Տիեզերական խայտառակություն

Մհեր Սեդրակյանի ողբերգությունը

Փետրվարի 24, 2016
Մհեր Սեդրակյանի ողբերգությունը

Ծառուկ Սարգսյան


Հայ ընդդիմադիր լրագրողական հանրույթը վերջապես կարող է սրտանց ուրախանալ. մոտենում են Մհեր Սեդրակյանի ծանր օրերը: Պատճառը շատ բնական է` կյանքի օրենքների անխափան ֆունկցիոնալություն, որոնք գործում են անկախ օբյեկտի տարիքի, պաշտոնի, գրպանի տարողականության և մնացած բոլոր գործոններից: Իսկ ինչո՞ւ այդ օրենքները դաժան կվարվեն Մհեր Սեդրակյանի հետ: Պատասխանն ավելի քան տրիվիալ է` նա վրիպել է:


Վրիպումն ամենևին էլ այն չէ, որ Մհեր Սեդրակյանը, ինչպես ասում են, ապրում է գողականի դրույթներով. ընդհակառակը, մեր համոզմունքն այն է, որ դա նրա ճիշտ ընտրությունն է, քանզի մենք էլ ենք հարգում գողականը, սակայն, ցավոք, հնարավորություն չունենք ապրել այդ վեհ կյանքով: Սեդրակյանի վրիպումը նաև այն չէ, որ նա երբեմն վիրավորում է լրագրողներին, թեպետ նա այդ դեպքերի մեծամասնությունում սխալ է, քանզի հայ լրագրողական հանրույթում կան այնպիսի դեմքեր, որոնց ոչ թե չի կարելի պարզապես վիրավորել կամ բռնանալ ու ծեծել, այլ անգամ բռնաբարել, քանզի դրանք նույնիսկ բռնաբարվելու արժանի չեն, ինչպես հայ ընդդիմության առաջնորդ Զուրաբյան Լյովիկի կինը: Բայց ո՞րն է, ի վերջո, կյանքի ահռելի փորձ ունեցող Մհեր Սեդրակյանի վրիպումը:


Նախ ասենք, որ վրիպումը բազմափուլ գործողություն է, որը սկսվում է, բնականաբար, առաջին փուլից, որից հետո հաջորդ փուլերն անխուսափելի են դառնում: Մհեր Սեդրակյանի դեպքում առաջին փուլը քավորությունն էր: Այո՛, քավորությունը. նա ինչ-որ մի պահ որոշեց դառնալ ոմն Գոհար Վեզիրյանի քավորը: Վերջինս բավական ծանոթ է հայ հանրությանը, բայց հարկ է այս կնոջը ներկայացնել իր սեփական, բնական և իսկական կերպարով:


Եթե ջանքեր գործադրենք և հնարավորինս դուրս չգանք հայոց լեզվի սահմաններից, պետք է ասենք, որ սա ունիկալ խուլիգան է` անսկզբունքային, գռեհիկ, անդաստիարակ, անբարոյական (նկատի չունենք սեքսուալ ասպեկտը, քանզի դրա մասին գրելը մեր սկզբունքներին հակասում է, և հիշեցնենք, որ բարոյականությունը միայն սեռական կյանքը համակարգող նորմերի համընդհանրություն չէ), սկանդալիստ, սադրիչ խուլիգան: Սրա հայհոյանքներն ապշեցնում են անգամ քառամյա կրթությամբ փողոցային խուլիգաններին, էլ ուր մնաց ոստիկաններին, ինչի մասին մեկ այլ առիթով կգրենք ռեալ փաստերով: Մի անգամ պառլամենտում սա սադրանք կազմակերպեց և հարձակվեց Վարդան Այվազյանի վրա. սկզբում վերջինիս մեղադրեց գողության մեջ, հետո անվանեց «բոմժ» (տե՛ս տեսանյութը): Հատուկ շեշտենք, որ հիփոթետիկորեն անհնար է միաժամանակ լինել և՛ գող-թալանչի, և՛ բոմժ, ըստ այդմ՝ տեղի է ունեցել Այվազյանին ինսուլտի կամ ինֆարկտի հասցնելու միտումնավոր փորձ, որն այդպես էլ չհետաքրքրեց ՀՀ իրավապահ մեքենային: Նշենք նաև, որ այդ օրը Գոհար Վեզիրյանը ծանր առողջական հարված հասցրեց հանրապետականների նախընտրական ցուցակից ինչ-որ մեկին ևս, ով զրկվեց իր բաղձալի մանդատից, որը կստանար հերթականության իրավունքով, եթե Գոհար Վեզիրյանի կատարած մահափորձը հաջողվեր: Ինչևէ, ՀՀ քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող ծանրության տարբեր աստիճանի սադրանքների կազմակերպումը սրա կյանքի և գործունեության հիմնական իմաստն է:


Ժամանակին սա Վազգեն Մանուկյանի օգնականն էր: Վազգենը վռնդեց սրան, երբ սա ինչ-որ պահանջ էր դրել նրա առջև (չշփվել ինչ-որ մի հրապարակախոսի հետ, հակառակ դեպքում վախեցրել էր իր հեռանալով): Հետո սա տեղափոխվեց «ընդդիմադիր» մամուլ, համագործակցեց մի քանի թերթերի հետ և հանգրվանեց իր դրախտավայրում` հարբեցողության, ծախվածության, անբարոյականության և այլասերվածության համաշխարհային կենտրոններից մեկում` Զուրաբյան Լյովիկի կնոջ «Չորրորդ իշխանություն» թերթում, մի թերթ, որի խմբագրի անվան հիշեցումը խիստ հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած հիգիենայի կանոններին: Դե, իսկ վերջերս սա իր սեփական լրատվամիջոցն է հիմնել` newsbook.am դոմենով:


Այստեղ մոտենում ենք Մհեր Սեդրակյանի վրիպման երկրորդ փուլին: Քավորի իրավունքով նա չէր կարող հրաժարվել իր սանիկի կայքի ֆինանսավորումից, և սկսեց ֆինանսավորել: Բաց ենք թողնում այլ մանր-մունր նրբությունները, ինչպիսին է գրեթե անվճար բնակարանի ձեռքբերումը քավորի օգնությամբ և այլն:


Եվ ահա, վրա է հասնում վրիպման երրորդ փուլն իր ողջ ողբերգականությամբ: Բնականաբար, Մհեր Սեդրակյանը հրահանգում է, իսկ Գոհար Վեզիրյանն իր արևին պաշտպանում է քավորի քաղաքական շահերը: Եվ ինչպե՞ս է պաշտպանում: Անսկզբունքային, անբարոյական, լկտի և, բնականաբար, ամենաանտաղանդ ձևով, ինչից պետք է ենթադրել, որ ավելի լավ կլիներ, եթե ոչ մի բան չաներ:


Իր քնձռոտ կայքում սա երեկ մի նյութ է զետեղել, որով ապացուցում է, թե երկրի վարչապետը աֆերիստ ինտրիգան է, իսկ իր քավորը` պարկեշտ մարդ և նրա դավերի զոհը: Քանի որ սա անուղեղ է, ստացվել է հակառակ արդյունքը` նորմալ ընթերցողը հասկանում է տեքստից, որ Հովիկ Աբրահամյանն անշառ մարդ է, իսկ Մհեր Սեդրակյանը` աֆերիստ ու խուլիգան: Նյութն այսպես է վերնագրել` «Պատվերի թիկունքում Հովիկ Աբրահամյանն է. նամակագրություն», և խոսքն այնտեղ վերջին օրերին պտտվող` Երևանի քաղաքապետի պաշտոնի համար Աբրահամյանի և Սեդրակյանի որդիների միջև մղվող դաժան պայքարի մասին է: Սա իր կարճ խելքով, նախ՝ ուզում է հանրային կարծիք ձևավորել, որի մասին գաղափար չի կազմում, երկրորդ՝ փորձում է նպաստել նրան, որ հենց Սեդրակյանը հաղթող դուրս գա այս պայքարում: Սա չի հասկանում, որ նման կադրային հարցերը նախագահ Սարգսյանը որոշում է միանձնյա, առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու. եթե նախագահն իր կողքին պահում է այնպիսի վառ անհատականությունների, ինչպիսիք են, ասենք, Գագիկ Խաչատրյանը, Փուչիկ Կարենն ու Էջմիածնի գեներալները, որոնք լավագույն դեպքում առաջացնում են ժողովրդի նողկանքը, ապա նշանակում է, որ նախագահ Սարգսյանը լիարժեք ճանաչում է իր հասարակությանը և, մեղմ ասած, թքած ունի նրա կարծիքի վրա, հետևաբար, Գոհար Վեզիրյանի «անալիտիկ» նյութերը նրա որոշման համար ցորենի մի հատիկ են ցորենով բեռնված գնացքի մեջ: Այսինքն, եթե Սարգսյանը որոշի քաղաքապետ դարձնել որևէ մեկին, ապա դրա պեդոֆիլ, դեգեներատ կամ հրեշտակ լինելը կխաղա ամենավերջին դերն այդ որոշման մեջ:


Բայց հետաքրքիրն այն է, թե ինչպես է սա կառուցում նյութը: Սկսում է նախագահ Սարգսյանին մեջբերելով. «Ի վերջո, ո՞ւմ է պետք այն պաշտոնյան, որն իր գործունեության մասին յուրաքանչյուր հրապարակումից իրեն կորցնում է և ամբողջ օրը զբաղված է այս կամ այն կայքից ու թերթից իրեն ապահովագրելով՝ այդ ճանապարհին օգտագործելով ցանկացած միջոց: Գործը թողած և ուրիշների մասին անընդհատ պատերի տակ խոսացող մարդիկ տեղ չունեն մեր իշխանության մեջ»: Այս ցիտատից գալիս է եզրահանգման, թե նախագահը լավ է ճանաչում իր թիմին, այսինքն՝ վարկաբեկիչ կամպանիաներ կազմակերպող վարչապետ Աբրահամյանին:


Հետո սա իր կարճ խելքով «ապացույցներ» է հրամցնում առ այն, որ վարչապետից բացի հակասեդրակյանական այս կամպանիան ոչ ոք չէր պատվիրի: Իսկ անում է դա՝ ապացուցելով, որ իրականում Սեդրակյանը լրագրողներին «նախիր» չի ասել: Իսկ ինչպիսի՞ «ապացույցներ» է մատուցում: Հիմնականներից մեկն այն է, որ դժգոհ լրագրողներից ոչ ոք այդպես էլ չներկայացրեց ձայնագրություն, ինչը սրա արևին նշանակում է, որ Սեդրակյանը վիրավորանք չի արտահայտել: Իսկ երկրորդն ավելի ապշեցուցիչ է. սա տպագրել է Facebook-ի երկու օգտատերերի նամակագրության «սքրինշոտ» կոչվածը: Մի օգտատերը Տիգրան Աբրահամյանն է, որը կառավարական ինչ-որ մի տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավար է աշխատում, երկրորդի անունը Փայլակ Ֆահրադյան է, որն ինչ-որ մի կայքի խմբագիր է: Քանի որ այս երկու զրուցակցի գրածներից անհնար է որևէ բան հասկանալ (երեք հարց ու երեք պատասխան է, բայց երևում է, որ նամակագրությունն իրականում շատ երկար է եղել, իսկ թե ինչու են մեջբերված հենց այն հարցերն ու պատասխանները, որոնց մեջ շոշափվում է newsbook.am-ը` հայտնի չէ), իմաստ չենք տեսնում մեջբերել այս աբրակադաբրան, ցանկացողը ինքնուրույն կտեսնի: Իսկ ապացույցի փաստացի հիմքը սա է. եթե իրար հետ զրուցում են վարչապետի փաստացի ենթական, որի առաքելությունն, իբր, մամուլի հետ ստվերային հարաբերությունների հաստատումն է, և մի լրագրող, որն առաջինն է արձագանքել «նախիր» բառին, ապա դա՛ է, որ կա. Սեդրակյանը «նախիր» չի ասել, վարչապետի օգնականն էլ մի լրագրողի հետ նրա գլխին սարքում է, որպեսզի Մարգարյան Տարոնին փոխարինի հենց Աբրահամյան Արգամը, այլ ոչ թե Սեդրակյան Դավիթը:


Փայլակ Ֆահրադյանը Facebook-ի իր էջում տվել է Գոհար Վեզիրյանի բավական սխալ գնահատականը՝ չասելով նրա մասին իրական ճշմարտությունը (ինչպես ասում են՝ կես ճշմարտությունը ստից էլ վատ է), թեպետև չի կարող չճանաչել այս կերպարը: Բայց նաև չի ժխտել, որ, իրոք, իր և Աբրահամյանի նամակագրությունն է տեղադրված newsbook.am-ում և հեռվից խոստանում է դատի տալ Գոհար Վեզիրյանին` էլեկտրոնային տեղեկատվությունն ապօրինի որսալու համար, ինչը քրեորեն հետապնդելի չարություն է: Այս պատմության մեջ ամենահանելուկայինը մնում է հենց այն հարցը, թե ինչ ճանապարհով է գողացվել կամ ձեռք բերվել այդ «սքրինշոտը», քանզի Facebook-ը լուրջ պաշտպանված ցանց է: Ամեն դեպքում, դա դատապարտելի քայլ է` գողանալ մարդկանց անձնական զրույցը կամ ձեռք բերել գողացածը: Բայց դա ասված է մարդկանց համար. Գոհար Վեզիրյանն իր այդ քայլով պարծենում է, քանզի չի պատկանում մարդկանց դասին:
Իսկ մեր կողմից ասենք, որ Մհեր Սեդրակյանին դեռ ոչ ոք այսպես չէր խայտառակել, ինչպես դա արեց նրա սանուհին: Մհեր Սեդրակյանի կյանքում սկսվեց ամենադրամատիկ փուլը…


Այժմ` գլխավորի մասին:


Իսկ գլխավորը հետևյալն է. արդյո՞ք Մհեր Սեդրակյանն արժանի է այն ողբերգությանը, որն աստիճանաբար թափ է հավաքում և կհասնի իր տրամաբանական ավարտին: Պատասխանը միանշանակ է` ԱՅՈ՛: Քանզի նա վրիպեց իր կյանքում, իսկ ցավն այն է, որ վրիպել կարող են և՛ բացասական, և՛ դրական կերպարները: Հիշենք Քիպլինգի ազնվագույն հերոսին` Աքելային, որի վրիպումը եզրափակվեց նրանով, որ նա արիաբար երգեց իր վերջին երգը: Այսպիսին է կյանքը, այսպիսին են նրա օրենքները:


Այսքա՛նը:

 

 






Դիտումների քանակ 13384


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞րն է Վստրեչի Ապերի մեղքը

Ո՞րն է Վստրեչի Ապերի մեղքը

Մարտի 9, 2020


Վստրեչի Ապերի՝ Արամ Վարդանյանի դժբախտությունները բարբարոսական խուզարկությամբ այս երկրում չեն վերջանում: Այժմ նա հետախուզման մեջ...

Акела промахнулся

Акела промахнулся

Ապրիլի 5, 2019


«Անմեղության կանխավարկածի սկզբունքը հաշվի առնելով՝ արդարացի չէ քրեական գործի հարուցումից անմիջապես հետո նշանակել մեղավորներ»,- ...

Լֆիկ ու Մհեր` ի վերուստ նվեր

Լֆիկ ու Մհեր` ի վերուստ նվեր

Սեպտեմբերի 24, 2018


Փաշինյան Նիկոլի խայտառակ դաշինքը երեկվա ընտրություններում ամենաշատ քվե ստացել է Մալաթիա-Սեբաստիայում` 86.2 տոկոս, Էրեբունիում` ...

Արգիշտի արքայից մինչև Թոխմախի Մհեր

Արգիշտի արքայից մինչև Թոխմախի Մհեր

Փետրվարի 27, 2017


Այնպիսի աղետալի գահավիժում, որ ընդամենը հաշված ամիսների ընթացքում ունեցավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը, քչերին է...

Նույնանունների ծուղակը գործի կդրվի

Նույնանունների ծուղակը գործի կդրվի

Փետրվարի 16, 2017


Դեռ շատերի հիշողության մեջ թարմ է, թե ինչպես երկու տարի առաջ`Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, իր թեկնածությունն առա...

ՀՀԿ-ն վտանգում է ինքն իրեն

ՀՀԿ-ն վտանգում է ինքն իրեն

Հունվարի 27, 2017


Գաղտնիք չէ, որ ՀՀԿ և այլ կուսակցությունների հենարանն այսպես կոչված թաղային հեղինակություններն ու օդիոզ դեմքերն են: Հենց նրանք ե...

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Ե՞րբ կմիանա Ծառուկյանի դաշինքին Սերժ Սարգսյանը

Հունվարի 24, 2017


Այսօր հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ճամբարը լքեց ևս մեկ զինակից` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Թե ուր է գնալու նա` դեռ ...

Թոխմախը մեր գործը չէ

Թոխմախը մեր գործը չէ

Դեկտեմբերի 5, 2016


Երկնքում թռչուն տեսնելը, ջրում ձուկ տեսնելը, քաղաքում մարդ տեսնելը զարմանալո՞ւ բաներ են: Իհարկե, ոչ: Իսկ խորհրդարանում պատգամավ...

Թոխմախի Մհերի սանձերը քաշել են

Թոխմախի Մհերի սանձերը քաշել են

Հոկտեմբերի 8, 2016


Վերջին շրջանում ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի պահվածքում էական տարբերություն կար: Եթե հետևելու լինենք անցած ամիսների նրա գործու...

Տեսնենք, թե ով ում կթաղի

Տեսնենք, թե ով ում կթաղի

Հոկտեմբերի 5, 2016


Արդեն պարզ է, որ մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանն այնքան էլ լավ չի տիրապետում իրավիճակին և քիչ պատկերացումներ ունի կ...

Դեմքերը կլինեն ուրիշ, ազգանունները՝ նույնը

Դեմքերը կլինեն ուրիշ, ազգանունները՝ նույնը

Հուլիսի 6, 2016


Երբ փոխվում է երկրի ու իշխանության հանդեպ վերաբերմունքը և դրանք սկսում են ընկալվել իբրև երևույթներ, որոնց նկատմամբ կարելի է ձեռ...

Ո՞վ է Խոսրովը, որ Թոխմախի Մհեր դատի

Ո՞վ է Խոսրովը, որ Թոխմախի Մհեր դատի

Մայիսի 5, 2016


Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց այս տարվա փետրվարի 19-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպը,...

Թոխմախի Մհերը հրեշտակի թևեր է գտել

Թոխմախի Մհերը հրեշտակի թևեր է գտել

Մարտի 31, 2016


ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի անունը, որից գերեզմանային սառնություն է փչում, կրկին մամուլի էջերում է...

Խուլերի միավորման նիստը

Խուլերի միավորման նիստը

Մարտի 29, 2016
2

Ազգային ժողովի էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովն այսօր հավաքվել էր քննարկելու լրագրողական երեք կազմակերպությունների դիմո...

Թոխմախի Մհերի նախրչիությունը

Թոխմախի Մհերի նախրչիությունը

Փետրվարի 22, 2016
1

Վաղը ժամը 13:00-ին Ազգային ժողովի դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պահանջելով պատժել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդր...

Դավաճանը՝ Բաքվում, փնտրողները՝ Երևանում

Դավաճանը՝ Բաքվում, փնտրողները՝ Երևանում

Սեպտեմբերի 18, 2015
3

Մհեր Սեդրակյանից գուցեև արժե օրինակ վերցնել: Կարծում ենք, նա դեմ չի լինի, դեռ մի բան էլ անվճար կսովորեցնի, կբացատրի, կհասկացնի,...

Մհեր Սեդրակյանի լուման «ներազգային մաքրման» գործում

Մհեր Սեդրակյանի լուման «ներազգային մաքրման» գործում

Սեպտեմբերի 17, 2015


Այսօր ադրբեջանական կայքերը մեկը մյուսի ետևից ցնծությամբ տեղեկացնում էին, որ ևս մի հայ նախընտրել է ապրել Ադրբեջանում և փախել է բ...

Կեսարինը՝ Կեսարին, Թոխմախինը՝ Թոխմախին

Կեսարինը՝ Կեսարին, Թոխմախինը՝ Թոխմախին

Ապրիլի 29, 2015


Մեր պատգամավորների համար ցավալի է այն փաստի գիտակցումը, որ իրենք ևս մահկանացուներ են և մի օր ստիպված կլինեն այս աշխարհին հրաժեշ...

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Կրքերը Հակոբ Հակոբյանի համար թեժանում են

Փետրվարի 3, 2015
5

Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի ձերբակալությունն արդեն հասցրեց սևեռել Հայաստանի և միջազգային հանրության ուշադրությունը: Բոլոր...

Էս ինչո՞ւ միանգամից չխոսկան դարձաք, վախու՞մ եք

Էս ինչո՞ւ միանգամից չխոսկան դարձաք, վախու՞մ եք

Դեկտեմբերի 16, 2014


Դեռ երեկ ամբողջ լրատվական դաշտը իրենց դարակազմիկ հիմարություններով ու փողոցային արտահայտություններով ողողած մականունավոր պատգամ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը