Սովորական խայտառակություն

Արմանը պարապ էր, գործ տվեցին

Փետրվարի 3, 2016
Արմանը պարապ էր, գործ տվեցին

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի որոշմամբ այսօր «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն է նշանակվել Արման Սաղաթելյանը՝ իր նշանակմամբ ամենևին չզարմացնելով մրցույթի արդյունքներին սպասողներին: Եվ զարմանալու առանձնապես լուրջ հիմքեր էլ չկան: Այս տղան վաղուց է սովոր առանց ջանքերի գրավել աթոռներ, որոնց համար շատերն են փորձում ազնվորեն պայքարել: Այլ խնդիր է, թե ինչ է անում նա՝ ժամանակ առ ժամանակ իր նստատեղը փոխելիս:


Մոտ երեք տարի՝ 2013 -2015թթ. նա նստեց նախագահականում իբրև ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: Գոնե ձևի համար մեկ հատի բրիֆինգ չանցկացրեց, ինչով սովորաբար ամեն շաբաթ զբաղված են աշխարհի բոլոր խոսնակները: Ուղղակի նստեց, ձայն-ծպտուն չհանեց, վայելեց տեղը, իսկ մի գեղեցիկ օր հայտարարեց, թե հոգնել է այդ աշխատանքից և պատրաստվում է ուժերը փորձել գործարար աշխարհում: Անմիջապես ասենք, որ ձևակերպումն անհամեստոեն գունազարդված էր: Գործ բառը խորթ է Սաղաթելյանին: Իրականության մեջ նրան սարսափելի հրապուրել էր մեկ այլ հեռանկար՝ թռչել օվկիանոսից այն կողմ, հանգրվանել Միացյալ Նահանգներում, զբաղեցնել իրեն խոստացված հերթական եկամտաբեր պաշտոնը՝ լինել «Արմենիա TV»-ի Լոս Անջելեսի գրասենյակի ղեկավար և ապրել այնտեղ՝ շառ ու փորձանքից հետո:


Բայց արի ու տես, որ բախտը չար կատակ խաղաց նրա հետ: Ինչպես կասեին մեր խոպանչիները, դրսի գործերը չստացվեցին, ու նա ստիպված վերադարձավ «ներս»: Վերադարձավ և պարապ չմնալու համար պահանջեց մի նոր զբաղմունք: Հենց դա էլ այսօր հանձնեցին Արման Սաղաթելյանի տնօրինությանը:


Այն, որ Հանրային ռադիոյին դժվար օրեր են սպասում, արդեն ակնհայտ է: Ողջ կյանքում միայն КВН-շիկ եղած Արմանը լուրջ խաղերի սովոր չէ: Փոխարենը կարող է դրա հրաշալի իմիտացիա ստեղծել: Օրինակ, երբ ժամանակին նա բեմերից ու հեռուստաէկրանից զվարճացնում էր մարդկանց, հետագայում այդ բոլորը շատ գեղեցիկ ձևով սրբագրեց և սրբագրածի դիմաց պարգևատրվեց «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով: Ու եթե այս տրամաբանությունը պահպանվի, ապա չզարմանաք, եթե Արմանն առաջիկայում դառնա ազգային հերոս:






Դիտումների քանակ 7606


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Խոսքի ազատության համար պայքարողները չեն սիրում խոսքի ազատություն

Հունվարի 9, 2019


Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավորներ Արման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հ...

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Որո՞նք են Արման Սաղաթելյանի սրտի ուզածն ու բուն նպատակը ՀՀ ԱԺ-ում

Հունիսի 5, 2017


ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում մի ընդարձակ գրառում է կատարել իրեն մտահոգող հարցի շուրջ: Պարզվում է,...

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Ինչքա՞ն վնաս կհասցնի նախագահին նրա նոր խոսնակը

Հուլիսի 20, 2015


Նախագահ Սարգսյանը հերթական անհասկանալի կադրային նշանակումն է արել. ՀՀ ղեկավարի մամլո քարտուղար է նշանակվել ԱԱԾ մայոր Վլադիմր Հա...

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

КВН-շիկն իր խաղը խաղաց ու գնաց

Հուլիսի 18, 2015
3

Նրանից ոչ մի միտք չլսեցինք, իսկ երբ նրա խոսքն անհրաժեշտ էր դառնում, ապա այդ պարտավորությունն իր վրա վերցնում էր Ռուսաստանի նախա...

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Դժբախտ երկրի դժբախտ նախագահ Սարգսյան

Հունիսի 24, 2015
4

Փաստն այն է, որ Հայաստանում տեղի ունեցող պրոցեսի մասին խոսում և մեկնաբանում է Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչը, բայց զարմանալ...

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Խոսնակների համաճարակ. լո՞ւծ, թե՞ ավելի լուրջ երևույթ

Ապրիլի 2, 2015


Հայաստանում նոր մոդա է ընկել, ավելի ճիշտ` այնքան էլ նոր չէ, սակայն մոդան արդեն ձանձրացնում է: Խոսքը խոսնակների մոդայի մասին է: ...

Голод не тетка
07.12.2018 | 12:44


Голод не тетка

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ