Տիեզերական խայտառակություն

ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

Փետրվարի 5, 2016
ԱՄՆ-ը մահացու վտանգավոր է աշխարհի ժողովուրդների համար

Քոչար Օսկանյան


Աշխարհում զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում։ Զարմանալի են ոչ թե պատերազմը Սիրիայում և «արաբական գարունն» առհասարակ, ոչ թե քաոսը Մերձավոր Արևելքում, ոչ թե ամերիկացիների ստեղծած ահաբեկչական կազմակերպությունները և ուկրաինական դրաման, այլ այն, որ համաշխարհային հանրային կարծիքը և աշխարհի երկրների կառավարությունները չեն խոսում համաշխարհային բոլոր ողբերգությունների իսկական մեղավորի՝ ԱՄՆ-ի մասին և գրեթե ոչինչ չեն ձեռնարկում նրան սանձելու համար։ Իսկապե՞ս այդքան վտանգավոր է Միացյալ Նահանգները երկրագնդի համար, արժե՞ արդյոք դեմոնացնել այդ պետությունը։


Պետք է խոստովանել, որ ԱՄՆ-ը Երկիր մոլորակի վրա երբևէ գոյություն ունեցող ամենապրագմատիկ տերությունն է։ Եվ այսօր իրենց պատմական զարգացման գործընթացում ամերիկացիները մտել են մի փուլ, երբ ԱՄՆ պահպանումը որպես տերություն պահանջում է ունենալ հեգեմոնիա, իսկ հեգեմոնիան արդեն գրեթե անհնար է առանց համատարած քաոսի աշխարհում։ Հետևաբար, ամերիկացիները պարզապես պարտավոր են զբաղվել քաոսի սերմանմամբ՝ հանուն ինքնապահպանման։ Իսկ ինչո՞ւ է ամերիկացիներին հեգեմոնիա անհրաժեշտ, որն էլ, իր հերթին, անհնար է առանց քաոսի։


Եղել է ժամանակ, երբ ԱՄՆ-ը արտադրում էր համաշխարհային ՀՆԱ-ի և արդյունաբերական արտադրանքի ավելի քան կեսը։ Այսօր ամերիկյան ամբողջ համախառն արդյունքի տեսակարար կշիռը կազմում է համաշխարհայինի 20 տոկոսը։ Մի քանի տասնամյակում աճել են այնպիսի տնտեսական տերություններ, ինչպիսին են Չինաստանը, Սինգապուրը, Հարավային Կորեան։ Այսօր ամերիկյան տնտեսությունն անգամ առաջինը չէ աշխարհում, ավելին՝ շուտով Չինաստանը կսկսի զբաղվել սեփական հեգեմոնիայի հարցերով։ Իսկ դա տեղի կունենա ամենաբնական ճանապարհով. ԱՄՆ-ը համաշխարհային մեծ տերություն դարձավ այն բանից հետո, երբ նրա ներքին տնտեսական հզորությունը վերաճեց ռազմաքաղաքական էքսպանսիայի՝ ողջ երկրագնդի մասշտաբով, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և անշուշտ, նույնը տեղի կունենա նաև Չինաստանի պարագայում։ Այսպիսով, տարեցտարի կրճատվում է ԱՄՆ տեսակարար կշիռը համաշխարհային տնտեսությունում, գիտատեխնիկական առաջընթացում, և ասպարեզ են դուրս գալիս այլ տերություններ։ Հետևաբար, ամերիկյան էլիտաների համար ռազմավարական է դառնում համաշխարհային նոր տերությունների, առաջին հերթին՝ Չինաստանի զարգացումը զսպելու հարցը։


Ռուսաստանն առայժմ միակ տերությունն է, որը պահպանում է ռազմական հավասարությունն ԱՄՆ-ի հետ, և այդ հանգամանքը գլոբալ խնդիր է հանդիսանում ամերիկացիների համար, մանավանդ վերջին տարիներին, երբ Ռուսաստանը վերջնականապես վերադարձել է զարգացման սեփական ուղի։ Բայց սարերի հետևում չէ նաև հավասարությունը Չինաստանի հետ, իսկ դա արդեն սպանիչ է ԱՄՆ-ի համար, քանի որ ռազմական հավասարությունը տնտեսապես ավելի ուժեղ տերության հետ Միացյալ Նահանգները կվերածի երկրորդական պետության՝ համաշխարհային գործերում բավական թույլ ձայնով։ Եվ եթե օրինաչափ բնական զարգացումն անխուսափելիորեն ԱՄՆ-ին հանգեցնի այդքան տխուր արդյունքի, ապա, իհարկե, ամերիկացիներն ամբողջ ուժով կփորձեն խոչընդոտել այդ բնական ու օրինաչափ զարգացմանը։ Իսկ բարդակն աշխարհում ամերիկացիների՝ բնական զարգացմանը հակազդելու արդյունքն է։


Սկզբում հորինվեց Մաղրիբից մինչև Ինդոնեզիա «կառավարելի քաոսի» հայեցակարգը։ Դրա իրագործումն սկսվեց «արաբական գարունով», «Իսլամական պետության» ստեղծմամբ։ Հետո սկսվեց ճգնաժամը փախստականների հետ կապված, որը, բնականաբար, չէր կարելի չգուշակել։ Թեմայից շեղվելով նշենք, որ ամերիկացիներին, գուցե, պետք էլ չէ քաոսը Եվրոպայում, բայց միանշանակ է, որ նրանց նաև ուժեղ Եվրամիություն հարկավոր չէ. Եվրամիությունը նրանց հետաքրքիր է որպես սպառման վիթխարի շուկա՝ 500 միլիոն մարդ բնակչությամբ։ Բայց հանճարեղ օպերացիան, որ մտահղացվել էր Ռուսաստանի և Չինաստանի սահմանների ամբողջ երկայնքում մղձավանջ հաստատելու նպատակով, սկսեց խափանում տալ՝ անգամ Աֆղանստան չհասնելով, ինչին հետևելու էր հակամարտությանը ՀԱՊԿ երկրների ներքաշումը. Ռուսաստանի միջամտությունը սիրիական հակամարտությանը գրեթե թաղեց ամերիկացիների ռազմավարությունը, և հիմա, հայտնվելով լուզերի վիճակում, ամերիկյան վարչակազմը տենդագին փրկության տարբերակներ է փնտրում՝ Ռուսաստանի հետ բացահայտ կոնֆլիկտի մեջ տարածաշրջանային իր վասալներին ներքաշելու միջոցով։ Սկզբի համար Օբաման հանձնարարեց վերացնել ռուսական Սու-24-ը. այսօր արդեն խոսվում է Սիրիա սաուդյան և թուրքական ցամաքային զորքերի ներխուժման մասին։ Այն անպայման տեղի կունենա, միայն թե Ռուսաստանի պատասխան արձագանքն այսօր հնարավոր չի թվում կանխատեսել։


Իհարկե, այդ արձագանքը կտրուկ կլինի, իսկ թուրքերին և սաուդցիներին սիրիական հողում ոչնչացնել Ռուսաստանին որևէ մեկը դժվար թե արգելի։ Հետո ամերիկացիները կարող են դիմել Բոսֆորը փակելուն, իսկ դա արդեն հարցականի տակ կդնի հենց Թուրքիայի գոյությունը։ Հիշեցնենք, որ 1970-ականների վերջին ամերիկյան վարչակազմն արդեն փորձել էր փակել Բոսֆորն ու Դարդանելը խորհրդային նավատորմի առջև, բայց այդ գաղափարից հրաժարվեց այն բանից հետո, երբ Սպիտակ տանը կազմակերպված կոկտեյլային ընդունելության ժամանակ ԽՍՀՄ ԱԳՆ ղեկավար Անդրեյ Գրոմիկոն ասաց, որ «Սևծովյան նավատորմի երկու համազարկը նոր նեղուցներ կբացի, միայն ափսոս, որ Ստամբուլ քաղաքն այլևս չի լինի»։ Այսպիսով, հանուն «կառավարելի քաոսի» փրկության ամերիկացիները կդիմեն ամեն ինչի, ընդ որում՝ իրենց քայլերի հետևանքները հազիվ թե կհուզեն նրանց, որովհետև կոնֆլիկտի հրդեհը կկլանի ում ասես, բայց ոչ իրենց. նրանց պետք է փրկվել, և հանուն սեփական փրկության այդ պետությունը պատրաստ է ամեն ինչի։


Ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգները վտանգ է ներկայացնում աշխարհի բոլոր ժողովուրդների համար, բացի անգլոսաքսոնական պետություններից։ Իսկ ի՞նչ են հակադրում աշխարհի ժողովուրդներն այդ գլոբալ սպառնալիքին։ Այսօրվա դրությամբ համաշխարհային հանրության արձագանքը համարժեք չէ այդ սպառնալիքին։ Բայց գլխավորն այն է, որ սառույցը շարժվել է. Ռուսաստանը հասկանալ է տվել, որ ի վիճակի է կասեցնել ամերիկյան գլոբալ նախագիծը։ Անշուշտ, տեսանելի ապագայում Ռուսաստանին կմիանա Չինաստանը, իսկ առաջիկա ընտրությունները Եվրոպայի առանցքային երկրներում արմատապես կփոխեն քաղաքական լանդշաֆտը, ինչից հետո եվրոպացիներն ամերիկացիներին կասեն, որ իրենց զզվեցրել են միգրանտները Մերձավոր Արևելքից և Կենտրոնական Ասիայից, որոնք իրենց երկրներից փախչում են միայն այն պատճառով, որ ամերիկացիները, պարզվում է, զբաղվում են իրենց նախագծի իրագործմամբ։


Հուսանք, որ բանականությունը կհաղթանակի համաշխարհային գործերում, և Միացյալ Նահանգների հայտնվելը համաշխարհային տերությունների գերեզմանատանը մարդկության համար աղետալի հետևանքներ չի ունենա։ Դրա համար հարկավոր է ուժեղ, պրագմատիկ պետությունների հակաամերիկյան կոալիցիա, որոնք իրենք կհոգան իրենց ճակատագիրը և կընդունեն միակ ճիշտ որոշումները։






Դիտումների քանակ 29753


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Քրիստոնեությունն ԱՄՆ-ում վախեցնող ձևեր է ընդունել

Սեպտեմբերի 7, 2018


«Մշակութային պատերազմը» տանուլ է տրված, սպիտակ քրիստոնյաները դուրս են մղվում, ծխականների թիվն անշեղորեն նվազում է։ Այսպիսին են ...

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

ԱՄՆ-ը անհանգիստ է, մենք էլ ենք անհանգիստ

Ապրիլի 18, 2018


Երկու գերտերությունները` Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, արձագանքել են Հայաստանում կատարվող դեպքերին: Մոսկվան ասել է, որ Կրեմ...

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ամերիկացի գեներալը Թրամփին՝ ձայններդ կտրեք և ասացեք՝ ո՞ւմ ռմբակոծենք

Ապրիլի 13, 2018


Տեղեկացվում է, որ Դոնալդ Թրամփի անկապ խոսքի 20-րդ րոպեին, երբ ասում էր, թե որը պետք է լինի հաջորդ քայլը Սիրիայում, ամերիկացի գ...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Ամերիկան սեռափոխվում է

Ամերիկան սեռափոխվում է

Մարտի 5, 2018


Ամերիկյան լրատվամիջոցները հաճույքով շեփորում են իրենց երկրում ազատության նոր ձեռքբերումների մասին: Տեղեկացվում է, որ ԱՄՆ Դելավե...

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Այդ ինչպե՞ս են որոնում, որ չեն գտնում

Մարտի 2, 2018


Հաղորդավարուհի Դինա Ակոպովնայի, նույն ինքը` Դիանա Գրիգորյանի պատմության մասին արդեն շատերն են տեղյակ: Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ ա...

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Վաշինգտոնը Ադրբեջանի պատմական տարածք է

Փետրվարի 27, 2018


Երբ փետրվարի 8-ին՝ ելույթ ունենալով Ադրբեջանում, իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության համագումարում՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալ...

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

ԱՄՆ հետախուզությունն ասում է հանրահայտը

Փետրվարի 17, 2018


ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակեց իր հերթական զեկույցը, և այնտեղ խոսվում է նաև հայ-ադրբեջանական ռազմա...

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Անբարոյականություն ամերիկյան ձևով

Հունվարի 30, 2018


Շատերն արդարացիորեն կարծում են, որ անբարոյականությունն անբարոյականություն է, որտեղ էլ որ այն լինի, ինչպես որ տուզն է տուզ նաև Ա...

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Ասում և ապացուցում են ամերիկացիները. Դոնալդ Թրամփը տխմար է և դեգեներատ

Հունվարի 14, 2018


Թրամփը դժգոհ է եղել նրանց սարքած ալիքից և տրտնջացել, որ այն «ձանձրալի է», քանի որ «գորիլաները չեն կռվում»։ Աշխատակիցները կտրել-...

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Ո՞րն է ցավալի` ռուսի՞, թե՞ ամերիկացու վիրավորանքը

Հունվարի 11, 2018


Ամերիկյան The Daily Show հաղորդման վարող, երգիծաբան Թրևոր Նոյը նախագահ Թրամփին քննադատելիս համեմատական է անցկացրել և հայերի մաս...

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Ե՛վ սպանել, և՛ փրկել ահաբեկիչներին

Դեկտեմբերի 29, 2017


Միացյալ Նահանգներն ամբողջ աշխարհում պայքարում է ահաբեկչության դեմ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ը նույ...

Ծախու և չծախվող Հայաստան

Ծախու և չծախվող Հայաստան

Դեկտեմբերի 22, 2017


Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև ընդունեց, որով մերժեց Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը: Բա...

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Ամերիկացիները մեկուսացման մեջ են (ավելի ճիշտ՝ տակները լցրել են)

Դեկտեմբերի 22, 2017


Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի միակ ու անբաժանելի մայրաքաղաքը՝ դրանով իսկ հերթական անգամ անարգելով միջազգ...

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Գոլոդոմորը՝ Ռուսաստանին մեծ տերության կարգավիճակից զրկելու միջոց

Նոյեմբերի 18, 2017


Նկատենք, որ ԱՄՆ կոնգրեսը այդպես էլ չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որն անվիճելի պատմական փաստ է, բայց, ահա, ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Պուտինն արհամարհում է ամերիկյան «խուլիգաններին»

Սեպտեմբերի 7, 2017


Ռուսական քաղաքականությունն ԱՄՆ-ի հանդեպ այսօր հենվում է մի հետաքրքիր գծի վրա, որն ինքը՝ Պուտինն անգամ չի փորձում թաքցնել։ Այն մ...

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

ԱՄՆ-ը ափիոնային պատերազմներ է սկսում Եվրոպայում

Հուլիսի 31, 2017


Կատարվե՛ց։ Ամերիկյան իսթեբլիշմենթը հասավ իր ուզածին՝ մի կրակոցով խփեց և՛ իր նախագահին, և՛ Ռուսաստանի առաջնորդին (ինչպես իրեն է ...

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Ամերիկյան եսակենտրոնության և եսասիրության արդեն անտեղի դրսևորումների առիթով

Հունիսի 17, 2017


Ռուսաստանյան օդադիեզերական ուժերի կողմից պրն ալ-Բաղդադիի (որը խալիֆ էր աշխատում այսպես կոչված «Իսլամական պետությունում») վերացո...

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Ամերիկյան միլիոնանոց ներդրումները սկսվել են

Հունիսի 8, 2017


Շուրջ երկու շաբաթ առաջ «Կոնտուր Գլոբալ» ընկերության նախաձեռնած համաժողովի ժամանակ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

Նիկոլը Փարիզում
Սեպտեմբերի 14, 2018


Նիկոլը Փարիզում

Փաշինյանը կատաղել է
Սեպտեմբերի 17, 2018


Փաշինյանը կատաղել է

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ