020


Լև Տոլստոյն իր «Հաջի Մուրադում» նկարագրում է Շամիլի մուտքը Վեդենո ռուսների հետ հերթական բախումից հետո։ Իմամ Շամիլը իր վոտչինա է...

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Իդլիբից մինչև Ղարաբաղ. Թուրքիան նորի՞ց կվառի պատերազմի պատրույգը Կովկասում

Փետրվարի 17, 2020


Պատերազմից չի կարելի խուսափել, այն կարելի է միայն հետաձգել՝ ի շահ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ց...

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Իլհամ Ալիևը մտահոգվել է Հայաստանի նախկին նախագահների ճակատագրով

Փետրվարի 8, 2020


Բաքվում տեղի ունեցավ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհրդի) արտաքին գործերի նախարարների արտ...

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Ձեռքից ձեռք փոխանցվող իշխանություն. ադրբեջանական տարանցման ղարաբաղյան ճամփաբաժան

Դեկտեմբերի 30, 2019


Ադրբեջանում սպասվող իշխանության փոխանցումը փորձագետներին խորհրդածությունների հարուստ սնունդ է տվել։ Այս թեմայով մեկնաբանություն...

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Շարմազանովը ճիշտ է, քոչարյան անդոն` սխալ

Դեկտեմբերի 9, 2019


Թալանչի քոչարյան անդոն, որն այսօր աշխատում է Ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ և գլխավորում է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգ...

Նախանձելի Ադրբեջանը

Նախանձելի Ադրբեջանը

Նոյեմբերի 29, 2019


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվում է եվրաինտեգրումից: Բաքվի համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևն ասել է. «Տն...

Նվեր Փաշինյան Նիկոլը

Նվեր Փաշինյան Նիկոլը

Հոկտեմբերի 18, 2019


Ժողովրդի վարչապետը Ստեփանակերտի հանրահավաքում մի անգամ ասաց, որ Արցախը Հայաստան է, և վե՛րջ։ Վերջերս Իլհամ Ալիևը պատասխանեց իր պ...

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

2020-1920. շարժվում ենք հարյուրամյա վաղեմության պատմությունը կրկնելու ուղղությամբ

Հոկտեմբերի 18, 2019


Մի քանի մեջբերում REGNUM տեղեկատվական գործակալությունում հրապարակված Ստանիսլավ Տարասովի հոդվածից. «Ելույթ ունենալով Թյուրքալեզո...

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Ի՞նչն է միավորում Ալիևին, Փաշինյանին և Սերժ Սարգսյանին. հիտլերականներ

Հոկտեմբերի 14, 2019


Աշգաբադում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները պատմական կշտամբանքներ փոխանակեցին, որոնք ...

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Լուսավոր Էդմոնը անցյալի մութ խորքերում

Հոկտեմբերի 13, 2019


Գարեգին Նժդեհը հայ դասական ռուսատյացության հիմնադիր գաղափարախոսն է, իսկ ռուսատյացությունն այն քիչ բաներից է, որն ի զորու է վերա...

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Փաշինյան Նիկոլի թիմն ու գաղափարակիցները չեն վստահում Վլադիմիր Պուտինին, ի տարբերություն Իլհամ Ալիևի

Հուլիսի 3, 2019


Փաշինյան Նիկոլի մոտ նախագահ աշխատող Սարգսյան Արմենը հունիսի 30-ին Մինսկում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այսինքն,...

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

«Կիրթ» Ալիևի գործակալը՝ ՀՀ ՍԴ անդամ

Հունիսի 18, 2019


Այսօր ՀՀ Ազգային ժողովը (ավելի ստույգ՝ Փաշինյան Նիկոլի խայտառակ խմբակցությունը) Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց ՀՀ ամենաա...

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Ղարաբաղում նորից տագնապալի է. Բաքուն անցնում է մարտական պատրաստության «ամառային ռեժիմի»

Մայիսի 15, 2019


Համաձայն Ադրբեջանի նախագահ և հանրապետության ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի՝ պաշտպանության նախարար...

 Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Սորոս-Ալիև պրագմատիկ գործընկերություն

Մայիսի 6, 2019


Ջորջ Սորոսն աշխատել է նաև Ադրբեջանում։ Նրա ֆոնդը գործել է 1999-2010թթ.։ 2010թ. վերջին ներկայացուցչության գործունեությունը սահմա...

Փաշինյան Նիկոլի կետը

Փաշինյան Նիկոլի կետը

Ապրիլի 9, 2019


Հետաքրքիր բան է մանիպուլացիան: Փաշինյան Նիկոլն Ազգային ժողովում ասաց, թե Ադրբեջանի հետ բանակցությունները չի սկսել Սերժ Սարգսյան...

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Հայաստանի արևմտյան ընտրությունը սպառնալիքի տակ է դրել Ղարաբաղը

Մարտի 11, 2019


Գաղտնիք չէ, որ հետխորհրդային երկրները, որոնք խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ և վերանայում են իրենց աշխարհաքաղաքական ու քաղաքակրթա...

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք

Փետրվարի 16, 2019


Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդարձակ հարցազրույց է տվել Real հեռուստաալիքի ղեկավար Միրշահին Աղաևին։ Սա վերջին տարիներին...

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ պարտության համար

Փետրվարի 14, 2019


Մտաբերում եմ, մեկ տարի առաջ՝ 2018թ. օգոստոսի 20-ին ռուսաստանյան REGNUM տեղեկատվական գործակալությունը հրապարակեց իմ հոդվածը «Նիկ...

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում բանակցությունների սեղանի շուրջ և մարտադաշտում

Փետրվարի 13, 2019


Այսօր Ադրբեջանն առավելություն ունի ինչպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ մարտա...

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Ի՞նչ է մտածված Փաշինյանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացում

Դեկտեմբերի 19, 2018


Փաշինյան Նիկոլը նվեր էր Ադրբեջանի համար։ Համենայն դեպս, այսպես է կարծում Ադրբեջանի ղեկավարությունը։ Եվ չի թաքցնում ուրախություն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը