Ազգային խայտառակություն

Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Մարտի 3, 2016
Գողականը վտանգավոր է ոստիկանների համար

Ջհանգիր Լֆիկյան


Տարիներ առաջ երջանկահիշատակ Տիգրան Սարգսյանը որոշեց ազատվել արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանից, որպեսզի «Գլաձորի» շրջանավարտ Թովմասյան Հրայրին նստեցնի նրա տեղը: Հավանաբար, կաթացրել էր նախագահի ականջին, նա էլ համաձայնել էր: Մնում էր միայն պատրվակ գտնել, և երջանկահիշատակը գտավ, էն էլ այնպիսի մի պատրվակ, որ դրանից հզոր բան կարող էր հայտնաբերել միայն Ներսես Երիցյանը` իր ծանր հիվանդությունների ողջ սպեկտրով: Ինչևէ, կառավարության նիստի ժամանակ Սարգսյանն ասաց, թե Դանիելյանը հեռացվում է, քանզի իր հանձնարարությամբ չի պատժել ԴԱՀԿ պետ Պողոսյանին խուլիգանության համար: Դանիելյանին հանեցին, իսկ Միհրան Պողոսյանն առ այսօր բարգավաճում է իր պաշտոնում: Նորմալ մարդիկ այն ժամանակ կատարվածը գլխի հիվանդության արգասիք ընդունեցին, քանզի չի կարելի աշխատանքից ազատել մեկին` ենթակային խուլիգանության համար չպատժելու համար, իսկ ենթակային թողնել տեղում:


Այսօր, փառք Աստծո, Տիգրան Սարգսյանը Հայաստանի պատմության տխրագույն էջերից է դարձել, բայց կարծես թե իր հզոր միտքը հետը չի տարել Մոսկվա, և այն առ այսօր փայլում է Հայաստանի երկնակամարի ներքո:


Փայլատակումներից մեկը մենք տեսանք երեկ, երբ Վլադիմիր Գասպարյանը իսկական ցեղասպանություն կատարեց ոստիկանությունում` միաժամանակ աշխատանքից հեռացնելով չորս գնդապետի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզային վարչությունների պետերին և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ոստիկանության բաժնի պետին: Պատճառը գողականների հետ նրանց ջերմ հարաբերություններն են: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց ոստիկանների մեղքի մանրամասնությունների մասին:


Այսպես, «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ ոստիկանները քեֆի են մասնակցել քրեական հեղինակություն Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) հետ: «Ոստիկանապետերը, պատգամավորի հրավերով, մասնակցել են խնջույքի ու, անկախ իրենց կամքից՝ մեկ այլ պատգամավորի հետ ծնունդի է եկել հանցավոր աշխարհի հայտնի ներկայացուցիչ Թևոսիկը: Ոստիկանապետերը դուրս են եկել անմիջապես, սակայն դա էլ նրանց փաստորեն չի փրկել»,- գրում է պարբերականը։ Հավելենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին, հոբելյար պատգամավորը եղել է գյումրեցի Մարտուն Գրիգորյանը, այն պատգամավորը, որի հետ եկել է Թևոս Սաֆարյանը, Սեյրան Սարոյանն է եղել, իսկ քեֆին մասնակցել է նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Այս կապակցությամբ կուզենայինք արտահայտել մի քանի նկատառում:


Առաջին: Իհարկե, գողականների հետ ոստիկանները չպետք է գործ ունենան: Սա ճշմարտություն է, բայց եթե կարողանանք սահմանել, թե ինչ բան է գողականը և ով է գողականը: Թևոս Սաֆարյանը մտերիմ հարաբերությունների մեջ է երկրի գրեթե ողջ վերնախավի հետ, սկսած Մհեր Սեդրակյանից ու Էդվարդ Մադաթյանից (Խուճուճ Էդո) մինչև պատգամավորներ Վարդան Այվազյանը, Սեյրան Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Հիմա ի՞նչ, նրանք էլ են գողակա՞ն: Թևոս Սաֆարյանը հարյուրավոր սանիկներ ունի, այդ թվում` հեռուստալրագրող Համլետ Ղուշչյանը և շատ այլ՝ գողականից հեռու անձինք, դա ինչ-որ բան նշանակո՞ւմ է: Ինչևէ, չկա գողականի չափորոշիչ, հետևաբար, դժվար կամ անհնար է որևէ մեկին, բացի օրենքով գողերից, դասել գողականների շարքին:


Երկրորդ: Այդ չարաբաստիկ քեֆին մասնակցել է պետության երկրորդ դեմքը: Հիմա ի՞նչ է ստացվում: Երկրորդ դեմքին կարելի է նստել գողականի հետ, իսկ գնդապետին` ո՞չ: Եթե դա պատժելու արարք է, և Գասպարյանը պատժեց իր գնդապետերին, լավ, բա Գալուստ Սահակյանի՞ն ով է պատժելու: Կամ՝ այդ ի՞նչ զարհուրելի և յուրահատուկ բան է գողական հասկացությունը, որը հակացուցված չէ պետության երկրորդ դեմքին, բայց մահացու է գնդապետի համար:


Երրորդ: Եթե իրոք գնդապետերը տեղյակ չեն եղել պատգամավորի ծննդյան խնջույքին մասնակցելիս, որ ներկա է լինելու նաև Թևոս Սաֆարյանը, կամ տեղյակ են եղել, բայց իմացել են նաև, որ պետության երկրորդ դեմքն էլ է ներկա լինելու, ապա չենք հասկանում, թե որն է նրանց մեղքը: Ընդունենք՝ նրանք դուրս են եկել խնջույքից՝ տեսնելով Թևոսին, կամ՝ ասում են, թե դուրս են եկել, բա որ հաջորդ օրը Սահակյանը բողոքեր Գասպարյանին, թե՝ քո ոստիկաններն իմ նստած սեղանն արհամարհեցին ու դուրս եկան, ապա ի՞նչ կասեր այդ դեպքում Գասպարյանը: Կամ որքանո՞վ է գեղեցիկ ցուցադրաբար լքել մի միջոցառում ինչ-ինչ պատճառներով, որին մասնակցում է Ազգային ժողովի նախագահը:


Չորրորդ: Ոստիկաններն իրոք այդ օրը հայտնվել են անելանելի վիճակում: Մի կողմից՝ չեն կարող մերժել պատգամավորի հրավերը, մյուս կողմից՝ գնացել ու կրակն են ընկել: Դե, ինչ ասենք, պատժվել են, բայց լավ կլիներ, որ պատժվեին իսկապես լուրջ բարոյական զանցանքի, այլ ոչ թե Գալուստ Սահակյանի հետ խմելու համար:


Այս պատմության մեջ կա ևս մեկ հետաքրքիր պահ: Մարտուն Գրիգորյանի ծննդյան օրվանից անցել է մոտ 45 օր, ինչո՞ւ հենց երեկ այդ խնդիրն առաջացավ: Մի՞թե Գասպարյանը նոր է իմացել այդ մասին: Իհարկե, ոչ: Եվ այստեղ ճշմարիտ է հնչում այն վարկածը, որ Գասպարյանի համար իր ենթակաների արարքը դատապարտելի չէր, ուղղակի նրան հրահանգվել է հեռացնել գնդապետերին նախագահականից, որտեղ շատ են «մտավորականները» և, հավանաբար, կարողացել են ինչ-ինչ նպատակներով իրենց գործն անել և ինչ-որ մարդկանց ինչ-որ բաներ ապացուցել:


Այժմ` գլխավորի մասին:


Ժամանակին մենք առաջարկեցինք, որ Հայաստանում ընդունվի գողականի մասին օրենք, որպեսզի ամեն ինչ կարգավորվի, հստակ լինի և իր տեղն ընկնի, ոչ մի անորոշ հարց չմնա: Այդ օրենքը չկա և չի էլ լինի, թեպետ այն անհրաժեշտ է: Հետևաբար, Հայաստանում միշտ այս անորոշությունը կպահպանվի` ի վնաս հասարակության և պետության: Իսկապես չգիտես՝ սա զավե՞շտ է, թե՞ ողբերգություն. մարդկանց հեռացնում են ՀՀ ԱԺ նախագահին և այլ պատգամավորներին սեղանակցելու համար, որտեղ նաև ներկա է եղել մեկը, ով, ըստ ոստիկանության տվյալների, քրեական հեղինակություն է: Բա սա նորմա՞լ երևույթ է:


Հետգրություն


Մարտուն Գրիգորյանը, լինելով գողական տոհմի ներկայացուցիչ, այսուհետ կարող է պարծենալ, որ միանգամից չորս գնդապետի գլուխ կերավ, իսկ այդօրինակ սխրանքով, մեր մեջ ասած, հազվադեպ գողականներ կարող են պարծենալ...






Դիտումների քանակ 18357


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Չէ, Փաշինյան Նիկոլը գող Զապը չէ…

Հոկտեմբերի 2, 2019


Պարզվում է՝ ժողովրդի վարչապետն իր դուխով առնվազն գող Զապն է (Անդրանիկ Սողոյան) և ունակ է հանդուգն քայլերի դիմել, անգամ տարիքով ...

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Փաշինյան Նիկոլն ընդդեմ գողականի

Սեպտեմբերի 1, 2019


Սորոս Ջորջի գրասենյակից Փաշինյան Նիկոլը ստացել է հերթական հանձնարարականը՝ արմատախիլ անել երկրում «գողականը», իսկ Սորոսի վաստակ,...

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Գողականներին պետք է պաշտպանենք Փաշինյան Նիկոլի ռեժիմից

Հուլիսի 2, 2019


Արդեն որերորդ օրն է՝ մամուլը գրում է ոստիկանական հատուկ գործողությունների մասին. 600 գողական բերման է ենթարկվել Շիրակի մարզում,...

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

ՀՀ ԱԺ ապագա պատգամավորները գողի կարգավիճակ կստանան

Դեկտեմբերի 3, 2018


Եթե ինչ-որ մեկը թալանել է, ապա դա չի նշանակում, որ նա պետք է կալանավորված լինի: Եթե վերջինս կալանավորված չէ, ապա նա պետք է վերա...

Մարտունիկի ուշացած մուրազը

Մարտունիկի ուշացած մուրազը

Հոկտեմբերի 22, 2018


Այսօր ՀՀ Ազգային ժողովն այսօր նոր պատգամավոր ունեցավ. նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինեց Մարտուն Գրիգորյանը, որը 201...

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Պայմաններ է թելադրում Նիկոլ Փաշինյանը

Ապրիլի 21, 2018


Փաշինյան Նիկոլն իր պայմաններն է ներկայացրել: Դրանք չորսն են. ա. Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, բ. ԱԺ-ն վ...

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ազգային հարիֆության կապակցությամբ

Ապրիլի 5, 2018


Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ-ն ձերբակալել է ոմն Նորայր Մինասյանի` Երևանի բնակիչ Ա.Խ-ի հաղորդման հիման վրա: Պարզվում է՝ Հ...

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Վազգեն Խաչիկյանը բերդից դուրս եկավ պրոֆեսիոնալ գողական դարձած

Սեպտեմբերի 29, 2017


Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը ներում է շնորհել ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին...

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Նշմարվում է Գարեգին Նժդեհի ժառանգների և հայ գողերի նոր համագործակցություն

Մայիսի 21, 2017


Այստեղ սիմվոլիզմ ենք նկատում: Բանն այն է, որ անձամբ Գարեգին Նժդեհին երբեք չի հետաքրքրել իր ընտանիքը, նա չի էլ ճանաչել իր երեխայ...

Մարտունիկը դիմում է վենդետայի

Մարտունիկը դիմում է վենդետայի

Ապրիլի 3, 2017


Ընտրություններին կործանված Մարտունիկ Գրիգորյանը սգի մեջ է իր ողջ գերդաստանով: Հիշեցնենք, որ Շիրակի մարզից երկու հանրապետական` Ա...

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Տուժող թեկնածու պատգամավորը հավատարիմ մնաց գողականին

Մարտի 17, 2017


Տեղեկությունն այն մասին, որ այս գիշեր ծեծի էր ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգայի...

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Գողականը` նախընտրական արշավի շարժիչ ուժ

Մարտի 17, 2017


Բազմիցս գրել ենք, որ Հայաստանի քաղաքականությունից անհետացել է քաղաքականությունը, քանզի մեռել են գաղափարախոսությունները, իսկ առա...

Մարտուն Գրիգորյանն ապառիկ է կաշառում

Մարտուն Գրիգորյանն ապառիկ է կաշառում

Փետրվարի 6, 2017


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը մի գիշերում դարձել է ՀՀԿ-ական ու ամեն ինչ խառնել է իրար: Սկսել է թվաբանությամ...

Մարտունիկը Վարդանիկի կողքը չի կանգնի

Մարտունիկը Վարդանիկի կողքը չի կանգնի

Փետրվարի 2, 2017


Հայտնի պատգամավոր Մարտունիկ Գրիգորյանը գալիք ընտրություններին մասնակցում է ՀՀԿ դրոշի ներքո. ՀՀԿ-ն Շիրակում առնվազն չորս լուրջ թ...

Միտինգ մարդասպանների համար

Միտինգ մարդասպանների համար

Նոյեմբերի 21, 2016


«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանությունների գործով բերման էին ենթարկվել քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանն ...

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Ի՞նչ աղբյուրներ ունի հայ մամուլը գողերի աշխարհում

Հոկտեմբերի 19, 2016


Հայկական մամուլը գրում է ամեն ինչ և ամեն ինչի մասին, բայց, ցավոք, երբեմն գրում է այն բաների մասին, ինչից տեղյակ լինել ուղղակի չ...

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Բալասանյանը կատաղել է՝ նամուսը թողնելով ծննդատանը

Սեպտեմբերի 17, 2016


Հայ պաշտոնյաների ամենազզվելի հատկանիշներից մեկն այն է, որ սրանց թողնես՝ հորթին կուտեն դեռ չծնված: Էլ չեն սպասի, որ հորթը ծնվի, ...

Կրկնակի օգտագործման Մարտունիկի ապագա ողբերգությունը

Կրկնակի օգտագործման Մարտունիկի ապագա ողբերգությունը

Հունիսի 28, 2016
1

Գյումրու քաղաքապետ դառնալը եղել է Մարտունիկ Գրիգորյանի մանկության երազանքը, բայց սեպտեմբերի 18-ին ևս Մարտունիկը չի կարողանա իրա...

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Սպառնո՞ւմ է արդյոք ՀՀԿ-ին գող Ասոյի ճակատագիրը

Հունիսի 13, 2016


Գարեգին Նժդեհը ՀՀԿ-ի համար փորձություն դարձավ: Բայց քչերը գիտեն, որ սա Նժդեհի արձանի առաջին փորձությունն ու, ինչու ոչ, փորձանքը...

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Դատապարտյալները ղեկավարում են քրեակատարողական հիմնարկները

Հունիսի 2, 2016


«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկն ահազանգել է ՔԿՀ-ում լարված վիճակի մասին: Նրա ասելով` դատապարտյալներ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը