Միջազգային խայտառակություն

«Պարմեզա՞ն», թե՞ պարտավորություններ ՆԱՏՕ գծով

Փետրվարի 7, 2016
«Պարմեզա՞ն», թե՞ պարտավորություններ ՆԱՏՕ գծով

Օսկան Քոչարյան

 


Միացյալ Նահանգներում, որն իրեն ամենահզոր տերությունն է կարծում բոլոր առումներով, ինչպես նաև իրեն համարում է լիբերալիզմի ու դեմոկրատիայի լուսատու, զարմանալի բաներ են կատարվում։ Դրանցից մեկը ԱՄՆ քաղաքացիների զանգվածային փախուստն է ԱՄՆ քաղաքացիությունից։ РБК-ն տեղեկացնում է, որ 2015-ը դարձավ երրորդ անընդմեջ տարին, որի արդյունքներով ռեկորդ է սահմանվել հրաժարումների գծով։ Պարբերականի ամերիկացի զրուցակիցը՝ իրավաբան Էնդրյու Միթչելը, նշել է, որ դա, թերևս, պայմանավորված է «ԱՄՆ հարկային օրենքների պահպանման հետ կապված հոգսերով և ծախսերով»: Փորձագետներն ասում են, թե նման միտումը կապված է ամերիկյան իշխանությունների՝ չգրանցված օֆշորային հաշիվների դեմ պայքարի կամպանիայի հետ։ Այն մեկնարկել է 2009թ., երբ շվեյցարական UBS AG բանկն ընդունեց, որ ԱՄՆ հարկատու համարվող իր հաճախորդներին հորդորում էր թաքցնել արտասահմանում իրենց միջոցները:


Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավաքել է մոտ $13,5 մլրդ հարկերի և տուգանքների տեսքով։ Այս կամպանիան բարդությունների պատճառ է դարձել մոտավորապես յոթ միլիոն ամերիկացիների համար, որոնք ապրում են արտասահմանում, ինչն էլ նրանցից ոմանց հարկադրել է ԱՄՆ-ի հետ կապերը խզելու որոշում ընդունել։


Քաղաքացիությունից հրաժարվելու համաճարակի ևս մեկ պատճառ է FATCA օրենքը, որը գործում է 2015թ. մարտից և արտասահմանյան բանկերին պարտավորեցնում է ԱՄՆ հարկային ծառայությանը տրամադրել տեղեկություններ իրենց ամերիկացի հաճախորդների հաշիվների մասին։ Այդ տեղեկությունները տրամադրելուց հրաժարվելու դեպքում վարկային կազմակերպություններից կպահվի հարկ մի շարք վճարումների 30%-ի չափով։ FATCA-ին հետևել պարտավորվել է արդեն ավելի քան 180 հազար բանկ։


Եվ այսպես, ի՞նչ կարող ենք եզրակացնել այսքան հուզիչ ինֆորմացիայի հիման վրա։ Հետևյալը։


ԱՄՆ-ը, իրոք, լիբերալ պետություն է, իսկ լիբերալիզմն ինքնին վատ բան չէ, միայն թե նկատելիորեն փոխվել է դրա էությունն արևմտյան երկրներում։ Օրինակ, եթե Կանտն ասում էր, որ լիբերալիզմը գերագույն բարիք է, անսահման ազատություն՝ սահմանափակված միայն ուրիշների ազատությամբ, ապա այսօր Լուսավորության դարաշրջանի լիբերալիզմը այլանդակ հատկանիշներ է ձեռք բերել։ Լիբերալիզմը Ատլանտիկայի երկու կողմում ապրող արևմտյան շարքային քաղաքացու ընկալմամբ՝ սպառման անսահման ազատությունն է, որը ոչնչով չի սահմանափակվում, ներառյալ բարոյականությունն ու քաղաքացիականությունը։ Քանզի լիբերալներն այսօր ասում են. անհատն է տիեզերքի կենտրոնը, նրա ազատություններն ու իրավունքները սրբազան են, և նոր անհատից հետո, իր սրբազան ազատություններով և իրավունքներով, գալիս է հասարակության և պետության հերթը: Այնպես, ինչպես ռուս հայտնի լիբերալուհի և Պուտինի ռեժիմի հակառակորդ Քսենիա Սոբչակն էր վրդովվում, որ այսուհետ Ղրիմի պատճառով «Պարմեզան» չի ուտում և պատրաստ է փոխանակել արևմտյան համադամ խորտիկների սպառման հնարավորությունը Ղրիմի և Նովոռոսիայի հետ, ճիշտ այդպես էլ ամերիկացիները պատրաստ են հրաժարվել սեփական պետությունից՝ հանուն հարկային բեռի մի ինչ-որ մասից ազատվելու։ Ամերիկացին ու եվրոպացին մեծ հաշվով թքած ունեն գաղափարախոսության և ցանկացած գաղափարի վրա, ազգային գաղափարը նրանց համար անձնական հարմարավետությունն է ու ամեն ինչի սպառման անսահմանափակ ազատությունը։ Իսկ երբ պետությունը դիմում է սպառման ազատությունն ու հնարավորությունը սահմանափակող հարկերի բարձրացմանը, ամերիկացին և եվրոպացին զայրանում են. նրանք արդեն թքած ունեն հայրենիքի վրա, նրանք մոռանում են հայրենասիրության մասին և, բնականաբար, հանձնում են անձնագրերը։ Նշենք, որ մինչև հիմա Հայաստանում, որը տառապում է բավական կոռումպացված հարկային համակարգից և պլուտոկրատական պետությանը բնորոշ այլ ստորություններից, դեռևս ոչ մեկի խելքին չի փչել հանձնել անձնագիրը՝ հանուն ինչ-որ հարկային կամ սպառողական բարելավման: Նման բանի մասին չենք լսել նաև Ռուսաստանում, այլ երկրներում նույնպես, որտեղ պարարտ հող չի ստեղծվել արևմտյան լիբերալիզմի բարգավաճման համար։


Այժմ՝ գլխավորի մասին։


Կուզենայի մտորել ՆԱՏՕ ահեղ բլոկի զորության, Միացյալ Նահանգների հզորության և ՆԱՏՕ գծով բոլոր՝ առանց բացառության, դաշնակիցներին պաշտպանելու նրա պատրաստակամության մասին։ Սկզբում հիշենք եվրոպական հարցումների մասին, որոնց համաձայն՝ եվրոպացիների գրեթե չնչին մասն է համաձայն, որպեսզի իրենց երկիրը պատերազմի մեջ մտնի ինչ-որ մեկի հետ՝ հանուն գործընկերային պարտավորությունների պահպանման։ Եվ նման արդյունքները մեզ չեն զարմացնում, ավելին, մեզ կզարմացներ եվրոպացիների հակառակ կարծիքը։ Դե, ինչպե՞ս կարող է մարդը կռվել հանուն ՆԱՏՕ գծով գործընկերոջ, եթե ցանկացած պահի նա կարող է հրաժարվել սեփական հայրենիքի քաղաքացիությունից, հենց որ նրան ասեն, թե «Պարմեզանի« համար հարկավոր է մի փոքր ավելի վճարել կամ հրաժարվել դրանից։


Այսպիսով, Ամերիկայի և ՆԱՏՕ հզորությունն ընդամենն առասպել է։ Լավագույն դեպքում դրանք պիտանի են Իրաքում, Լիբիայում, Սիրիայում և նման երկրներում, բայց ոչ երբեք լուրջ հակառակորդի դեմ պատերազմ վարելու համար: Պետք է գիտակցել, որ ինչքան էլ կատարյալ լինի զենքը, այն կառավարում է մարդը, որի համար «Պարմեզանը» և անձնական հարմարավետությունը միշտ ավելի թանկ են, քան պատերազմը հանուն գաղափարի, հանուն հայրենիքի ու մնացած բաների։ Հիշենք աշխարհում «ուժեղագույն», բայց տակները լցրած և ծնկի իջած ամերիկացի ծովային հետևակներին, որոնց բռնել էին Իրանի մերձափնյա պահպանության ծառայողները, և շատ բան կհասկանանք։ Ավելի ողորմելի տեսարան անհնար էր պատկերացնել։


Այսպիսով, գործերն արևմտյան կիսագնդում մեզ համար վատ չեն ընթանում, Եվրոպայում անհամեմատ ավելի լավ է։ Սպառման պաշտամունքի վրա հենված հասարակությունները երկար չեն ձգի, և դա երջանկություն կլինի երկրագնդի բոլոր ժողովուրդների համար, բացի անգլոսաքսերից ու նրանց վասալներից։ Տեսնենք, թե երբ նրանք վերջապես պատմական թոշակի կանցնեն ու աշխարհը կազատեն այն տառապանքներից, որոնք սկսվել են դեռ XVIII հարյուրամյակից։






Դիտումների քանակ 529086


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

ՆԱՏՕ-ն վերիմաստավորում է պատմությունն իր շահերին համապատասխան

Ապրիլի 4, 2019


ՆԱՏՕ-ն տոնում է իր հոբելյանը՝ լրացել է նրա 70 տարին։ Այս երջանիկ առիթով Վաշինգտոնում ճոխ նշում են կլոր տարեթիվը։ Այստեղ են եկել...

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

ՆԱՏՕ զորավարժությունները Վրաստանում. վրացական էլիտայի մահացու վտանգավոր ուղեգիծը

Մարտի 19, 2019


«ՆԱՏՕ-Վրաստան 2019» հրամանատարաշտաբային զորավարժությունները պաշտոնապես բացվել են։ Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել պաշտ...

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հայաստանում ռուս զինվորականների վայրագությունների առիթով

Հունվարի 6, 2019


Սովորաբար ամերիկյան զինվորականներն արտասահմանում զբաղվում են այս կամ այն աստիճանի ծանրության գազանություններով, նրանց վարքագիծը...

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

ՆԱՏՕ ռազմական օդանավակայան Վրաստանում. ուրախանա՞նք, թե՞ տխրենք

Նոյեմբերի 17, 2018


Վրաստանի անկախության ձեռքբերման առաջին իսկ օրից պարբերաբար իրար հաջորդող նրա իշխող էլիտաները միավորվեցին մեկ ընդհանուր գծի՝ արև...

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Երբ գառը վազում է գայլի մոտ…

Հուլիսի 31, 2018


ՀՀ ԱԳՆ-ն հաղորդում է, որ Թրամփ-Փաշինյան հանդիպման կազմակերպման աշխատանքներ են տարվում: Եթե հանդիպում են կազմակերպում, ապա ինչ-ո...

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Վրաց ստեղծագործ մտավորականությունն իր ժողովրդի հետ է

Մարտի 6, 2018


Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Յան Քելին քանիցս մերթ թեթև ակնարկել, մերթ բաց տեքստով կոչ է արել Վրաստանի քաղաքական էլիտայ...

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Հայաստանը` «ռազմական» սկանդալի ակունքներում

Փետրվարի 2, 2018


Տեղեկությունն այն մասին, թե մայիսի 14-ից 25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, ո...

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Ինչի՞ է պատրաստվում Ալիևը

Նոյեմբերի 24, 2017


Մեզ համար առհասարակ երջանկություն կլիներ Ադրբեջանի կողմից իր ապագայի արևմտյան ուղղության ընտրությունը, քանի որ այդ պարագայում Ա...

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Երեկվա դահիճը այսօր փրկիչ է

Ապրիլի 29, 2017


Չեռնոգորիայի պառլամենտը որոշում է կայացրել երկրի` ՆԱՏՕ-ին անդամակցության օգտին: Այս որոշման առթիվ այդ երկրի նախագահ Ֆիլիպ Վույա...

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Հլու կամակատարի խոստովանությունը (առանց մեկնաբանությունների)

Սեպտեմբերի 21, 2016


Չէի հասցրել սեղան նստել, երբ Վլադիմիր Պուտինն ինձ ասաց, որ ՆԱՏՕ-ն, որն այն ժամանակ ես գլխավորում էի, այլևս ոչ մի նպատակ չունի, ...

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Գագիկ Մելիքյան. Հա՞վ, «կոմպլեմենտարի՞ստ», թե՞ ծպտյալ Հայրիկյան

Հուլիսի 11, 2016


Եթե Գագիկ Մելիքյանն անկեղծ է խոսում և իրոք հավատում է իր ասածին, ուրեմն պետք է եզրակացնել, որ նա, մեղմ ասած, հավ է կյանքում ու ...

ՆԱՏՕ և Ռուսաստանի դիմակայությունը շանս է Ղարաբաղը վերադարձնելու համար

ՆԱՏՕ և Ռուսաստանի դիմակայությունը շանս է Ղարաբաղը վերադարձնելու համար

Մայիսի 30, 2016


Բաքվում չափազանց ուրախ են Ռուսաստանի և ՆԱՏՕ հարաբերությունների սրացման առիթով։ Ինչպես թվում է հարևաններին, պատերազմը Ռուսաստանի...

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Ղարաբաղն ընտրեց արևմտյան ուղին

Մայիսի 28, 2016
1

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շարունակում է աշխատել, սակայն փոփոխությունները բոլորովին այլ են...

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Ինչո՞ւ է Վրաստանը գիտակցաբար կրճատում իր տարածությունը

Մայիսի 11, 2016


Եթե հարևանները երջանիկ են, ապա մենք պետք է ուրախանանք։ Միայն թե չենք հասկանում՝ վրացին ինչի՞ համար է ուրախանում։ Քանզի ՆԱՏՕ-ի հ...

Լատվիան կփրկի աշխարհը

Լատվիան կփրկի աշխարհը

Հունվարի 14, 2016


Միջազգային ահաբեկչության դեմ պայքարը ոչ մի գնով էական հաջողությունների չի հասնում: Այս տխուր իրողությունն ըստ արժանվույն գնահատ...

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգձգում է սիրիական հակամարտությունը

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար. Ռուսաստանը ձգձգում է սիրիական հակամարտությունը

Հոկտեմբերի 12, 2015


ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը մեղադրել է Ռուսաստանին սիրիական հակամարտությունը ձգձգելու մեջ։ Պաշտոնական Դամասկոսին Մոսկվայի կողմից ցո...

Հակաահաբեկչական գործողությունը «չաշխատեց». Կիևը և ՆԱՏՕ-ն Դոնբասի համար միջուկային աղետ են պատրաստում

Հակաահաբեկչական գործողությունը «չաշխատեց». Կիևը և ՆԱՏՕ-ն Դոնբասի համար միջուկային աղետ են պատրաստում

Հուլիսի 8, 2015


Դոնբասն ուզում են վերածել երկրորդ Չեռնոբիլի։ Շրջափակում, ռմբակոծություններ, խաղաղ բնակիչների անարգանք, տեղի բնակչության ցեղասպա...

Ուկրաինական գերտերությունը սպառնում է ՆԱՏՕ-ին

Ուկրաինական գերտերությունը սպառնում է ՆԱՏՕ-ին

Ապրիլի 17, 2015


Եթե Կիևը ՆԱՏՕ-ից անվտանգության երաշխիքներ չստանա, ապա կդիտարկի այլ կառույցներին մասնակցության տարբերակներ, ասել է Ուկրաինայի ԱԳ...

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունաստանը փլուզում է ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը

Հունվարի 27, 2015
1

Մինչ Եվրոպայում և ԱՄՆ-ում հաշվում են պատժամիջոցներից Ռուսաստանի կրած վնասները, կառուցում արդեն գոյություն չունեցող Ուկրաինան պո...

Ափալթափալ Ապաթուրայն էր եկել

Ափալթափալ Ապաթուրայն էր եկել

Հունվարի 16, 2015
2

ՆԱՏՕ-ն ինչու՞ հանկարծ հիշեց մեր գոյությունը, այն էլ հատկապես այս օրերին: Հենց որ Գյումրիում հնչեցին կրակոցները, հենց որ մարդկայ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը