Տիեզերական խայտառակություն

Քեմերոնի և Օբամայի ցուգցվանգը

Հունվարի 29, 2016
Քեմերոնի և Օբամայի ցուգցվանգը

Օսկան Քոչարյան


ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Ադամ Շուբինի հայտարարությունը Ռուսաստանի նախագահի կոռումպացվածության մասին արտահայտում է Սպիտակ տան դիրքորոշումը, ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Էռնեստը, տեղեկացնում է РБК–ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ ֆիննախի աշխատակից Ադամ Շուբինը, որը գերատեսչությունում ղեկավարում է Կրեմլի պատժամիջոցների հարցերը, Պուտինին մեղադրել է կոռումպացված լինելու մեջ։ «Մենք տեսել ենք, թե ինչպես է նա (Պուտինը) հարստացնում իր ընկերներին, մերձավոր դաշնակիցներին, և բացառում է նրանց, ովքեր իր ընկերների շարքում չեն և պետական պաշտոններ չեն զբաղեցնում։ Լինի դա Ռուսաստանի էներգետիկ հարստությունը, լինեն դրանք պետական այլ պայմանագրեր՝ նա դրանք վերաուղղորդում է նրանց, ովքեր, իր կարծիքով, կծառայեն իրեն, և (այդ ակտիվներից) հեռացնում է նրանց, որոնց հանդեպ կասկածներ ունի։ Ինձ համար դա կոռուպցիա է»,- ասել է Շուբինը Պուտինի մասին BBC-ի ֆիլմի համար հարցազրույցում։


Եվ այսպես, Սպիտակ տունը՝ անգլոսաքսոնական մաֆիայի գլխավորությամբ, հերթական գրոհն է սկսում Վլադիմիր Պուտինի դեմ՝ այս անգամ մի փոքր անսովոր անկյունից։ Եվ այսպես, ինչի՞ են ուզում հասնել ամերիկացիները։


Քանիցս ասել ենք, և դա բոլորին է հայտնի, որ Ռուսաստանը խրվել-մնացել է ԱՄՆ կոկորդում։ Աշխարհում հեգեմոնիան պահելու համար նրան միայն քաոս է հարկավոր երկրագնդում, և այսօրվա դրությամբ միայն Ռուսաստանն է կանգնած նրանց ճանապարհին։ Ռուսաստանը թույլ չտվեց, որ ամերիկացիները կուլ տան Ուկրաինան և բազաներ դնեն Սևաստոպոլում, Ռուսաստանը թույլ չտվեց ամերիկացիներին ԻԼԻՊ-ի միջոցով հեռացնել Ասադին, վերցնել Դամասկոսն ու Բաղդադը, պատերազմը տեղափոխել Լիբանան և Իրան, իսկ հետո արդեն՝ հետխորհրդային տարածք։ Եվ Բարաք Օբաման հայտնվեց ցուգցվանգի վիճակում, նա չգիտե ինչ անել, քանի որ նրա աչքերի առջև խորտակվում է «կառավարելի քաոսի» հաստատման ամերիկյան երազանքը, որն ուր որ է իրականություն էր դառնալու։ Նա ի վիճակի չէ ինչ-որ գործուն բան հակադրել Պուտինին։ Եվ սկսեց պատժամիջոցներից՝ իր հետևից տանելով Եվրամիությունը։ Հետո սաուդցիների հետ միասին գցեց նավթի գները։ Ռուսաստանում ճգնաժամ նշմարվեց, բայց ոչ այնպիսին, ինչպիսին երազում էր տեսնել Օբաման։ Ամիսներն անցնում են, իսկ պատժամիջոցները չեն անդրադարձել Պուտինի քաղաքական գծի վրա. Սիրիայում ամերիկացիների դաշնակիցներին ինչպես ռմբակոծում էին, այնպես էլ ռմբակուծում ու ռմբակոծելու են, Ուկրաինայում մտահղացածից նահանջելու նույնիսկ նշաններ չկան, իսկ Ղրիմի վերաբերյալ Կրեմլում առհասարակ խոսել չեն պատրաստվում։ Ուրեմն, ի՞նչ պետք է անել։


Անգլոսաքսերն անում են այն, ինչը բնորոշ է լուզերներին։ Բարաք Օբաման իր բրիտանացի գործընկերոջ՝ Քեմերոնի հետ, տիպիկ լուզեր է, Պուտինի հետ գոտեմարտում նրանք տանուլ են տվել բոլոր հաշվարկները, բացարձակապես բոլո՛րը։ Ապաշնորհ ձևով վատնելով հակառուսական միջոցների ամբողջ զինանոցը՝ նրանք որոշել են դիմել պայքարի ոչ ավանդական, զուտ անգլոսաքսոնական անբարո մեթոդի։ Սկզբում մի ինչ-որ դատավոր Օուեն Լոնդոնում հրապարակեց իր զեկույցը Լիտվինենկոյի սպանության գործով, որտեղ միջնորդավորված ձևով սպանության կազմակերպման մեջ մեղադրեց ԱԴԾ-ին և անգամ Պատրուշևին ու Պուտինին (ամբողջ զեկույցը լի էր probably, possibly բառերով, այսինքն՝ հավանաբար, գուցե)։ Հիշեցնենք, որ Լիտվինենկոն ԿԳԲ փախած աշխատակից էր, որն աշխատում էր բրիտանական հետախուզության համար (իսկ դա արդեն դավաճանություն է հայրենիքին), պրն Բերեզովսկու «պահածն» էր, որն ինչ-որ ժամանակ հետո դադարեց կերակրել նրան։ Հարցը հետևյալն է. Լիտվինենկոն ինքնուրույն ֆիգուր չէր, ինքն իրենով սպառնալիք ու վտանգ չէր ներկայացնում ոչ մեկի համար, ուրեմն ինչո՞ւ պետք է սպանեին նրան։ Եթե սպանել, ապա հենց Բերեզովսկուն՝ Լիտվինենկոյի խազեինին, որը գոնե մի ինչ-որ բան իրենից ներկայացնում էր։ Մի՞թե նոնսենս չէ մեղադրել մեծ տերության առաջնորդին մանր ճիճվի սպանության կազմակերպման մեջ, որին պահում էր ավելի խոշոր ճիճու՝ մեկ այլ փախստական։ Այլևս իմաստ չունի մեկնաբանել Լիտվինենկոյի սպանությունը։ Ասենք միայն, որ սըր Օուենի զեկույցին կհաջորդեն մանր-մունր ստորություններ (նոր անհատական պատժամիջոցներ, հակապուտինյան տեղեկատվական քարոզչություն և այլն), և հենց որ դրանք սպառվեն՝ Լիտվինենկոն կմոռացվի, և անգլո-ամերիկյան գաղափարախոսական մեքենան մեկ այլ կոմբինացիա կձեռնարկի։


Բայց անգլիականի հետ գրեթե միաժամանակ ամերիկացիներն իրենց սեփական կամպանիան են սկսել՝ թիրախ ընտրելով Պուտինին, ավելի ճիշտ՝ նրա կոռումպացվածությունը։ Իհարկե, ոչ մի կոնկրետ իրավական հետևանք չի լինի, ոչ ոք դրան չի էլ ձգտում, քանի որ դա հիփոթետիկորեն անհնար է։ Նպատակը համաշխարհային հանրային կարծիքում Պուտինին արատավորելն է, նրան Բարմալեյ սարքելը, ամբողջ ուժով փորձելը՝ թուլացնել Ռուսաստանում նրա դիրքերը և ուժեղացնել հինգերորդ շարասյունը։


Բայց լրիվ հնարավոր է, որ անգլո-ամերիկյան այս գործողություններին արձագանքն ուղիղ հակառակ ազդեցությունն ունենա, ինչպես պատժամիջոցների դեպքում, որոնց արդյունքը դարձավ Պուտինի վստահության վարկի աննախադեպ աճը Ռուսաստանի ժողովրդի կողմից։ Այդ ընթացքում Պուտինը հաջողություններ կգրանցի Սիրիայում, իրադարձություններն Ուկրաինայում կծավալվեն ըստ նրա սցենարի։ Եվ այս ողբերգական զարգացումն ընդամենը կվատթարացնի Օբամայի և Քեմերոնի՝ բոլոր ժամանակների ամենաբարձրաստիճան լուզերների հոգեվիճակը։


Մի երկու խոսք հարցի բարոյական կողմի մասին։ Երբ Ռուսաստանում մոլեգնում էր կոռուպցիան, երբ իրականացվում էին գայդար-չուբայսյան ռեֆորմները և գրավային աճուրդները (համաշխարհային պատմության մեջ գանձագողության աննախադեպ օրինակներ), երբ 90-ականների սկզբին անօթևան երեխաների թիվը Ռուսաստանում գերազանցում էր 1945թ. նույն ցուցանիշը, Միացյալ Նահանգները խելքը կորցրել էր ռուսական դեմոկրատիայից, իսկ տոտալ կոռուպցիան առհասարակ չէր նկատում։ Այսօր, երբ համատարած գանձագողությունը սկզբունքորեն անհնար է, երբ երկրում սահմանված են բիզնեսի համար խաղի ընկալելի կանոններ, որոնք չես համեմատի 90-ականներին եղածի հետ, Վաշինգտոնում անհանգստացել են Ռուսաստանում կոռուպցիայի և նրա առաջնորդի կոռումպացվածության խնդրով։ Մի երկու խոսքով կարելի է ասել, որ սա զզվելի է, անբարո, ցինիկ և նողկալի։ Բայց այսպիսին է լուզերների էությունը, այլ կերպ նրանք չեն կարող վարվել, քանի որ բավական մեծ է խաղադրույքը, որը ցանկացած գնով պետք է փորձեն վերադարձնել։ Դե ահա՛ փորձում են՝ վեհերոտ հույսով, որ փորձը փորձանք չի դառնա...






Դիտումների քանակ 8272


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Ո՞վ է Օբամայի երեխաների հայրը

Ո՞վ է Օբամայի երեխաների հայրը

Նոյեմբերի 10, 2018


ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի տիկինը՝ Միշել Օբաման, իր հուշերում խոստովանել է, որ իր երեխաները սաղմնավորվել են ԷԿՕ-ի (փորձան...

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Պուտինը և Օբաման անձրևի տակ. սոցցանցերի արձագանքը

Հունիսի 24, 2017


«Իսկական տղամարդը ձախ կողմինն է, չգիտեմ ինչպես անվանել աջ կողմում կանգնած տղային»,- լուսանկարները մեկնաբանել է Michelle օգտատեր...

Վախի աչքերը մեծ են լինում

Վախի աչքերը մեծ են լինում

Հունիսի 24, 2016


Բրիտանացիները ոչ ասացին Եվրամիությանը: Կատարվեց այն, ինչից առավել շատ էին վախենում ԵՄ-ի քաղաքական ճարտարապետները: Brexit բառն ա...

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Օբաման այցելեց Հիրոսիմա և անարգեց այն

Մայիսի 27, 2016


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռևս 2009թ., խաղաղության վաստակած Նոբելյան մրցանակը ստանալիս, մինչև իր լիազորությունների ժամկետի ավար...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Հեռացող կարապի վերջին երգը

Հեռացող կարապի վերջին երգը

Հունվարի 16, 2016


Սկսենք ամերիկյան նախագահի «տարօրինակ նախադասությունից»։ Ասես բարբաջանք լինի։ «Ռուսաստանը ռեսուրսներն ուղղում է հաճախորդ-պետությ...

Պատմությունդ դեմդ բերեմ

Պատմությունդ դեմդ բերեմ

Հունվարի 12, 2016


Ռուսաստանի Հանրային պալատը հնարավոր է, որ պաշտպանի ամերիկյան հնդկացիների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղ...

Հայերը Օբամային ատում են, Պուտինին պաշտում

Հայերը Օբամային ատում են, Պուտինին պաշտում

Դեկտեմբերի 22, 2015


«Gallup» Միջազգային սոցիոլոգիական ընկերությունը հասարակական կարծիքի տարեկան հարցում է կատարել՝ պարզելու, թե գերտերությունների ա...

Բարաք Օբաման՝ երկնագույն սրբապատկեր

Բարաք Օբաման՝ երկնագույն սրբապատկեր

Նոյեմբերի 11, 2015


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դարձավ առաջին գործող նախագահը, որ հայտնվեց սեռական փոքրամասնությունների ամսագրի դիմերեսին։ Նրա դիմանկա...

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Քեմերոնը տենդի մեջ է. Ռուսաստանը ջախջախում է անգլոամերիկյան ծրագրերը

Նոյեմբերի 9, 2015


Քեմերոնի անկեղծությունը կասկածներ է հարուցում, քանի որ չի կարող ԻՊ-ը սպառնալիք հանդիսանալ անգլոսաքսոնական աշխարհի համար, որովհե...

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Տրիումֆատոր Օբամայի նոր հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ

Նոյեմբերի 3, 2015


Բարաք Օբաման ևս մեկ հաղթանակ է տարել Ռուսաստանի հանդեպ՝ բարոյական։ Նա ցավակցություններ չի հայտնել իր ռուս պաշտոնակցին ռուսական ...

Քեմերոնն առաջարկել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Բրիտանիային

Քեմերոնն առաջարկել է կանխարգելիչ միջուկային հարված հասցնել Բրիտանիային

Հոկտեմբերի 19, 2015


Հոկտեմբերի 4-ին, կիրակի օրը, Մանչեսթրում ելույթ ունենալով պահպանողականների կուսակցության կոնֆերանսում, Բրիտանիայի վարչապետ Դևիդ...

Օբաման խոստովանել է, որ ինքը տգետ է

Օբաման խոստովանել է, որ ինքը տգետ է

Սեպտեմբերի 28, 2015


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարծում է, որ շատ հակամարտություններ, այդ թվում` զինված հակամարտությունները, որոնք վերջին տասնամյակում...

Օբամա. ևս մեկ քայլ ամերիկյան բանակի փլուզման ճանապարհին

Օբամա. ևս մեկ քայլ ամերիկյան բանակի փլուզման ճանապարհին

Սեպտեմբերի 19, 2015


Լավ լուրեր են ստացվում Ամերիկայից. նախագահ Օբաման ԱՄՆ բանակի նախարարի պաշտոնին է առաջադրել վսեմաշունչ պեդերաստ Էրիկ Ֆենինգին, տ...

Օբաման մի անգամ ճիշտ խոսեց՝ չհավատացին

Օբաման մի անգամ ճիշտ խոսեց՝ չհավատացին

Հուլիսի 9, 2015


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր պաշտոնավարման ընթացքում եզակի անգամ ճշմարտությունն է ասել, բայց նրան չեն հավատացել: Օբաման Մերձավոր...

Աշխարհում երկու նեգր նախագահներից բաղկացած նոր ընտանիք կարող է ստեղծվել

Աշխարհում երկու նեգր նախագահներից բաղկացած նոր ընտանիք կարող է ստեղծվել

Հունիսի 30, 2015
1

Այսօր միջազգային մալուլը հեղեղված է Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեի սենսացիոն առաջարկությամբ: Վերջինս խնդրել է ԱՄՆ-ի նախագահ ...

Հայկական լեգենդ Օբամայի մասին

Հայկական լեգենդ Օբամայի մասին

Հունիսի 11, 2015


Վերջին 2-3 տասնամյակների ընթացքում ազգային առանձնահատկության նոր տարատեսակ է ձևավորվել հայերիս մոտ: Հատկանիշը, որ միտում ունի ն...

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Նեգրերի բախտն սկսել է ավելի քիչ բերել

Մայիսի 31, 2015


Մեր մեջ ասած՝ ամերիկացիները թքած ունեն ֆուտբոլի վրա, այնտեղ նույնիսկ չգիտեն, թե ինչ է դա, քանի որ իրենք իրենց ֆուտբոլն ունեն, ն...

Օբաման զգուշանում է Վենեսուելայից. սպասվում է ցռիկ

Օբաման զգուշանում է Վենեսուելայից. սպասվում է ցռիկ

Մարտի 13, 2015


Էվրիկա՛։ Հայտնաբերվել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր սպառնալիք, և Բարաք Օբաման նշել է այն. դա Վենեսուելան է, տեղեկացնում է ՏԱՍ...

Քեմերոն, քիմեր, Քեմալ….

Քեմերոն, քիմեր, Քեմալ….

Փետրվարի 7, 2015


Մեծ Բրիտանիայի վարչապետ, Բարաք Օբամայի ձեռքի թաշկինակ Դևիդ Քեմերոնը մերժել է ապրիլի 24-ին Երևան ժամանելու հրավերը: Նա Սերժ Սարգ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը