Սովորական խայտառակություն

Խոզի գրիպի անհասկանալի ընկալումը Հայաստանում

Հունվարի 22, 2016
Խոզի գրիպի անհասկանալի ընկալումը Հայաստանում

Ծառուկ Սարգսյան


Տարին դեռ նոր մեկնարկած, դեռ խոզի բուդը չմարսած` անընդհատ խոսվում է խոզի գրիպի մասին, սակայն պարբերաբար հիշեցվում է, որ վտանգը համաճարակային չէ: Այնուամենայնիվ, խոզի գրիպի հետ կապված մամուլում անընդհատ շրջանառվող լուրերը համաճարակային ազդեցություն ունեցան հասարակության շրջանում:


Բնակչության մեջ արդեն իրական կասկածներ են շրջանառվում, որ ոչ մի վտանգավոր վարակ էլ չկա և բարձրացված աղմուկը չի համապատասխանում իրականությանը: Այս ֆոնի վրա երրորդ շաբաթն անընդմեջ դպրոցների աշխատանքը հետաձգելն անտրամաբանական է թվում: Կասկածներից մեկն այն է, որ այս ճանապարհով փորձ է արվում դպրոցների ջեռուցման ծախսերը կրճատել, կամ, որ ավելի զավեշտալի է, Արմեն Աշոտյանը սպասում է, որպեսզի ոտքի կոտրվածքը բուժվի:


Ասեկոսեներ են շրջանառվում նաև, որ այս ամբողջ աղմուկը պարզապես Սամվել Ալեքսանյանի «Նատալի Ֆարմ» ընկերության կողմից ներկրված «Տամիֆլյու» դեղամիջոցի արագ սպառմանն է ուղված, իսկ շնչառական հիվանդություններով բուժհաստատություններ դիմած քաղաքացիներին մի հաստատությունից մյուս հաստատություն են ուղարկում նախապես ծրագրած «քարտեզներով», որտեղ գանձված գումարները որոշակի մասնաբաժնով ետ են վերադառնում այն բուժհաստատությունները, որտեղից մեկնարկվել է հիվանդի չվերջացող ուղին:


Խոսակցություններ կան, որ քաղաքապետարանն անգամ փորձել է օժանդակել խոզի գրիպի դեմ պայքարին և Ամանորի առաջին օրերին խուսափել է փողոցների ու բակերի ձնամաքրման աշխատանքներից` խոչընդոտելով քաղաքացիներին միմյանց տուն այցելելուց և շնորհավորելուց, ինչը վարակի տարածման պատճառ կարող էր դառնալ: Քաղաքապետարանի այս զոհողությունը, սակայն, չգնահատեցին առողջապահության նախարարությունում և ոստիկանությունում, որոնց անշրջահայացության հետևանքով երկու թոքաբորբով հղի կին հայտնվեցին բազմամարդ հարսանիքում: Մեջբերենք առողջապահության նախարարի խոսքերը. «Երբ մենք տեսանք բարձր ջերմությունով երկու հղի կին, անգամ թոքաբորբի պատկեր ունեինք, մենք չէինք ուզում նրանց թույլ տալ դուրս գալ, բայց հարազատներն ասում էին՝ մեր հարազատի հարսանիքն ա, պիտի գնանք, հիվանդանոցից մի հատ գնանք հարսանիք, էլի գանք: Ուզում էինք ոստիկանությունով արգելել, չստացվեց»:


Նմանատիպ որքա՞ն դեպքեր են խթան հանդիսացել դպրոցականների արձակուրդի երկարաձգման համար, դժվար է ասել, սակայն հարց է առաջանում, թե ինչո՞ւ դպրոցների հետ չեն երկարաձգվում նաև բուհերի արձակուրդները, երբ բարձր կուրսի ուսանողուհիների մեջ կան նաև հղի կանայք:






Դիտումների քանակ 13377


ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը




ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։




Վերադառնալ

Նույն թեմայով

Նախարարը գործ տվող է ման գալիս

Նախարարը գործ տվող է ման գալիս

Հունիսի 7, 2018


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նրան նշանակելիս հանձնարարել են տեղ հասնել ու անմիջապ...

Հիմա էլ սա է նեղվել

Հիմա էլ սա է նեղվել

Հունիսի 4, 2018


Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը շատ է նեղված, որ իրեն ամեն կողմից քննադատում են: Նախարարը կարծում է, թե ինքը...

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Իրենք թեթև, խոսքեր թեթև

Մայիսի 18, 2018


Եթե նույնիսկ ուրիշ պատճառներ էլ չլինեն, շատախոսությունը կկործանի Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Նրա ընտրած երիտասարդ նախարարնե...

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Բժիշկ ծեծելը մեղք է, իսկ հիվանդ սպանե՞լը

Մարտի 15, 2018


Այսօր միանգամից երկու արտակարգ դեպքի մասին հաղորդագրություններ տարածվեցին, երկուսն էլ` իրար շատ նման: Նախ հայտնի դարձավ, որ Նոյ...

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Էշությո՞ւն են անում, թե՞ մարդ սպանում

Մարտի 9, 2018


Հաշված օրեր է, ինչ ուժի մեջ է մտել դեղերի տրամադրման նոր կարգը, բայց արդեն ահազանգերի և լարված իրավիճակների թիվը տասնյակներով է...

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Գործարարները ճնշեցին Ալթունյանին

Մարտի 6, 2018


ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելո...

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Նույնիսկ Զիմբաբվեին են հաղթել

Մարտի 5, 2018


Մեր երկրի առողջապահական համակարգի նոր մարտավարության հիմքը այսօր միայն գանձումներն են: Հեղափոխական այս մոտեցման կնքահայրերը ամե...

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Պլանը թերակատարվել է, ոչ ոք չի պատժվի

Փետրվարի 26, 2018


Երբ որևէ գերատեսչություն կատարում է իր ստանձնած պարտավորությունները կամ որևէ պաշտոնյա կյանքի է կոչում վերադասի հանձնարարություն...

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Նախարար Ալթունյանը մեզի անալիզ պիտի հանձնի

Փետրվարի 7, 2018


Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում տեղի ունեցած դեպքը ցնցել է մարդկանց ոչ այնքան իր արդյունքներով, որքան նրանով, որ...

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Ալթունյանը փչացել է մինչև 15 տարեկա՞նը

Դեկտեմբերի 13, 2017


Կամ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն է փորձանք դարձել այս երկրի ձեռքին, կամ մենք հենց այսպիսի նախարարի էլ արժանի ենք, որ...

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Афтоелектрик-ների, криветка-ների, «хадавик»-ների և հայ բժիշկների մասին

Նոյեմբերի 25, 2017


Արդյո՞ք կարելի է ավտոմեքենան վստահել այն մասնագետներին, որոնք իրենք իրենց անվանում են, ասենք, «хадавик», «матарист», «афтоелект...

Ալթունյանի մտային տատանումները

Ալթունյանի մտային տատանումները

Նոյեմբերի 6, 2017


Թե իր պաշտոնավարման ավելի քան մեկ տարվա ընթացքում որքան սխալներ է թույլ տվել առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը և հետո զղ...

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Անօդաչուն ի՞նչ էր տարել Արծվաբերդ

Հոկտեմբերի 24, 2017


Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի բնակչության շրջանում տուլարեմիա հիվանդության դեպքեր են արձանագրվել: Առողջապահության նախարարութ...

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Ալթունյանը լայն բացել է դիահերձարանի դուռը

Սեպտեմբերի 21, 2017


Կգա մի օր, երբ մեր երկրի կառավարության կազմը կձևավորվի հետևյալ սկզբունքով. եթե մարդը կարող է ոչնչից մեծ փող ստեղծել, նրան անմիջ...

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Գերազանցիկ Ալթունյանի առաջադիմությունը

Սեպտեմբերի 6, 2017


Երբ լրագրողը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցնում է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը որքան կգնահատի,...

Հայի վերջին խելքը

Հայի վերջին խելքը

Հուլիսի 1, 2017


Կառավարությանը կից տեսչական բարեփոխումների խումբը հիմնավորապես վարկաբեկվելու և խայտառակվելու բոլոր շանսերն ունի: Մինչ այս խումբ...

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Կեղծ բժիշկներ` առանց սահմանի

Հունիսի 21, 2017


Իսրայելական The Marker պարբերականը հաղորդում է այն մասին, որ Իսրայելի ոստիկանությունը քննում է երկրի առողջապահության նախարարութ...

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Լևոն Ալթունյանը մեկ լսում է, մեկ չի լսում

Դեկտեմբերի 27, 2016


Ժողովուրդն ասում է, թե կոշկակարի կոշիկը սովորաբար ծակ է լինում: Նույն տրամաբանությամբ կարող է նաև բժիշկը հիվանդ լինել: Եվ նույն...

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Մարդկային դեմքն է կորցրել, արտառոց բան չկա

Դեկտեմբերի 12, 2016


Մանկահասակ երեխայի հերթական մահն է արձանագրվել, այս անգամ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Երկու տարեկան փոքրիկը, ըստ բ...

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Լրագրողները խլեցին Ալթունյանի 20 միլիոնը

Նոյեմբերի 19, 2016


Մենք արդեն գրել էինք այն մասին, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը դեռ իր աթոռին չբազմած, արդեն իսկ հոգացել էր սեփական...

Խմբագրության կողմից

Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։  Կարդալ ավելին 

Ամենաշատ ընթերցվածը

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ







Քվեարկությունների արխիվ