Միջազգային խայտառակություն

Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Հունվարի 23, 2016
Բայդեն. ԱՄՆ-ը պատրաստվում է Սիրիայի բաժանմանը

Օսկան Քոչարյան


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է Սիրիայի հակամարտությանը ռազմական լուծում տալու պատրաստակամության մասին, եթե քաղաքական լուծումն անհնարին լինի, տեղեկացնում է РИА «Новости»-ն` հղում կատարելով Ռոյթերին։


«Մենք չգիտենք՝ արդյո՞ք ավելի լավ կլինի, եթե մենք կարողանանք հասնել քաղաքական լուծման, բայց մենք պատրաստ ենք, եթե դա անհնար լինի, գտնել այդ գործողության ռազմական լուծումը և հակահարված տալ «Իսլամական պետությանը»,- մեջբերում է գործակալությունը Բայդենին, որը նման հայտարարությամբ հանդես է եկել Ստամբուլում, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերն ասել էր, թե ԱՄՆ-ը մտադիր է ցամաքային գործողություն իրականացնել Իրաքում և Սիրիայում։ Եվ այս առնչությամբ հարկ է մի երկու նկատառում հայտնել։


Բայդենը հիմար տղա չէ։ Նա գիտե, որ ԻՊ վերացումը, անգամ եթե մի պահ ենթադրենք, թե այդ կազմակերպությունն այսուհետ չի ճանաչելու հայրական տունը, երկու շաբաթվա գործ է։ Դրա համար բավական է, նախ, վերացնել սնուցման բոլոր տեսակի աղբյուրները (ԱՄՆ վասալներ Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի միջով), երկրորդ՝ ռմբակոծել ու գրողի ծոցն ուղարկել ահաբեկիչներին, թեև երկրորդի կարիքը չի զգացվի. ահաբեկիչները սովից կսատկեն ու իրենք անձնատուր կլինեն՝ մնալով առանց փողի, առանց զենքի ու զինամթերքի, ինչը նրանց այդքան հոգատարությամբ մատակարարում էին հիշյալ պետությունները։ Հետևաբար, խոսելով ցամաքային գործողության մասին, իբր, ԻՊ-ի դեմ պայքարի համար, Բայդենը նկատի ունի միանգամայն այլ բան, ամերիկացիներն ուրիշ պլաններ ունեն։ Ինչպիսի՞։


Դա Սիրիայի բաժանումն է, որպեսզի թույլ չտրվի, որ նրա ողջ տարածքը վերահսկի Ռուսաստանը։ Վաշինգտոնում հասկանում են, որ Սիրիայի մեկ երրորդը, ներառյալ միջերկրածովյան ափը, որը վերահսկվում է Ասադի (ավելի ճիշտ՝ Ռուսաստանի) կողմից, արդեն երբեք իրենց չի հասնի, իսկ Կատարը երբեք իր գազը Եվրոպա չի արտահանի։ Այս ողբերգական մտքի հետ ամերիկացիներն ու նրանց վասալներն արդեն համակերպվել են։ Հիմա նրանք պետք է թույլ չտան, որ ողջ Սիրիան կորցնեն։ Իսկ դրա համար բավական է ցամաքային զորքեր մտցնել, քշել ոչ լոյալ ուժերին, հայտարարել ԻՊ-ի հանդեպ հաղթանակի մասին՝ ձեռքի հետ ահաբեկչական այլ կազմակերպություններ ստեղծելով, Ասադի ու Ռուսաստանի հետ անօգուտ երկարատև բանակցություններ սկսել երկրի ամբողջականության վերականգնման շուրջ՝ ամերիկամետ սուննիական ուժերի հովանու ներքո, ինչին չեն համաձայնի ոչ Ասադը, ոչ Կրեմլը։ Եվ այսպես շարունակել նյարդեր հյուծող պատերազմը։ Կարծում ենք, Պուտինը և Ասադը նման պարագայում կհասկանան, որ ավելի լավ է նախաձեռնեն Սիրիայի բաժանումը, քան թե անվերջ ձգձգեն սառեցված կոնֆլիկտը, ինչն ամերիկացիների համար լուրջ հարված կլինի, թեև պակաս ուժեղ, քան ամբողջ Սիրիան Պուտինի հսկողության տակ։


Այդ նույն ժամանակ Ռուսաստանը կարող է ճանաչել քրդերի անկախությունը՝ դրանով իսկ աջակցելով անկախ Քրդստանի կայացմանը՝ թուրքական տարածքներ պոկելու հեռանկարով։ Իսկ թե ինչ կլինի հետո՝ գուշակություններ չենք անի։ Գլխավորն այն է, որ Մերձավոր Արևելքն իր ներկայիս սահմաններով, որը ձևավորվել է եվրոպացիների կողմից Առաջին համաշխարհային պատերազմից հետո, ապագա չունի։ Պետությունների միջև ապագա սահմանները կգծվեն ըստ դավանաբանական սկզբունքների. սուննիները կմիավորվեն իրենց պետության մեջ, շիաներն ալավիների գլխավորությամբ՝ իրենց, իսկ քրդերը վերջապես կունենան իրենց ազգային պետությունը, ինչպես էլ որ դրան ընդդիմանա Էրդողան էֆենդին։






Դիտումների քանակ 22571


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Թուրքերի և սիրիացիների կոնֆլիկտին միջամտել է ռուսական «Իսկանդերը»

Թուրքերի և սիրիացիների կոնֆլիկտին միջամտել է ռուսական «Իսկանդերը»

Սեպտեմբերի 17, 2020


Եվգենի Կրուտիկով   Սիրիայում ահաբեկիչների դեմ վերջին ամիսների ամենահզոր գրոհի ընթացքում ռուս զինվորականները ոչնչացրե...

Ուշադրությո՛ւն, խոսում և խոստովանում է Դոնալդ Թրամփը

Ուշադրությո՛ւն, խոսում և խոստովանում է Դոնալդ Թրամփը

Սեպտեմբերի 16, 2020


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ դեմոկրատիայի, արդարության և բարու լուսատուն ամբողջ աշխարհում, բարձր ինտելեկտից ելնելո...

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Էրդողան էֆենդու նոր աճպարարությունը. ԻԼԻՊ ներմուծումն Ադրբեջան

Հուլիսի 20, 2020


Թուրքիան պատրաստվում է այսպես կոչված Սիրիական ազատ բանակի գրոհայինների նետել Ադրբեջան (հասկանալի է՝ հայկական զինված ուժերի դեմ ...

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Թրամփն ասել է, որ կարող է գողանալ սիրիական նավթը

Հունվարի 13, 2020


Ինչպես հայտնի է, ԱՄՆ վարչակազմը, հայտարարելով Սիրիայից դուրս գալու մասին, մի փոքր միտքը փոխել է. հոկտեմբերին Թրամփը ԱՄՆ զինվորա...

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

ԱՄՆ ռազմակայան Ջավախքում. Քոֆին արձակում է փորձնական փուչիկը

Նոյեմբերի 4, 2019


«Ժառանգության հիմնադրամ» (The Heritage Foundation) ամերիկյան հետազոտական կենտրոնի վերլուծաբան Լյուք Քոֆին հերթական անգամ իր վրա...

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Ամերիկացիների հետ բարեկամության հետևանքները՝ քաոս և մահ

Հոկտեմբերի 11, 2019


Ութ տարի առաջ սկսվեց սիրիական պատերազմը։ Այն տեղի ունեցավ «արաբական գարնան» շրջանակում, Մաղրիբից մինչև Ինդոնեզիա ամերիկյան արտա...

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Ինչո՞ւ քրդերը չեն օգնել ամերիկացիներին Նորմանդիայում

Հոկտեմբերի 10, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից և բախտի քմահաճույքին հանձնե...

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Պոմպեոն Ղրիմի և Գոլանների մասին

Ապրիլի 10, 2019


Ամերիկյան իսթեբլիշմենթի ցինիզմն ու լկտիությունն աստիճանաբար վերափոխվում են շիզոֆրենիայի կամ, համենայնդեպս, անմեղսունակության։ Ա...

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Թրամփը փոխում է Սիրիայի սահմանները

Մարտի 22, 2019


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ անակնկալ է մատուցել համաշխարհային հանրությանը. նախօրեին ԱՄՆ առաջնորդը սիրիական Գոլանի բարձունք...

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Դասալիք ցռանների սիրտը «Իսլամական պետություն» է ուզում

Փետրվարի 20, 2019


Մարուքյան Էդմոնն ու բաբաջանյան արմանը կամ կատաղել են, կամ ցնդել: Մարուքյանը գրել է իր էջում. «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջ...

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք

Փետրվարի 13, 2019


Չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը Սիրիայում: Սիրիա հայ մասնագետների խումբ ուղարկելու վերաբերյալ ա...

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Անգլո-ֆրանս-ամերիկյան համատեղ սխրանքը

Ապրիլի 14, 2018


Կատարվե՛ց։ Միացյալ Նահանգներն իր մերձավոր դաշնակից-վասալների հետ այսօր գիշեր իրականացրեց հերթական «արդարադատության ակտը» Սիրիայ...

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Օտարին շնորհակալ լինելը ավելի կարևոր է

Հունվարի 16, 2018


Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան առջև հավաքվել էին մի խումբ սիրիահայ ուսանողներ՝ դեսպանին փոխանցելու երախտագի...

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Էլ ի՞նչ կհրամայեիք փոխել

Դեկտեմբերի 14, 2017


Ամեն կարգի և ամեն գույնի սեմինարների, քննարկումների, թրեյնինգների առատության մեջ որևէ անսովոր բան չկա, որ այսօր էլ կազմակերպել ...

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

ԱՄՆ-ը զուր փորձում է փրկել ԻՊ-ը և վնասել Սիրիային

Սեպտեմբերի 24, 2017


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում գրոհայինների վերահսկողության ներքո գտնվող տարածքների աերոլուսան...

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Հայ սակրավորները Սիրիայում. ուշացած, բայց անհրաժեշտ ակցիա

Սեպտեմբերի 14, 2017


Հայաստանի ենթադրվող մասնակցությունը Սիրիայի տարածքի ականազերծմանը, որտեղ արդեն հինգերորդ տարին արյունահեղ քաղաքացիական պատերազմ...

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

«Գրանդ Տոբակո»-ի հակաահաբեկչական պայքարը

Հունվարի 11, 2017


Հայ ծխախոտագործներն անցնող տարում դժգոհելու առիթ կարծես թե չէին ունեցել: Արտահանման ծավալներն աննախադեպ աճ էին գրանցել: Եվ ստաց...

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Պուտինն անձնական ֆիասկո է կրում Սիրիայում

Դեկտեմբերի 11, 2016


Եթե Պալմիրան իսկապես ընկնի, ապա դա խայտառակություն կլինի ապաշնորհ, խայտառակ սիրիական բանակի համար՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ...

Քերին գթասիրտ մարդասպան է

Քերին գթասիրտ մարդասպան է

Դեկտեմբերի 10, 2016


Այսօր Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել են 28 խաղաղ ք...

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Ամերիկացիների սուրբծննդյան նվերը «Իսլամական պետությանը»

Նոյեմբերի 16, 2016


Ինչպես տեսնում ենք, ավելի «սուրբծննդյան» և մարդասիրական բան ահաբեկչական ինտերնացիոնալի համար Վաշինգտոնում մտածել չեն կարողացել։...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը
Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

Պրն Էրդողան, siktir!
Սեպտեմբերի 22, 2020


Պրն Էրդողան, siktir!

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ






ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ