Ազգային խայտառակություն

Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Մարտի 5, 2016
Մարտի 5-ի մեղքը ո՞րն է

Ջհանգիր Լֆիկյան


Մտորումներ Վազգեն Սարգսյանի տարեդարձի առիթով


Մարտի 5-ը լավ օր չէ մարդկության համար: Այսպես, հենց այս օրը Եվրոպայում հայտնվեց ծխախոտը. 1558 թվականին Իսպանիայի Ֆիլիպ II թագավորը Մեքսիկա էր ուղարկել բժիշկ Ֆրանսիսկո Ֆերնանդեսին` եվրոպացիներին անհայտ բույսերի և սննդամթերքի ուսումնասիրության համար, որը մարտի 5-ին վերադարձավ և Եվրոպա բերեց ծխախոտը: Թե ինչ վնաս տվեց այն աշխարհի ժողովուրդներին` ավելորդ է ասել:


1953թ. մարտի 5-ին Մոսկվայում մահացան XX դարի երկու հանճարեղ անհատականություններ` Իոսիֆ Ստալինը և Սերգեյ Պրոկոֆևը: Վերջինիս մահն աննկատ մնաց խորհրդային ժողովրդի համար: Ստալինը ստեղծել էր մի հզոր կայսրություն, որը նրա ապաշնորհ հաջորդները տապալեցին, իսկ Պրոկոֆևը համաշխարհային երաժշտության հսկաներից մեկն է:


1946-ի մարտի 5-ին սկսվեց սառը պատերազմը. հենց այդ օրը Ուինսթոն Չերչիլն արտասանեց իր հռչակավոր Ֆուլթոնյան ճառն ամերիկյան Ֆուլթոն քաղաքում: Ինչևէ, մարտի 5-ի փորձանքներն աշխարհի ժողովուրդների համար բազում են, կարելի է երկար թվարկել, բայց դառնանք Հայաստանին:


Բնականաբար, լինելով քաղաքակիրթ մարդկության մաս՝ հայերը նույնպես իրենց մաշկի վրա զգացին մարտի 5-ի դառնությունը: Այսպես, 2003թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգան ընտրվեց ՀՀ նախագահ: Թե ինչ բերեց հայ ժողովրդի գլխին այդ ընտրությունը` հանրահայտ է և կարիք չկա խոսելու դրա մասին: Բայց ավելի դրամատիկ դեպքեր հայերի համար տեղի էին ունեցել ավելի վաղ:


1959թ. մարտի 5-ին ծնվեց Վազգեն Սարգսյանը, դա էլ քիչ էր` 1965-ին ծնվեց Սամվել Բաբայանը (Սյամոն): Երկուսն էլ նոր Հայաստանի համար պատուհասներ դարձան, թեպետ պատերազմի տարիներին Սյամոյի տված օգուտն անուրանալի է և հսկայական` այդ մասին խոսում են բոլորը, անգամ նրա թշնամիները: Ի տարբերություն Վազգեն Սարգսյանի, որից միայն վնաս եղավ պատերազմի տարիներին` նրան հեռացրին պաշտպանության նախարարությունից, պատերազմի բոլոր բարդություններն իրենց ուսերի վրա կրեցին Վազգեն Մանուկյանն ու Սերժ Սարգսյանը: Իսկ Վազգենն այդ ժամանակ զբաղված էր զինվորական օլիգարխիայի ստեղծմամբ` «Երկրապահ» կամավորականների միություն ստեղծեց, երկրի արդյունաբերական համալիրը մետաղաջարդոն դարձրեց ու Իրան ուղարկեց, իսկ հետո էլ վայելեց` իր ստեղծած հենարանով փաստացի դառնալով երկրի առաջին դեմք:


Սակայն այսօր պետք է գիտակցենք, որ մեր այսօրվա իրականության համար չի կարելի որևէ անհատի պատասխանատվության ենթարկել: Իհարկե, Վազգեն Սարգսյանի տված վնասն ահռելի էր: Բայց արդեն 17-րդ տարին է, ինչ նա չկա, իսկ Հայաստանը մնացել է գրեթե նույնը: Ուրեմն, սկզբունքորեն սխալ է անհատականացնել ցանկացած պետության ցանկացած պրոբլեմ: Վազգենի ստեղծած պրոբլեմները թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը հազար անգամ առիթ ունեցել են վերացնելու, բայց չարեցին դա (ասենք, ի՞նչն էր խանգարում 1999թ. նոյեմբերին կամ 2008թ. փետրվարին օրենքի ուժով ԵԿՄ-ն փակել, իսկ դրա պարագլուխներին պատժել): Այնպես որ, անհատականացումն ի սկզբանե սխալ է և մոլորեցնող:


Այսօր շատերը կհիշեն Վազգեն Սարգսյանին ու Սյամոյին: Շատերը կտխրեն ու կսգան, շատերը կհրճվեն, բայց ժամանակն է, որ բոլորը հասկանան. Հայաստանի Հանրապետության այսօրվա տխուր կացության համար պատասխանատու չէ և ոչ մի անհատականություն, քանզի պատասխանատուն հայ ժողովուրդն է: Հենց հայ ժողովրդի համբերության, խեղճության ու երկչոտության արգասիքն է արդի հայ իրականությունը: Եվ որքան շուտ դա գիտակցվի, այդքան շուտ Հայաստանն ի վիճակի կլինի իսկական զարգացման ռելսերի վրա հայտնվել և փրկվել:






Դիտումների քանակ 19091


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Փաշինյան Նիկոլի լևոնական ժառանգության գենետիկ հատկությունների կապակցությամբ

Հոկտեմբերի 2, 2019


Փաշինյան Նիկոլը հայ ժողովրդի պատմության մեջ կմնա նրանով, որ նրան հաջողվեց մի թիմում հավաքել աշխարհի ամենայուրահատուկ անձանց, որ...

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Վերջացնում ենք Շիրխանյան Վահանի նամակի ընթերցումը

Մարտի 25, 2019


Սպարապետ Վազգենի «շեստյորկա» Շիրխանյան Վահանի բաց նամակը Ռոբերտ Քոչարյանին աղմուկ առաջացրեց երկրում, այն մեկնաբանում են, քննարկ...

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Շարունակում ենք կարդալ Շիրխանյան Վահանի նամակը Քոչարյանին

Մարտի 21, 2019


Փոլ Գոբլի՝ Մեղրիի փոխանակման ծրագրին: Վաշինգտոնում գիտեին, որ Հայաստանում ռեալ իշխանությունը Սարգսյանինն է, և ԱՄՆ փոխնախագահ Գո...

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Շիրխանյան Վահանը նամակ է գրում

Մարտի 20, 2019


ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Շիրխանյան Վահանը Սարգսյան Վազգենի ամենաազդեցիկ մարդկանցից էր, նրա աջ ձեռքերից, նորագույն պատ...

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Սպարապետի 60-ամյակի կապակցությամբ

Մարտի 5, 2019


60 տարի առաջ այս օրը ծնվեց մի խայտառակություն, որին բախտ վիճակվեց դառնալ Հայաստանի նորագույն պատմության վճռորոշ դեմքերից մեկը։ ...

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Երբ Վազգենի եվնուխը դառնում է Նիկոլի մունետիկ…

Սեպտեմբերի 26, 2018


Հարցազրույց է տվել ՀՀ նորագույն պատմության ամենավնասակար դեմքերից մեկը, Վազգեն Սարգսյանի աջ ձեռքը` Վահան Շիրխանյանը: Ընդհանրապե...

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Ո՞վ է շանորդին. Քոչարյա՞նը, թե՞ Սարգսյանը

Հոկտեմբերի 31, 2017


Հոկտեմբերի 27-ին մենք նյութ էինք հրապարակել, որտեղ գրել էինք, թե ինչպես փրկվեց Մեղրին շնորհիվ այդ ահաբեկչության: Խոսքը Փոլ Գոբլ...

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Վազգենը գնաց` Մեղրին մնաց. երկուսն իրար հետ անհամատեղելի էին

Հոկտեմբերի 27, 2017


Վերջին օրերին հայրենի մամուլում նյութեր են հրապարակվում, որոնց մեջ գրեթե բացեիբաց հայտարարվում է այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն...

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Արամ Զ. Սարգսյանը հաստատ չի կարող

Հոկտեմբերի 18, 2017


Ազգային ժողովի «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը, ինչպես նաև դաշինքի այլ անդամներ, այն կարծիքին են, որ Սերժ Սարգսյանը ...

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Հաց բերողին ուզում են պղծել նրան «հարգող կողմնակիցները»

Մարտի 18, 2017


Ցանկացած պանթեոն այն տեղն է, որտեղ հանգրվանում են նույն կարգի անհատներ: Նույն կարգ ասելով նկատի ունենք նաև նրանց հանրային ընկալ...

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5. տխուր ամսաթիվ

Մարտի 5, 2017


Այսօր մարտի 5-ն է, տխուր օր բոլոր առումներով: Մեկնարկում է ընտրական քարոզարշավը, որը շատ թանկ կնստի մեր ժողովրդի նյարդային համա...

Երբ խախտում են պատվիրանը

Երբ խախտում են պատվիրանը

Հոկտեմբերի 26, 2016


Դարձյալ «Հոկտեմբերի 27», և դարձյալ այդ իրադարձության գլխավոր հերոս Վազգեն Սարգսյանի «հրեշտակային-հրեշավոր» կերպարն է առաջնադիրք...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Երբ ողբում են Ծաղիկն ու Սասունը...

Հոկտեմբերի 28, 2015


Եվ երբ տեսնում ես սասունա-ծաղիկատիպ «կռված տղերքին», ակամա ցանկանում ես Վազգենի երկրորդ գալուստը: Եվ իսկապես, զգում ես նրա կարի...

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Վազգեն Սարգսյանը հերոս կմնա պատմության մեջ

Հոկտեմբերի 27, 2015
9

Այսօր հոկտեմբերի 27-ն է: 16 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց. մի խումբ զինված անձանց կողմից Ազգային ժողովում սպանվեցին Վազգեն...

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Բացահայտվեց սպարապետի ևս մեկ ազգանվեր սխրանք

Հոկտեմբերի 23, 2015
8

Իրականում, Վազգենի ծեծը ոչ մի կապ չուներ երկրի մասին հոգսերի, արդարության և այլ բաների հետ: Վազգենն, ուղղակի իմանալով, որ ինչ-ո...

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սաքուլիկն ու Վազգեն Սարգսյանը մերձեցան

Սեպտեմբերի 19, 2015


Վազգեն Սարգսյանի մեդալով նորմալ մարդուն պարգևատրելը վիրավորանք է: Հավանաբար, գիտակցելով հենց այս ճշմարտությունը, իմաստուն նախար...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը