Սովորական խայտառակություն

Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Հունվարի 27, 2016
Միլիցան հաղթեց մեր պատգամավորներին

Երեկ հայ ժողովուրդը հաղթանակ էր տոնում: Ավելի ստույգ, հայ ժողովուրդն անտարբեր մնաց, իսկ տոնողները նրա ընտրյալներն էին, հատկապես դաշնակները, հանրապետականները, որոնք հուզիչ գրառումներ էին կատարում Facebook-ում, կարծես թե իրոք մեծ ազգային նվաճման մասին էր խոսքը: Իսկ բանն ընդամենը մի անլուրջ կառույցում մի անլուրջ անգլիացու հեղինակած տեքստի քվեարկությունն էր, որի արդյունքում հակահայկական բանաձևը չընդունվեց, և դա հռչակվեց համահայկական հաղթանակ:


Սակայն երկորդ բանաձևը, որը ներկայացրել էր Բոսնիայից Միլիցա Մարկովիչը (էլ ինչ ասես մի մարդու, որի անունը Միլիցա է) և կոչվում էր «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերը միտումնավոր զրկված են ջրից», ԵԽԽՎ-ն ընդունեց: Փաստորեն այդ եվրակառույցը խաղ է անում հայերի և ադրբեջանցիների հետ. մեկ կոնֆետ տալիս է հայերին, երկրորդը` ադրբեջանցիներին, որպեսզի ոչ մեկը երես չառնի: Իսկ հայերն ու ադրբեջանցիներն էլ թունդ պայքար են մղում Ստրասբուրգում, ակամայից դառնալով ծիծաղի օբյեկտ:


Ինչևէ, Միլիցայի զեկույցի ընդունման մասին դեռ վերլուծություններ չկան հայրենի մամուլում: Բայց կլինեն, ընդ որում` շատ խորիմաստ: Բոլորը կփորձեն իրենցից մեղավորությունը հանել և բարդել մեկ ուրիշի վրա, թեպետ մեղավորությոյն էլ չկա: Կա ուղղակի անլուրջ քաղաքականություն, համաձայն որի Եվրոպայի Խորհուրդը ճանաչվում է լուրջ և կարևոր կառույց, դրանում անդամակցությունը` պատվաբեր մի բան, իսկ ցանկացած հաղթանակ կամ պարտություն այդ հարթակում` համազգային տրիումֆ կամ տապալում: Սա ծիծաղելի է…






Դիտումների քանակ 8093


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Արևմուտքը սաստում է Նիկոլին

Արևմուտքը սաստում է Նիկոլին

Մայիսի 30, 2018


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջուզզեպե Գալատին ու Յուլիա Լովոչկինան մայիսի 23-ի...

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հերմինե Նաղդալյանին հեռացնում են խաղադաշտից

Հունվարի 12, 2018


Ազգային ժողովի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանին: Հարցը հու...

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Եսայան էֆենդու սխրանքի առիթով

Հունվարի 28, 2016


Ազգությամբ հայ Մարգար Եսայան պատգամավոր կա Թուրքիայի պառլամենտում: Այնտեղից էլ նա ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմ և, հետևա...

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Խոսրովը դոշ է տալիս փեսայի համար

Հունվարի 28, 2016


ԵԽԽՎ նստաշրջանում սերբ պատգամավոր Միլիցա Մարկովիչի ներկայացրած «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված ե...

Աշոտյանը դժբախտ է

Աշոտյանը դժբախտ է

Հունվարի 27, 2016


Ուղղակի ցավ ենք ապրում, որ բլրյուսելներում և եվրոպաներում իրեն փայլուն դրսևորած, նժդեհականության մեջ խորացած, փուչիկ Կարենի, Մա...

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Կռիվ զրոյական հաղթանակի դափնիների համար

Հունվարի 26, 2016


Մարդիկ ուրախանում են մի անիմաստ և ոչ մի բան չասող ու տվող բանաձևի շուրջ տարած հաղթանակի վրա: Թող ուրախանան: Հավանաբար, երևի համ...

Խայտառակ հարված Փարիզից

Խայտառակ հարված Փարիզից

Նոյեմբերի 4, 2015
1

Այսօր Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է բրիտանա...

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Իլհամ Ալիևի ճիշտ պատասխանը ԵԽԽՎ-ին (վարկած)

Սեպտեմբերի 28, 2015


Իլհամ Ալիևը եվրոպական բյուրոկրատիային պետք է գրավոր և բանավոր բացատրի, որ, նախ` իր երկիրը դրախտ է ամերիկյան ամենասերտ դաշնակիցն...

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Գեյրոպայի ազատարար հողմը ցրտահարությու՞ն է խոստանում

Հունիսի 15, 2015


ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում հերթական խայտառակ փաստաթուղթն է ընդունվել, որը քվեարկության է դրվելու հունիսի 22-26-ին տեղի ուն...

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Ինչպես հայերը որոշեցին փրկել աշխարհը իրենց խայտառակության գնով

Հունվարի 30, 2015
1

Ոչ մեկի համար անակնկալ չէր այն, ինչ կատարվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում: Այստեղ քվեարկության դրվեց Ռուսաստանի պատվիրակությանը ձ...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ