Միջազգային խայտառակություն

Հանդուրժողականություն ռուսական ձևով

Մարտի 7, 2016
Հանդուրժողականություն ռուսական ձևով

ՌԴ Պետական դումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովը, որն այժմ թաքնվում է արտասահմանում և նրա հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված (հիշեցնենք, որ Պոնոմարյովը մեղադրվում է «Սկոլկովո» ինովացիոն հիմնադրամի միջոցները 750.000 դոլարի չափով վատնելու մեջ. այդ փողով նա պետք է 10 դասախոսություն կարդար (!!!)՝ չունենալով բարձրագույն կրթություն, բայց ալարել և կարդացել էր ընդամենը մեկն ու հայտնվել քննության տակ), ստիպված դարձել է լիբերալ ընդդիմադիր և, հետևաբար, ռուսատյաց՝ ելնելով գործնական նկատառումներից։ Հիմա նա պաշտպանում է Ուկրաինային, դեմ է Ղրիմի վերադարձին, մի խոսքով՝ իրեն իսկական բանդերականի պես է պահում։


Վերջերս ուկրաինական NewsOne հեռուստաէկրանի եթերում Պոնոմարյովը հայտարարել է, թե ՈւԶՈւ զինվորականները ղրիմյան իրադարձությունների ժամանակ պետք է կրակեին ռուսական զորքերի վրա։ Պոնոմարյովը պատմել է, որ այդ իրադարձությունները քննարկել է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Պաշինսկու և այլ անձանց հետ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդից։ Նրանք բոլորն էլ, ըստ պատգամավորի, ուկրաինական զորքերի անգործությունը Ղրիմում արդարացրել են այն անհրաժեշտությամբ, որպեսզի «ներխուժման առիթ չտրվի բանակային խմբավորման համար», որը պատրաստ էր հասնել Կիև երեքուկես ժամվա ընթացքում։ «Ես անկեղծ կասեմ. բոլորովին չեմ հավատում այս վարկածին։ Ես այն ժամանակ էլ ասում էի, թե պետք էր պաշտպանել Ղրիմը։ Հենց այն, որ ոչ ոք ոչ մի տեղ չէր կրակում և ոչ ոք չէր դիմադրում՝ դա էլ հենց թույլ տվեց սկզբում անեքսիայի ենթարկել Ղրիմը, և հենց դա էլ առիթ դարձավ, որպեսզի այն մարդիկ, ովքեր մասնակցում էին Ղրիմի անեքսիային, հետո բավական ինքագործ կարգով գնային Ուկրաինայի արևելք և, հետևելով իրենց անձնական, շահադիտական նպատակներին, պատերազմ սանձազերծեին այնտեղ, որին հետո ներգրավվեց Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես պետություն»,- ասել է Պոնոմարյովը։


Որքան էլ մենք դժգոհ լինենք հայկական խորհրդարանից և պատգամավորական անձնակազմի որակից, այնուամենայնիվ, հարկ է խոստովանել, որ հիփոթետիկորեն անհնար է, որպեսզի ՀՀ Ազգային ժողովում հայտնվի Պոնոմարյովի անալոգը, որը հանդես կգա Ղարաբաղը վերադարձնելու օգտին և կոչ կանի ադրբեջանական զորքերին կրակել հայկականի վրա. նրան կվերացնեին իր իսկ գործընկերները ՀՀ խորհրդարանի շենքում, առանց իրավապահ մարմինների միջամտության։ Դե, իսկ Ռուսաստանում, ինչպես տեսնում ենք, քաղաքական էլիտան ցուցադրում է ապշեցնող հանդուրժողություն իր շարքերում առկա իսկական թշնամիների ու ռուսատյացների նկատմամբ, ավելին՝ ի վիճակի չէ որևէ գործուն բան հակադրել նրանց ու հանուն կեղծ-լիբերալ արժեքների նրանց հակազգային պայքարին։

 

 






Դիտումների քանակ 13165


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Հայկ Դեմոյանը՝ Հարվարդում ռուսատյացության խոսափող

Ապրիլի 15, 2019


Երկրների արդի տեղեկատվական պատերազմները միմյանց դեմ սովորական բան են։ Ի դեպ, շատ հաճախ քարոզչությունը երկրի ներսում հասնում է ա...

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա նացիոնալիզմի, ռուսատյացության և Թուրքիայի միջով

Հունվարի 19, 2019


Դեռևս միջին դարերում Վրաստանը բաժանված էր այն ժամանակ երկու խոշոր իսլամական գերտերությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև։ Ա...

Խզմալյանը նորից խզարում է

Խզմալյանը նորից խզարում է

Սեպտեմբերի 4, 2017


Արևմտամետ և, բնականաբար, ռուսատյաց ռեժիսոր Տիգրան Խզմալյանի գլխում հերթական ապոկալիպսիսն է հասունացել, որտեղ շատ արյուն կա, իսկ...

Եվրապրապորշչիկներ

Եվրապրապորշչիկներ

Նոյեմբերի 27, 2016


Հաճախ խոսքի ազատության մասին տարբեր վեճերում հնչում է հանրահայտ նախադասությունը, որը վերագրվում է Վոլտերին. «Ես համաձայն չեմ ձե...

Թյուրիմացություն Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահի կողմից

Թյուրիմացություն Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահի կողմից

Ապրիլի 6, 2016
1

Երեկ Ռուսաստանի Հայերի միության փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանի տեղեկատվությամբ մենք գրել էինք այն մասին, որ ոմն Դմիտրի Սավելև, ՊԴ...

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

ՌԴ Պետդումայի խայտառակությունը

Ապրիլի 5, 2016


Կառավարող կուսակցությունը՝ պետության ղեկավարի գլխավորությամբ, պայքարում է ԻԼԻՊ-ի, էրդողանյան նեոօսմանիզմի և պանթյուրքիզմի դեմ, ...

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Բանդերականներն ընդդեմ Ռյազանովի և Գայդայի

Մարտի 24, 2016


«Ընդդիմադիր դաշինքի» կողմից հայց ներկայացնելու առիթ է հանդիսացել այն անձանցով ցուցակը համալրելը (մինչև 83 մարդ), որոնց Ուկրաինա...

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Ռուսաստանում առաջարկում են պատժել Թուրքիային Հայերի ցեղասպանությամբ

Նոյեմբերի 25, 2015
1

Ռուսաստանի «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը խփված ինքնաթիռի համար Թուրքիային պատժելու ինքնատիպ եղանակ է...

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Ռուսական ինքնաթիռի կործանումը երջանկության նոպա է առաջացրել «եղբայրական» Ուկրաինայում

Նոյեմբերի 1, 2015


Անշուշտ, Պուտինը հասկանում է, որ, մեղմ ասած, իր ասածն անհեթեթություն է։ Բայց դա անում է հանուն ինչ-որ պարկեշտության պահպանման, ...

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Լիբերալ կայծի բռնկում ՌԴ սենատում

Սեպտեմբերի 22, 2015


Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ Կոնստանտին Դոբրինինը Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատ է մտցրել ստալինիզմի վերականգնմանը ...

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Անդրեյ Մակարևիչ. կեղտ, կեղտ, կեղտ

Հունիսի 15, 2015
1

Կա այսպիսի մի երաժիշտ՝ Անդրեյ Մակարևիչ, նույն ինքը՝ «Մաշինա վրեմենի» խումբը։ Բելառուսցի հրեա, նախնիներից ոմանք՝ հույն կաթոլիկնե...

Նառիշկին. Սխետինան մարոդյոր է, Յացենյուկը՝ բարոյազուրկ

Նառիշկին. Սխետինան մարոդյոր է, Յացենյուկը՝ բարոյազուրկ

Հունվարի 27, 2015


ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նառիշկինը Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինային մեղադրել է «պատմական մարոդյորության», իս...

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Ռուսական լիբերալիզմի և նրա գլխավոր կրողների զզվելի էությունը

Դեկտեմբերի 14, 2014
3

Գրիգորի Յավլինսկին Ռուսաստանում միշտ էլ համարվել է հինգերորդ շարասյան ամենաարդյունավետ ներկայացուցիչը։ Խորհրդարանում եղած ժաման...

Բարաք Օբամա. ի՞նչ անել

Բարաք Օբամա. ի՞նչ անել

Դեկտեմբերի 13, 2014
1

Բարաք Օբաման՝ վասալների իր մեծ կազմակերպության գլուխն անցած, անկյուն է քշել Ռուսաստանին։ Ավելի ճիշտ՝ նրան այդպես է թվացել, թե հ...

«Эхо Москвы»: «սրբազան» Կորսունում բռնաբարություն է տեղի ունեցել

«Эхо Москвы»: «սրբազան» Կորսունում բռնաբարություն է տեղի ունեցել

Դեկտեմբերի 8, 2014
5

Ռուս լիբերալների որջում («Эхо Москвы») «Код доступа» ամենօրյա հաղորդումն է վարում Յուլիա Լատինինան, որը հայտնի է իր սրաթափանց մ...

Հակաստալինիզմի և ռուսատյացության նույնության՝ որպես Ռուսաստանի կործանման հիմնական զենքի մասին

Հակաստալինիզմի և ռուսատյացության նույնության՝ որպես Ռուսաստանի կործանման հիմնական զենքի մասին

Նոյեմբերի 8, 2014


Ստալինիզմը լիբերալ Ռուսաստանում այնպիսի հախուռն քննադատության է ենթարկվել, որ լիբերալների (այդ թվում և պուտինյան շրջանում՝ պետո...

Մանկասպան իշխանությունը՝ որպես Ուկրաինայի և Ռուսաստանի ապագայի սպառնալիք

Մանկասպան իշխանությունը՝ որպես Ուկրաինայի և Ռուսաստանի ապագայի սպառնալիք

Նոյեմբերի 7, 2014


Ուկրաինական իշխանությունը կենտրոնում և տեղերում հաջողությամբ կիրառել է ազգային ինքնաոչնչացման ևս մեկ արդյունավետ մեթոդ, որի հիմ...

Ինչպե՞ս փրկվել նեմցովներից և յավլինսկիներից

Ինչպե՞ս փրկվել նեմցովներից և յավլինսկիներից

Նոյեմբերի 6, 2014
1

«Известия»-ն տեղեկացնում է, որ Հակաֆաշիստական հակամայդանական խորհուրդը խնդրում է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը և քննչական կ...

Դալյա Գրիբաուսկայտե... կոմերիտուհի, կոմունիստուհի, ռուսատյացուհի, եվրոպուհի և պարզապես հմայիչ կին

Դալյա Գրիբաուսկայտե... կոմերիտուհի, կոմունիստուհի, ռուսատյացուհի, եվրոպուհի և պարզապես հմայիչ կին

Սեպտեմբերի 26, 2014


Դալյա Գրիբաուսկայտե... Այս համակրելի (անցյալում) շիկահերուհին ծնվել է 1956թ. մարտի 1-ին Վիլնյուսում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը...

Ուկրաինացի ռուսատյաց այլասերված նեոնացիստները՝ քրեական գործերի գործող դեմքեր

Ուկրաինացի ռուսատյաց այլասերված նեոնացիստները՝ քրեական գործերի գործող դեմքեր

Սեպտեմբերի 5, 2014


Մոլի ռուսատյաց-միասեռական, մանկապիղծ, Ազով» նեոնացիստական պատժիչ գումարտակի (որն այժմ գտնվում է շրջապատման մեջ և ենթակա է ոչնչա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը