Սովորական խայտառակություն

ՕԵԿ-ին միայն ՀԱԿ-ն էր պակասում

Փետրվարի 29, 2016
ՕԵԿ-ին միայն ՀԱԿ-ն էր պակասում

Նախկին ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի առաջարկը՝ համագործակցության դաշտ ձևավորել գործող քաղաքական ուժերի հետ, չի շրջանցել նաև ՀԱԿ-ին: Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք՝ ՀԱԿ-ը թույլ չի տվել, որ այն շրջանցի իրեն: Սակայն, հաշվի առնելով, թե այդ երկու ուժերը նախկինում ինչպիսի հարաբերություններ են ունեցել և անցնող տարիների ընթացքում որքան «հաճոյախոսություններ» են թույլ տվել մեկը մյուսի հասցեին, անհրաժեշտություն է առաջացել իրար ընդառաջ գնալ մի փոքր դանդաղ՝ սուր անկյունները հետզհետե քողարկելով: Այդ պատճառով էլ հիշյալ առաջարկի մասին խոսելիս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարմար է գտնում շատ հեռուներից գալ կամ, ավելի ճիշտ, սկսել ինքնագովերգմամբ՝ կարևորելով ՀԱԿ-ը ՕԵԿ-ի համար: «Հայ Ազգային Կոնգրեսն այն ուժն է, որն ինքնաբավ է: Մենք ինքներս ենք որոշում՝ ում հետ աջակցություն փնտրել, կոնսոլիդացիա իրականացնել և ինչ կերպ: Դառը փորձ ունենք էլի, որ շատ համագործակցությունը չէ, որ միշտ լավ է»,- ասում է նա:


Եվ ահա այս դառը փորձի տեր պարոնը անցնում է իր մտքերի երկրորդ մակարդակին, որտեղ դառնություն այլևս չկա, փոխարենը կա այն հարթակը, որը կարելի է պատրվակ ընդունել նոր մերձեցման համար: Իսկ դա Ընտրական նոր օրենսգիրքն է: Այդ պատճառով էլ Մանուկյանից դեպի ՕԵԿ գնացող թելերը պիտի անցնեն հենց դրա ներսով: Այս առիթով ՀԱԿ-ն ասում է, թե իրենք վաղուց ի վեր համագործակցության լայն եզրեր են փնտրում նոր Ընտրական օրենսգրքի քննարկումների հետ կապված. «Մենք շատ բաց և ոչ ամբիցիոզ ենք այս հարցում: Մեզ ամենևին պետք չէ ասել, որ դա մենք ենք արել: Փորձում ենք Ընտրական օրենսգրքի մի պլատֆորմ ստեղծել և ԲՀԿ-ի, և ՕԵԿ-ի, և «Ժառանգության», և բոլոր անկախ պատգամավորների հետ»,- պնդում են նրանք՝ փափուկ անցում կատարելով ամենագլխավոր՝ երրորդ մակարդակին:


Եվ հենց այս վերջին՝ բարձրագույն մակարդակում է, որ մեկընդմիշտ ջնջվում են նախկին գժտությունները, անհամաձայնությունները, վիրավորանքները, դավաճանությունները, որպեսզի ստեղծված նոր դատարկության մեջ Արամ Մանուկյանը հայտարարի. «Այս հարցում մենք ՕԵԿ-ի հետ խնդիր չունեք: Իրենք էլ են համաձայն օրենքի լավ նախագիծ ունենալու հետ և մեր առաջարկներն իրենց համար լիովին ընդունելի են: Մենք 100%-ով վստահելի գործընկերներ ենք ընտրելու: Քաղաքական հարցերում ավելի բծախնդիր ենք լինելու»:


Ահա այսպիսի բաներ: Որտեղից ուր եկանք-հասանք: Հին թշնամիներն ու հակառակորդներն այսօր ակնարկում են 100%-ով վստահելի գործընկերներ դառնալու մասին: Ու երևի հենց այդպես էլ դառնան: Մինչև հաջորդ դավաճանությունը:






Դիտումների քանակ 6861


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Շատ քնեցին, ուզում են զարթնել

Հոկտեմբերի 17, 2017


Հայ ազգային կոնգրեսից տեղեկացնում են, որ առաջիկա մոտ մեկ ամսվա ընթացքում նախատեսվում է վարչության նիստ գումարել՝ Հայաստանում տի...

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ համատեղ գործունեության նողկալի արդյունքը

Սեպտեմբերի 27, 2017


Այսօր ողբերգական վթար էր տեղի ունեցել Երևանում: Հերացի փողոցի թունելի մոտ բեռնատարը բախվել էր մարդատարին, հետո շրջվել էր, որի հ...

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

ՕԵԿ-ը ԵԺԿ-ում անելիք չունի

Սեպտեմբերի 5, 2017


«Դանիայում մեկնարկել է Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովը: ՀՀԿ-ն և «Ժառանգությունը»` հանդիսանալով ԵԺԿ անդամ, ներկայ...

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

ՀԱԿ-ը հայելիների թագավորությունում

Հուլիսի 28, 2017


Շատերն ասում են, որ Հայ Ազգային Կոնգրեսն այլևս գոյություն չունի: Հետընտրական իրավիճակը նույնն է հուշում: Բայց ՀԱԿ-ի ուրվականը շ...

ՀԱԿ անոմալ երևույթը

ՀԱԿ անոմալ երևույթը

Հունիսի 1, 2017


Խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ անփառունակ պարտությունը կարող էր լավ առիթ դառնալ այդ քաղաքական ուժի համար` վերլուծելու ձախ...

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մուլտիպլիկացիայի փչացող հերոսները

Մայիսի 5, 2017


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր ԱԺ ճեպազրույց էր հրավիրել: Չաշխատող ԱԺ-ում նախկին պատգամավորի ճեպազրույց կազմակե...

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Ի՞նչ տարբերություն, թե ում հետ

Մայիսի 3, 2017


«Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը մտամոլոր է: Նախկինում ի...

ՀԱԿ-ին փրկություն չկա

ՀԱԿ-ին փրկություն չկա

Ապրիլի 20, 2017


Լրատվամիջոցները հաղորդեցին այն մասին, որ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության և ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություն...

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Լևոն Զուրաբյանը երկինք է բարձրացել

Ապրիլի 13, 2017


Դեռ անցյալ տարվա աշնանը ՏԻՄ ընտրություններում ամենախայտառակ արդյունքների գրանցումը դաս չդարձավ ՀԱԿ-ի համար, ու վերջինս, այնուամ...

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Կա՞ արդյոք Աստված. Պատասխանը Դեմիրճյան Ստյոպիկինն է

Փետրվարի 4, 2017


Երկար-բարակ ու տառապալի մտորումներից հետո վերջապես կողմնորոշվեց Ստեփան Դեմիրճյանը: Ավելի ստույգ` նրան վերջապես իր բաղձալի տեղը ...

ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի գոտկատեղից ներքևն անպաշտպան է

ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի գոտկատեղից ներքևն անպաշտպան է

Հունվարի 19, 2017


Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն էլ թերևս այն է լինելու, որ հավակնորդ քաղաքական ուժերը պայքարելու են ոչ այնքան ...

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

ՀԱԿ-ը աններելի սխալ է թույլ տվել

Հունվարի 19, 2017


Այսօր պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ տեղի է ունեցել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության նիստ, որ...

Մուրաբան այլևս արդիական չէ

Մուրաբան այլևս արդիական չէ

Հունվարի 18, 2017


Ընտրակաշառքի ձևերի բազմազանությամբ աչքի ընկած ՕԵԿ-ը, որ պատմության մեջ հավերժ կհիշվի ընտրողներին մուրաբաներ բաժանելու փաստով, հ...

ՕԵԿ-ը միայնակ է, բայց միայնակ չէ

ՕԵԿ-ը միայնակ է, բայց միայնակ չէ

Հունվարի 14, 2017


Նախկին ՕԵԿ, այժմ «Հայկական վերածնունդ» անվանված կուսակցությունում զարմանալի սովորություն է ձևավորվել` ասել նախադասություններ, ո...

Իսկ ու՞ր է անհետացել ՕԵԿ-ը

Իսկ ու՞ր է անհետացել ՕԵԿ-ը

Հունվարի 10, 2017


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի համար հետհաշվարկն ավարտված է: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանը խոստ...

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Շփոթված ՀԱԿ-ը և Վիգեն Սարգսյանի կոմիկական տրիումֆը

Դեկտեմբերի 14, 2016


Այսօր Ազգային ժողովում վերստին քվեարկության դրվեց մեծ աղմուկ հանած օրինագիծը, համաձայն որի զինծառայողների համար յուրաքանչյուր ա...

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Աննշմար Դեմիրճյանը նշմարելի է դարձել

Դեկտեմբերի 10, 2016


Հայ հասարակությունը բացարձակապես անտարբեր է Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի քաղաքական ճակատագրի ...

Արթուր Բաղդասարյանը վարակվել է

Արթուր Բաղդասարյանը վարակվել է

Դեկտեմբերի 7, 2016


Բանն այն է, որ Հայաստանի ներկա բնակչության թվաքանակն արդեն չի համապատասխանում կուսակցական քաղաքացիների թվին: Վերջինները անհամեմ...

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Ծառուկյանն ընդդիմության ահուսարսափն է

Դեկտեմբերի 2, 2016


Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Հայ ազգային կոնգրես կուսակցության համագումարը։ Օրակարգը կարծես թե արդեն գծագրված ու հստակեցված է:...

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

ՀԱԿ վերջին հույսը կեղծերն են

Նոյեմբերի 25, 2016


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը հայտնվել է ծանր վիճակում: Մի կողմից՝ նրա վարկանիշը չափազա...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Մեր զորքերը` տիեզերքում
Հոկտեմբերի 23, 2017


Մեր զորքերը` տիեզերքում

Նահանջ առանց ղեկի
Հոկտեմբերի 23, 2017


Նահանջ առանց ղեկի

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Եվ մի տիկին` ԱՄՆ-ից
Հոկտեմբերի 10, 2017


Եվ մի տիկին` ԱՄՆ-ից

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

Մի ծեծեք բժշկին, բայց…
Հոկտեմբերի 19, 2017


Մի ծեծեք բժշկին, բայց…

Ծեծով մեծացած Խոսրովը
Հոկտեմբերի 18, 2017


Ծեծով մեծացած Խոսրովը

Վառածը ներկով է փակում
Հոկտեմբերի 17, 2017


Վառածը ներկով է փակում

Իսկապե՞ս էշի մեկն է
Սեպտեմբերի 29, 2017


Իսկապե՞ս էշի մեկն է

Զարուհին նաև ոստիկան է
Հոկտեմբերի 20, 2017


Զարուհին նաև ոստիկան է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ