Սովորական խայտառակություն

Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Հունվարի 25, 2016
Ծանոթացեք դեսպանի ճաշացանկին

Այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր: «Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունը հավաքել էր իր համակիրներին, պաշարել դեսպանատան մուտքը և անգլիացիներից պահանջում էին չեղյալ հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի օրակարգում ներառված երկու հակահայկական զեկույցները: Կազմակերպիչներն իրենց հետ բերել էին նամակը, բայց նաև մի աման խավիար և ցանկանում էին, որ գան ու վերցնեն դրանք:


Նամակում գրված էր, թե ակնհայտ է, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորին Ադրբեջանը կարողացել է գնել խավիարային դիվանագիտության միջոցով. «Եվ այդ պատճառով է, որ ԵԽԽՎ-ում այսօր պատրաստվում են քննարկել միակողմանի զեկույցներ, որոնք բխում են միայն Ադրբեջանի շահերից: Մենք պահանջում ենք չեղյալ հայտարարել այդ զեկույցները»:


Ի վերջո ակտիվիստներին մոտեցավ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մորսը: Նա վերցրեց «Հանուն օրենքի» նախաձեռնության բողոքի նամակը, սակայն հրաժարվեց վերցնել խավիարը՝ բացատրելով, որ դեսպանը բուսակեր է: Փոխդեսպանը չմանրամասնեց, թե ինչ նպատակով էր դա ասում: Ուզում էր խավիարի՞ց հրաժարվել, թե՞ ակնարկում էր, որ երիտասարդներն ուրիշ բան բերեին դեսպանի համար: Մի բան սակայն ակնհայտ էր. մեր ակտիվիստներն այսուհետ պիտի ուշադիր ծանոթանան բոլոր դիվանագետների ճաշացանկին, որպեսզի գործողություններն ավելի նպատակային ու արդյունավետ դառնան:


Անգլիացիները նուրբ ճաշակի տեր ազգ են, նրանք կարող են իրենց թույլ տալ տարատեսակ ուտեստներ և իրենց արտաքին քաղաքականությունը կառուցել սեփական ախորժակի համապատասխան: Իսկ ուտելիս այնքան էլ կարևոր չէ՝ դա կաշառք են տվե՞լ, թե՞ նվեր: Հայերիս մոտ պատկերը մի փոքր այլ է: Օրինակ, մեր դիվանագետները կամ հենց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես պետք ունեն կուշտ լինել, սակայն այն տարբերությամբ, որ վերջիններս լավ սնվելուց հետո էլ որևէ բան չեն կարողանում անել մեր երկրի շահերին վնասող զեկույցներն ու գործողությունները կասեցնելու համար: Այդ պատճառով էլ հույսը մնում է մի խումբ ակտիվիստների վրա, ովքեր պիտի խավիար ու բույսեր բաժանեն, նամակներ գրեն, աղմկեն փողոցներում՝ մեղադրելով օտարներին, մինչդեռ ամեն ինչ հարկ էր սկսել յուրայիններից: Ու հիմա, քանի դեռ խոտակեր բրիտանացին իր դեսպանատանը նստած քմծիծաղ է տալիս, լավ կլինի խավիար ու ցուցապաստառ հավաքել, տուն գնալ և մի լավ մտորել, թե ինչո՞վ է սնվում հայկական դիվանագիտությունը, որ նրա դեմքի ժպիտը պակասել է:






Դիտումների քանակ 26060


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թագուհին պատմական հայտնագործություններ է անում

Թագուհին պատմական հայտնագործություններ է անում

Սեպտեմբերի 21, 2018


Փաշինյան Նիկոլին անկախության խայտառակ տոնի առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում ասված է. «Շա...

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Գժության համաճարակն Արևմուտքում թունդ վիճակում է

Մարտի 29, 2018


Նախկին երկակի լրտես Սերգեյ Սկրիպալի սադրիչ թունավորումից հետո Արևմուտքում ծավալված հակառուսական հիստերիան անողոքաբար դուրս է գա...

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Գժության համաճարակը սպառնում է ԵՄ-ին

Մարտի 23, 2018


Անգլիական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին իբր թունավորված Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր գործը եվրամիութենական պտույտներ է ընդունում։...

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Արևմուտքն իր սադրանքներով ստուգում է Ռուսաստանի՝ պատերազմին պատրաստ լինելը

Մարտի 22, 2018


Երկրագնդում ավելի մեծ սպառնալիք չկա, քան Վաշինգտոնն է։ Երկիր մոլորակի վրա կյանքը ոչնչացնելու Վաշինգտոնի վճռականության զսպումը ա...

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Կլիմաքսն է շրջում Եվրոպայում

Մարտի 20, 2018


«Մի ուրվական է շրջում Եվրոպայում ՝ կոմունիզմի ուրվականը»,- գրում էր գիտական կոմունիզմի հիմնադիրը։ Խորանալով նրա խոսքերի մեջ՝ կա...

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Անհայտ կենդանիների ազատամտությունը

Հունվարի 10, 2018


Կար ժամանակ, երբ ազատամտությունը հրաշալի բառ էր: Բայց հետզհետե այն նույնացավ այլասերվածության հետ, և այսօր Հայաստանում բազում «...

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Չարլզի երազանքը տամպոն լինելն է

Սեպտեմբերի 1, 2017


Երեկ առաջադեմ համաշխարհային հանրությունը նշում էր տխուր տարեթիվ՝ արքայադուստր Դիանայի զոհվելու 20-րդ տարելիցը։ Արքայադուստրը ավ...

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ռասիզմ Ռուսաստանում ըստ անգլիացիների

Ապրիլի 27, 2017


Բրիտանական The Sun պարբերականը տեսանյութ է հրապարակել Կիևի «Դինամոյի» և Դոնեցկի «Շախտյորի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տ...

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Ի՞նչ է թաքցնում Էդվարդ Նալբանդյանը

Նոյեմբերի 8, 2016


Մի երկար քաշքշուկ է ծայր առել՝ կապված «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայցի հետ, որ ներկայացվել էր ՀՀ վարչական դատարան ընդ...

Դեպի գերեզման սլանալու առիթով

Դեպի գերեզման սլանալու առիթով

Հունիսի 27, 2016


Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ բրիտանական հանրաքվեն դրեց պատմության մեջ պետությունների այդ խոշորագույն միավորման վերջի ...

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Վերջապես հայտնվեց Հայաստանի Մարիա Զախարովան

Հունիսի 5, 2016


«Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկայ...

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Նալբանդյան Էդիկի հերթական ձեռքբերումը հարևան երկրների համար

Մայիսի 30, 2016


Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն Իրանի հարավային Բենդեր Աբաս նավահանգիստը ԱՊՀ տարած...

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Քեմերոնը 3000 թվականի Թուրքիայի մասին

Մայիսի 22, 2016


Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրախացրել է ՆԱՏՕ գծով դաշնակցին՝ Թուրքական Հանրապետությանը, տեղեկացնելով, որ Թուրքիան ԵՄ...

Հայաստանը զինում է Եթովպիային

Հայաստանը զինում է Եթովպիային

Մայիսի 20, 2016


Երբ «Ոսկե հորթ»-ի հերոս Օստապ Բենդերին հաջողվեց տիրանալ Կորեյկոյի միլիոնին, եկավ մի պահ, որ նա չգիտեր, թե որտեղ և ինչպես ծախսել...

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Նոր դեսպանուհի. Լավն ու վատը

Մայիսի 19, 2016
4

ՀՀ նախագահի հրամանագրով Իտալիայում ՀՀ դեսպան է նշանակվել Վիկտորյա Բաղդասարյանը: Խորապես գիտակցելով, որ Հայաստանի համար առավել կ...

Մեր պատասխանը Էրդողանին

Մեր պատասխանը Էրդողանին

Մայիսի 16, 2016


Պարբերաբար, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է առաջանում, Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշում է, որ Թուրքիայում 100.00...

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

ՀՀ դեսպանը Չեխիայում` ողբալի ապագայով կոմերսանտ

Ապրիլի 26, 2016
15

Հայ ժողովրդի և պետության յուրահատուկ խայտառակություն է ՀՀ դիվանագիտական կորպուսը: Այնտեղ հիմնականում հավաքված են գործից ու որևէ...

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Էդվարդ Նալբանդյանի 10 տոկոսը

Ապրիլի 13, 2016


Մարդկային տեսակներ կան, որոնց մասին ասում են. «Ինչքան երկրի երեսին է, 10 այդքան գետնի տակ է»: Հիմա այս համեմատությունը ուզում ե...

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Թե ինչպես զարմացրինք բրիտանացիներին

Փետրվարի 8, 2016


Ո՞վ է ասում, թե մենք աշխարհին զարմացնելու քիչ բան ունենք: Մեր երկրում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել այնպիսի երևույթների, որի...

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Հայաստանը տարածքներ է զիջում Վրաստանին

Դեկտեմբերի 25, 2015


Ցանկացած պետությունների միջև սահման կա: Ընդ որում՝ մեկ պետությունից մյուսն ուղևորվելիս անցնում ես չեզոք գոտու միջով: Չեզոք գոտի...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ