Տիեզերական խայտառակություն

Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Հունվարի 24, 2016
Առնո Բաբաջանյանի հոբելյանի և նրա հայրենիքի խայտառակության մասին

Քոչար Օսկանյան


Հունվարի 22-ին լրացավ անցած հարյուրամյակի հայ գենոֆոնդի ամենագեղեցիկ և շնորհաշատ արարումներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 95-ամյակը։ Ավելի ճիշտ՝ Բաբաջանյանը ծնվել է հունվարի 21-ին, բայց քանի որ այդ օրը կյանքից հեռացել էր Լենինը, ծնողներին հետագայում խորհուրդ են տվել ընտրել ծննդյան մեկ այլ օր, որովհետև հունվարի 21-ը խորհրդային օրացույցում մռայլ օր էր լինելու, իսկ երևանյան ընտանիքը, որն աշխարհին ֆենոմենալ զավակ էր նվիրել, պատրաստվում էր ապրել ԽՍՀՄ-ում։


95 տարին կլոր ամյակ է, թեև այնքան էլ կլոր չէ, ինչպես հարյուրամյա կամ հիսնամյա հոբելյանը։ Ենթադրվում էր, որ հայրենական իշխանությունները գոնե ինչ-որ կերպ կհիշեն իրենց մեծ հայրենակցին, մի երկու միջոցառում կկազմակերպեն, մանավանդ որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն այդ գործերի փայլուն մասնագետն է, անգերազանցելի «մասսավիկ»-կազմակերպիչ՝ կոմերիտական ավյունով։ Բայց ոչ մի նման բան Երևանում տեղի չունեցավ, բացի մի քանի նյութերից և ֆոտոռեպորտաժներից մի քանի պարբերականներում, ինչպես նաև կոնսերվատորիայի մի խումբ ուսանողների և դասախոսների կոլեկտիվ արշավից՝ Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ, դեպի կոմպոզիտորի գերեզման։ Բայց կարծում ենք, որ սա ներելի է, մանավանդ հաշվի առնելով ՀՀ մշակույթի նախարարի զբաղվածությունը և հայրենական էլիտայի բարձր գեղարվեստական տգիտության աստիճանը. բանն այն է, որ տիկին Պողոսյանը վերջին ժամանակներս ոչխար Արա Աբրահամյանի հետ քոչարին էր ներկայացնում աֆրիկյան երկրներից մեկում և անհաջող փորձում էր ապացուցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թե քոչարին բացառապես և զուտ հայերի ազգային արժեքն է, իսկ ադրբեջանցիներն այդ նույն տեղում պնդում էին հակառակը։ Ավելին, Հասմիկ Պողոսյանը վերջին ժամանակներս ջանադրաբար աշխատում էր մշակույթի ոլորտում հայ-մադագասկարյան համաձայնագրի ստորագրման ուղղությամբ, իսկ հիմա էլ ստիպված է աշխատել այդ պատմական համաձայնագրի հիմնարար կետերի իրագործման վրա։ Այնպես որ, ինչպես տեսնում ենք, Բաբաջանյանի ժամանակը չուներ։ Բայց Բաբաջանյանին հիշում էին Մոսկվայում, որտեղ շաբաթ օրը «Կուլտուրա» հեռուստաալիքը կազմակերպել էր փայլուն համերգ՝ «Ռոմանսի ռոմանտիկան» շարքի շրջանակներում (տե՛ս տեսանյութը), որը հեռուստաէկրաններին էր գամել տասնյակ միլիոնավոր մարդկանց։ Եվ այսպես, ո՞վ է Առնո Բաբաջանյանը։


Բաբաջանյանը տաղանդավոր դաշնակահար էր, որն անցել էր Մոսկվայի կոնսերվատորիայում համաշխարհային դաշնամուրային արվեստի նահապետներից մեկի՝ Կոնստանտին Իգումնովի շկոլան։ Բաբաջանյանը նաև օժտյալ կոմպոզիտոր էր, և երիտասարդ տարիքում ակադեմիական ժանրի փայլուն ստեղծագործություններ է գրել, որոնք արժանացել են պետական բազմաթիվ մրցանակների։ Դրանց թվում են Հերոսական բալլադը դաշնամուրի և նվագախմբի համար (1951թ., Ստալինյան մրցանակ), «Վեց պատկերը», «Պոեմը» (որը 1966թ. կատարման համար պարտադիր դարձավ Չայկովսկու անվան III միջազգային մրցույթում) դաշնամուրի համար, ջութակի կոնցերտը նվագախմբի հետ, ջութակի սոնատը, դաշնամուրային տրիոն։ Բաբաջանյանին մեծ դաշնակահարի և կոմպոզիտորի կարիերա էր սպասվում, բայց 50-ականների վերջին նրա մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերվեց արյան քաղցկեղ(լեյկեմիա)։ Ի դեպ, զարմանալի է անգամ այսօրվա բժշկության պայմաններում, որ այսպիսի ախտորոշմամբ կարելի է ապրել քառորդ դար, բայց Բաբաջանյանը դիմացավ։ Սակայն համերգային դաշնակահարի կարիերայի մասին ստիպված էր մոռանալ. Ճակատագրական հիվանդությունը չափից ավելի ժամանակ ու էներգիա էր խլում։ Այս առիթով 20-րդ դարի մեծագույն դաշնակահար Էմիլ Գիլելսն ասում էր. «Մեր բախտը բերեց, որ Առնոն հեռացավ բեմից և թողեց նվագելը...»։ 60-ականներին Բաբաջանյանն աստիճանաբար հեռացավ նաև ակադեմիական ժանրից, կրկին՝ ի հետևանք հիվանդության (ի դեպ, այս հարցում իր գործն արեց նաև Բաբաջանյանի խառնվածքը, որը տառացիորեն «կերավ» իր կյանքն ու առողջությունը՝ իրեն չզրկելով և ոչ մի բանից), և զբաղվեց թեթև երաժշտությամբ, ինչը նրան համաժողովրդական կուռք դարձրեց։ 20-րդ դարի 60-70-ական թվականները Բաբաջանյանի ծաղկուն տարիներն էին։ Այդ շրջանում նրա երգերով մեծացան խորհրդային քաղաքացիների շատ սերունդներ։ 70-ականների սկզբին ասպարեզ եկավ Մուսլիմ Մագոմաևը, ձևավորվեց փայլուն եռյակը՝ Առնո Բաբաջանյան, Ռոբերտ Ռոժդեստվենսկի, Մուսլիմ Մագոմաև, որն առհավետ կմնա հետխորհրդային տարածքի պատմության և գալիք սերունդների հիշողության մեջ։


1973թ. ԽՍՀՄ քաղաքական ղեկավարությունը, թույլ տալով «Գարնան տասնյոթ ակնթարթ» ֆիլմի ստեղծումը, ֆիլմի երաժշտությունը գրել հանձնարարեց Բաբաջանյանին։ Նա այդ ժամանակ հիվանդության հերթական սրացման մեջ էր գտնվում և պառկած էր հիվանդանոցում։ Բայց այդ նույն ժամանակ նա շատ էր ուզում երաժշտություն գրել «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի համար, որի գլխավոր դերը պետք է կատարեր որդին։ Մի խոսքով՝ նա հրաժարվում է, բայց երաշխավորում է Միքայել Թարիվերդիևին, որն էլ փայլուն է կատարում քաղբյուրոյի առաջադրանքը։


1981թ. լրանում է Բաբաջանյանի 60-ամյակը, և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը սկսում է բյուրոկրատական միջոցառումների արարողակարգը՝ նրան Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում շնորհելու համար։ Այդ ժամանակ էլ պարզվում է, որ աշխատանքի հերոսի թեկնածուն... աշխատանքային գրքույկ չունի, քանի որ կյանքում գրեթե չի աշխատել (միայն մի երկու տարի երիտասարդ տարիքում դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում)։ Մի խոսքով՝ առանց աշխատանքային գրքույկի մարդուն աշխատանքի հերոսի կոչում տալը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատասխանատուներին չափազանց հանդուգն մտահղացում թվաց, և Գերագույն խորհուրդը բավարարվեց Լենինի շքանշանով (կամ դրա նման մի բանով)։ Իսկ 1983թ. նոյեմբերին Առնո Բաբաջանյանը հեռացավ կյանքից... Կարելի է ասել, որ նա հաղթեց իր ահավոր հիվանդությանը, քանի որ քառորդ դար ապրելը քաղցկեղով՝ մարդկային ոգու իսկական սխրանք է։


Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, ազգի քաջարի սպասավոր ու սպարապետ Վազգենի զինակից Կարեն Դեմիրճյանին, որն ամբողջ կյանքը նվիրաբերել էր ժողովրդին ու հատկապես Ղարաբաղին, էլ չեմ ասում հայրենիքի անկախությանը (կարծում ենք, բոլորն են հիշում, թե ինչպես էր նա դա անում), Առնո Բաբաջանյանի մահը նոկաուտի մեջ գցեց։ Բայց ոչ այն պատճառով, որ բան էր հասկանում երաժշտությունից կամ գիտակցում էր այդ հանճարեղ մարդու մեծությունը, այլ որովհետև սովորական մի ցռան էր։ Բանն այն է, որ Բաբաջանյանին՝ որպես ԽՍՀՄ ժողովրդական արտիստի, մանավանդ Մոսկվայի բնակչի, տեղ էր հասնում Նովոդևիչյան գերեզմանատանը, բայց կենդանության օրոք նա ցանկություն էր հայտնել հանգչել հայրենի հողում։ Եվ ահա։ Ցռան Դեմիրճյանը, ապարատային առնետ լինելով և ծանոթ լինելով Սոցաշխատանքի հերոսի կոչման հետ կապված պատմությանը, պարզապես վախեցավ Բաբաջանյանին թաղել Կոմիտասի անվան պանթեոնում (մոսկովյան ղեկավարության հետ ավելորդ անախորժություններից խուսափելու համար, որոնք ըստ էության լինել չէին էլ կարող) և կարգադրեց նրան հողին հանձնել քաղաքային գերեզմանատանը։


Նախախնամությունը, որը Բաբաջանյանին աննախադեպ տաղանդ և ողբերգական ճակատագիր էր շնորհել կենդանության օրոք, նրա հետ նույնքան հակասական վարվեց նաև մահվանից հետո։ Նա չարժանացավ իր մակարդակին հարիր հետմահու պատիվների, ավելին, արհամարհվեց այն բանից հետո, երբ Հայաստանում իշխանության եկավ բարձրինտելեկտուալ Ռոբերտ Քոչարյանը։


Սկսենք նրանից, որ երկար տարիներ Բաբաջանյանի շիրմաքարը մեջտեղից ճաքած էր, և նոր վերջերս ինչ-որ մեկի մտքով անցել է փոխել այն։ Նրա կողքին մեկ այլ մեծ մարդ է հանգչում՝ քանդակագործ Երվանդ Քոչարը, իսկ քիչ հեռու` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը, որոնց նույնպես, իմիջիայլոց, հարկ էր թաղել Կոմիտասի անվան պանթեոնում։ Բայց 1998թ. կյանքից հեռացավ հայ հայտնի դատավոր Էդիկ Ավետիսյանի աները, որը հիմա Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատավոր է աշխատում։ Աներոջ անունը Հենրիկ Խաչատրյան էր, որը, գլխավոր դատախազ լինելով, կոմերցիոն հարաբերությունների մեջ էր Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ ահա։ Գլխավոր դատախազի սպանությունից հետո Քոչարյանը որոշեց, որ նրա համար ավելի լավ պատիվ մահվանից հետո, քան երկու մեծագույն արվեստագետների շիրիմների ճանապարհը փակելն ու դրանք մթագնելն է, պարզապես գոյություն չունի։ Եվ պրն Խաչատրյանին թաղեց Բաբաջանյանի և Քոչարի առջև (տե՛ս լուսանկարը)՝ հսկայական տարածք տամադրելով, որտեղ կարելի է մի ամբողջ վաշտ թաղել։


Այժմ՝ գլխավորի մասին։


Գլխավորն այն է, որ ներկայիս հայկական քաղաքական էլիտան, մեղմ ասած, հեռու է կատարելությունից և չի հասկանում, որ Առնո Բաբաջանյանը հազվադեպ, զտարյուն տաղանդ է, որ 20-րդ դարում տաղանդի մասշտաբով ու հանդգնությամբ նրան կարելի է համեմատել միայն Սերգեյ Փարաջանովի և Եղիշե Չարենցի հետ։ Նրա հախուռն տաղանդը հասցրեց մեզ նվիրել շատ հայտնագործություններ։ Մասնավորապես, ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը Բաբաջանյանը դուրս եկավ տոնայնության շրջանակներից և իրեն փորձեց ատոնալ երաժշտությունում, ինչն էլ հանճարեղ ստացվեց («Վեց պատկեր»)։ Հանդգնության և նորարարության աստիճանով այդ գործը կարելի է համեմատել միայն Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերների» հետ, ֆիլմ, որը, հիրավի, իրարանցում առաջ բերեց համաշխարհային կինոյում։ Թե ով էր Բաբաջանյանն իր թեթև երաժշտությամբ հետխորհրդային տարածքի մի քանի սերունդների և հարյուր միլիոնավոր մարդկանց համար՝ արդեն բոլորին է հայտնի, անգամ ՀՀ ղեկավարությանը։ Այս առիթով հանցանք չէր լինի մտածել մեծ հային Կոմիտասի պանթեոնում վերաթաղելու մասին, իր հոգևոր ուսուցչի՝ Արամ Խաչատրյանի կողքին։ Այդպես արդար կլինի։ Եվ դա շատ հեշտ կլինի անել. ո՛չ արևմտյան պատժամիջոցներ կլինեն, ո՛չ փողոցային հուզումներ, էլ չեմ ասում այն մասին, որ խոսք անգամ չկա ինչ-որ քվոտաների վերաբաշխման, ֆինանսական հոսքերի մասին, և այլն։ Ոչ ոք չի նեղանա, պարզապես արդարությունը և ճշմարտությունը կհաղթանակեն, որոնք ցանկալի են միշտ, անգամ այն աշխարհում...

 

 

 

 






Դիտումների քանակ 92756


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Առնո Բաբաջանյանը Նոր Հայաստանում տեղ չունի

Առնո Բաբաջանյանը Նոր Հայաստանում տեղ չունի

Մարտի 9, 2020


10 ամիս հետո լրանալու է 20-րդ դարի հայ գենոֆոնդի ամենագեղեցիկ ու յուրահատուկ արարումներից մեկի՝ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը: Թվ...

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 27. Ամերիկյան վտանգը վերադարձել է 20 տարի անց

Հոկտեմբերի 28, 2019


Հոկտեմբերի 27-ի հերթական տարեդարձը (տարելիցը, ով ոնց կուզի) նոր հիստերիա առաջացրեց Հայաստանում: Բոլորը միաձայն պահանջում են քրե...

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Սարգսյան Վազգենի ու Դեմիրճյան Կարենի գերեզմանները կդառնան համազգային թքավայրե՞ր

Հոկտեմբերի 26, 2019


Հայ քաղաքական մտքի միանգամից երկու տիտան հայտարարում է, որ հոկտեմբերի 27-ի գործը պետք է վերաբացվի: Դրանցից մեկը Սարգսյան Արամն ...

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Մարդասպանի կինը դժգոհ է այլ մարդասպանի ազատվելուց

Հոկտեմբերի 25, 2019


Դեմիրճյան Կարենի այրին իմացել է, որ Նաիրի Հունանյանը վաղածամկետ ազատման դիմում է գրել, զայրացել և դիմել է Փաշինյան Նիկոլին: «Մե...

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

բաբաջանյան արմանը ծանոթ է հոկտեմբերի 27-ի իսկական մոտիվներին ու կազմակերպիչներին

Հոկտեմբերի 21, 2019


Հոկտեմբերի 27-ից շաբաթներ առաջ միասեռական, «գործ տվող» (նաև մոր վրա), դրամաշորթ և բարոյականության հետ որևէ ընդհանուր բան չունեց...

Ուշադրություն. վրդովվում և զայրանում է բաբաջանյան արմանը

Ուշադրություն. վրդովվում և զայրանում է բաբաջանյան արմանը

Հուլիսի 5, 2019


Հավանաբար, բաբաջանյան արմանին ամերիկյան դեսպանատունը թոշակ է նշանակել՝ հակառուսական գործունեություն ծավալելու համար, որպեսզի այ...

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Իլհամ Ալիև. թռիչքներ երազում և հարթմնի

Նոյեմբերի 26, 2017


Իլհամ Ալիևը սիրում է պարծենալ իր երկրով, նրա «հնագույն պատմությամբ», իր հորով ու անգամ ինքն իրենով (եթե գոնե միայն կնոջով պարծե...

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Երևանը վտանգված է, բայց ո՞ւմ տանձին է դա

Ապրիլի 28, 2017


Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրարշավ է ընթանում, մասնակցում է երեք քաղաքական ուժ: Երկուսն իբր ընդդիմադիր են, մեկը` իշխանական:...

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Երկրաշարժից 28 տարի անց. հայերը մնացել են նույնը

Դեկտեմբերի 7, 2016


Այսօր դեկտեմբերի 7-ն է: 28 տարի առաջ այս օրը Հայաստանի հյուսիսն ավերվեց ստորգետնյա հարվածներից, 40 վայրկյանում զոհվեց 25 հազար ...

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Համալիրի ձեռքը կրակն են ընկել

Փետրվարի 10, 2016


Պաշտպանության նախարարությունն օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որով առաջարկում է չեղյալ համարել ՀՀ կառավարության 2015-ի օ...

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Կարեն Դեմիրճյանին` Հայասպանության համար մեդալ

Հոկտեմբերի 23, 2015
18

«Ժողովուրդ» թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գոր...

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Յուվեցի Կարոն դառնում է նժդեհական Կարեն Դեմիրճյանի սահմանած կարգերով

Մարտի 25, 2015
3

Այսօր լույսը դեռ չբացված` Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը՝ «Յուվեցի Կարոն», իրեն նետել էր պա...

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Խայտառակ դիմանկարներ. Տարոնիկ Մարգարյան, որին պարտավոր է ազգը

Փետրվարի 12, 2015
9

Երևանը Հայաստանի ամենազարգացած, առաջադեմ և մեծ քաղաքն է, հայերի պարծանքը: Այլ կերպ ասած` Հայաստանում Երևանից վեր բան չկա, Հայաս...

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Կարեն մարդասպանի ընտանիքի վրդովմունքի առիթով

Փետրվարի 2, 2015
40

Մենք գրել էինք, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկված Էդուարդ Գրիգորյանը Facebook-ում էջ է բացել և պարբերաբար գրառումներ է...

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Ազգովի ողորմի տանք Կարեն Դեմիրճյանի կողքի ննջեցյալներին

Դեկտեմբերի 7, 2014
21

Հայ ժողովուրդն այսօր նշում է 20-րդ դարի ամենախոշոր ազգային աղետներից մեկի` Սպիտակի երկրաշարժի 26-րդ տարելիցը: Երկրաշարժը խլեց 2...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը