Միջազգային խայտառակություն

Ուկրաինան վարչապետ է ներմուծում արտասահմանից

Հունվարի 27, 2016
Ուկրաինան վարչապետ է ներմուծում արտասահմանից

Ուկրաինայում պատրաստվում են ևս մեկ անարգանք իրականացնել առողջ բանականության և պետության հանդեպ։ Երկիր է հրավիրվում նոր վարչապետ՝ Շվեդիայից, ընդ որում՝ այդ հրաշք երկրի նախկին վարչապետ և ԱԳՆ նախկին ղեկավար Կառլ Բիլդտը։ Համենայն դեպս, այսպես է տեղեկացնում REGNUM լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով ուկրաինական «Գլավկոմ» պարբերականին, որն, իր հերթին, վկայակոչում է իր աղբյուրները նախագահ Պորոշենկոյի աշխատակազմում։

 

Պարբերականում պարզաբանում են, որ այդ կերպ նախագահի ճամբարը փորձելու է այնպես անել, որ «Ժողովրդական ճակատը» դուրս չգա կոալիցիայից Յացենյուկի հրաժարականի պարագայում։


«Սա է Յացենյուկի խնդրի լուծումը, որն սպառնում է իր հրաժարականի դեպքում դուրս բերել «Ժողովրդական ճակատը» կոալիցիայից։ Եթե որպես Արսենի Պետրովիչի հաջորդ դիտարկվի լայն կապեր ունեցող հայտնի եվրոպացու ֆիգուր, որը կկարողանա, ինչպես հավասարը հավասարի հետ, պայմանավորվել Ուկրաինայի միջազգային դոնորների հետ, «ճակատականների» նման ապակառուցողական դիրքորոշումը կդառնա թույլ և եսասիրական»,- աղբյուրների կարծիքը մեջբերում է պարբերականը։


Բացի այդ, Բիլդտին կարող են քողածածկույթ դարձնել՝ փաստորեն օգտագործել շվեդ քաղաքական գործչի՝ ուկրաինական իրողությունները չիմանալու պարագան իրենց քաղաքական և բիզնես շահերն ի հաշիվ ուժեղ, նախագահամետ փոխվարչապետի իրագործելու համար։ Կիևն այս կերպ ուզում է խուսափել նաև ռեֆորմներ չիրականացնելու մեղադրանքից՝ Արևմուտքին ստիպելով անմիջական մասնակցություն ունենալ Ուկրաինայի կառավարմանը։


Ինքը՝ Կառլ Բիլդտը, չի մեկնաբանել Կիևում իր հնարավոր նշանակման մասին տեղեկությունը։ Թե ինչի կվերածվի Ուկրաինայի վարչապետի պաշտոնին շվեդի նշանակումը՝ ցույց կտա ժամանակը։ Բայց ուկրաինացի մի շարք վերլուծաբաններ հակված են այն մտքին, որ այս նշանակումը կարագացնի երկրի փլուզումը։ Ցանկացած պարագայում, որոշումն ընդունելու են Վաշինգտոնում։ Սակայն, ըստ ամենայնի, Օբաման հավանություն կտա Բիլդտի թեկնածությանը։ Նա շատ բան է արել «Արևելյան գործընկերության» առաջմղման համար, Սկանդինավիայում ամենաիսկական ռուսատյացի համբավ ունի։ Մի խոսքով՝ մեղք կլինի նման արժեքավոր կադրին տնաբույսի կարգավիճակում թողնելը, մանավանդ որ տարիքով էլ երիտասարդ է։

 

 






Դիտումների քանակ 10970


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Շվեդիայում առաջարկում են մարդու միս ուտել

Շվեդիայում առաջարկում են մարդու միս ուտել

Սեպտեմբերի 12, 2019


Ստոկհոլմցի պրոֆեսոր Սոդերլունդը տառացիորեն ապշեցրել է աշխարհը սննդի մեջ մարդու միս օգտագործելու իր կոչով։ Որպեսզի, ինչպես ասում...

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

աբաջյան գոհարի մարդը հանկարծ չկախվի…

Հունիսի 12, 2019


աբաջյան գոհարի աստեղային ժամերին հաշիվ չմնաց. Շվեդիայից իմանում ենք, որ միրզոյան արարատը հանդիպել է այդ երկրի թագավորի հետ: Նոր...

Թագավորը փրկվեց

Թագավորը փրկվեց

Մարտի 28, 2019


ՀՀ դեսպան Արզումանյանը չի փսխել թագավորի վրա, ինչպես նա անում էր սովորաբար, երբ Տեր-Պետրոսյան Լևոնի հանձնարարությամբ կատարում է...

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Շվեդիայում եվրարժեքները եկեղեցի են թափանցել. Աստծուն այլևս «Տեր» չեն ասի

Նոյեմբերի 24, 2017


Հոգևորականության ներկայացուցիչները Շվեդիայում առաջարկում են այսուհետ հրաժարվել «Տեր» բառից՝ Աստծուն դիմելիս, և դրա փոխարեն օգտա...

Շվեդներն աբորտ են մտցնում տղամարդկանց համար

Շվեդներն աբորտ են մտցնում տղամարդկանց համար

Մարտի 6, 2016


Հասկանալի է՝ նման բան կարող էր փչել միայն առաջադեմ եվրոպացիների խելքին։ REGNUM լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ լիբ...

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Շվեդական ոստիկանությունն արիաբար փախավ միգրանտներից

Հունվարի 26, 2016


Տասը ոստիկան, որ եկել էին կենտրոնական Շվեդիայի Վեստերոս քաղաքի ներգաղթյալների ընդունման «Սիգնալիստեն» կենտրոն՝ կարգուկանոն հաստ...

Շվեդիան Ռուսաստանի սուզանավերի դեմ մարտնչում է գեյ-պրոպագանդայի օգնությամբ

Շվեդիան Ռուսաստանի սուզանավերի դեմ մարտնչում է գեյ-պրոպագանդայի օգնությամբ

Մայիսի 12, 2015


Խաղաղության ընկերության շվեդ ակտիվիստները մտադիր են իրենց երկրի ափերին մոտ գտնվող Ռուսաստանի սուզանավերին դիմակայել նեոնոր գեյ-...

Marzpeto-degenerato
30.09.2019 | 21:49


Marzpeto-degenerato

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Նվեր Փաշինյան Նիկոլը
Հոկտեմբերի 18, 2019


Նվեր Փաշինյան Նիկոլը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ