Ռետրո խայտառակություն
Ամենաերջանիկ մարդը
Հունվարի 22, 2016
Պարույր Սևակ
Խմբագրության կողմից
Երեկ առաջադեմ մարդկությունը նշեց Վլադիմիր Իլիչ Լենինի մահվան հերթական տարելիցը: Խորհրդային դարաշրջանում Լենինի անվան հետ կապված բոլոր միջոցառումները նշվում էին պետական մակարդակով, հանրային նշանակություն ունեցող անձանց մասնակցությամբ: Եվ հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակը Լենինի 90-ամյակի առիթով մի հիանալի հոդված էր գրել, որն այժմ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
«Սովետական Հայաստան», 1960թ., ապրիլի 22
Լենին:
Ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը...
Երկրագնդի բոլոր գոտիներում, աշխարհի բոլոր լեզուներով, տասնյակ հազարավոր մարդկանց կողմից նրա մասին գրված է այնքան, որ կարող է մի վիթխարի գրադարան կազմել: Գրել են նրա գործի ջատագովներն ու թշնամիները, նրան սիրողներն ու ատողները, նրան հաստատողներն ու ժխտել ցանկացողները: Գրել են տաղանդավորներն ու ապիկարները, ազնիվ գրիչներն ու ծախուները, գրողներն ու գրչակները, իմաստուններն ու իմաստակները:
Լենին:
Մեծ... հանճարեղ... անմահ...
Մարդկությունը շատ մեծ որդիներ է ունեցել` հավատո սկզբնավորողներ և սկզբունքի գերիներ, հեղափոխականներ և մոլեռանդներ, քաղաքագետներ և զորավարներ, գրչի և վրձնի, հնչյունի և խոսքի կախարդներ: Եվ հայտնի են նրանց անունները, և հնչում են նրանց անունները զանազան լեզուներով: Բայց Լենին անունը աշխարհի ամենահայտնի անունն է:
Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը: Արժանավորի գնահատումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև արժանավորը դրա կարիքը չունի- նա բարձր է ավելի:
Այդ պատճառով էլ ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը:
Լենին:
Նրա ծննդյան 90-ամյակն է, 90-ամյակն այն մարդու, որ ծնվեց անգիտաբար, ինչպես ամեն մի մանուկ, բայց իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեց մարդկության մեծ սխալի շտկմանը: Բայց նա էլ մի տեղ սխալ գործեց. վաղ հեռացավ մեզանից, անժամանակ, 36 տարի է, ինչ նա չկա: Բայց մեռնում են նրանք, ովքեր գործ չեն անում, իսկ նա ոչ միայն ամենօրյա մշակն է, այլև ինքը` գործը:
Ուստի և` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը...
Լենին:
Նրան վերաբերող դերանունը ցանկանում ես, ակամա, մեծատառով գրել և, միաժամանակ ու հակառակ դրան, նրան ուզում ես միշտ դիմել «դու»-ով, որովհետև նա քո հարազատն է, մտերիմդ, մոտիկդ:
Նաև այս պատճառով` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը:
Անհնար է ապրել առանց հիասթափման, ինչպես որ ընթանալ` առանց սայթաքումի, գործել` առանց սխալի, մեծանալ` առանց հագուստի կարճությունն ու նեղությունը զգալու: Ճիշտ այդպես էլ` ստվեր չի լինում լոկ այնտեղ, որտեղ լույս չկա, որտեղ համատարած մթություն է, և տաքություն զգալու համար պարտադիր է առկայությունը սառնության:
Կարելի է հիասթափվել ամեն ինչից, բացի Նրա գործից: Կարելի է հիասթափվել ամեն ոքից, բայց ոչ Նրանից: Նրանն է քայլը, բայց ոչ սայթաքումը: Եթե նեղանում ու կարճանում է հագուստը, ապա լոկ այն պատճառով, որ մեծանում են, և մեծացողը Նա է: Մշտաբուխ է լույսը Նրա, իսկ ստվերները կարող են երկարել ու կարճանալ, ինչպես նաև` համարյա չքանալ- չէ՞ որ գոյություն ունի զենիթ: Մշտնջենական է Նրա ջերմությունը, իսկ ցուրտը, որ նրանը չէ, կարող է նաև իսպառ վերանալ- վկա գարունը և ամառը...
Ահա թե ինչու` ավելի դժվար բան չկա, քան նրա մասին գրելը...
Լենին:
Մեծությունը շատ չափանիշներ ունի: Դրանցից է և այն, որ մեծերի անունով մանուկներ են կնքվում: Ռուսաց մեծերից Վլադիմիր Սրբազանը, Վլադիմիր Մոնոմախը, Վլադիմիր Քաջը ավելի քան հազար տարվա ընթացքում ռուսական «Վլադիմիր» հինավուրց անվանը պակաս տարածում են տվել, քան Վլադիմիր Իլյիչ Լենինը` երեք տասնամյակում: Ավելին. օտարազգի անունը տարածվեց աշխարհով մեկ: Ե´վս առավել. Լենինի նույնիսկ հայրանունը դարձավ անուն- ինչքան Իլյիչներ են մեծանում մեր շուրջը:
Մեծությունը բազմաթիվ չափանիշներ ունի: Եվ դրանցից մեծագույնը թերևս այն է, ինչ ունեն շատ քչերը և նրանց առաջին շարքում` Լենինը: Նա, որ շրջապատված է եղել հազարավոր գաղափարական թշնամիներով, նույն ինքը նա անձնական կյանքում դժվար թե թշնամի ունեցած լինի, որովհետև նա է այն մարդը, որին չի կարող չհարգել նույնիսկ նրա թշնամին...
Եվ ինչպես պիտի դժվար չլինի նրա մասին գրելը...
Լենին:
Նա է ամենամեծ գործունյան ու երազողը` միաժամանակ: Որքան ուժեղ էր նրա տրամաբանությունը, նույնքան հզոր էր նրա երևակայությունը: Դեռ դարասկզբին, ընդդեմ կարճամիտ- կարճատեսների, նա ոչ միայն պաշտպանեց, այլև բանաստեղծաբար գովերգեց երևակայությունը: Եվ Լուսին հասած ու Արևի շուրջ պտտվող մեր արբանյակները ծնունդն են ամենից առաջ այդ երևակայության...
Ահա թե ինչու է այսքան դժվար նրա մասին գրելը...
Լենին:
Նրան սիրում են անկեղծորեն և անհունորեն, բայց այդ սերը բնավ չի փոխվել և երբեք չի վերածվի կույր պաշտամունքի, որովհետև նա սերն է և ոչ թե կուրությունը: Սահման չունի առ նա տածած հավատը, բայց նա ոսոխն է անկշռադատ հավատացյալների, որովհետև նա մարմնացումն է կենդանի ապրող- շնչող- հավատի, հավատի´, որ մեռնում է այն պահից, երբ կրոն է դառնում: Եվ նա թշնամին է ամեն տեսակ կրոնի:
Նրան չի կարելի չմեծարել, ինչպես չի կարելի չհիանալ գարունով, լիաթոք չշնչել անտառում, չհիանալ ջրվեժով: Նրան չի կարելի չմեծարել, որովհետև ինքը անկասկածելի մեծությունն է և միաժամանակ` մեծության անխուսափելի ստվերը` իր գինն իմացող համեստությունը:
Կան մեծություններ, որ պատկառանք են ազդում, մեծություններ, որոնց առջև խոնարհվում ես, մեծություններ, որ վախեցնում են, և մեծություններ, որ նույնիսկ սարսափ են ազդում: Նրա մեծությունը սեր է հարուցում միայն, սեր ու երախտագիտությունը, երախտագիտություն ու հպարտություն: Հպարտ ես զգում մարդու մարդկայնության համար, նաև անձնական հպարտություն, որ դու էլ մարդ ես...
Եվ ինչպե՞ս պիտի դյուրին լինի այսպիսի մարդու մասին գրելը...
Մեծություններ կան, որ նման են էլեկտրահոսանք հաղորդող առարկաների- ձեռքդ դպավ, անմիջապես կշտապես ետ քաշել: Մինչդեռ Լենինի մեծությունը նման է վառարանի, առանց որի դժվար է ապրել և, միաժամանակ, տաքության այդ աղբյուրը ահաբեկիչ ոչինչ չունի: Նրա մեծությունը ոչ թե ճնշում է, այլ թեթևացնում, ոչ թե վանում, այլ ձգում, ոչ թե վառում, այլ ջերմացնում:
Եվ մի՞թե ամենադժվարին բանը չէ նրա մասին գրելը...
Ամենամարդկային երազանքն ու պահանջը երջանիկ լինելն է, որ հատուկ է մեծին ու փոքրին, մահկանացուին և անմահին: Եվ Լենինն է աշխարհի ամենաերջանիկ մարդը, քանի որ գնալով չի ավարտվում նա, այլ շարունակվում է, չի շրջափակվում, այլ մեծանում է, քանի որ նրանն է այսօրը և առավել` վաղը. քանի որ ժամանակը չի կարողանում և չպիտի կարողանա եղծել նրան, ժամանակից այդպես չեն վախենում նաև ազնիվ մետաղները:
Աշխարհի ամենաերջանիկ մարդն է Նա, և ամենից ավելի արժանի է դրան, որովհետև իր բովանդակ կյանքում մտածել է ամեն ինչի մասին, բայց ոչ սեփական երջանկության:
Եվ ամենադժվարը երջանկության և երջանիկների մասին գրելն է...
Խոսքերը կարող են չափազանց թվալ, բայց չափազանցված չէ այն զգացումը, որ ծնել է այդ խոսքերը:
Մեծի մեծարումը կարող է գովք կարծվել, բայց չի կարող հասնել գովաբանության, որովհետև մեծը դրա կարիքը չունի- նա բարձր է գովքից էլ, գովաբանությունից էլ:
Եվ այս է ամենամեծ երջանկությունը:
Այս պատճառով էլ` ավելի դժվար բան չկա, քան Լենինի մասին գրելը...
Աղբյուրը` National Idea
Դիտումների քանակ 289662
ՀԱՐՑՈՒՄՆԵՐ
Ինչպե՞ս եք գնահատում հոդվածը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Ցենզուրայից դուրս մեկնաբանությունները կհեռացվեն մոդերատորի կողմից։
Վերադառնալ
Մարզպետ սարգսյան գարիկը լզում է իր թքածը
Հովհաննես Թումանյանի հոբելյանի կապակցությամբ
Ռազմական-ֆաշիստական դիկտատուրա Արմավիրում
Բաղդասարովն առաջարկում է Հայաստանը վերանվանել
Փաշինյան Նիկոլն ինքն իր հետ շախմատ է խաղում
նազարյան լենան իր խելքի ձեռքը կրակն է ընկել
Երախտապարտ Լեհաստանը ոչնչացրել է խորհրդայի...
«Նիկոլի միակ գործիքը մնացել է էժանագին տես...
Ուրիխանյանը թալանի է պատրաստվում
Խայտառակ տիտանների պայքարը հանուն հայ ժողո...
Վտանգավոր բիձեն քանդում է համալսարանը
ԱՄՆ-ը հավանություն է տալիս Վենեսուելային՝ ...
Երևանում հեղափոխություն կազմակերպել են սով...
Անչափահասը գլխից մեծ բաներից է խոսում
Փաշինյան Նիկոլի դատարանը ահաբեկիչների մեղա...
Փաշինյան Նիկոլն ընդդեմ հայոց սրբությունների
Ամերիկացիները դժգոհ են` ուրեմն, մենք ճիշտ ենք
Սորոսի դուքանը բարձրացնում է խաղադրույքները
Ի՞նչ կանի Փաշինյան Նիկոլը, եթե հայտնվի Նիկ...
Խոսում և վերլուծում է լակոտը
Կոկորդիլոսը որպես ՀՀ թռիքչաձև զարգացման եր...
Զգուշացեք, աբաջյան գոհարը պատրաստվում է բե...
Մայրապետյանի դասը խրատ չեղավ
Անդրանիկ Մանուկյանը բաբաջանյան արմանի հետ ...
արշակյան հակոբիկի հետազոտվելն օրհասական է
Որոշումն ընդունված է. Թրամփը պատերազմով գն...
Փաշինյան Նիկոլը կրկին սուտ չի խոսել
Рыбак рыбака видит издалека
Մայմունությունը` Մարտի 1-ի գործի շարժիչ ուժ
Դատախազ Վահագնը Քոչարյանին խառնել է Փաշինյ...
Դատական համակարգը դառնում է կրկես
Արմեն Աշոտյան. «Ք» տառը մեծ առաքելություն ...
ավետիսյան վարուժի լավությունը չենք գնահատում
Հերթական խայտառակ նշանակումները
Փաշինյան Նիկոլի շնորհիվ Օսիպյանին «լակոտ» ...
Փաշինյան Նիկոլը անիմաստ ստախոսությամբ է զբ...
Զուրաբյանի ընտանիքը զարգացած է և առաջադեմ
թորոսյան արսենը տնտեսությանը մեծ վնաս է պա...
Տաքսիստները զզվել են կարգին հայկոյից
Մարուքյան Էդմոնը հայրենասիրաբար մտահոգված ...
ռոմանոսը ռոմանս կերգի Փաշինյան Նիկոլի դատա...
Վտանգվա՞ծ է արդյոք Լիբանանը
Լուկաշենկոն կրակում է իր ոտքին Պուտինի «ին...
Հեղափոխության թափոններն ընդդեմ Փաշինյան Նի...
Նախագահ Քոչարյանի 2001-ի սխալը չեղարկվեց
Փաշինյան Նիկոլի դատարանները սկսել են գրանտ...
Ո՞ւր կորչի Ալիևը՝ Արևմո՞ւտք, թե՞ Արևելք
Ադրբեջանը լիովին հասունացել է նոր ջախջախիչ...
Բաքուն առավելություն ունի Ղարաբաղի հարցում...
Ռուս գեղեցկուհու և հայ ժողովրդի դառը ճակատ...
«Զոնտը Ղարաբաղում» օպերացիայի կապակցությամբ
Ում և ինչի համար են գալիս Սորոսի փողերը
Մի փոքրիկ մութ էջ Փաշինյան Նիկոլի տխուր գր...
Ողորմի տանք մոտակա ապագայի զոհերի անցավորա...
Սորոսյան մետաստազներ Հայաստանում. գործեր, ...
Ռոբերտ Քոչարյանի խայտառակ ողբերգությունը
Սողացող ամուսնալուծության տեխնոլոգիա. ի՞նչ...
Նիկոլ Փաշինյանն արեց իր գործը
Ինչո՞ւ է սանասարյան դավիթը պղծում պետությո...
Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգ...
Լպիրշ լկտիություն ամերիկյան ձևով
Փաշինյան Նիկոլի խմբակցության գաղտնի նիստի ...
Երբ Փաշինյանի որոշումը պետք է ողջունել
Փաշինյանն ու նրա թիմը Հայաստանը տանում են ...
Փաշինյան Նիկոլը` Լուիս Բունուելի հերոս
միրզոյան արարատի մեծ գործերը
ՄԻԵԴ-ն ընդդեմ ՀՀ-ի և հանուն սաղաթելյան մու...
Բալասանյանին դարձի են բերում բաբաջանյան ար...
Կողոպուտ ամերիկյան ձևով. ԱՄՆ-ը Վենեսուելան...
Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյա...
Ի՞նչ են ծրագրել Բոլթոնն ու Փաշինյանը
Արևմտամետ թափոններն ընդդեմ Արամ Խաչատրյանի...
Նոր Հայաստանում շուտով կթռչեն կոկորդիլոսները
Ինչպիսի՞ն կլինի գերմանացիների քամակների ապ...
Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպ...
Առաջին անգամ Փաշինյանը չստեց ու սխալվեց
Սև թուղթ` Ռոբերտ Քոչարյանից
Արմենչիկ Դարբինյանն անցավ Ուլյանով-Լենինին
Փաշինյան Նիկոլի գունավոր հավերը` իշխանությ...
Արդարադատություն հայ-ուկրաինական ձևով
Հ1-ն էլ քաշվեց
Ամերիկացիներն ապացուցել են. «առնականությու...
Ցխինվալ. Վրաստանի իշխանությունները փորձում...
Փաշինյանը բնակչությանը պատրաստում է Ղարաբա...
Հայաստանի դիվանագիտությունը. Ռուսաստանի կա...
կարգին հայկոն ընդդեմ Անաստաս Միկոյանի
Կամ հանդուրժողականություն և մահ, կամ կյանք...
Սև-մութ ամպեր Ղարաբաղի գլխին
Լեոնիդ Գայդայի կերպարները հայոց պառլամենտում
Վրացական պարադոքսներ. ճանապարհ դեպի Եվրոպա...
Ուշադրություն. խոսում է աշխարհի ամենավտանգ...
Երբ Փաշինյանի որոշումը պետք է ողջունել
Կոնստանտին Օրբելյանը չի բավարարում ղարիբյա...
Նոր Հայաստանում շուտով կթռչեն կոկորդիլոսները
Գրանտակերությունը՝ որպես զբաղմունքի ձև, սպ...
Shame.am-ի ստեղծագործական խումբը շոգ ամառվանից հետո սկսում է 2014թ. թեժ աշնան ակտիվ գործունեությունը։ Հայաստանը եւ աշխարհը զարմանալի, ստեղծագործելու համար չափազանց բարեբեր ժամանակներ են ապրում։ Կարդալ ավելին