Տիեզերական խայտառակություն

Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Մարտի 31, 2016
Վահրամ Բաղդասարյանը` մեռած հոգիների բիզնեսի քավոր

Ջհանգիր Լֆիկյան


Մենք բազմիցս նշել ենք, որ ննջեցյալները մեծ դերակատարում ունեն մեր երկրում: Նրանք, կամ ավելի ճիշտ՝ նրանց հոգիները, հայաստանցի որոշ բարձրաստիճան գործիչների գործունեության արդյունքում ներթափանցել են գրեթե բոլոր կարևոր ոլորտները: Այն, որ ոչ մի պետական միջոցառում չի անցնում առանց ննջեցյալների հոգիների մասնակցության՝ անհերքելի է: Հայաստանյան հոգիները, ի տարբերություն այլազգի հոգիների, շատ ակտիվ են: Նրանք դեռ չեն ընտրվում, սակայն արդեն ընտրական իրավունք են ստացել և ակտիվ մասնակցում են բոլոր պետական ընտրություններին: Այն միջոցառումները, որտեղ ներգրավված են հայաստանյան հոգիները, այնքան բազմազան են, որ դրանց մասին խոսելը և ոլորտներ թվարկելը շատ երկար ժամանակ է զբաղեցնելու, մանավանդ որ ոլորտները տարեցտարի շատանում են:


Վերջերս մենք հայտնաբերեցինք, որ Երևանի քաղաքապետի աթոռին նստած գիտնական Տարոն Մարգարյանն ընտանի կենդանիներ պահելու համար վարչական վարույթներ է հարուցում ննջեցյալների հանդեպ: Այսինքն, ըստ Տարոնի` ննջեցյալը, կամ ավելի ճիշտ՝ նրա հոգին, կարող է շուն կամ կատու պահել: Հոգիների կողմից նմանօրինակ գործունեության ծավալումն անհեթեթ կթվար, եթե դրա մասին տեղեկությունները Տարոնից չլինեին: Իսկ քանի որ Տարոնն ի վերջո հանճարեղ գիտնական է, ապա մեզ մնում է լռել և հավատալ, որ օրերից մի օր որևէ պուրակում կտեսնենք մեր հարազատ ննջեցյալի հոգին շան կամ կատվի հետ զբոսնելիս: Գիտնական քաղաքապետի՝ հոգիների մասին տեսությունը պետաիրավական ոլորտից ներթափանցել է նաև բիզնեսի ոլորտ, և քանի որ Հայաստանում բիզնես ասելով հասկանում ենք քաղաքականություն և հակառակը, վստահ կարելի է պնդել, որ այն հանդիսանում է մեր երկրի քաղաքական-տնտեսական դոկտրինը:


Այս ամենը շատ է հիշեցնում Գոգոլի «Մեռած հոգիները» հայտնի ստեղծագործությունը, որի գլխավոր հերոս պրն Չիչիկովը, շրջելով ողջ Ռուսաստանով մեկ՝ որպես գյուղացիների գրավադրման գործով կատարածու, որոշում է գնել մեռած հոգիներ՝ նրանց հետագայում գրավադրելու, վաճառելու և, ի վերջո, սեփական կալվածք գնելու նպատակով: Եվ եթե այս բանաձևը գործել է 1842թ. (ստեղծագործության հրատարակման տարին), ապա մեր օրերում, մանավանդ հաշվի առնելով մեր երկրի գիտական պոտենցիալը, այն հաստատ կաշխատի:


Այդպես մտածեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հայտնի երևույթներից՝ Վահրամ Բաղդասարյանի ազգական ներկայացող, Վանաձոր քաղաքի քաղաքային միակ դիահերձարանի գլխավոր բժիշկ Վարուժան Սաքանյանն ու անցավ գործի: Մենք չենք պնդում, որ դիահերձարանի բժիշկն իրականում ՀՀԿ-ական պատգամավորի ազգականն է, սակայն փաստում ենք, որ նա հենց այդպես է ներկայանում: Դիահերձարանում աշխատելու շնորհիվ, իսկ մեր երկրում այդօրինակ աշխատանքի մասին խոսելն անգամ շատ լուրջ է, նա դիզեց պատկառելի ունեցվածք և որոշեց բիզնեսով զբաղվել: Վանաձորը, չնայած Հայաստանում բնակչության թվով երրորդ քաղաքն է, սակայն, այնուամենայնիվ, փոքր է չափերով: Եվ այդ քաղաքն իր խայտառակությունների` մեկ շնչին ընկնող գլխաքանակով (Արթուր Սաքունց, Էդմոն Մարուքյան, Վիկտոր Դալլաքյան, Սամվել Դարբինյան, Վահրամ Բաղդասարյան և այլք), գերազանցում է միջին հայաստանյան ցուցանիշները: Մեր հերոս դիահերձող բժիշկը բիզնես սկսելու համար կարող էր որպես բիզնեսի տանիք օգտագործել նրանցից յուրաքանչյուրի անունը, քանի որ նրանք բոլորն էլ այսօրվա իշխանության սպասարկուներն են: Սակայն նա ընտրեց նրանցից, իր կարծիքով, ամենաիշխանավորի անունը: Վահրամ Բաղդասարյանը ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն է և, լինենով երկարամյա պատգամավոր, ամենայն հավանականությամբ, ննջեցյալների հետ համագործակցելու մեծ փորձ ունի: Եվ այսպես, քանի որ կա հզոր բիզնես-տանիք, կարելի է սկսել բիզնեսը:


Վանաձորի դիահերձարանի գլխավոր բժիշկը որոշեց համաքաղաքացիների համար սգո ծառայությունների կենտրոն բացել: Գնեց դագաղներ և սգո այլ պարագաներ, իսկ որպես նստավայր և վաճառքի կետ ընտրեց դիահերձարանի մոտ գտնվող մի տարածք: Իհարկե, որպես Վահրամ Բաղդասարյանի ազգական ներկայանալն իր մեջ հզոր ուժ էր պարունակում, բայց դա քիչ էր առևտուր իրականացնելու համար: Փոքր լինելուց բացի, Վանաձորը նաև աղքատ քաղաք է, և բնակիչները զարմացած էին բժշկի սգո պարագաների աստղաբաշխական գներով և սգո արարողություն կազմակերպելու համար օգտվում էին այլ կազմակերպությունների ծառայություններից: Ի վերջո, կար երկու տարբերակ՝ կամ պետք է գներն իջեցվեին, կամ էլ… Վահրամ Բաղդասարյանի ազգականը վա-բանկ գնաց: Նա ննջեցյալների հարազատներին սկսեց վախեցնել՝ հայտարարելով, որ խանութից չօգտվողներին սպառնում է վատ վերաբերմունք, մասնավորապես՝ նա ննջեցյալին լավ չի հերձի, չի սափրի, չի լվանա, և այդպես շարունակ: Ավելին, մեր հերոսը, կազմելով իր հավանական հաճախորդների ցուցակը, նախապես սգո արարողության կազմակերպման պայմանավորվածություն էր փորձում ձեռք բերել: Ստացվում է, որ դեռևս կենդանի մարդու հետ կապված՝ դիահերձարանի բժիշկ-բիզնեսմենի թեթև ձեռքով, գործում են սգո արարողության կազմակերպման պայմանավորվածություններ: Փաստ է, որ դրանք ձեռք են բերվել ահաբեկման հետևանքով և վախից դրդված, սակայն դա մեր պատմության մեջ էական չէ:


Իսկ էականն այն է, որ Հայաստանում տարեցտարի աճում են ննջեցյալների, ասել է թե` հոգիների դերն ու նշանակությունը: Եվ եթե Գոգոլի հերոս Չիչիկովին «մեռած հոգիները» անհրաժեշտ էին միայն գրավադրման և վաճառքի համար, ապա մերօրյա Հայաստանում հոգիներն անփոխարինելի են ամենուրեք: Եվ եթե այսպես շարունակվի, ապա շատ շուտով մենք կունենանք ննջեցյալների իշխանություն՝ ննջեցյալ երկրում, սկզբում բառի փոխաբերական, այնուհետև` բուն իմաստով:






Դիտումների քանակ 13547


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ռուսական կորոնավիրուսն անհանգստացնում է հայրենի գրանտակերներին

Ապրիլի 3, 2020


Նոր Հայաստանի գրանտակեր հանրույթը մտահոգված է կորոնավիրուսի տարածմամբ: Բայց հայրենի Սորոսի վաստակները վտանգը տեսնում են Ռուսաստ...

բաթոյան զառայի իշխանական գործառույթները կկատարի սաքունց արթուրը

բաթոյան զառայի իշխանական գործառույթները կկատարի սաքունց արթուրը

Մարտի 23, 2020


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է Սորոս Ջորջի գրասենյակի հետ: Նախ, նախարար աշխատող կեղծ հաշմ...

Կարգելափակվի՞ արդյոք տեղական Սորոսի վաստակների մուտքը Ռուսաստան

Կարգելափակվի՞ արդյոք տեղական Սորոսի վաստակների մուտքը Ռուսաստան

Մարտի 11, 2020


Ինչպես հայտնի է, Սորոս Ջորջը օրեր առաջ Եվրամիության երկրներին կոչ արեց սատարել Թուրքիային ընդդեմ Ռուսաստանի Սիրիայում, որտեղ, ը...

Ուշադրությո՛ւն, գրում և հրահանգում է Սորոս Ջորջը

Ուշադրությո՛ւն, գրում և հրահանգում է Սորոս Ջորջը

Մարտի 5, 2020


Սորոս Ջորջը հոդված է գրել: Financial Times-ում: Բնականաբար, գրել է հակառուսական հոդված, այսինքն՝ հակահայկական և, եթե խորը մտածե...

Պետության զավթման և զավթիչների կապակցությամբ

Պետության զավթման և զավթիչների կապակցությամբ

Փետրվարի 21, 2020


Սորոսի վաստակներն ու ամերիկյան դեսպանի աշխատողները, որոնք նույն գործին են ծառայում Հայաստանում, արդեն տևական ժամանակ է, ինչ խոս...

Խոսում և ցուցադրում են գրանտակերները

Խոսում և ցուցադրում են գրանտակերները

Հունվարի 17, 2020


Երևանում այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, որն, ըստ ամենայնի, ինքնասպանություն է գործել, և այս ողբեր...

Սորոսի վաստակները` ՀՀ պետբյուջեում

Սորոսի վաստակները` ՀՀ պետբյուջեում

Հունվարի 14, 2020


Սորոսի վաստակները փողասեր են, բայց չեն բավարարվում միայն գրանտներով, նրանք արդարացիորեն համարում են, որ նախկին քրեաօլիգարխիային...

մինասյան լարիսայի սիրտը ոստիկանություն է ուզում

մինասյան լարիսայի սիրտը ոստիկանություն է ուզում

Հոկտեմբերի 17, 2019


«Գործընկերություն՝ հանուն բաց հասարակության» նախաձեռնության անդամ, «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան» կազմակերպության ...

Ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի «փոխհատուցումը» նարդիով ու շախմատով

Ավելի քան 5 մլն ԱՄՆ դոլարի «փոխհատուցումը» նարդիով ու շախմատով

Սեպտեմբերի 30, 2019


Մի քանի ամիս է` «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ակցիաների շարք է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կ...

Գրանտակեր գրոսմայստերները նարդի են խաղալու բարսեղյան լևոնի երկրորդ հարսի վրա

Գրանտակեր գրոսմայստերները նարդի են խաղալու բարսեղյան լևոնի երկրորդ հարսի վրա

Սեպտեմբերի 28, 2019


Երեկ մեկ այլ վատ բան էլ տեղի ունեցավ Նոր Հայաստանում, օրիորդ Դանիբեկյանի դեմ ուղղված ահաբեկչությունից զատ՝ Նարեկ Մալյանը ՎԵՏՕ շ...

Սորոսի վաստակները գեղարվեստական վենդետա են անում

Սորոսի վաստակները գեղարվեստական վենդետա են անում

Սեպտեմբերի 18, 2019


Սորոս Ջորջի վաստակները ծանր են տանում Նարեկ Մալյանի ամենօրյա ցույցերը իրենց սրբավայրի մոտ: Դե, ում է դուրեկան ամեն օր ենթարկվել...

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Ինչպես թեթևացնել Սորոս Ջորջի գործը Հայաստանում

Սեպտեմբերի 10, 2019


Կարծում եմ, ինձ հաջողվել է հայտնաբերել Հայաստանում միասեռականության տարածման և ԼԳԲՏ հանրույթի նշանակության բարձրացման ամենաէֆեկ...

Ինչե՞ր և ինչո՞վ է չափում բաբաջանյան արմանը

Ինչե՞ր և ինչո՞վ է չափում բաբաջանյան արմանը

Հուլիսի 31, 2019


Միասեռական պատգամավոր բաբաջանյան արմանը գրեթե ամեն օր և մասնավորապես այսօր օր գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քրեական հետապնդ...

Արածեք, բոզեր, ձեր կյանքը կարճ է

Արածեք, բոզեր, ձեր կյանքը կարճ է

Հուլիսի 26, 2019


Սորոս Ջորջի յուրահատուկ վաստակ սաքունց արթուրը նորից հարցազրույց է տվել և ասել. «Ինձ համար անհասկանալի է եկեղեցականների ներգրավ...

Սորոսի վաստակները Հայաստանի փրկությունն էին

Սորոսի վաստակները Հայաստանի փրկությունն էին

Հուլիսի 24, 2019


Հայրենի գրանտակերները ջանք չեն խնայում Հայաստանի քայքայման ու կործանման գործում: Սրանք Փաշինյան Նիկոլից պահանջում են դատապարտել...

մինասյան լարիսան կարևոր հանձնարարություն է տվել բադասյան ռուստամին

մինասյան լարիսան կարևոր հանձնարարություն է տվել բադասյան ռուստամին

Հուլիսի 11, 2019


Արդարադատության նորանշանակ անչափահաս նախարար բադասյան ռուստամն այսօր ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայ...

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Բակո Սահակյանն արժեզրկում է ինքն իրեն

Մայիսի 21, 2019


Արցախի նախագահ Բակո Սահակյանը, հավանաբար, պարապ է մնացել և երեկ փակ հանդիպման է գնացել Փաշինյան Նիկոլի խմբակցության հետ: Հետո ա...

սաքունց արթուրը դարակազմիկ մտքեր է արտահայտում

սաքունց արթուրը դարակազմիկ մտքեր է արտահայտում

Մայիսի 11, 2019


Գրանտակեր սաքունց արթուրը, որն իրեն իրավապաշտպան է համարում, բայց երբեք չի զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ (գեթ մեկ անգամ ...

սաքունց արթուրը պահանջում է

սաքունց արթուրը պահանջում է

Մայիսի 2, 2019


սաքունց արթուրը կրկին դերի մեջ է: Կրկին սրան բախտ վիճակվեց հակառուսական հիստերիայի մեջ ընկնել՝ արդարացնելով Սորոս Ջորջից լափած ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ Սորոս Ջորջի

Ապրիլի 30, 2019


Փաշինյան Նիկոլն ու վանեցյան արթուրը որոշել են քաղաքական տեխնոլոգիաներով զբաղվել: Այսինքն՝ պարեցին բոլոր պարերը (տանգո, վալս, պո...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը