Տիեզերական խայտառակություն

ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Փետրվարի 8, 2016
ՀՀ ննջեցյալները` որպես ներքաղաքական և արտաքին ինտեգրման գործոն

Ջհանգիր Լֆիկյան



Որ Հայաստանի Հանրապետությունում ննջեցյալները զգալի դեր են խաղում հասարակական-քաղաքական ոլորտում՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ: Նրանք ակտիվ մասնակցում են երկրի ամենակարևոր իրադարձություններին, նրանց ձայնը ոչ միայն լսելի է, այլև շատ անգամ՝ որոշիչ: Բոլորիս համար սովորական է, որ 1995թ. սկսած՝ համապետական բոլոր ընտրությունները, հանրաքվեներն անցկացվում են ննջեցյալների ամենաակտիվ մասնակցությամբ: Նրանց ազգանուններն առկա են ընտրացուցակներում, որպես պարտաճանաչ քաղաքացիներ` նրանք սովորաբար ակտիվ մասնակցում են ընտրական գործընթացներին: Ննջեցյալների կարիքը զգում են նաև սոցիալական ապահովության ոլորտում: Նրանք ստանում են թոշակ և շատ անգամ բուժվում են պետպատվերի շրջանակում: Քաղաքացիա-իրավական ոլորտում ևս ձեռնտու է որոշ քանակով ննջեցյալներ պահել, որոնց առկայությամբ լուծվում են կոռուպցիոն տեսանկյունից շահութաբեր դատավարական գործեր (ասենք, ծանր խմբակային հանցանքի պատասխանատվությունը կրում է գործով մահացած անձը): Համենայն դեպս, թվում է, թե ննջեցյալներն անհրաժեշտ և անփոխարինելի են գրեթե բոլոր ոլորտներում:


Սակայն մինչև վերջերս կար մի հարթություն, որտեղ նրանք կարծես թե չէին ներթափանցել: Դա հայկական սպորտն էր: Այդ բացթողումը լրացվեց այն ժամանակ, երբ 2015թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Վարուժան Սուքիասյանը: Բանն այն է, որ պրն Սուքիասյանը երկար տարիներ աշխատում է Երևանի քաղաքապետարանի «Հատուկ սպասարկում» ՀԱՈԿ-ի տնօրենի պաշտոնում, ժողովրդական լեզվով ասած՝ թաղման բյուրոյի պետն է: Մեր կարծիքով, ցանկացած աշխատանքն էլ հարգի է, և այս նյութը չէր լինի, եթե չկարևորեինք մի քանի հանգամանք: Նախ՝ Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո չհրաժարվեց իր պատվաբեր և շահութաբեր պաշտոնից` շարունակելով ջերմ հոգատարություն ցուցաբերել մայրաքաղաքի այսօրվա և ապագա ննջեցյալների հանդեպ: Եվ հետո, հաշվի առնելով ննջեցյալների դերն ու նշանակությունն անկախ Հայաստանում՝ ընդհանրապես կասկածելի չէ և, ընդհակառակը, շատ բնական է թաղման բյուրոյի պետի և ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնների համատեղումը: Քանզի Վարուժան Սուքիասյանը, ստանձնելով ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, պետք է ենթարկվի ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո), իսկ «թաղման բյուրոյի» պետի պաշտոնում՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին (Էքստեռն Տարոն)։ Իսկ ինչպես հայտնի է, վերջիններս, պարբերաբար մասնակցելով համապետական ընտրական միջոցառումներին, ակտիվ համագործակցում են ննջեցյալների հետ:


Փաստորեն ստացվում է, որ Հայաստանում փոխվել է ֆուտբոլի հանդեպ պետական նախկին քաղաքականությունը և կարիք է առաջացել այս ոլորտում ևս ներգրավել «երկրորդ էշելոնը»: Եվ եթե ընտրական գործընթացներում Նեմեց Ռուբոն հիմնվում է Ավանի, Լֆիկը՝ Մալաթիայի, Լիսկան՝ Սյունիքի ննջեցյալների ձայների վրա, ապա հայկական ֆուտբոլը կգործի ՀՀ ողջ տարածքում, քանզի այդ խաղը Հայաստանում սիրում են բոլորը, ֆուտբոլը համահայկական արժեք և նշանակություն ունի:


Խնդիրը պարունակում է նաև աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական ասպեկտներ: Քանի որ Հայաստանը խայտառակ և խայտառակություններ արտահանող խոշոր երկիր է, ապա, այս իմաստով, մեր կողմից առաջարկում ենք, որ Տիգրան Սարգսյանը, որի առաքելությունն այսօր խայտառակությունների արտահանումն է ԵՏՄ երկրներ, ընդլայնի իր գործունեության աշխարհագրությունը դեպի Եվրամիություն: Քանի որ Տիգրան Սարգսյանը չունի այդ կառույցում իշխանական լծակներ, ապա առաջարկում ենք, որ նա այդ հարցով զբաղվի (առայժմ) խորհրդատվական հիմունքներով: Օրինակ, նա կարող է Եվրամիության հանձնաժողովին առաջարկել` փորձի փոխանակման կարգով և հետագա ինտեգրման նպատակով, որ գերմանացի ֆուտբոլիստ-մարզիչ Յոահիմ Լյովը, որը 2006թ. Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է, համատեղի իր գործունեությունը նաև Բեռլինի թաղման բյուրոյի տնօրենի պաշտոնում: Վիսենտե դել Բոսկե Գոնսալեսին, որը 2008-ից գլխավորում է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, Տիգրան Սարգսյանը կարող է հանգիստ խղճով երաշխավորել որպես Իսպանիայի գլխավոր դագաղավաճառի, իսկ Անտոնիո Կոնտեն, որը ներկայումս մարզում է Իտալիայի հավաքականը, մեր կարծիքով՝ իրեն փայլուն կդրսևորեր Հռոմի գերեզմանատանը՝ որպես գերեզմանատեղի հատկացնող, կաշառքադրույքը նախապես համաձայնեցնելով Տիգրան Սարգսյանի կամ գոնե Վարուժան Սուքիասյանի հետ (մաքսիմալ շահույթ ապահովելու համար):


Հետգրություն


Իսկ եթե մի պահ լուրջ խորհենք այս խայտառակության շուրջ, ապա կզարմանանք հայ ժողովրդի միամտության վրա, որը դեռ հույսեր է կապում ֆուտբոլի հետ, մանկան պես ուրախանում է հազվադեպ հաջող խաղերի համար: Ի՞նչ ֆուտբոլի մասին է խոսքը, եթե ֆուտբոլով զբաղվողների հետաքրքրությունների շրջանակն իր մասշտաբով չի գերազանցում գերեզմանափորի մասշտաբը...






Դիտումների քանակ 13615


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Միջակություն վանեցյան արթուր. տապալող տղա

Միջակություն վանեցյան արթուր. տապալող տղա

Հոկտեմբերի 15, 2018


Էսօր ասում են, թե վանեցյան արթուրին չի կարելի մեղադրել մեր հավաքականի պարտության համար: Հավանաբար, նույն բանը կասեն 10-րդ պարտո...

վանեցյան արթուրը` ՀՖՖ ժամանակավոր նախագահ

վանեցյան արթուրը` ՀՖՖ ժամանակավոր նախագահ

Սեպտեմբերի 22, 2018


Փաշինյան Նիկոլն ամեն օր ապացուցում է, և միայն էշը կարող է դա հասկանալ, որ փաթաթած ունի ՀՀ օրենսդրությունն ու հանրային բարոյական...

Պատին են դեմ տվել

Պատին են դեմ տվել

Հուլիսի 20, 2018


Հայաստանյան ֆուտբոլային ակումբները մեկը մյուսի ետևից հանդես են գալիս հայտարարությամբ, որոնց հիմնական իմաստն այն է, որ եթե ֆուտբ...

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Վանեցյանն ինչո՞վ է լավագույնը

Հուլիսի 17, 2018


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր չարդարացրեց մարդկանց սպասելիքները` հայտարարելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Բայց կ...

Արտոնյալ դասալիքները

Արտոնյալ դասալիքները

Փետրվարի 7, 2018


Տարկետման իրավունքի դեմ համառ պայքար մղող կառավարությունն ու պաշտպանության նախարարությունը ամեն տարի ծառայությունից ազատվելու հ...

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Նեմեց Ռուբոն «Adidas»-ից խելացի է

Հունվարի 12, 2018


Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր հերթական ասուլիսն էր հրավիրել, որպեսզի հերթական անգամ ասեր,...

Սա էլ ձեզ արդար տարկետում

Սա էլ ձեզ արդար տարկետում

Նոյեմբերի 23, 2017


Ամբողջ երկիրը իրարանցման մեջ է տարկետման իրավունքի վերացման պատճառով, ցույցեր, դասադուլեր, հացադուլեր ու կլոր սեղաններ են անում...

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Ինչպես փրկել Նեմեց Ռուբոյին

Նոյեմբերի 10, 2017


Երեկ ֆուտբոլի Հայաստանի և Բելառուսի ազգային հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումն ինքնին սկանդալային ու աղմկահարույց ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Մեր նժդեհական պատասխանը ռուսներին

Հունիսի 21, 2016
1

Եթե իշխող կուսակցությունը Հայաստանում Հանրապետականն է, որի պաշտոնական գաղափարախոսությունը նժդեհականությունն է, ուրեմն երկրի բոլ...

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Սանդրո Բոտիչելին և հայկական ֆուտբոլը

Հունիսի 2, 2016


Մոտ օրերս մեկնարկելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը այդ առաջնությունում ներկայացված չէ: Հայաստանն, իհարկե, ունի ...

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Չեղած քաղաքի ֆուտբոլի թիմը ՈւԵՖԱ է գնում

Մայիսի 26, 2016
1

Մինչ Հայաստանի քաղաքական և ոչ այդքան քաղաքական շրջանակները քննարկում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության կամ ճանաչման նպատակահա...

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Ֆուտբոլից ավելի մեծ պարտություն

Մարտի 28, 2016


Օրերս Երևանի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականը ջախջախեց Ա...

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Նեմեց Ռուբոյի ֆուտբոլային պատերազմը

Մարտի 24, 2016


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գործերը վերջին շրջանում երբեք այնքան վատ չեն եղել, որքան հիմա: Բոլոր...

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Ալիկը՝ Չիլի, «Ուլիսը»՝ բանտ

Հունվարի 12, 2016


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արգենտինայում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով...

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Ինչո՞ւ Ռուբեն Հայրապետյանը սիրտ չունի

Հոկտեմբերի 15, 2015


Այն բանից հետո, երբ Հայաստան-Ալբանիա (0-3) խաղի մասին սերբական մամուլը սկանդալային տեղեկություն հրապարակեց, թե իբր Հայաստանի հա...

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Ուրիշ ի՞նչ կարող է ծախել Նեմեց Ռուբոն

Հոկտեմբերի 13, 2015


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի վերջին խայտառակ պարտություններից հետո երկրպագուների հայհոյանքների ու անեծքների տեղատարափի տակ խլա...

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Ֆուտբոլի՞ստ, թե՞ սրբիչի գող

Հուլիսի 25, 2015


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկությունում Գյումրիում կայացած «Շիրակ»-ԱԻԿ (Շվեդիա) հանդիպումը, ինչպես նաև մեր մարզիկների պարտութ...

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Պորտուգալացիները չեն ուզում տեսնել Նեմեց Ռուբոյի երեսը

Հունիսի 8, 2015


Հայ ֆուտբոլասերներին հունիսի 13-ին գրավիչ խաղ է սպասվում. իրենց ուժերն են չափելու Հայաստանի և Պորտուգալիայի ազգային հավաքականնե...

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Մայիսի 31, 2015


Մեր մեջ ասած՝ ամերիկացիները թքած ունեն ֆուտբոլի վրա, այնտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է դա, քանի որ իրենք իրենց ֆուտբոլն ունեն, ն...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ